User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Բողոքարկման համակարգ, թափանցիկ մոդերավորում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    dvgray-ի հետ համաձայն եմ։ Որոշ դեպքերում «մոդերատորական» գրելիս և թեման փակելիս հումորային ինչ–որ բան է գրվում, ինչը կարծում եմ կարող է վիրավորել թեման բացողին, կամ ասենք թեմայում այնպիսի գրառումներ անողին, որոնց պատճառով էլ ստիպված փակվում է թեման։
    Այսինքն, ինձ թվում է, որ խախտողին կարելի է պատժել, ասենք` թեման փակել, կամ գրառումները ջնջել, բայց` առանց նրան (խախտողին) գրավոր համարժեք պատասխանելու։
    Այսինքն` պահպանելով խախտողի նկատմամբ հարգանքը, որպեսզի խախտում անողը իրեն զգա միայն խախտում անող և ոչ թե անարգված մարդ։ Հասկանում եմ, որ որոշ դեպքերում շատ դժվար է ղժժալը զսպելը, բայց կարծում եմ, պետք է զսպել։
    Նաև կարևոր է խախտում անողին զգուշացնել խախտման վերաբերյալ այնպես, որ նրա մոտ լրացուցիչ հարցեր հնարավորինս չառաջանան, կարևոր է խախտումը հիմնավոր ներկայացնելը, և կարևոր է, որ պատիժը համաչափ լինի խախտմանը։
    Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մոդերատորությունը ոչ միայն էներգիա ու ժամանակ է պահանջում, այլ ինչ–ինչ հոգեբանական կարողություններ, սառնասրտություն, ամուր ներվեր, հետո միևնույն է, ոչ ոք չի գնահատում, լավ մոդերատորություն անելուց հետո պարգևատրում կամ աշխատավարձի բարձրացում չկա, ուստի քննչական ու դատավարական գերհմտություններ Ակումբի մոդերատորներից պահանջելը էդքան էլ ազնիվ չի։
    Ես ինքս շատ անգամներ «մոդերավորվել» եմ, երբ ագրեսիվ գրառումներ էի անում, իմ շատ սուբյեկтիվ կարծիքով որոշ դեպքերում գուցե մոդերատորի գործողությունները այդքան էլ «իրավաչափ» չէին, բայց դե թեթև եմ տարել, որովհետև իմ կարծիքով թեկուզ «ոչ այնքան իրավաչափ» մոդերատորության մակարդակը Ակումբ.ամ–ում բավականին բարձր էր, և` է այլ կայքերում եղած մակարդակից։
    Հետևաբար մոդերատորների կողմից միայն հավասարաչափ հարգալից դրսևորումները բոլոր անդամների նկամամբ, անկախ անդամների ինտելեկտի մակարդակից, գրավոր խոսքի գրագիտության աստիճանից, հայացքներից, մոդերատորին ծանոթ–անծանոթ լինելուց և այլնից կարծում եմ բավարար կլինի կայքի վարկանիշը բարձր պահելու համար։ Այն, որ որոշ անդամներ, մոդերատորների գործողություններում խտրականություն են նկատում, դրա վրա կարելի է աշխատել։

    Անչափ շնորհակալություն եմ հայտնում կայքի բոլոր մոդերատորներին և քեզ` Չուկ։ Կարծում եմ, գերազանց աշխատանք է։
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2012), ivy (02.09.2012), Moonwalker (02.09.2012), My World My Space (02.09.2012), Շինարար (02.09.2012), Տրիբուն (20.10.2012)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ա թեման բացվել է հիմնականում «ոչ ադմինիստրատիվ» մասնակիցների կարծիքները լսելու համար, բայց կարծում եմ չի խանգարի նաև մոդերատորի տեսանկյունից նայել հարցերին, այդ իսկ պատճառով որոշեցի մի քանի բան գրել այս թեմայում:

    Կարծում եմ կարելի ա փորձել բացել տուգանայինների թեման read only տարբերակով՝ այսինը բոլոր մասնակիցները կարողանան տեսնել բոլորի ստացած տուգանայինները:

    Սրա դրական կողմերը՝
    1. որ մարդկանց չթվա, թե մենակ իրանք են տուգանային ստանում
    2. մոդերատորներիս ստիպի ավելի հիմնավոր ու համարժեք տուգանաիններ տալ

    Բացասական կողմերը՝

    1. Գաղտնիության չպահպանում՝ այսինքը հնարավոր է տվյալ մասնակիցը չի ուզում որ բոլորն իմանան նրա կատարած խախտման մասին: Ասեմ, որ եղել են դեպքեր, երբ մասնակիցները վիրավորվել են թեմայում գրված մոդերատորականից և կարծիք են հայտնել, որ ավելի լավ կլիներ դա անել տուգանայի տեսքով, կամ նամակով:

    2. Կոնֆլիկտային իրավիճակներում կարող է կրակի վրա յուղ լցնելու էֆեկտ առաջանալ՝ մի բան է, երբ կոնֆլիկտային գրառումը րոպե առաջ ջնջվում է, մեկ այլ բան, երբ դա դրվում է ի ցույց ամբողջ աշխարհի: Կարող է բերել կոնֆլիկտի շարունակման՝ թեկուզ ֆորումից դուրս, ինչից հնարավոր կլիներ խուսափել, պարզապես գրառումը ջնջելու դեպքում:

    Դատական-մատական քննարկումներին միանշանակ դեմ եմ, քանի որ կարծում եմ, որ դա հսկայական լրացուցիչ էներգիա ու ժամանակ կխլի մոդերատորից: Շատ ժամանակ զբաղվածության պատճառով չենք կարողանում նունիսկ մոդերավորել ուր մնաց թե հետո էլ ինչ-որ թեմայում երկար բարակ բանավեճի մեջ մտնենք ապացուցելու համար մեր իրավացիությունը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2012), ivy (02.09.2012), Նաիրուհի (03.09.2012), Ուլուանա (02.09.2012), Ֆոտոն (02.09.2012)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ կարելի ա փորձել բացել տուգանայինների թեման read only տարբերակով՝ այսինը բոլոր մասնակիցները կարողանան տեսնել բոլորի ստացած տուգանայինները:
    Իմ կարծիքով չարժի հենց քո նշած բացասական կողմերի պատճառով:

    Ես նման բան ռուսական ֆորումներում եմ հանդիպել` որ խախտում անողներին հրապարակային զգուշացումներ են անում, գրառման տուգանված լինելը բոլորին երեւում ա, ու վատ տպավորություն եմ ստացել: Ոնց որ սովետից էկած պատժելու մեթոդներից լինի:


    Բացի էդ` եթե օրինակ վիրավորական գրառում ա տուգանվել, ջնջվել, մի քիչ կոռեկտ չի դրա պատճենը տուգանայինի թեմայում բոլորի աչքի առաջ թողնելը:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 02.09.2012, 15:36:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (16.09.2012), Peace (02.09.2012)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ միգուցե հնարավոր է ինչ–որ միջանկյալ տարբերակ ունենալ, այսինքն՝ էնպես անել, որ յուրաքանչյուր անդամի տուգանայինները բոլորի համար հնարավոր լինի տեսնել նրա անձնագրում, ոչ թե հանդիսավոր թեմայի տեսքով, երբ կամա–ակամա բոլորի աչքը կմտնի որպես նոր գրառում, այսինքն՝ էդպես հրապարակայնությունը զգալիորեն կնվազի, բայց անհրաժեշտության դեպքում ցանկացողները կկարողանան տեսնել, թե ինչն ինչոց է։

  8. #5
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ ստեղծել ամենասովորական դատական համակարգ, ինչը որ կա պետական համակարգերում:«Ակումբն» էլ իր հերդին մի ուրույն «պետություն» է: Ու հեչ պետք չի որ ասենք Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ բողոքը լուծի երկրի նախագահը:

  9. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատական-մատական քննարկումներին միանշանակ դեմ եմ, քանի որ կարծում եմ, որ դա հսկայական լրացուցիչ էներգիա ու ժամանակ կխլի մոդերատորից: Շատ ժամանակ զբաղվածության պատճառով չենք կարողանում նունիսկ մոդերավորել ուր մնաց թե հետո էլ ինչ-որ թեմայում երկար բարակ բանավեճի մեջ մտնենք ապացուցելու համար մեր իրավացիությունը:
    Բացասական պահը հասկանալի է, բայց զատո արդարությունը կհաղթանակի ավելի մեծ հավականությամբ: Ու հետո - նման բան կարելի է անել միայն ակնհայտ կոպիտ կամ մասշտաբային կոնֆլիկտային դեպքերում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուհու, միհատ էլ դատարան ստեղծենք որ որոշի, թե որ դեպքն ա ակնհայտ մասշտաբային կոնֆլիկտային

    Դատարանի տարբերակը կաշխատի, եթե մոդերատորները լինեն ոչ թե ֆորումին օգնել ցանկացող կամավորներ, այլ վարձատրվող մարդիկ, ովքեր օրվա մեծ մասը պատրաստ են տրամադրել դրան: Անձամբ ես հաստատ չեմ համաձայնի երկար բարակ փաստարկների վրա ժամանակ ծախսել: Ես իմ օրինակով եմ ասում, բայց գիտեմ, որ բոլորս էլ զբաղված մարդիկ ենք՝ Չուկից սկսած: Ու թող չթվա, թե պատրաստ չեմ իմ տեսակետը պաշտպանել, կամ վախենում եմ դատարանում «տանուլ տալ»

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.09.2012), Ֆոտոն (03.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միաձուլման համակարգ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.04.2009, 23:26
  2. 4-րդ համակարգ
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 79
    Վերջինը: 30.08.2008, 19:29
  3. Լիդե՞ր, թե՞ համակարգ
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.04.2008, 12:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •