User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Մտապահոց

  1. #1
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մտապահոց

    Բարև՛ ակումբի ընթերցասեր և ոչ ընթերցասեր, օրագրամոլ և օրագրատյաց, հետաքրքրասեր և ոչ այնքան հետաքրքրասեր հասարակությանը:
    Ժողովու՜րդ, բացել եմ, բացեեեեել, օրագիր եմ բացել:
    Օրագի՞ր... էն էլ անձնակա՞ն...
    Չէ՛, սա հաստատ ինձ համար չի, որովհետև իրականում սա ոչ թե օրագիր է, այլ մտապահոցի նման մի բան… Էստեղ ես ուղղակի անմահացնելու եմ մտքերս, այո՛, այո՛ հենց իմ մտքերը՝ թեկուզ մի քիչ թերի, թեկուզ մի քիչ էլ բծավոր ու մի քիչ էլ անմշակ, բայց դե դա չէ կարևորը… Գլխավորն այն է, որ դրանք իմ սեփականությունն են, իմ մտորումների ծնունդը… Մտքեր և ինչու չէ նաև մտատանջություններ, որոնք հղացել, հղանում ու դեռ հղանալու են մի երկարատև ճանապարհորդության ընթացքում, որին կյանք են կոչում:
    Դեհ, ուրեմն բարի գալուստ Նարե91-ի մտապահոց
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.09.2012), Arpine (10.09.2012), Meme (09.09.2012), Smokie (11.09.2012), unknown (09.09.2012), Նիկեա (29.11.2014)

  3. #2
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ք, հիմա չեմ կարողանում հասկանալ էն մարդկանց, ովքեր շարունակ բողոքում են, թե չափից դուրս զբաղված են, ոչինչ չեն հասցնում, գործերով են ողողված: Չհավատաք նման մարդկանց երբեք, որովհետև նրանք կամ չափազանցնում են, կամ էլ պարզապես իրենց ժամանակը ռացիոնալ դասավորել չեն կարողանում: Լուրջ եմ ասում, ավելի շուտ իմ փորձից եմ ասում Ամռան երեք ամիսն անցավ, գնաց, ու ես ոչ մի պիտանի բան չարեցի... ինչ էլ որ անում էի, անում էի փնթփնթալով ու դժգոհելով, դեռ մի բան էլ ավելին՝ ասում էի, որ ժամանակ չունեմ ու էդ էն պարագայում, երբ մի կարգին անելիք էլ չունեի… Հիմա՞... հիմա իսկի հանգստյան օր չունեմ. երկու տեղ աշխատելով հանդերձ՝ սովորում էլ եմ ու դրա հետ մեկտեղ հասցնում եմ անել ամեն բան՝ հոգնածություն բացարձակապես չզգալով: Բա էդ ո՞նց էղավ: Ուղղակի ժամանակս ռացիոնալ եմ դասավորում, ինչի արդյունքում կարողանում եմ և՛ մի լավ զվարճանալ, և՛ մի լավ հանգստանալ, և՛ խոհանոցում ինձ մեկ-մեկ շեֆ զգալ և՛ տան մաքրությամբ զբաղվել: Էնպես որ, ամեն ինչ ճիշտ դասակարգելու ու ռացիոնալ տնօրինելու դեպքում զբաղվածության, շատ խառը լինելու ու գործերով ողողված լինելու խնդրին երբևէ չեք բախվի: Պարզապես վերջերս «զբաղված լինել» հարադիր բայը հոմանիշ է դարձել «ցանկություն չունենալ» բային: Այդքան մի բան: Մեկը մյուսին կարող են հեշտությամբ փոխարինել, ինչն, ըստ իս, բավականին բացասկան երևույթ է… Լավ չի:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (09.09.2012), Smokie (12.09.2012), unknown (09.09.2012), Նիկեա (29.11.2014), Ուլուանա (19.09.2012)

  5. #3
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ ուզում եմ դատարկացնդաբանեմ, չնայած, որ դրա համար հատուկ թեմա կա, բայց ես այստեղ եմ ուզում դնել մտքիս անկապ թռիչքը…
    ուրեմն գնացիինք.


    Փոթորկված նավի առագաստի պես
    Թրթռում է հոգիս ու ասում է քեզ,
    Որ էլ չի ուզում երբեք նավարկել
    Այն լոկ ուզում է փոքր-ինչ հանդարտվել,
    Բայց ծովը անգութ գտնվեց մի պահ՝
    Սրտիս ու հոգուս բերելով մեծ ահ,
    Եվ ալյակները ծովի խելագար
    Փակեցին ուղիս ու դարձան պատվար,
    Սակայն իմ հոգին զորեղ գտնվեց
    Ու ալիքներին այն այնպես ճեղքեց,
    Որ նրանք վախով հետ ընկրկեցին,
    Նավաբեկյալիս հանգիստ թողեցին…

    Ուֆ դե ասում եմ էլի չափածոն ո՜ւր, ես ո՜ւր… Արձակում եմ հազիվ մեկ-մեկ չոչ անում, էն էլ չգիտեմ, ստացվում ա, թե չէ
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.09.2012), Meme (24.09.2012), Smokie (19.09.2012), Նիկեա (29.11.2014)

  7. #4
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որտեղի՞ց գտնեմ անհրաժեշտ բառեր՝
    համոզելու քեզ, որ ես բարի եմ ու ներող եմ այնքան
    Ու այնքան խոնրահ,
    Որքան գոռոզ է ու անհնազանդ
    Լեզուն իմ այս չար…
    Կ. Ռաֆայելյան
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (24.09.2012), Smokie (24.09.2012), Նիկեա (29.11.2014)

  9. #5
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անգլերենում մի էսպիսի արտահայտություն կա. Always expect the unexpected, որ նշանակում է ՝ Միշտ սպասի՛ր ամենաանսպասելիին: Ու էնքան ճիշտ արտահայտություն ա, համենայնդեպս՝ ինձ համար: Օրդ ու օրվադ պլանները մի ակնթարթում էնպես կարող են փոխվել, որ ինքդ էլ չհասկանաս, թե ինչ կատարվեց: Էսօր ինձ մոտ էդ օրերից մեկն էր: Երբ բացարձակ հույս չկար, որ ամեն բան կլինի իմ սրտի ուզածի պես, գլխումս մի փայլուն միտք ծագեց ու հենց դրա շնորհիվ կամ դրա արդյունքում այսօր մի հիասքանչ անձնավորություն օրս տաք ու պայծառ գույներով ներկեց՝ չնայած բավականին ցուրտ եղանակին: Շնորհակալ եմ Մերիիիս, որ կաաաաաաաս, հազվադեպ են պատահում քեզ պես մեծահոգի ու ներողամիտ մարդիկ, քեզ նմաններին կարմիր գրքում գրանցելն էլ քիչ է Անուշաբույր ու քեզ նման պուպուշ վարդերի մասին էլ չխոսեմ: Հրաշքիկնեեր: Անչաաաաափ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (11.10.2012), Smokie (16.10.2012), Նիկեա (29.11.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •