14 տարեկան երեխային կամ անմեղ օդանավի ուղևորի սպանության համար մի հատ լավ պատճառ, նպատակ ասա Աստղ ջան, լսենք…
ոչ մի հանցանք չի կարելի անտեսել, դրանք անպատժելության նախատեպ են հենց հանդուրժողի ու կոծկողի համար՝ մեզ համար…
սաֆարովի պատճառով Ղարաբաղը մեզ չեն տալու, էդքան միամիտ մարդ չկա աշխարհում Աստղ ջան, դա սրերժի վարչակարգի կուտն ա… ոչ ոք իրավունք չունի հայաստանի քաղաքացուն լռեցնելու… դա իրավունք ա ու ինչքան շատ եք մարդկանց զրկում իրանց իրավունքից էնքան շատ են էդ մարդիկ հիասթառվում իրանց երկրից ու թողնում գնում…
անքննելի մարդ չկա Աստղ ջան, մենք պիտի ապացուցենք որ բաց հասարակություն ենք կառուցում, դա՛ կարող ա Արցախը մեզ բերել… իսկ դու փակում ես թեմաներ…
միթոմ քիչ տաբուներ ունեինք մի հատ էլ դու ե՞ս ավելացնում այ Աստղ ջան…
Աթեիստ (12.09.2012)
Մի բան կցանկանայի ասել տեռորիզմի մասին, ինչ որ վերջին գրառումներում շատ է նշվում, թե վատ բան է և այլն և այլն: Այսպես ուրեմն, մենք, հայերս, հիմա տեռոր չենք անում ոչ թե այն պատճառով, որ դա անընդունելի ենք համարում, այլ պարզապես ներկա պահին հարմար չէ մեզ: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի գերակշիռ մասը, մեր թշնամիները նրբանկատությամբ երբեք աչքի չեն ընկել, իսկ մենք ծվարած են մի բուռ հողի վրա և այլևս նահանջելու տեղ չունենք: Կարծեմ Տրիբունն էր մի տեղ դիպուկ նշել: Երբ կունենանք Ռուսաստանի չափ երկիր ու Չինաստանի չափ բնակչություն, այն ժամանակ էլ տեռոր անելու կարիք էլ չենք ունենա ու մյուս ազգերին կսկսենք բացատրել, որ այո, գիտեք, տեռորիզմը շատ վատ բան է:
Աթեիստ (12.09.2012)
էս տեմպերով դու Հայաստանը կկորցնես… 3-ից մնացել ա 2.5 միլիոն… ո՞վ ա տեռորով, սուտով, մարդկանց լռեցնելով երկիր սարքում էն էլ Չինաստանի ու ռուսաստանի չափ… մարդկանց իրավունքն ու ապահովությունը պտի հարգվի որ մնան էս մի բուռ հողի վրա…
տեռորով ու նրա փառաբանմամբ երկիր չեն սարքում, Հայաստանը ԱյՔայիդան չի…
հետո՞ ինչ Տրիբունն ա ասել… շուն դառնա ինքը…
Մեֆ ջան, ուշադիր կարդա: Ես չասացի եկեք տեռորիզմով մեծ Հայաստան կառուցենք: Պարզապես, եթե դա մեզ ինչ որ չափով ձեռք դա, մենք դրանից էլ ինչ որ չափով կօգտվենք: Իսկ եթե իսկապես անհանգստացած ես Հայաստանի բնակչության նվազեցմամբ, ապա անձամբ կարող ես նպաստել ավելացմանը վերադառնալով Հայաստան և մշտապես բնակվելով այստեղ![]()
Մեֆ ջան, էլի եմ ասում` բոլորիդ էլ հասկանում եմ, բայց եթե մենք պատերազմի մեջ չլինեինք, ինչ ուզում է ժողովուրդը, թող խոսի: Բայց երբ ամեն խոսք կարող է մեր դեմ օգտագործվել, ամեն ինչից խոսելու իմաստը չեմ հասկանում:
Մենք մեզ բարոյական կերպար ենք տվել ու փորձում ենք դրանով հաջողության հասնել. դա չի ստացվի: Մեր հարևանները անգամ իրենց չարածը արածի տեղ ներկայացնելով առաջ են գնում: Ասում ես` բոլոր փաստաթղթերը ունեն... հետո՞ ինչ, որ մի քանի իշխանավոր տիրապետում ա ինչ-որ ինֆորմացիայի, իսկ բնակչությունը կարդում ա այն գիրքը, որը տպում ա Ադրբեջանը: Նման գրքեր ես բերել եմ իմ հետ ու որ նյութը կարդում եմ, սխալներից ուղեղիս աշխատանքը կախում ա, մոտս կասկած ա առաջանում մեզ բնորոշ գծերի շուրջ, այնքան որ համոզիչ է գրած: 25 էջանոց հոդվածի 20 էջի տողերի տակ գիծ եմ քաշել` որպես սխալ, ապատեղեկատվություն, ատելության քարոզչություն... ու դա կարդում է մեր բոլորի սիրելի ու ամեն ինչից "տեղյակ" Եվրոպան: Մեֆ ջան, քեզ, ԴՎ-ին ու մյուսներին շատ եմ հարգում, բայց ես իմ տեսածն էլ լավ եմ վերլուծում, այնպես որ տվյալ իրավիճակում ես գտնում եմ, որ ժողովուրդը մտածված որոշ թեմաներ պիտի չարծարծի, մենք մեզ պիտի մեկ բռունցքի պես պահենք: Եթե պատերազմի ժամանակ արգելվում են որոշ բաներ, դա՞ էլ է խոսքի իրավունքի սահմանափակում: Իհարկե ոչ: Ես հակադեմոկրատական ինչ-որ բան ասու՞մ եմ: Թեկուզ ընտրություններից հետո մի տեղ տեսե՞լ ես որ գրեմ, թե արդար էին: Ոչ, չկա նման բան, իշխանություններին էլ չեմ արդարացնում, որ իրանց պաշտպանելու համար նման բան գրեմ, ոչ էլ փոքր եմ, որ ինձ խաբեն... իմ տեսածի ու կարդացածի հիման վրա եմ ասում էսքանը: Վանյաններին էլ էի դեմ, շատերը` կողմ: Ո՞վ ճիշտ դուրս եկավ :hpart
Ով համաձայն չի, չեմ ստիպելու (ես ի՞նչ մեխանիզմ ունեմ` ստիպելու), գրել էի, որ դա կոչ-խնդրանք ա: Այ եթե փորձեմ ստիպել, էդ ժամանակ Բերիա չէ, Հիտլեր ասեք:
Ես իմ կարծիքը գրեցի, ժող, մնացածը դուք գիտեք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մեֆ, ինչ կլինի, արի դու հանձնվի միջազգային հանրությանը։ Կամ ստատուսդ փոխի, կլուբնիկի դաշտերի փոխարեն գրի «ներողություն ֆորեվր»։ Կամ գոնե մի հատ հանգստացնող դեղ խմի, նանայով չայ խմի վերջին վարյանտ։ Կամ մի երկու ամսից ԱՄՆ–ում կլինեմ, ուզում ե՞ս հանդիպենք, իրար հետ ինքնասպան կլինենք կպրծնենք...
Փոխգնդապետ Փահլավունի կար իմ ծառայության ժամանակ, տակտիկական դասընթացների ժամանակ ասում էր` «մեկ ա բոլորս էլ զոհվելու ենք։ Կարող ա դու հաստ պատերով բլինդաժի մեջ նստած լինես գյուլլեն մի հատ ծակ գտնի ու կպնի քեզ...» ու նման այլ անիմաստ, դեպրեսիվ մտքեր... Այ քեզ կարդում, նրան եմ հիշում։ Դու ինչ որ առաջարկ ունե՞ս, թե հավայի կրկնում ես թե ինչքան թշվառ ենք մենք, ինչքան քիչ իրավունքներ ունենք մենք ու հեսա էլի ինչ ավելի վատ ա լինելու մեր վիճակը ու միջազգային հանրությունը հեսա մեզ սեՔս ա անելու ու մենք վաաապշե թքեցինք ու էնքան մեղքեր ենք գործել, որ դժոխքում մեզ ցցի վրա են հանելու։
Մեր հին սազի ողբանվագ լացակումաց լարը ծնգցրիր թողիր...
Si vis pacem, para bellum
ապեր, Մալխաս ջան, տեռորից օգտվելը դա հայաստանի գերգաղտնի ծառայությունների գործն ա ու պտի անեն գերգաղտնի միայն անհրաժեշտության դեպքում, մեր գործը դրա մասին բարձրաձայնելն ա եթե իմանանք… կհարցնես "ինչի՞ բարձրաձայնենք, մեր համար են անում" ես էլ կասեմ "որովհետև էդ նույն բանը կարան մեր վրա էլ անեն եթե իրանց մի քիչ շատ ազատ ու անպատժելի զգան" տեռորը շատ վտանգավոր բան ա… հասարակության ընդունումը միայն կվնասի մեզ… հետո մեր դեմ ա աշխատելու… ու աշխատում ա…
…եթե Տիգրան Սագսյանը ինձ աերոպորտում որպես հերոսի կդիմավորի ու ինձ էլ աշխատանքով ու բնակարանով կապահովեն… Զորի Բալայանն էլ կգովերգի, մեծ հաճույքով… բայց ես բանտում չեմ եղել, թուրք էլ չեմ սպանել…![]()
Malxas (12.09.2012)
Տեղյակ եք, որ պետդեպը հայտարարությունա տարածել, թե ԵԱՀԿ-ի ձևաչափի հետագա նպատակահարմարությունը պետքա վերանայվի:
Ինտերնետով չգտա սրա մասին, այլ լսել եմ:
Եթե սա ճիշտա, ուրեմն այս կաշան միանաշանակ եփելա ԱՄՆ-ն` հունգարիայի շերեփով:
Բարև Ձեզ
միջազգային հանրությունը կազմակերպություն չի որ հանձնվեմ Վիշ ջան… դուք եք սաղ օրը "էս մի խոսա, էն մի խոսա" "հազիիվ մեր օգտին ա պտի մաքսիմում օգտագործենք" "ապացուցենք որ ճիշտ ենք"… եթե միջազգային հանրությունը ձեր համար տենց ֆուֆլո բան ա, ուրեմն խոսեք ինչ ուզում եք ու մի փորձեք միջազգային հանրությանը ֆռռցնել…
Վիշ ջան, եթե իմ գրածներից տենց դեպրեսիաների մեջ ես ընգնում կարաս սեր և զգացմունք բաժինը մտնես, ես ընդեղ գրառում չեմ անում… կարդա ինչքան սիրտդ կուզի…
հա առաջարկ ունեմ, հանգիստ քննարկեք ցանկացած թեմա, մարդկանց բերանը մի փակեք… ամեն քարի տակ էլ դավաճան ու թշնամի ման մի եկեք… դրան ասում են պարանոյա…
Մի բան էլ ասեմ ու պՌԾ
Էսքան որ եղեգնյա գրչով տողեր գրեցի, մի կարևոր հանգամանք էլ հիշեցի` Vaio-ի գրառումից: Եթե մենք իմ ասած հասարակությունը լինեինք, ամեն առիթով ցեխ չէինք շպրտի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրա. առկա տարբերակներից մեր համար ձեռնտուն հենց այս ֆորմատն է, որը բնավ Ադրբեջանի սրտով չէ` անկախ նրանից, թե ինչ փաստաթղթով պիտի կարգավորվի խնդիրը: Ինքն է ձգտում հասնել նրան, որ կոնֆլիկտը դուրս բերվի Մինսկի խմբի ենթակայությունից, որովհետև որոշումները կոնսենսուսի սկզբունքով են ընդունվում, այսինքն` երկուստեք ընդունելի որոշումներով: Եթե նման բան պատահի, ապա բանակցային գործընթացը լրիբ մշուշոտ ա դառնում` գոնե այս պահի դրությամբ: Իսկ բանակցությունները ենթադրում էին գոնե որոշակի վերահսկվող հակամարտություն:
Վերջ, գնացի![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այ ապրես, կամաց կամաց սկսեցինք հասկանալ իրար: Դու ճիշտ ես ասում, որ մեզ վրա էլ ուրիշները կարող են տեռոր անել, իսկ ես դրան ավելացնեմ` որքան որ ես գիտեմ մեր թշնամիները մեզ բավական զիջում են այդ ասպարեզում: Ընդհանրապես, շատ բաներ կան, որ կուզենայի ասել մեր ակումբակիցներին, բայց այստեղ հրապարակորեն գրել չեմ ցանկանում: Միայն անհատական հանդիպման ժամանակ կասեմ:
Lion (12.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ