User Tag List

Էջ 9 48-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 716 հատից

Թեմա: Ոճրագործն ազատության մեջ. Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին

  1. #121
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆՔ ոչ թե Եվրոպական երկրներից, այլ Իսրայելից
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (03.09.2012)

  3. #122
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ, որ ոմանք սաստիկ համաձայն չեն լինի հնչած մտքերին, բայց որոշեցի այնուամենայնիվ դնել. Հրանտ Բագրատյանը դեպքերի մասին
    Իսկ գուցե նշեիր, թե քո կարծիքով ինչու այդ ոմանք սաստիկ համաձայն չեն լինի այդ «հնչած» և առավել ևս «մտքերին» Ինձ թվում է Բագրատյանը երևի հարցազրույցը տվել է կուշտ փորին... մեղմ ասած։ Մի հատ Լեռնիկ կար, այ սենց հարցազրույցներ էր տալիս...
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.09.2012), Varzor (03.09.2012)

  5. #123
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի բան էլ չի լինի… հարաբերությունները կվերականգնվեն, նկատողություններ, նախատինք ու վերջ… մեզ էլ մի քիչ կշոյեն…

    Կուլ կտանք, կհանդուրժենք, խելոք ենք… խի սրա նման բաներ ե՞նք կուլ տվել…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

  7. #124
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի բան էլ չի լինի… հարաբերությունները կվերականգնվեն, նկատողություններ, նախատինք ու վերջ… մեզ էլ մի քիչ կշոյեն…

    Կուլ կտանք, կհանդուրժենք, խելոք ենք… խի սրա նման բաներ ե՞նք կուլ տվել…
    Ոչ մեկ չգիտի` ինչ կլինի։ Դրա համար պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի։ Պարտվողական, դեպրեսիվ, «վայ մեզ» տիպի մտքերի իմաստը չեմ հասկանում։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (03.09.2012), Tig (03.09.2012), Varzor (03.09.2012), Տրիբուն (03.09.2012)

  9. #125
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հունգարիային ու Ադրբեջանին էս պահին գնահատականներ տալս կլինի ուրիշների ասածների կրկնություն: Չեմ կրկնվի: Ասվել է, դեռ շատ կասվի:

    Բայց ես նաև տարբերություն չեմ տեսնում Սաֆարովին ներում շնորհելու ու Նեմեցին չդատելու մեջ:
    Համոզված եմ՝ էլի կան մարդիկ, որ տարբերություն չեն տեսնում ?????

  10. #126
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    պոսլե դռակի կուլակամի նե մաշուտ…

    մեր իշխանությունները լավ էլ տեղյակ են եղել էքստրադացիայի մասին… ոչ մեկին մի մեղադրեք…

    Ռամիլ Սաֆարովը միակ բռնված ու դատված հայ զինվոր սպանած հանցագործն ա, մնացածները՝ մեր բանակում սպանվածների մարդասպաններն առայժմ չեն բռնվել էլ ուր մնաց պատժվեին…
    Կարծում եմ քեզ էլ պետք է ադրբեջանի հերոսի կոչում տալ

  11. #127
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ քեզ էլ պետք է ադրբեջանի հերոսի կոչում տալ
    Ով որ հայ զինվոր ա սպանել ու ով էլ որ չի բռնել էդ սպանողներին նրան էլ տուր… էս ա ադրբեջանի հերոսի որակավորման հատկանիշները…

    Ինձնից ինչ ես ուզում… կարող ա՞ սուտ եմ գրել…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (03.09.2012), Quyr Qery (03.09.2012), Varzor (03.09.2012)

  13. #128
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ՝ էլի կան մարդիկ, որ տարբերություն չեն տեսնում ?????
    Ասա իմանանք ապեր,… երևի նեմեցը հայ ա… էտ ա՞

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (03.09.2012), Quyr Qery (03.09.2012)

  15. #129
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    … Սարգսյանի յանիմ խրոխտ խոսքին խաբնվե՞լ ենք: Ինքը պարզապես այլընտրանք չուներ …
    Սերժ Սարգսյանից լավ նախագահ չենք ունեցել հաստատ

  16. #130
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որեն
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասա իմանանք ապեր,… երևի նեմեցը հայ ա… էտ ա՞
    Սովորաբար նեմեցները հայ չեն լինում, պարզապես մարդը, որը սեփական ազգի թերությունները (երբեմն նաև ոչ փոքր) հպարտորեն փողհարում է՝միաժամանակ գովերգելով թշնամու ակնհայտ բացերը՝ արժանի է այդ թշնամու…սիրուն

  17. #131
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էս օբշի փաստերի ֆոնի վրա, կարծում եմ, որ էս պահի դրությամբ մեզանից յուրաքանչյուրը, որպես ՀՀ քաղաքացի պիտի իրան հարց տա. «ի՞նչ կարա Հայաստանն անի, կու՞լ տա, թե գոնե իրանք քիչ թե շատ հարգող պետության պես որոշ քայլեր անի»: Գոնե իմ համբալ կարծիքով, Հունգարիայի երեսին թքելը բավականին լավ ծառայել ա իրա նպատակին: Գոնե աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցներով երկու օր ասել են, որ Ադրբեջանցի մարդասպան կար հունգարական բանտում, որին էքստրադիցիա են արել, ու որին Ադրբեջանում հերոս են սարքել: Կարծում եմ, որ մենք նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս ենք գալիս: Ինչ-որ տեղ նաև մանր մունր օգուտներ ենք քաղում, որ վաղը մյուս օր հենց որևէ եվրոգոմիկ սկսի փոխադարձ վստահության մթնոլորտից ու փոխզիջումներից խոսալ, դեմ տանք Սաֆարովի դեպքը ու ուղարկենք գրողի ծոցը:
    Ապեր, սխալ ծերից ես սկսում, ընդամենը: Թեմայի սկզբում արդեն ասել եմ, որ ստեղծված իրավիճակում, այո՛, հավանաբար ամենաճիշտ որոշումը դիվանագիտական հարաբերությունների դադարեցումն էր ու արված քայլերը: Բայց ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ: Իսկ որ իրավիճակը ստեղծվել է, նաև իրենց անգործության արդյունք է եղել, ու կարելի էր վարած լինել այլ քաղաքականություն, որը
    ա) կամ կարող էր հանգեցնել կատարվածի կանխմանը,
    բ) կամ էլ կարող էր ներկա իրավիճակում ավելի մեծ շուխուռ անելու, մեր քայլերն ավելի ազդեցիկ դարձնելու հնարավորություն տար:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գուցե նշեիր, թե քո կարծիքով ինչու այդ ոմանք սաստիկ համաձայն չեն լինի այդ «հնչած» և առավել ևս «մտքերին» Ինձ թվում է Բագրատյանը երևի հարցազրույցը տվել է կուշտ փորին... մեղմ ասած։ Մի հատ Լեռնիկ կար, այ սենց հարցազրույցներ էր տալիս...
    Հասարակ պատճառով:
    Որովհետև
    ա) մի կողմից ինքը ասում է բաներ, որոնց մի մասին ես էլ համաձայն չեմ,
    բ) ինքը շատ լուրջ ու կոնկրետ բաներ է ասում, իսկ մեզնից շատերը դուզ խոսքը չեն սիրում, նախընտրում են խրոխտ, բայց ձևական վարքը

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ՝ էլի կան մարդիկ, որ տարբերություն չեն տեսնում ?????

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #132
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    որեն
    Սովորաբար նեմեցները հայ չեն լինում, պարզապես մարդը, որը սեփական ազգի թերությունները (երբեմն նաև ոչ փոքր) հպարտորեն փողհարում է՝միաժամանակ գովերգելով թշնամու ակնհայտ բացերը՝ արժանի է այդ թշնամու…սիրուն
    Ինձ թվում ա դու էդքան էլ լավ չես հասկանում թե ինչ ես ասում … նեմեցները ոչ թե սովորաբար այլ միշտ էլ հայ են ու նրանցից ոչ ոք չի բռնվել… իրանք նույն հանցագործությունն են արել ինչ որ սաֆարովը, բայց մեր իշխանությունները չեն բռնել իրանց, կոծկել են (մեկի անունը տուր որ բռնել են) ու էս նույն մարդիկ մեր օրենքներն են գրում, մեր արտաքին քաղաքականությունն են վարում որոշում… էսի փոքր թերություն ա՞… սաֆարովից ինչո՞վ ա լավ… սաֆարովը թուրք ա՝ սրանք հայ են…

    նեմեցը հայ ա ու Հայաստանն էլ էսօր իրա նմանների ձեռն ա… ու հենց դրա համար էլ սաֆարովը տենց հեշտ ու հանգիստ գնաց տուն…

  19. #133
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իրանք նույն հանցագործությունն են արել ինչ որ սաֆարովը
    Ապեր վերջ տվեք, ախպոր պես: Գիտեմ որ սենց բան պիտի չասեմ, ու վատ ա որ սենց բան եմ ասում, բայց սպարտիվկով ռեստորան գնացող ու մատուցողի վրա կայֆավատ ըլնողին, հանգիստ քնած սպայի հետ մի համեմատեք:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (03.09.2012), VisTolog (03.09.2012), yerevanci (03.09.2012), Աթեիստ (03.09.2012)

  21. #134
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    http://voskanapat.info/news/vyzov_ci...012-09-03-2470
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (03.09.2012), Tig (03.09.2012), Varzor (03.09.2012)

  23. #135
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև երեկ ես շատ հպարտ էի, որ հունգարացի եմ. Բենեդեկ Ժիգմոնդ (թարմացված)
    01 Սեպտեմբերի 2012 - 18:10

    Հունգարիայի որոշումը` հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Բաքվին, չէր կարող լայն և միանշանակ բացասական արձագանք չգտնել հայերի շրջանում:
    Այս տեղեկատվության տարածումից անմիջապես հետո բողոքի ինքնաբուխ ակցիա տեղի ունեցավ Հունգարիայի հյուպատոսարանի մոտ, իսկ բոլորի խոսակցության` ավելի շուտ վրդովմունքի թիվ մեկ թեման դարձան Սաֆարովն ու Հունգարիան: Ի դեպ, Հունգարական իշխանությունների որոշումը դժգոհություն է առաջացրել, ոչ միայն հայերի, այլ հենց հունգարացիների շրջանում:

    Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը HayNews.am-ի հետ հարցազրույցում պատմեց, որ անմիջապես այս նորության տարածումից հետո հունգարացիները «Ֆեյսբուք»-ում սկսել են իրենց դժգոհությունը հայտնել կատարվածի առնչությամբ:

    -Մինչև երեկ ես շատ հպարտ էի, որ հունգարացի եմ, շատ հպարտ, որ մեր երկրում դատավարությունն արդար է: Սաֆարովի պատիժը արդարացի էր, քանի որ համապատասխանում էր արարքին: Իսկ երեկվանից հետո ես նույնիսկ ամաչում եմ: Ես ծնունդով հունգարացի եմ, բայց այսօրվանից ինձ համարում եմ հայ: Բայց պետք է նշեմ, որ Հունգարիայի կառավարության որոշումը չի համապատասխանում Հունգարիայի ժողովրդի կարծիքին, որովհետև Հունգարիայի ժողովուրդը միշտ համարում էր, համարում է և ապագայում էլ համարելու է հայ ժողովրդին որպես իր բարեկամ: Մեր ժողովուրդների շփումները 1000 տարվա պատմություն ունեն: Հունգարացի թագավոր Բիլա 4-ը հող է նվիրել հայերին այն ժամանակվա մայրաքաղաք Էսթերգոմում: Հետո Հունգարիայի այլ իշխաններ արտոնություններ են տվել հայերին, ազնվական տիտղոսներ: Բացի այս, հայերը պայքարել են հունգարացիների կողքին՝ հակաավստրիական ազատագրական պայքարի ժամանակ, իրենց կյանքն են տվել Հունգարիայի համար: Հայ-հունգարական բարեկամությունը չի սահմանափակվում սիրուն խոսքերով: Երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ: Պատմությունը որ թերթում ենք, տեսնում ենք, որ նույն թուրքերը քանդել են մեր եկեղեցիները, հուշարձանները: Այն մշակութային արժեքները, որ կան ասենք Իտալիայում, եղել է նույն Հունգարիայում, բայց թուրքերի կողմից ոչնչացվել են: Հիմա, որ երեկվա անբարոյական արարքի հետևանքով Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները խզվել են, դա չի նշանակում, որ այդ երկու ժողովուրդների կապերն են խզվել:Այդ փոխադարձաբար ջերմ հարաբերությունները չեն կարող խզվել:

    -Ո՞ւմ «ջանքերով» է ընդունվել այս որոշումը:

    -Ասեմ, որ այս որոշումը չի արդարացնում ոչ միայն Հունգարիայի ժողովուրդն, այլև իշխող կոալիցիան: Հունգարիայի իշխող կուսակցական դաշինքը հայամետ է: Օրինակ 2011-ին ընդդիմադիր մի կուսակցություն, որն իմ կարծիքով կաշառք էր վերցրել Ադրբեջանի կառավարությունից, ուզում էր Հունգարիայի խորհրդարան անցկացնել մի օրինագիծ, որը դատապարտում էր «Խոջալուի դեպքերը»: Իշխող կուսակցությունը խոչընդոտել է այս օրինագծի անգամ քննարկումը, այսինքն` նույնիսկ խորհրդարանի օրակարգ չի մտել: Այդ որոշումը, իմ կարծիքով,մեր արտգործնախարարության մի քանի հիմար ղեկավարների որոշումն է, որը չգիտեմ ոնց կարողացան անցկացնել կառավարությունում:

    -Հայաստանի իշխանությունների կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելու որոշումն, ըստ ձեզ, արդարացի՞ էր:

    -Այդ որոշումը շատ անսպասելի էր ու շատ լուրջ արարք էր և դրան պետք էր լուրջ արձագանք: Կարծում եմ, որ եղավ ճիշտ արձագանք, բայց պետք է նշեմ` այն, որ դիվանագիտական կապերը հիմա խզվել են, դա չի նշանակում, որ ժողովուրդների կապն է խզվել ու այդ կապերը չեն շարունակվելու: Հայ-հունգարական հարաբերությունները նոր ինտենսիվության են հասել ու սա դեռ չի նշանակում, որ համագործակցությունը դադարում է: Խորհրդարանների միջև կան խորը կապեր, ուստի կարծում եմ, նաև Հունգարիայի խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որ վերականգնվի դիվանագիտական կապը: Բոլոր հայերին ասեմ, որ հունգար ժողովուրդն այս պահին իր կողքին է ու դատապարտում է այս արարքը: Ես մի քանի անգամ արդեն ասել եմ ու հիմա էլ Հունգարիայի ողջ ժողովրդի անունից ուզում եմ ներողություն խնդրել հայերից: Հունգարիայի նախկին արտգործնախարարն արդեն նորողություն խնդրել է, մնում է մեր իշխանությունը ևս դա անի, ու շտկվի առաջացած դիվանագիտական ճգնաժամը: Լիովին հասկանում եմ հայ ժողովրդի մեջ վրդովմունքը, հասկանում եմ ինչու են «լոլիկապատել» հյուպատոսարանի շենքը: Ես երեկ տարբեր տեղեր եղա, տարբեր մարդկանց հետ շփվեցի ու նկատեցի, որ հայերի ամենահաճախ կիրառվող բառը դարձել է «Հունգարիան», բացասական իմաստով իհարկե:

    -Ասում են, Ադրբեջանը 3 միլիարդ դոլար է ծախսել Սաֆարովի արտահանձնմանը հասնելու համար, այդ գումարները վճարվել է ընդդիմադիր գործիչների՞ն:

    - Չեմ կասկածում, որ գործարք եղել է, բայց թե կոնկրետ ինչ գործարք և ում միջև, չեմ կարող ասել, մանրամասներ չգիտեմ:

    -Այս որոշմանը Հունգարիայի իշխանությունները որևէ հիմնավորում տվե՞լ են:

    -Հունգարիայի արտգործնախարարության կայքում գրվել է, որ այդ որոշումը համաձայն է միջազգային ինչ-որ նորմերի: Ինձ համար դա արդարացում չէ: Եթե թալանին վերաբերեր այդ հանցանքը, կարելի էր անտահանձնել, բայց սա բացառիկ հանցագործություն էր: Նույնիսկ եթե աշխարհի բոլոր նորմերին համապատասխաներ, ոչ մի բարոյական նորմի չէր համապատասխանում այս որոշումը: Այս որոշումը անկանխատեսեի էր: Սաֆարովի դատավարությունն անցկացվել էր ամենաճիշտ ձևով: Ադրբեջանն 8 տարի շարունակ դիմել է այս հարցով, բայց մերժվել, բայց այսքանց հետո ո՞նց կարող էր արտահանձնել:

    -Երկու օր է հայտնի է այդ որոշման մասին, որպես հունգարացի՝ ձեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն նկատու՞մ եք:

    -Վերաբերմունքն ավելի դրական է դարձել: Ինձ սկսել են ավելի շատ դիմել նամակներով և այլն: Այսօրվա ակցիային ինքս մասնակցել եմ որպես հայ, նաև որպես հունգարացի՝ որպես բարոյական արժեքներ դավանող հունգարացի:

    Հունգարացի հայագետը վերջում հավելեց. «Հայաստանն, կարող է վստահ լինել որ Եվրոպայում ունի մի բարեկամ ժողովուրդ և մի բարեկամ կուսակցկան դաշինք, որ անկախ այս անբարոյական արարքից, շարունակում է Հայաստանի շահերը պաշտպանել Եվրամիության հետ հարաբերություններում»:

    Լիզա Համբարձումյան

    HayNews.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

Էջ 9 48-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռամիլ Սաֆարովը կախվել է
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.03.2013, 21:45
  2. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.12.2007, 19:26
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •