Ինձ դիմեց ընկերվարական ոճով, ես էլ նույն ոճով պատասխանեցի:
Նորից եմ ասում` կա թեմա խաղադրույքների մասին, որի ճակատագիրը այս պահին պարզ չի: Ակումբում ժամանակին և հիմա էլ կան մարդիկ, ովքեր մենակ բուքմեյքերի գովազդ անելով են զբաղված, ես էլ` իրենց գրառումները ջնջելով: Բացի բուքմեյքերի հանգամանքը, գովազդը ակումբում արգելված է: Մի խոսքով, մինչև ամսի 12-ը եթե թեման չփակվի, ուրեմն բոլոր շահագրգիռ անձինք կարող են այնտեղ գրառում անել, բայց միայն այդ թեմայում. դա նաև սահմանված է սպորտ բաժնի կանոնադրության մեջ:
Իսկ թե այլ բաժիններում բուքմեյքերների գովազդը թույլատրելի կդիտվի, գործակիցները կքննարկեն... տվյալ բաժնի մոդերատորի խնդիրն է:
Ցանկացածն է իրավասու ապստամբել ու փղերին մի տողանով շարել, բայց ես էլ իրավասու եմ և պարտավոր` հետևելու սպորտի կանոնադրությանը: Էնպես չի, որ ով դեմ է, ինչ-որ վիրտուալ սև ցուցակում է հայտնվում: Կարծում եմ` ոչ ոք չի կարող ինձ մեղադրել` իր դեմ խտրական վերաբերմունքի մեջ:
Տնաշեն:
Էջանիշներ