User Tag List

Էջ 2 48-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 716 հատից

Թեմա: Ոճրագործն ազատության մեջ. Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին

  1. #16
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի թեթև հարց էլ թեմայից մի քիչ դուրս - տարաբնույթ վանյանները, հետաքրքիր է, այս ամենի ֆոնին, էլի կշարունակեն իրենց ադրբեջանամետ կինոխեղկատակությունը?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (31.08.2012)

  3. #17
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ զինծառայողի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ անցած գիշեր էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի: Հենց Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի պաշտոնյաները Սաֆարովին նոր անձնագիր շնորհեցին, հետո նրան ուղեկցեցին Շեհիդների ծառուղի` Հեյդար Ալիեւի գերեզմանին:

    Առավոտյան էլ Սաֆարովը արդեն հայրական տանն էր, ուր APA գործակալության բնորոշմամբ` «ժամեր շարունակ չէր դադարում այցելուների հոսքը»:

    Սաֆարովի հայրական տունը պաշարված էր նաեւ ադրբեջանցի լրագրողների կողմից: Ինքը` Սաֆարովը, լրագրողների հետ շփվում էր անթաքույց հաճույքով` շարունակ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահին, որ իրեն ներում շնորհեց: Ի դեպ, նման շուտափույթ ներման փաստը զարմացրել էր անգամ Սաֆարովի հորը:

    «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Սահիբ Սաֆարովը ասել է. - «Ես չէի ակնկալում, որ իմ որդուն Հունգարիայից Ադրբեջան ժամանելուն պես այդքան արագ ներում կշնորհեն»:

    Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովին, ապա նա լրագրողների հետ զրույցում նշում էր. - «Թեեւ ես ութ տարի եմ անցկացրել օտարության մեջ, մենախցում, բայց եւ այնպես չէի հուսալքվում: Եվ երբ եկավ հարմար պահը, մեր գերագույն գլխավոր հրամանատարը լուծեց այս հարցը», - նշում էր Սաֆարովը:

    «Հայրենիքում գտնվելը հիանալի զգացում է, կարծես նորից ծնված լինեմ», - հայտարարում է հայ սպայի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինվորականը` խոստովանելով, որ արդեն իսկ մտածել է, թե ինչով է զբաղվելու առաջիկայում. - «Ես պատրաստ եմ շարունակել իմ զինվորական ծառայությունը»:

    Ադրբեջանական իշխանությունները չեն հերքում, որ Սաֆարովի էքստրադիցիան հնարավոր դարձավ հունգարական կողմի հետ համագործակցության շնորհիվ:

    «Մենք բարձր ենք գնահատում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերադարձի խնդրում հունգարական կողմի հետ մեր ունեցած համագործակցությունը: Մենք որոշ ժամանակ աշխատում էինք այս ուղղությամբ», - ասել է ադրբեջանական արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը:

    Ադրբեջանցի մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ` Բուդապեշտում այդ երկրի դեսպան Վիլայաթ Գուլիեւը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը եւս տեղեկացրել է, որ Բաքուն մի քանի ամիս շարունակ աշխատում էր այս ուղղությամբ: «Այս ամենը հանկարծակի տեղի չի ունեցել», - ասել է նա:

    Իրենց ոգեւորությունը չեն կարողանում թաքցնել նաեւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները:

    «Սաֆարովին ներում շնորհելը ուրախալի իրադարձություն է», - հայտարարել է իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին` հավելելով. - «Այս քայլը նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Մեր երկրի ղեկավարը միշտ էլ իր ուշադրության կենտրոնում է պահել ազգային ոգով տոգորված հայրենասերներին»:


    http://www.azatutyun.am/content/article/24694337.html
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.08.2012), One_Way_Ticket (01.09.2012), Varzor (03.09.2012), VisTolog (31.08.2012), Արէա (01.09.2012), Վիշապ (01.09.2012)

  5. #18
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՀՀ ԱԳՆ Ի Ու հունգարիայի ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ

    Օգոստոսի 31ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց,ու այնտեղ ներման արժանացավ Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:
    Այս ամենում իր մեղքն ունի Հայկական կողմը,քանի որ տարիներ ի վեր ոչ պատշաճ ուշադրություն դարձնելով այս հարցին,այսօր արդեն իսկ անզոր է որևէ բան փոխելու:
    Վաղը` սեպտեմբերի մեկին,ժամը 12ին տեղի կունենա հավաք ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց,որտեղ կներկայացվի պահանջագիր Արտաքին գերատեսչության ղեկավարին(շուտով նախնական տեքստը կտեղադրվի):Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունագիրայի հյուպատոսարան,որտեղ տեղի կունենա բողոքի ու ցասման ակցիա:
    Կարծում ենք,որ հայ հասարակությունը անմասն չի մնա այս ակցիայից:

    Հայազն Միություն

    Իմ կողմից ավելացնեմ, որ պետք է պահանջել, որ պետական մակարդակով սկսվեն գործընթացներ, մեր այն Վրիժառուների /ԱՍԱԼԱ և այլն/ համար, որոնք գտնվում են տարբեր երկրների բանտերում, ՀՀ վերադարձնելու և արդարացնելու համար: Սա նույնպես պետք է ներառվի վերը նշված պահանջագրի մեջ:
    Պահանջագիր՝

    Մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ

    Հաստատում ենք, որ

    Հունգարիայի Հանրապետությունը մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին խոշորածավալ ներդրումների խոստման դիմաց, հաստատապես իմանալով, որ սեփական երկրում հերոսացված մարդասպանն անպայման ազատ է արձակվելու: Դրանով իսկ Հունգարիայի Հանրապետությունը կիսում է հայ սպայի և հայ ժողովրդի դեմ Սաֆարովի հանցագործության ողջ պատասխանատվությունը:

    Հունգարիայի Հանրապետության հետ միասին այդ պատասխանատվությունը կիսում են Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, որի կազմակերպած ծրագրի շրջանակներում էր Գուրգեն Մարգարյանը գտնվում դաշինքի անդամ երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև Եվրամիությունը, որի անդամ է և որի արդարադատության սկզբունքները կիսում է Հունգարիան: Միջազգային այդ կառույցները հավասար պատասխանատվություն են կրում հայ սպայի և Հայաստանի դեմ Հունգարիայի կատարած հանցագործության համար` այն պատճառով, որ չեն կանխել Սաֆարովի հանձնումը Բաքվին, և քանի դեռ չեն դատապարտել Բուդապեշտի քայլը և համարժեք պատժամիջոցներ չեն կիրառել նրա նկատմամբ:

    Միաժամանակ մենք` Հայաստանի քաղաքացիներս, ստաղծված իրավիճակի հիմնական պատասխանատու պետք է համարենք Հայաստանի իշխանություններին և դիվանագետներին: Արևմուտքի նկատմամբ տարիներ շարունակվող ստորաքարշ ու անճարակ դիվանագիտության պատճառով է, որ որևէ երկիր իրեն իրավունք է վերապահում չկարևորել պաշտոնական Երևանի կարծիքը, որն էլ հաճախ ընդհանրապես չի լսվում կամ լսվում է չափազանց ուշ:
    ՄԻջազգային, այդ թվում ռազմական ծրագրերի շրջանակներում համագործակցելով թշնամի պետության հետ, պաշտոնական Երևանը, փաստորեն, թշնամական նոր քայլեր իրականացնելու հավելյալ հնարավորություն է պարգևում Ադրբեջանին:
    Միաժամանակ Հայաստանը գրեթե միշտ անտարբեր է եղել հանուն Հայ Դատի պայքարի տասնամյակներով ազատազրկված հայ քաղբանտարկյալների նկատմամբ:
    Վերջապես, Հայաստանի դիվանագետները և քաղաքական ղեկավարությունը, նախապես իմանալով, որ Բուդապեշտը պատրաստվում է մարդասպանին հանձնել Ադրբեջանին, ցուցաբերել են հանցավոր անգործություն, որի պատճառով այսօր Հայաստանը ստիպված է ավելի կոշտ քայլերով վերականգնել իր միջազգային հեղինակությունը:

    Մենք` ցույցի մասնակիցներս, ողջունում ենք Հունգարիայի հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցնելու և պաշտոնական կապերը դադարեցնելու որոշումը:

    Միաժամանակ, պահանջում ենք

    1. Դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու որոշումը ուժի մեջ պահպանել տևական ժամանակ, հնարավոր առավելագույն ծավալով և վերացնել միայն Հունգարիայի կառավարության գործնական զղջման դեպքում:
    2. Ամբողջությամբ դադարեցնել գործակցությունը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ, հետ կանչել ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական բոլոր ստորաբաժանումները:
    3. Բացառել մասնակցությունը որևէ միջազգային ռազմական ծրագրի, որին կմասնակցեն Ադրբեջանը և նրա դաշնակիցները: Սահմանափակել նրանց մասնակցությամբ քաղաքացիական ծրագրերին հայկական պատվիրակությունների մասնակցությունը:
    4. Դադարեցնել մասնակցությունը Եվրամիության նոր հարևանության ծրագրին:
    5. Դադարեցնել Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները:
    6. Հետևողական աշխատանք տանել ԱՄՆ-ում ազատազրկված Հայ Դատի մարտիկ Համբիկ Սասունյանին ազատելու նպատակով:

    Նաև պահանջում ենք հանցավոր անգործության համար պաշտոնանկ անել բոլոր պատասխանատու դիվանագետներին, ընդհուպ մինչև արտգործնախարար Նալբանդյանին,

    1 սեպտեմբերի 2012թ
    Երևան

    Հայազն Միություն
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (01.09.2012), Varzor (03.09.2012)

  7. #19
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հալալա եվրոգոմիկներին - էս էլ դրանց գովված արդարությունն ու դեմոկրատիան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

  9. #20
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք ռուսերեն եմ դնում...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 01.09.2012, 10:31:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

  11. #21
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պոսլե դռակի կուլակամի նե մաշուտ…

    մեր իշխանությունները լավ էլ տեղյակ են եղել էքստրադացիայի մասին… ոչ մեկին մի մեղադրեք…

    Ռամիլ Սաֆարովը միակ բռնված ու դատված հայ զինվոր սպանած հանցագործն ա, մնացածները՝ մեր բանակում սպանվածների մարդասպաններն առայժմ չեն բռնվել էլ ուր մնաց պատժվեին…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (31.08.2012), Chuk (31.08.2012), keyboard (31.08.2012), Quyr Qery (01.09.2012), Varzor (03.09.2012)

  13. #22
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նոր ֆեյսբուքում մի նկարի տակ József Somogyi-ի էս կոմմենտը տեսա, էլի լավ ա ,որ գոնե մի քիչ հասկացող մարդիկ լինեն:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.09.2012, 13:21:
    The cake is a lie.

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.09.2012), keyboard (01.09.2012), Moonwalker (01.09.2012), Quyr Qery (01.09.2012), Varzor (03.09.2012)

  15. #23
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հալալա մադյարներին - իրանց պոռնիկ իշխանությունից ավելի կարգին գտնվեցին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #24
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալալա մադյարներին - իրանց պոռնիկ իշխանությունից ավելի կարգին գտնվեցին...
    բա մեր իշխանություննե՞րն ինչ են… էշի ականջին քնած էի՞ն…

    լավ, բա մեր երկրում ինչի չեն բռնում հայ զինվորին դաժանաբար սպանածներին… կարա՞ս մեկի անունը տաս որին բռնել են ու դատել…

    եթե մենք չենք անում, ուրիշից պահանջելը դառնում ա ավելի դժվար…

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (01.09.2012), Chuk (01.09.2012), Freeman (01.09.2012), keyboard (01.09.2012), Quyr Qery (01.09.2012), Varzor (03.09.2012)

  18. #25
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    բա մեր իշխանություննե՞րն ինչ են… էշի ականջին քնած էի՞ն…

    լավ, բա մեր երկրում ինչի չեն բռնում հայ զինվորին դաժանաբար սպանածներին… կարա՞ս մեկի անունը տաս որին բռնել են ու դատել…

    եթե մենք չենք անում, ուրիշից պահանջելը դառնում ա ավելի դժվար…
    Մե՞ր, իշխանությու՞ն, ու՞ր ա

    Հաաա, հիշեցի, իրանք էն մարդիկ չե՞ն, որ պատերազմից փախչողներին իրանց երեխաների հետ բռնում պահում են օդանավակայանում, հետո էլ հետ ուղարկում
    The cake is a lie.

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (01.09.2012), Chuk (01.09.2012), keyboard (01.09.2012), Mephistopheles (01.09.2012)

  20. #26
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայում մեկնաբանությունների մի մասը ինձ անհասկանալի է։
    Նախ եթե նույնիսկ մերոնք գիտեին, ի՞նչ կարող էին անել։ Բուդապեշտի օդանավակայանը տերրոր անեին, չթողնեի՞ն ինքնաթիռը թռներ։
    Հետո պետք չէ խառնել սա ներքին հարցերին։ Հա, մեր երկիրը լիքը ներքին պրոբլեմներ ունի։ Բայց դա նման է, որ երեխան լացակումաց ու արունլվիկ տուն գա, պատմի, որ չորս մեծ տղա իրեն փողոցում շրջապատեցին, ծեծեցին, իսկ հայրը սկսի քարոզ կարդալ, որ պետք է դասերը լավ սովորել, եղբայրների հետ չգզվռտվել, և այլն։ Հլը ջհանդամ, երբ նման բաներ են ասում տնեցիները։ Իսկ երբ երեխայի գլխին այդպիսի քարոզ է կարդում երկու թաղամաս այն կողմ ապրող Ջոն Լեննոնը, առավել ևս անհասկանալի է։

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.09.2012), Lion (01.09.2012), Tig (01.09.2012), Vaio (01.09.2012), zulu (01.09.2012), _Հրաչ_ (01.09.2012), Արէա (01.09.2012), Բիձա (03.09.2012), Եկվոր (03.09.2012), Վիշապ (01.09.2012)

  22. #27
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայում մեկնաբանությունների մի մասը ինձ անհասկանալի է։
    Նախ եթե նույնիսկ մերոնք գիտեին, ի՞նչ կարող էին անել։ Բուդապեշտի օդանավակայանը տերրոր անեին, չթողնեի՞ն ինքնաթիռը թռներ։
    Հետո պետք չէ խառնել սա ներքին հարցերին։ Հա, մեր երկիրը լիքը ներքին պրոբլեմներ ունի։ Բայց դա նման է, որ երեխան լացակումաց ու արունլվիկ տուն գա, պատմի, որ չորս մեծ տղա իրեն փողոցում շրջապատեցին, ծեծեցին, իսկ հայրը սկսի քարոզ կարդալ, որ պետք է դասերը լավ սովորել, եղբայրների հետ չգզվռտվել, և այլն։ Հլը ջհանդամ, երբ նման բաներ են ասում տնեցիները։ Իսկ երբ երեխայի գլխին այդպիսի քարոզ է կարդում երկու թաղամաս այն կողմ ապրող Ջոն Լեննոնը, առավել ևս անհասկանալի է։
    ի՞նչն ա անհասկանալի… Սաֆարովը պտի բուդապեշտի օդանավակայան չհասներ, այլ ոչ թե պիկետ արվեր… իսկ եթե բան չեմն կարում անեն բա էլ դիվանագիտական հարաբերություններ խզելս որն ա… բա ո՞վ պտի անի…

    Հիմա Սաֆարովը Հայաստանի քաղաքացու ա սպանել ու դու կարծում ես որ մեր իշխանությունները ստեղ անելիք չունե՞ն…

    եթե տենցիք տենց հավ են որ բան չեն կարում անեն ուրեմ Ջոհն Լենոնը չէ Ռինգո Սթարն էլ, Դեմիս Ռուսոսն էլ կարա քարոզ կարդա… երբ տնեցիք չեն կարում երեխին պաշտպանեն, առավել ևս նույն բաներն են անում ինչ ծեծողները, երեխեն տնից գնում ա ու դրսում ա օգնություն ման գալիս…

    ու էսի ներքին խնդիրների հետ մեծ կապ ունի որովհետև ներսում սաֆարովներին չեն բռնում ու դրանք հանգիստ ֆռֆռում են…

    հիմա հասկանում ե՞ս…

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.09.2012), Quyr Qery (01.09.2012), Varzor (03.09.2012)

  24. #28
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաֆարովը պտի բուդապեշտի օդանավակայան չհասներ
    Եթե Հունգարիայի իշխանությունները որոշել էին, որ պիտի հասներ, ապա մենք խաղաղ ճանապարհով դրան խանգարել չէինք կարող։ Ռեալ չէր։ Իսկ ոչ խաղաղ ճանապարհների մասին ֆորումում փափուկ տեղից խոսելը կոռեկտ չէ։

    Հիմա Սաֆարովը Հայաստանի քաղաքացու ա սպանել ու դու կարծում ես որ մեր իշխանությունները ստեղ անելիք չունե՞ն…
    Արդեն ասել եմ, անելիքը այս փաստը հնարավորինս հօգուտ մեզ օգտագործելն է բանակցություններում։

    երբ տնեցիք չեն կարում երեխին պաշտպանեն, առավել ևս նույն բաներն են անում ինչ ծեծողները, երեխեն տնից գնում ա ու դրսում ա օգնություն ման գալիս…
    Լավ, էդ երեխաներից մեկը օգնություն ստացել է դրսում, հիմա հայրական տնից ի՞նչ է ուզում։

    ու էսի ներքին խնդիրների հետ մեծ կապ ունի որովհետև ներսում սաֆարովներին չեն բռնում ու դրանք հանգիստ ֆռֆռում են…
    Շատ վատ է, որ ներսում տենց մարդիկ կան։ Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է ասել "դե լավ, Սաֆարովը ազատություն ստացավ, թքած էլ վրեն, մենք մեր ներքին հարցերի վրա կենտրոնանանք"։

    հիմա հասկանում ե՞ս…
    Ոչ։

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (01.09.2012), Tig (01.09.2012), Vaio (01.09.2012), zulu (01.09.2012), Եկվոր (03.09.2012), Վիշապ (01.09.2012)

  26. #29
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Հունգարիայի իշխանությունները որոշել էին, որ պիտի հասներ, ապա մենք խաղաղ ճանապարհով դրան խանգարել չէինք կարող։ Ռեալ չէր։ Իսկ ոչ խաղաղ ճանապարհների մասին ֆորումում փափուկ տեղից խոսելը կոռեկտ չէ։
    կարող էինք… թերացել ենք, չենք արել… ականջի հետև ենք գցել… չենք իմացել ոնց անել… տենց բան չկա… իսկ եթե տենց ա ուրեմն թող բացահայտ ասեն որ հնարավոր չէր ու իզուր տեղը դիվանագիտական կապերը չխզեն ու դիշովկայություն չանեն…


    Արդեն ասել եմ, անելիքը այս փաստը հնարավորինս հօգուտ մեզ օգտագործելն է բանակցություններում։
    քրեական հանցագործությունները քաղաքական բանակցություններում չես կարող օգտագործել… կապ չունի… միթոմ քիչ են ապուշի տեղ դնում հիմա էլ է՞դ…


    Լավ, էդ երեխաներից մեկը օգնություն ստացել է դրսում, հիմա հայրական տնից ի՞նչ է ուզում։
    ոչ մի բան, պրոստը կայֆավատ ա ըլնում հայրական տան վրա… ղժժում ա… կարող ա՞ արգիլված ա

    Շատ վատ է, որ ներսում տենց մարդիկ կան։ Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է ասել "դե լավ, Սաֆարովը ազատություն ստացավ, թքած էլ վրեն, մենք մեր ներքին հարցերի վրա կենտրոնանանք"։
    չենք ասում թքած ունենանք… ուղղակի ադեկվատ պտի ղժժան ղժժացողները… սաֆարովի համար պամիդորներն առան գնացին հունգարիայի դեսպանատուն կապեր խզեցին, իսկ ներսի բարբարոսությունների պահով հենց էդ նույն իշխանությունը կոծկում ա… ընդ որում եթե սաֆարովը հասարակության համար վտանգավոր լինելով Բաքվում ա ֆռֆռում, մերինները Հայաստանում են ու չգիտենք էլ ովքեր են… ու մի հատ էլ չի…
    Ոչ։
    եթե էսքանից հետո էլ չես հասկամնում դիմի Գալուստ Սահակյանին, կամ էլ Սոնա Տռուզյանին… իրանք կբացատրեն…

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.09.2012), Quyr Qery (01.09.2012), Varzor (03.09.2012)

  28. #30
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխանեմ միայն սրան․
    քրեական հանցագործությունները քաղաքական բանակցություններում չես կարող օգտագործել
    Խոսքը ոչ թե հանցագործության մասին է, այլ հանցագործին ազատ արձակելու, ինչը արեց երկրի նախագահը։ Դա լավ էլ քաղաքական թեմա է, ու լավ էլ կարելի է օգտագործել։

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

Էջ 2 48-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռամիլ Սաֆարովը կախվել է
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.03.2013, 21:45
  2. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.12.2007, 19:26
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •