Ոչ, պետք չի: Որովհետև այստեղ քննարկում ենք թափանցիկ մոդերավորման ու բողոքարկման համակարգի մեխանիզմները, ոչ թե այս կամ այն մոդերատորական գործողության, այս կամ այն մոդերատորի գործունեության հարցը: Ես հասկանում եմ ցանկությունը կուտակված արտահայտելու, սակայն կոչ եմ անում մնալ քննարկման սահմանում: Մեխանիզմների ստեղծումն այն ճանապարհն է, որը թույլ կտա այս պահին քեզ հուզող խնդիրը լուծել ոչ թե քո կամ իմ սուբյեկտիվ պատկերացմամբ, այլ հստակ մեխանիզմով:
Էջանիշներ