Հիմար հոդված էր: Կեղծ մարդասիրական, հիմար մոդեռնիստական ու դատարկ առաջադիմական ոճով գրված - յանըմ տեսեք-տեսեք, էլի, ես, օրիորդիկս, ինչ խելոք եմ:
Ամեն մի արարք գնահատելիս պետք է նայել դրա
հիմքը:
Ինչն էր Վարուժանի արարքի հիմքը` կորցրած հայրենիքի համար կարոտը, դաժանաբար խողխողված նախնիների համար ցավը, թուրքական անափ ցինիզմը, որ ժխտում էր այդ ամենը և նման բաներ: Ինչն էր Սաֆարովի արարքի հիմքը` վախկոտությունը, ստորությունը, դատարակ շովինիզմը և նման բաներ: Հուսով եմ հիմա տարբերությունը հասկանալի է? Ու պետք չէ արարքի զուտ արտաքին նմանությամբ գնահատականներ տալ, էլ չասած նաև այն, որ Օրլիի դեպքերը ոչ միանշանակ արձագանք գտան ոչ միայն հայ հասարակության, այլև նույնիսկ ԱՍԱԼԱ-ում:
Ցավում եմ, որ մտավորական լինել հավակնողներին այս ամենը բացատրել է պետք...

Էջանիշներ