Վիշ, նախ արձանագրեմ, որ որևէ գրածիս չես պատասխանել, ավելի շուտ պատասխանելու պատրանք ես ստեղծել:
Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Էապես պատկերացնում ե՞ս «ավելի ազդեցիկ, ուժեղ» խոսքը։ Ինչ ծանոթ բառեր են... «Հուժկու դադար», «կուռ պայքար»...
Երբ խնդիրն արդեն իսկ դառած լիներ օրակարգային, Հունգարիան վստահեցրած լիներ (խաբած լիներ) ոչ թե մեր ԱԳՆ-ին, այլև այլ տարբեր կառույցների, Ադրբեջանը հավաստացրած լիներ (խաբած լիներ), որ չի ներելու ոչ միայն Հունգարիային, այլև այլ տարբեր կառույցների, էն ժամանակ, հուսով եմ, կհասկանայիր, թե խոսքդ ինչով է ավելի ազդեցիկ:

Դժվարանում եմ կողմնորոշվել, դասական դեմագոգիա է, թե ցաքուցրիվ մտքեր։ Նախ «ավելի ազդեցիկ, ուժեղ» խոսքով դու չես կարող վերակենդանացնել Գուրգենին կամ հետ բերել անցյալը։ Իսկ այս «կատարվածը» քեզ կօգնի, որ դիրքերդ ամրապնդես ու հույսդ եվրոպաների վրա չդնես, որ ադրբեջանցիք հայկական գյուղեր չոչնչացնեն։ Ինձ թվում է, շատ մեծ ուղեղ պետք չի սա հասկանալու համար։
Այո՛, քո կողմից դասական դեմագոգիա է, որովհետև խոսք չի գնացել Գուրգենին վերականդենացնելու մասին, այլ խոսք է գնացել այն հրճվանքի մասին, որով ընդունվել է կատարվածը (հրճվանք բառն իմ կողմից):

Մի հատ կասե՞ս, թե ով չի դատապարտել Հարսնաքարի դեպքը, որ իմանամ, թե ով կարող էր կանխել Սաֆարովի դեպքը։ Իսկ Հարսնաքարի դեպքը պետք չէ՞ր կանխատեսել ու կանխել։ Ինչու՞ Հարսանաքարի դեպքը պետք էր դատապարտել կատարվելուց հետո, իսկ Սաֆարովի դեպքը պետք էր կանխել։ Ոչ մի ռացիոնալիզմ չեմ տեսնում ասածիդ մեջ։
Կանխվե՞ր: Ո՞նց կանխվեր Հարսնաքարի դեպքը, նախօրոք իմանային ու գնային Ռուբոյի հետ բանակցելու՞: Նորից դեմագոգիա ես անում: Իսկ Սաֆարովին հանձնելու մասին տեղյակ էին, եթե չէին՝ պարտավոր էին լինել մեր ԱԳՆ-ն ու ԱԾ-ն: Ո՞վ չի դատապարտել. ըստ էության նախագահդ, որովհետև եթե էսօր Նեմեցը որպես կասկածյալ ներգրավված չէ գործին, էդ նշանակում ա պադդերշկա ամենաբարձր մակարդկաով:

Համոզմուքներն ու գաղափարները կայուն պահելը մի երևելի արժանիք չի, մանավանդ որ մարդս սխալական է, իսկ որոշ համոզմունքներ կամ գաղափարներ կարող են ժամանակի ընթացքում հնանալ ու բորբոսնել։ Ժամանակի ընթացքում շահերն էլ են փոխվում։ Կարևոր է, որ գաղափարներն ու համոզմունքները տվյալ պահին համապատասխանեն նպատակներին ու շահերին, հակառակ դեպքում բորշչի համը դուրս ա գալիս։
Կրկին ու կրկին խոսքերի խեղաթյուրում ու դեմագոգիա: Ի գիտություն քեզ համոզմունքներն ու գաղափարները միշտ կայուն պահելը ու ամեն պատետ առիթով փոխելը տարբեր հասկացություններ են: Եթե կուզես հայերենի դասընթաց կազմակերպեմ ու բացատրեմ, թե ինչ է նշանակում «ամեն պատեհ առիթը» ու նաև բացատրեմ թե ովքեր են ամեն պատեհ առիթով փոխում:



Վիշ, քանի որ ասելիքդ արդեն սպառվել է, արի ես լինեմ նախաձեռնողը ու քեզ ասեմ՝ դավայ դասվիդանիա: Հոգնեցի քո հետ «բանավեճից»: