Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Տրամադրություններս չենք գցում:
Ու հանկարծ լրագրողները, իրենց պրոֆեսիոնալ վերլուծաբան համարողները Հարոյանին քննադատության տարափի տակ չգցեն: Հա, մարդը սխալվեց, թիմին անելանելի վիճակում դրեց, բայց հաստատ ոչ ոք իրենից վատ իրեն չի զգում հիմա: Ինքը, ինձ թվում է, հետագայում էլ ավելի լավ կխաղա, իսկ բուռն քննադատությունները կարող են ընկճել երիտասարդ ֆուտբոլիստին:

Մենք պարտվեցինք այն պատճառով, որ մեր հիմնական կազմը չէր խաղում, թե չէ դանիացիները ոչնչով աչքի չընկան, գոլն էլ 11 մ-ից խփեցին: Մի դրվագում, երբ Արազը շրջանցեց դանիացիներին, նրանց ավագը զայրացած 2 էր ցույց տալիս` մատներով. ամոթանք էր տալիս, որ երկուսով չկարողացան վնասազերծել մրցակցին: Այսօր Արազը իր բարձունքին էր:

Ամեն ինչ կորած չէ: Կարևորը` հավատանք մեր ընտրանուն:
Այսօր Արազը հարամ արեց խաղը: Խաղի ընթացքում մի 6 անգամ մտավ ֆուտբոլիստների մեջ,էդ էլ էն դեպքում, երբ դարպասից շատ հեռու էր: Դրա տեղը կարելի էր մի քանի անգամ լավ փոխանցում կատարել: Ընդունում եմ, որ լավ ֆուտբոլիստ ա, բայց եսասիրություն եմ նկատում, որն էլ ազդում ա մյուսների վրա: Շատ դեպքերում փոխանցումի էլ չեն սպասում: Էն մի տուգանայինը, երբ որոշեց որ էդ տարածությունից պիտի գոլ խփի, երբ մի քանի հոգի փոխանցումի էին սպասում:
Արազի վրա դեռ աշխատելու շատ տեղ կա, եթե ստացվի մարզիչների մոտ, աճելու մեծ պոտենցիալ ունի: