Սաղ իրար ես խառնում:
Ուրեմն կատարվածի համար կա երեք հարթության գնահատական.
1. Իրավական
2. Քաղաքական
3. Բարոյական
Հայաստանին էս պահին հիմնական հուզողը քաղաքականն ա, թե ինչի, չմանրանամ, երևի հասկանում ես, եթե սենց բաներ էիր գրել: Բայց էդ քաղաքական ասպեկտում ասելիք ունենալու համար, մենք ուզենք թե չուզենք պետք է հղվենք իրավականին ու բարոյականին, ընդ որում ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ իրավականին: Նենց որ հիմա մի հատ էլ մտածի՝ արդարությունը քաղաքական կատեգորիա՞ ա, թե՞ ինչ ա: Խելոք դեմքով հայտարարելը, որ «Քաղաքականության մեջ արդար կամ անարդար հասկացություններ չկան», ընդամենը դեմագոգիա ա ու խնդիրը շեղել ա:
Փաստորեն հիստերաի բարձրացնողներն են, որ ինքնապաշտպանակ ռեակցիա ունեն

Ու ոչ էս պահին իրենց ավելի զգոն պահողները: Ուրեմն տեղեկացնեմ քեզ, որ հենց կակռազ այ էդ «հիստերիկ» ինքնապաշտպանության ռեակցիա ունեցողների պատճառով կարող ա սաղ հարամվի ու գլխներիս նոր խնդիրներ ավելանան:
ՈՐԵՎԷ ՄԵԿԸ առ այս պահը չի խոսել կատարվածը որևէ կերպ թեթև խնդիր ներկայացնելու դիրքից, որևէ մեկն առ այս պահը չի խոսել խնդիրն անտեսելու մասին: Հայաստանը իրեն բավական լավ է պահել՝ կատարվածից հետո, դադարեցնելով դիվանագիտական հարաբերությունները: Հայաստանն իրեն վատ է պահել մինչև էդ, կատարվածը կանխելու փորձ չանելով, Հայաստանն իրեն բավական վատ է պահել, հետագայում, ամեն ինչ ցիրկի վերածելով (Հունգարիայի դրոշի այրում, ԳԱԱ հայտարարություն, ԵՊՀ հայտարարություն և այլն, որոնք բոլորը, վստահ եմ, իշխանության հրահանգով կամ աջակցությամբ են արվել): Էնպես որ ավելի լավ ա մնալ ռացիոնալիզմի մեջ ու հիստերիաների դեմ խոսելը «կեղծ գլոբալիստական կամ կոսմոպոլիտ հայացքների տեր մարդիկ» հորջորջումներով չմեկնաբանել ու սաղ այլ լույսի տակ ցույց տալ:
Ու մեկ էլ էդ տենց մեծ-մեծ փռթողները թող մտքներով չանցկացնեն, որ տենց ապագորգոռ բառեր ասելով ավելի հայրենասեր դառան, ավելի սկզբունքային եղան, ավելի «տղա» եղան, ավելի դուխով եղան, քան էս պահին ռացիոնալ մտածողներն ու դրա կոչ անողները: Դեռ շատ պիտի հաց ու պանիր ուտեն: Ու էդ իրանք են, որ առաջին փխկից թռնելու են ու մկան ծակը տաս թումանով առնեն: Գլխներիս թազա հերոսներ ու դուխովներ են հայտնվել, թան էլ չէ, փռթած մածուն

Էջանիշներ