dvgray-ի հետ համաձայն եմ։ Որոշ դեպքերում «մոդերատորական» գրելիս և թեման փակելիս հումորային ինչ–որ բան է գրվում, ինչը կարծում եմ կարող է վիրավորել թեման բացողին, կամ ասենք թեմայում այնպիսի գրառումներ անողին, որոնց պատճառով էլ ստիպված փակվում է թեման։
Այսինքն, ինձ թվում է, որ խախտողին կարելի է պատժել, ասենք` թեման փակել, կամ գրառումները ջնջել, բայց` առանց նրան (խախտողին) գրավոր համարժեք պատասխանելու։
Այսինքն` պահպանելով խախտողի նկատմամբ հարգանքը, որպեսզի խախտում անողը իրեն զգա միայն խախտում անող և ոչ թե անարգված մարդ։ Հասկանում եմ, որ որոշ դեպքերում շատ դժվար է ղժժալը զսպելը, բայց կարծում եմ, պետք է զսպել։
Նաև կարևոր է խախտում անողին զգուշացնել խախտման վերաբերյալ այնպես, որ նրա մոտ լրացուցիչ հարցեր հնարավորինս չառաջանան, կարևոր է խախտումը հիմնավոր ներկայացնելը, և կարևոր է, որ պատիժը համաչափ լինի խախտմանը։
Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մոդերատորությունը ոչ միայն էներգիա ու ժամանակ է պահանջում, այլ ինչ–ինչ հոգեբանական կարողություններ, սառնասրտություն, ամուր ներվեր, հետո միևնույն է, ոչ ոք չի գնահատում, լավ մոդերատորություն անելուց հետո պարգևատրում կամ աշխատավարձի բարձրացում չկա, ուստի քննչական ու դատավարական գերհմտություններ Ակումբի մոդերատորներից պահանջելը էդքան էլ ազնիվ չի։
Ես ինքս շատ անգամներ «մոդերավորվել» եմ, երբ ագրեսիվ գրառումներ էի անում, իմ շատ սուբյեկтիվ կարծիքով որոշ դեպքերում գուցե մոդերատորի գործողությունները այդքան էլ «իրավաչափ» չէին, բայց դե թեթև եմ տարել, որովհետև իմ կարծիքով թեկուզ «ոչ այնքան իրավաչափ» մոդերատորության մակարդակը Ակումբ.ամ–ում բավականին բարձր էր, և` է այլ կայքերում եղած մակարդակից։
Հետևաբար մոդերատորների կողմից միայն հավասարաչափ հարգալից դրսևորումները բոլոր անդամների նկամամբ, անկախ անդամների ինտելեկտի մակարդակից, գրավոր խոսքի գրագիտության աստիճանից, հայացքներից, մոդերատորին ծանոթ–անծանոթ լինելուց և այլնից կարծում եմ բավարար կլինի կայքի վարկանիշը բարձր պահելու համար։ Այն, որ որոշ անդամներ, մոդերատորների գործողություններում խտրականություն են նկատում, դրա վրա կարելի է աշխատել։
Անչափ շնորհակալություն եմ հայտնում կայքի բոլոր մոդերատորներին և քեզ` Չուկ։ Կարծում եմ, գերազանց աշխատանք է։••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ