User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Բողոքարկման համակարգ, թափանցիկ մոդերավորում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր է և հատկապես ողջունելի, որ Ակումբի ղեկավարությունը նման մոտեցում է դրսևորում: Վաղուց էր զգացվում, որ. "մի բան այն չէ Դանիական թագավորությունում" և ուրախալի է, որ ի վերջո կա փոփոխություններ կատարելու անհրաժեշտության գիտակցում: Այս ամենի մասին դեռ իհարկե կմտածենք և ես էլ այս թեման չեմ մոռանա, համակարգային լուծումները, եթե լինեն, թողնելով հետոին, իսկ առայժմ ասեմ մի քանի մանրուքների մասին, կարծիք մի մարդու, որը բավականին հարուստ ֆորումային փորձ ունի.

    1. Անհրաժեշտ է հստակորեն ձևակերպել բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը և հասանելի դարձնել այն և բողոքողին, և բոլոր նրանց, ում կհետաքրքրի: Օրինակ, լինում են դեպքեր, երբ Х-ին վիրավորել է Z-ը և Ակումբի ղեկավարությունը, գտնելով արդարացի առաջինի բողոքը, պատժում է երկրորդին: Սա լավ է, նույնիսկ վիրավորական գրառումն է հեռացվում, բայց... Х-ը, բացառությամբ արգելափակման դեպքերի, չի իմանում, թե իրեն վիրավորողին ինչով և ինչպես են պատժել և մնում է չբավարարվածության, անարդարության զգացում - առաջարկվում է հստակորեն տեղեկացնել պատժիչ գործողությունների մասին,
    2. Անհրաժեշտ է առավել ուշադիր լինել "Բողոքի գիրք" թեմային - սեփական փորձով ասում եմ, որ այդպիսի թեմա ունենալը անհրաժեշտ է ցանկացած ֆորումի համար, բայց ոչ պակաս կարևոր է դրան ուշադիր լինել,
    3. Որպես ոչ ուղղակի բողոքարկման համակարգի հետ կապված առաջարկ, բայց որպես մի առաջարկ, որը բավականին կառողջացնի ֆորումային միջավայրը - անհրաժեշտ է վերջ տալ թաքնված ծաղրանքներ ու խայթոցներ պարունակող գրառումներին, որոնք որպես կանոն հասցնում են իրադրության շիկացման և վեճի: Մասնավորապես, հավերժ վեճը Պատմության բաժնում, որը սակայն... ոչ մի կապ չունի գիտության հետ և ընդամեն իրենից ներկայացնում է անձնական չբավարարված ամբիցիաների կամ էլ առանձին կամրադների նեղսրտվածության արդյունք: Անհրաժեշտ է հստակ կերպով վերջ տալ շփման նման ոճին, քանի որ երբեմն տպավորություն է ստեղծվում

    Հիմա չեմ ուզում քննարկել, թե ում է ավելի շատ շահեկան, որ նման վերաբերմունք չլինի ակումբի նկատմամբ: Չեմ ուզում, որովհետև իրականում դա շահեկան չէ որևէ մեկին, բացի գուցե այն մարդկանցից, ովքեր կուզեին, որ ակումբն ուղղակի չլիներ:
    Որ որոշ մարդիկ համառորեն ուզում են արժեզրկել Ակումբը և այն վերածել աղբանոցի: Համենայն դեպս մի բան պարզ է, որ Պատմություն բաժնում աղբանոցը հաջողությամբ արդեն ստեղծված է և ոչ մի նշան չկա առ այն, որ այն կվերացվի: Սեփական արժանապատվությունը չհարգող մարդը միայն կարող է նստած համակարգչի էկրանի առաջ, խայթել դիմացինին, բայց նման վերաբերմունք անհարգալից է նաև Ակումբի Պատմություն բաժնի նկատմամբ, քանի որ.

    - բաժինը վերածվում է աղբանոցի,
    - որևէ մեկը խուսափում է որևէ կարծիք հայտնել, անիմաստ ու անտեղի վեճի մեջ չքաշվելու համար,
    - օգտակար քննարկման տոկոսը ընկնում է և ամեն ինչ վերածվում է, կրկին, բազառի:
    Վերջին խմբագրող՝ Lion: 01.09.2012, 23:54:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միաձուլման համակարգ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.04.2009, 23:26
  2. 4-րդ համակարգ
    Հեղինակ՝ Չամուռ, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 79
    Վերջինը: 30.08.2008, 19:29
  3. Լիդե՞ր, թե՞ համակարգ
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.04.2008, 12:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •