User Tag List

Էջ 14 48-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 716 հատից

Թեմա: Ոճրագործն ազատության մեջ. Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին

  1. #196
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ես կարծում եմ որ երկու երկրներում էլ ադեկվատ են - մեծամասնությունը:
    հարցը ռեսուրսներն ա: ստեղ իհարկե տնտեսագիտական հաշվարներ են անհևաժեշտը, բայց հիմա հենց ընենց, ոտի վրա, կարամ ասեմ, որ ռեսուրսների հաշվին իրանք աճ են ապահովել, իսկ մենք նվազել ենք, ապա դա միայն ռեսուրսի գնի ու քանակի հաշվին ա:
    ապեր, մեր ու իրանց մեջ մենթալիտտի մեջ էական /որոշիչ/ տարբերություն չկա: դրանում համոզվելու համար վերլուծիր մեր երկուսի կենցաղները, և ոչ թե կրիտիկական պահեր:
    մեր երկուսր կենցաղները նունն ա, նույն ճաշերը, նույն երգերը, նույն քաղքենիական նիստ ու կացը... իսկ կրիտիկական պահերը, դրանք արդեն շատ ղեկավարվող բաներ են: հիմնա ինչ ա, որ մտան հունանյանենք ու մորթեցին ... դրանցի ինչ որ ազգային հետևություններ անենք՞ ... իհարկե դա աբսուրդ ա: նույնն իրանց սաֆարովների հետ կապաված:

    կրիտիկական պահերին մարդը/ազգը գետնից կտրված ա լինում, ու ուժեղ քամին հեշտ կարա քշի ուր որ ուզի...
    մի հատ նայի, թե երկրորդ համաշխարհայինում ու դրանցի հետո քաղաքակիր ազգերը ինչ վայրենություններ էին անում իրար նկատմամբ: նույնիսկ կարող ա նախնադարում ըտենց բաներ չկար: սա պարզ ա, որ իրանց ազգային հատկանիշները չէր, այլ ընդամնենը պահի տակ ա, երբ կրիտիկականը մարդւոն կտրում ա ռեալից - "գետնից":
    Կարող ա և ճիշտ ես ասում, բայց ադրբեջանի ռեսուրսներն էսօր իրանց տնտեսության վրա լրիվ ուրիշ կերպ են ազդում… էն հարստությունն ու նավթադոլլարները որ մտնում ա ադրբեջան, գնում ա ալիևի ու իրա ընտանիքի ջեբը, մասսային չի հասնում ու դրա համար էլ իրանց կյանքի որակն առանձնապես մերինից չի տարբերվում… բայց իրանք մնում են… իրանց համար դա նորմալ ա, մեր համար չէ, բայց ստեղ արդեն մեր մենտալիտետն ա որ մեզ դուրս ա տանում… մենք մեր իշխանություններից սօասելիքներ ու պահանջներ չունենք, մեր պահանջը օտարներից ա… նայի հենց թեկուզ էս սաֆարովի դեպքը… մեր սաղ պահանջներն ու նախատինքը գնում ա խալխին…

  2. #197
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ա և ճիշտ ես ասում, բայց ադրբեջանի ռեսուրսներն էսօր իրանց տնտեսության վրա լրիվ ուրիշ կերպ են ազդում… էն հարստությունն ու նավթադոլլարները որ մտնում ա ադրբեջան, գնում ա ալիևի ու իրա ընտանիքի ջեբը, մասսային չի հասնում ու դրա համար էլ իրանց կյանքի որակն առանձնապես մերինից չի տարբերվում… բայց իրանք մնում են… իրանց համար դա նորմալ ա, մեր համար չէ, բայց ստեղ արդեն մեր մենտալիտետն ա որ մեզ դուրս ա տանում… մենք մեր իշխանություններից սօասելիքներ ու պահանջներ չունենք, մեր պահանջը օտարներից ա… նայի հենց թեկուզ էս սաֆարովի դեպքը… մեր սաղ պահանջներն ու նախատինքը գնում ա խալխին…
    մենք շատը գնում էինք ու գնում ենք ԱՄՆ ու Եվրոպա/ Հունաստան և այլն/ մեր սփյուռք ունենալու ֆակտոռով: իսկ ազերիները դա չունեն, ու դրա պատճառով են ավելի քիչ արտագաղթում:

    ասածիտ երկրորդ մասով:
    չէի ասի... մեր ասելիքը գնում ա Հունգարիաի հետ: երկիրր, որը միջազգային առումով անվտանգ ա մեր համար: շատ սխալ բան ա արել բարոյական տեսանկյունից, ու մենք էլ քլնգում ենք, քանի կարում ենք: էսպես ասած ինքնահաստատվում ենք որպես պետություն:
    իրանց արդարացիորեն կպնելով մենք ոչ մի բան ոչ կորցնում ենք, ոչ էլ վտանգում, իսկ շահելու բաներ ունենք միջազգային առումով - առաջինը էն - որ շուխուռը եղավ, ու հետո ամենակարևորը, մենք էլ առաջին անգամ պետականորեն ինչ որ վճռական քայլեր արինք:

    ազերիների հետ հարցը ուրիշ ա: ստեղ "կատակներ" անել չի կարելի, հաշվի առնելով երկու կողմից կանգնած զորքերը, ու նաև ռուսների Բաքվի հանդեպ իրաց գազութատիրական ցանկությունները...
    մենք կարող ա ստեղ էլի ընենց լինի, որ հողեր շահենք, բայց դա ինչ՞ գնով կլինի... հաշվի առնելով երկու կողմի բավականին ժամանակակից զինվածությունը:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 04.09.2012, 00:44:

  3. #198
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատերազմ է նախապատրաստվում Իրանի դեմ: Ադրբեջանն է զինվում Իսրայելի կողմից ու ներդրումներով: Իրանի մասնատման ու իրանական ադրբեջանի միացման հարց է բարձրացվում: Գործի է դրվում մեծ ադրբեջան + թուրքիա թուրան գաղափարը:
    2 ֆակտոր կա: Մեկը դա, որ եվրոմիության թուլությունների հետ կապված թուրքիան էլ դեպի արևմուտք անելիք չունի: Ու երկու, քանի որ աշխարհում խառը ժամանակներ են, ապա թուրանի գաղափարը շատ էլ գայթակղիչ է դարձել ներկա պահին: Այսինքն թուրքիա- թուրան և մեծ ադրբեջան, Իրանի մասնատմամբ ծրագիրը խաղ չէ, ռեգիոնալ մեծ պատերազմի պրեամբուլա է:
    Ու իբր պատահականորեն սաֆարովի գործը կպցվեց հենց էս պահին:
    Հունգարացիք մեծ մեղք չունեն, իրենք ոնց որ թե հավաստիացումներ են ստացել, որ ադրբեջանում դա կնստի /հավաստիացման թղթեր ունեն/: Բայց նաև թուրքերից ու ադրբեջանից փող կպցնելու հարցը կար արանքում -զիջեցին ու թուրքերը գլուխ բերեցին էդ գործը:
    Ոնց էին մտածում թուրքերը, /ես թուրք ու ադրբեջանցի այս առումով չեմ տարանջատում/
    1-որ "հերոս" հետ բերելով իսրայել են խաղում, իրենց հերոսներին վիզ դրած ազատում են ու դրանով դուխ են տալիս իրենց ժողովրդին սպասվելիք պատերազմի դեպքում:
    2-Հայաստանը կղժղժա, ավելի լավ, մի գուցե չափն անցնի ու առիթ կտա այդ թեմայով պատերազմ սկսելու Հայաստանի դեմ, իսկ հետո էլ մանդրից իսրայել ու մնացածով Իրանի դեմ պատվերը կկատարենք:
    3- Էս խաղին մնացած գերուժերը մի քիչ պատրաստ չեն: Ռուսները ինչպես միշտ պախմելի մեջ, եվրոպացիք լռված իրենց հիմարությունների մեջ /եվրո, դեմոգրաֆիա, սուպերմարդկային իրավունքներ և այլն/, ամերիկացիք՝ իսրայելի պրեսսի տակ, մենակ Օբաման Վիցինի պես երկու կողմից բռնած մի փոքր ղժղժաց ու անցավ:
    Հիմա արդեն մեր մանրապճեղների կողմից էմոցիոնալ- իներցիոն իդիոտիզմի քայլեր են- տիպա դրոշակ վառել, ակադեմիական ծերակույտը բոյկոտում է հունգարիային , կամ "գրականագետը դատապարտում է":
    Իրականում պատերազմ են հասունացնում մեր գլխին ու դեմն առնելու ստանդարտ բան չեմ տեսնում, բացի բոլոր քարտերի ներգրավմամբ ուժեղ, աշխարհով մեկ ղժալը՝ թուրք- ադրբեջան-իսրայել տանդեմի դեմ: Բոլորի հաշվով էլ լիքը նյութ կա ու եթե մենք դա չանենք, ոտի տակ ենք մնալու:
    Լավ վիճակ չի, բայց և տակից դուրս գալու տեսական շանս ես տեսնում եմ, ուղղակի ինիցիատիվի ավելցուկով հիմարների մանկամտություններն ա պետք կանխել ու դեբիլներին չթողնել, որ ինքնագործեն:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 04.09.2012, 04:45:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Peace (09.09.2012), Տրիբուն (05.09.2012)

  5. #199
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բիձա, կներես, բայց էս ամենի արձագանքից ավելի շատ ռուսական հոտ ա գալիս քան թե այլոց... ամերիկացինեի ու մնացած աշխարհին կարծում եմ ոչ մի կերպ օգուտ չի Իրանի մասնատումը: ու աշխահաքաղաքական տեսակյունից երբևէ ոչ մեկին ձեռ չի տվել Իրանի մասնատումը տարբեր մանապճեղ կովկասանման ռեգիոնների: հիմա ԱՄՆ-ու մնացածները լավ էլ կանտրոլ են անում իրանական նավթն էլ, իրանց արտաքին քաղաքականությունն էլ... իհարկե , շոուն չհաշված:

    իսկ Սիրային իհարկե չոքացնելու են, քանի որ նրանք սկսեցին ինչ որ անհասկանալի խաղեր խաղալ... բայց էլի երկիրը բաժանման մասին խոսք անգամ չի գնալու... մաքսիմում քրդերին սուտի հույսեր են տալու, ինչպես Իրաքում, կամ ինչպես ժամանակին մեզ Թուրքիայի թույլ պահին, մինչև ամեն ինչ խախանդվի ու մտնի էլի միասնական կանտրոլի տակ:
    Իրանը երբեք ոչ մեկը չի քանդի: անգամ հիտլերի ժամանակ իրանին ձեռ տվող չեղավ, քանի որ լավ գիտեին, որ էտ երկիրը որ քանդվի, ապա այնտեղ կառաջանանա մի քանի ավազակապետություններ, մի հատ ավազակապետության տեղը, որը նաև արդեն մի քանի հարյուր տարի ա, "ճ" կլասի երկիր ա իրա հզորության տեսանկյունից:
    իսկ Իզրայելը ՝ նրանք էլ: մեր պես խաղալիք երկիների շարքից են, որոնց միջոցով Անգլաիկան քաղաքակաթյունը մահակի տակ ա պահում արաբական նավթաին շրջանները:
    ոնց որ մենք ենք բոբոյանման դառել կովկասում, այնպես էլ Իզրայելն ա իրա ժողովրդին որպես մսացու դրած, ծառայում անգլիական քաղաքականությանը... և ոչ թե հակառակը
    Վերջին խմբագրող՝ dvgray: 04.09.2012, 06:07:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (04.09.2012), Varzor (04.09.2012), Ձայնալար (04.09.2012)

  7. #200
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա անգլիական արտաքին քաղաքականությունը վերջանում է իր ափերին ու սկսվում գլոբալը: Իսկ մերձավոր արևելքի հարցերում Իսրայելն է հարց որոշողը: Իրանի միջուկայինի կամ ծով լցնելու ղալմաղալները ոչ մեկին էլ պետք չեն, ներառյալ նաև Իսրայելը: Ուղղակի Իսրայելին հավերժ պատերազմ է պետք իր հետ կապված, բայց արդեն իրենից մի քիչ հեռու, որ հրեական աշխարհը մնա կոնսոլիդացված ու վտանգի մեջ, ու որևէ հրեայի մտքով չանցնի ինքնագործունեության: էտ էլ իրենց մոդուսն է: Ու դեմները խաղ չկա:
    Երկար թեմա է, առանց ակընհայտ ապացույցների: Համենայնդեպս ռուսները հիմա իսրայելի քառորդ հզորությունն էլ չունեն միջազգային խաղերում:
    Ու ադրբեջանում անմարդ ինքնաթիռների գործարանի կառուցումն էլ նույն սցենարի մեջ է: Պատահականություններ չկան: Թուրքիան երկրորդ էսկադրիլիան էր ուղարկում իսրայելի դեմ - ուր է՞: Բարիշեցին, որ դեպի արևելք են գնում ձեռք- ձեռքի ու այլևս թշնամի չեն: Ու փորձում են գնալ մեր վրայով:

  8. #201
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ էլ իրենց մոդուսն է: Ու դեմները խաղ չկա:
    կներես, բայց չհասկացա, թե ո՞ւմ դեն խաղ չկա:
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար թեմա է, առանց ակընհայտ ապացույցների: Համենայնդեպս ռուսները հիմա իսրայելի քառորդ հզորությունն էլ չունեն միջազգային խաղերում:
    ինչ՞ հզորության մասին է խոսքը, զենքի՞ փողի՞, բնական ռեսուրսների՞, տարածքի՞, արտաքին լծակների՞, մարդկային մասնագիտական ռեսուրսների՞... ինչն՞ ես իրար համեմատում էս երկու պետությունների միջև


    իսրաելը, մի մեծ փչած փուչիկ է, որը փչել են գերտերություները 2 համաշխարհայիններից հետո, արաբական նավթը ոստիկանապետորեն հսկելու համար: էտ գունավոր փուչիկով իրանք լավ էլ խաղում են... ինչ հեքիաթներ ասես որ չեն պատմում ...
    միշտ էլ հրեան եղել ա զոհ, առաջին հերթին իրա ընչաքաղցությանը, ու երբևէ ինքը հասարակական ազգային հավաքականություն չի ունեցել: ինքը որպես ազգ, ընդամենը խղճահարության է արժանի:
    հիմա էլ իրանց որպես մսացու հավաքել են 50 աստիճանի տակ, ու ոնց ուզում մանիպուլացնում են... ինչ" ատոմային բոմբ, ինչ բան: եթե ունի ու ինքն ա վերահսկում, ապա վաղուց արդեն հրեաստանը որպես պետություն Ավստրալիա կամ Կանադա էր տեղափոխել: ապրում են անմարդկային բնական պայմաններում հերիք չի, մի հատ էլ ամբողջ օրը գլխներին ռումբ ա պայթում,,,

  9. #202
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես մի քիչ ուրիշ ձևի գիտեմ
    որ
    -աշխարհի փողի մի մեծ մաս իրենց վերահսկողության տակ է: Ամերիկյանը՝ լրիվ ու ներառյալ կոնգրեսն ու որոշումների կայացման բոլոր լծակները:
    -60 տարի է պատերազմում է, էն էլ "ձախ ձեռքով" ու դեռ որ բոլորին չոքած է պահում:
    -Գրել էի, որ բալամուտի թեմա չէ: ոչ դու կապացուցես ինձ ոչ էլ ես քեզ: դա տեսակետ է, որ ամեն մարդու մոտ առանձին է ձևավորված:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 04.09.2012, 09:02:

  10. #203
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայաստանի արտգորնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը չունի Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը դադարեցնելու մտադրություն:
    Աղբյուր՝ Լրագիր.ամ

    Էս էլ սենց: Սպասենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների շուտափույթ վերականգմանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (04.09.2012), Արէա (04.09.2012)

  12. #204
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հատված.

    Եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը
    Բարև Ձեզ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.09.2012), keyboard (04.09.2012), Malxas (04.09.2012)

  14. #205
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    EU Observer-ի (Եվրամիության քաղաքականությունը լուսաբանող անկախ լրատվամիջոց) հոդվածից հատված. (թերթ.ամ)

    Հունգարիան բոլորից եռանդուն է քննադատել միջադեպը: EU Observer-ը մեջբերում է հունգարական կողմի հայտարարության այն հատվածը, որում ասվում է, թե երկիրն ավելի վատը չէ, քան Մեծ Բրիտանիան, որը 2009-ին Լիբիա էր ուղարկել Աբդելբասեթ Մեգրահիին (նա 1988-ին Լոքերբիում օդանավ էր պայթեցրել, որի հետևանքով 270 մարդ էր զոհվել): «Ինչևէ, Հայաստանում ոչ ոք չի հավատում Հունգարիային»:
    Բարև Ձեզ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (04.09.2012)

  16. #206
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    НТВ-ի տեսանյութը մարդասպանի մասին:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (04.09.2012), Nimra (04.09.2012), One_Way_Ticket (04.09.2012), Vaio (04.09.2012)

  18. #207
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես այս մարդուն ընդունում եմ ու հավատում, իսկ հիմա լուրջ մտահոգված եմ...

    Որպես ռազմական գործիչ, ես զգում եմ օդում վառոդի հոտը. Արկադի Տեր-Թադևոսյան

    | 15:59 Սեպտեմբեր 4, 2012



    Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր:

    «Ես, վերլուծելով և համեմատելով եղածը, թե ինչ է կատարվել, հասկանում եմ, որ պետությունը պատրաստվում է պատերազմի: Որպես ռազմական գործիչ, ես զգում եմ օդում վառոդի հոտը»,-հրավիրված ասուլիսին ասաց նա:

    Նրա խոսքերով՝ Ադրբեջանի այս մտադրությանը մասնակից է նաև Թուրքիան. «Ադրբեջանը, Հունգարիան և Թուրքիան մտածված քայլ են արել: Չի կարելի հավատալ, որ Թուրքիան անտեղյակ էր այս օպերացիայից, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2011թ. հոկտեմբերի 29-ին պայմանագիր է ստորագրվել, որով Ադրբեջանը պարտավորվում է արտաքին հարաբերություններում քայլ չանել առանց Թուրքիայի իմացության»,- որպես իր խոսքերի հիմանվորում բերեց նա:

    Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ այս երկու՝ մեծ ու կրտսեր եղբայր պետությունները մտածում են արդեն երկրորդ քայլի մասին, իսկ այդ ծրագիրը նրանք արդեն իսկ ունեն: «Երկրորդ քայլով նրանք կփորձեն մի քանի հարցեր լուծել, որոնք դրվում են զինվորական օրենքների վրա: Ադրբեջանն ունի բանակ, բայց պետությունը հասարակության առջև չունի հեղինակություն: Այս քայլով Ալիևն ասում է, որ տեսե՛ք, ես խոսք եմ տվել ու խոսքս կատարել: Դրանով իր վարկանիշը բարձրանում է: Մնում է մի հատ էլ վարկանիշ բարձացնի: Նա պետք է հասարակությանը պատրաստի ԼՂՀ հարցը լուծելու համար»,- նշեց նա:

    Զինվորականը, հիշեցնելով Ադրբեջանի ձեռագիրը, նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի դեպքը, երբ հայի ձեռքով Ադրբեջանը փորձ արեց սպանել քաղաքագետին, ինչը, բարեբախտաբար, հաջող ավարտ ունեցավ մեզ համար: «Համեմատելով անցածի հետ, Ադրբեջանը շատ հնարավոր է՝ հեշտ քայլով վերացնի Սաֆարովին, այն էլ հայի ձեռքով: Որպեսզի ցույց տա ոչ միայն միջազգային հանրությանը, այլ առաջնահերթ՝ իր ժողովրդին, թե «մեր հերոսին հայ մարդը վերացրել է»»,-ասաց նա:

    Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանն իր կեղտը Հայաստանի գլխին չկապի: «Մենք կտրուկ քայլ պետք է անենք: Պետք է հայտարարել, որ ԼՂՀ անկախությունը ճանաչում ենք: Ինչպես նաև պետք է միջազգային հանրությանը ասել, որ մենք չենք տա Ղարաբաղը այնպիսի պետության, որտեղ կացինով քնած մարդուն սպանողին հերոս են դարձնում»,- ասաց նա և վերջում ամեն դեպքում հավատացրեց, որ թեև մենք պատրաստ ենք ռազմական գործողությանը, բայց դա, իհարկե, ցանկալի չէ:

    Աղբյուրը՝ http://168.am/2012/09/04/122581.html#.UEX_j9ZlQsd


    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (04.09.2012), Nimra (04.09.2012), Quyr Qery (04.09.2012), Tig (04.09.2012), Varzor (04.09.2012), Տրիբուն (05.09.2012)

  20. #208
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)


    Էս էլ ու պրծ

    Նկարը վերցրել եմ Ֆեյբուքից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (04.09.2012), Nimra (04.09.2012), Quyr Qery (04.09.2012), Varzor (04.09.2012), Աթեիստ (04.09.2012)

  22. #209
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերից.

    Նրա խոսքերով՝ Ադրբեջանի այս մտադրությանը մասնակից է նաև Թուրքիան. «Ադրբեջանը, Հունգարիան և Թուրքիան մտածված քայլ են արել: Չի կարելի հավատալ, որ Թուրքիան անտեղյակ էր այս օպերացիայից, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2011թ. հոկտեմբերի 29-ին պայմանագիր է ստորագրվել, որով Ադրբեջանը պարտավորվում է արտաքին հարաբերություններում քայլ չանել առանց Թուրքիայի իմացության»,- որպես իր խոսքերի հիմանվորում բերեց նա:
    Էս մգեցված մասը ճիշտա? Ովա տեղյակ դրանից?
    Բարև Ձեզ

  23. #210
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ ու պրծ

    Նկարը վերցրել եմ Ֆեյբուքից:
    Ես էսօր դպրոցական երեխեքի մայկեքի վրա եմ տեսել նման բան կպցրած

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (04.09.2012), Quyr Qery (04.09.2012)

Էջ 14 48-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռամիլ Սաֆարովը կախվել է
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.03.2013, 21:45
  2. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.12.2007, 19:26
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •