շատ լավ է, որ հիշել են կրկեսի գոյությունը ու ինչ որ չափով մտահոգվել դրա վթարային լինելու մասին: Լավ է, եթե նոր, ժամանակակից ու գեղեցիկ շենք ունենք նախկինի փոխարեն, բայց դե , ճիշտն ասած, վախենամ կառուցելուց մենակ հյուրանոցի պահը հիշեն, կրկեսը մոռանան:
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Երկու բառ, որոնք արտահայտում են իմ վերաբերմունքն այս հարցի շուրջ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես լսել եմ, որ Ծառուկյանն ա սրա հեղինակը ու կառուցվելույա նորմալ, միջազգային չափանիշներին համապատասխան կրկես:
Ինչքանովա ճիշտ-սուտ չգիտեմ, ամեն դեպքում մեծ հույս ունեմ, որ 2014-ին աղջիկներիսկրկես կտանեմ:
Վերջին խմբագրող՝ keyboard: 08.09.2012, 18:28:
keyboard (08.09.2012)
Նոր կրկեսը հնից մեծ կլինի
15:34 | ԱՅՍՕՐ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կառուցվելիք կրկեսի մասշտաբները հնից մի փոքր մեծ են լինելու: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց կրկեսի հին շենքի քանդման և կառուցման աշխատանքներով զբաղվող խմբի գլխավոր ինժիներ Ավագ Հովհաննիսյանը` մի փոքր կփոխվի տրամագիծը, շենքի բարձրությունը և հետևաբար կավելանան նաև նստատեղերը: Նրա ասելով` ծրագրվում է ունենալ նաև ստորգետնյա ավտոկայան:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ թեև շենքի արտաքին տեսքը կփոփոխվի. «Սակայն փոփոխությունն այնքան չնչին կլինի, որ տասը տարի երկրից բացակայած մարդը չի էլ զգա, որ այն նոր է կառուցված, այլ կասի` ինչ լավ են վերանորոգել»:
Կրկեսի ներկայիս շենքի քանդման որոշումը, գլխավոր ինժիների հավաստմամբ, կայացվել է 2-3 շաբաթ առաջ: Շուտափույթ որոշման պատճառը, ըստ նրա, շենքի տեխնիկական վիճակն է. «Բետոնը սարսափելի վիճակում էր, մետաղական մասը` ժանգոտված»: Ավագ Հովհաննիսյանը ընդհանրապես բացառում է այն վարկածը, որ կրկեսի գմբեթի փլուզումը խթան հանդիսացավ շենքի վիճակի վատթարացման համար:
Կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել 2014 թվականի վերջերին:
http://www.a1plus.am/am/social/2012/...Q17qw.facebook
Իսկ երիտասարդական պալատը գոնե մեջից տեսել էի՞ր, հիմքը քանդվում էր, Ճաքած բետոնները բոլտ ու գայկեքով էին ամրացրել համարները հավաբներ էին,
փոքր, ցածր առաստաղներով...
Մի քանի տարի հետո իրան-իրան փլվելու էր:
Կրկեսի շենքը ի՞նչ մի ազգային, կամ արտասովոր ճարտարապետոություն էր, որ այդքան մտածում եք, անշուք... հասարակ սովետական պրոյեկտ էր,
Սովետական Միության գրեթե բոլոր քաղաքներում նույն պրոյեկտով շինություններ լիքն էին, ու ոչ միայն մայրաքաղաքներում, գրեթե ամենուր դրանք դառել են
առուտրի կետեր, շուկաներ:
Եթե թեկուզ այլ ավելի գեղեցիկ, կամ ազգային ոճով կրկես կառուցեն մեջերը ռեստորաններով, խանութներով, խաղային տարբեր համալիրներով (ոչ կազինո),ի՞նչ վատ բան կա:
Չէ, aragats-ը ճիշտ ա ասում, Երիտասարդական պալատում հարկի բարձրությունը խայտառակ փոքր էր: Ոչ մի օլիգարխ դա չէր առնի, որտեւ 2.5 մետրանոց առաստաղով իսկի բուտիկ չեն բացում, ուր մնաց` ռեստորան:
Բայց մեկ ա, լավն էր Երիտասարդական պալատը, Երեւանի հիմնական խորհրդանիշերից մեկն էր ու շատ եմ ափսոսում, որ քանդեցին: Որ մտքներին տեղ լիներ, կարային էդ շենքի համար մի ֆունկցիա մտածեին ու չքանդեին…
Ինչ վերաբերում ա թեմային. բնականաբար ես էլ վստահություն չունեմ, որ քանդած կրկեսի տեղում մի 600 հարկանի զիբիլ չեն սարքի: Բայց միայն կասկածների վրա հիմնելով պայքար մղելը մի քիչ ծիծաղելի ա, առավել եւս եթե շինհրապարակի մոտ նախագծված նոր կրկեսի նկարը կպցրած ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ