Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
Դրվագ առաջին՝ խաղից տասը րոպե առաջ, ստադիոնի մուտքի մոտ, քաղաքացիներ և ոստիկան.
-Ներս թողեք մտնեմ:
-Չի՛ թույլատրվում:
-Հեսա մեր տոմսերը: Երեխուն տնից վերցրել բերել եմ՝ որ հետս գա ֆուտբոլ նայի, դու ինձ ասում ես՝ չե՞մ թողնում:
Լարված զրույց, զրույցը վերածվում է քաշքշուկի, ոստիկանները հրում են ամբոխը ետ: Լսվում է ամբոխից.
-Խի՞ եք բրդում բայց, երեխա կա կանգնած:
-Անասուն հո չե՞ս, երեխա կա, խի՞ ես բրդում: Բա որ քո՛ երեխեն ըլներ, արա:
Դրվագ երկրորդ՝ առաջ են անցնում մի քանի մարդ կոստյումներով:
-Թո՛ղ մտնեմ:
-Մեզ կարգադրված է ներս չթողնել: Խաղն արդեն սկսված է...
-Ինձ դա չի հետաքրքրում...Ութ հատ ութհազարանոց /ինչքանով հիշում եմ գինը/ տոմս եմ արել եկել հասել ստե, որ ինձ ասես՝ չե՞մ թողնում:
-Վոբշմ իմ վեջին չի, հենց հմի կապ ես տալի ասում ես՝ տոմսերով եկել են, ներս չեմ թողնում...լսար արա այ տղա...
Ստեղ կռիվ է սկսվում, քաշքշոց, մի քանի ապտակի ձայներ, ոստիկանները հինգ հոգով ծեծում են մեկին...
Տասը րոպե անց հավաքված մարդիկ /գձետո մի քառասուն-հիսուն հոգի եթե ոչ ավել/ սկսում են ցրվել: Ու բոլորն ել՝ տոմսները ձեռներին: Ու բոլորն էլ՝ հիասթափված ոստիկանությունից, հիասթափված երկրից:
-Ինձ չի հետաքրքրում, վաղը զանգում եմ ֆեդերացիա, տենամ փողերս ո՞վ պտի հետ տա...
Մի խոսքով, մարդիկ գնացին տուն՝ տանը ֆուտբոլը նայելու: Թե մեծ, թե փոքր, թե աղջիկ, թե տղա: Հետներն էլ մենք: Հետներն էլ՝ մեր իսպանացի ընկերը, ով առաջին անգամ է գալիս Հայաստան, ու վաղը-մյուս օրը Իսպանիայում կիսվելու է իր տպավորություններով:

Սա աբսուրդի գագաթնակետը տվեց անցավ: Ո՞նց կարա սենց բան լինի:
Ասում են` խաղն արդեն սկսված ա, այսինքն` էդ մարդիկ որ մտնեին, կարող ա աղմուկ անեին, խաղը խանգարվեր հա՞:
Ուղղակի անկապ մարդկանց են ներս թողել, սաղ տեղերը զբաղվել ա, ու ստիպված էլ մարդ չեն թողել: Կամ էլ կարող ա ավել տոմս են ծախել, ո՞վ իմանա, սրանցից ամեն ինչ սպասելի ա: Ամեն դեպքում ծանոթս, ով ընտեղ էր, ասում ա, որ լիքը անկապ մարդ կար, որ տեղ չուներ նստելու, գալիս դեմը կանգնում խանգարում էին: