Ես հաշվում եմ, որ մարդը ծնվում է կոնկրետ երկրում և որպես կոնկրետ ազգի ներկայացուցիչ: Դու հաշվում ես, որ մարդը ծնվում է ընտանիքում ու նրանից դուս չի գալիս երբեք: Ես հաշվում եմ, որ մարդն է իր իրավունքերը պաշտպանող սուբյեկտ, հետո նրա կազմած պետությունները, որոնք որպես սուբյեկտ իրար հետ մրցակցության մեջ են՝ նույնիսկ իրար ոչնչացնելու միջոցներով: Դու կարծում ես, որ աշխարհը իդիլական հնազանդ մանկապարտեզ է:
Մարդու սահմանում ոչ մեկը չի տվել, ես էլ չեմ տա: Խելոք մարդիկ հնարել են "գիտակից մարդ" կոչվածը: Իսկ գիտակիցի առաջին "դժբախտությունը" սուբյեկտայնությունն է, որն իր հետևից բերում է քո համար այդքան անտանելի մարդկայինը՝ իր բոլոր դրսևորումներով:
Իմ իմացածով մարդիկ քրիստոնյա են, մուսուլման, բուդդիստ, էգոիստ, բարի, նագլի, վայրենի, հանցագործ հանճարեղ, ապուշ: Եսիմ, երևի մի 100 այլ կատեգորիա էլ կա:
Մարդը բազմազան է ու իր բազմազանության հաշվին է "մարդ": Ինձ այդպիսի մարդը շատ ավելի հետաքրքիր է, քան քո ու շատերի պատկերացրած ռաֆինացված ու անատամ-տեսականը:
ԴՎ ջան, էսքանն էլ լրիվ ավելորդ բացատրություն էր: Մարդը մարդ է: Դրանից լավ սահմանում երևի չկա:
Էջանիշներ