Վերջին խմբագրող՝ Lion: 06.09.2012, 14:40:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էկեք համախմբենք ու տեսնենք թե անցյալում ինչ ղալլաթներ է արել մեր պետությունը, ու ներողություն խնդրենք բոլոր տուժված կողմերից ու նոր քննադատենք Ադրբեջանին ու Հունգարիային։ Կարելի է նաև ներողություն խնդրել Ադրբեջանից` պատերազմի ժամանակ պատճառած մարդկային կորուստների ու հասցրած բարոյական վնասի համար ու նոր քննադատել Ադրբեջանին։
Երբեմն մարդկանց մոտ ապուշությունը ձգտում է դեպի անսահմանություն... «մարդը որպես միակ և բացարձակ արժեք» համարող աղջնակը չգիտի, որ այդ «մարդը» մի հատ չի այս աշխարհում այլ դրանից աշխարհում շատ կա, իսկ այդ մարդիկ տարբեր են և ունեն տարբեր շահեր ու որոնց երբեմն իրար հակասում են, և բոլորը չի որ համարում են «մարդը որպես միակ և բացարձակ արժեք» հետևաբար կա քաղաքականություն, կան իրարից փշալարերով սահմանված պետություններ, կա դիսկրիմինացիա ու այս ամենի հետ մեկտեղ առնվազն տխմարություն է վեր կենալ ու «պետական մակարդակից» պահանջել, որ մարդուն համարի «միակ և բացարձակ արժեք» ու ներողություն խնդրի մյուս երկրներից անցյալի չարիքների համար։ Ներողություն իհարկե կարելի է խնդրել, բայց երբ որ այն մեզ պետք կլինի դիվանագիտորեն, կամ մեզ կնեղեն այնպես օտարները, որ այլ բան չեն կարողանա անել, և ոչ թե ներսի խակ «մարդասերները»։
Նորից կրկնում եմ, գլոբալիստական, ուտոպիստական, կոսմոպոլիտ հայացքների տեր խակ, տհաս աղջնակների հոդվածները եկեք չխցկենք քաղաքական թեմաներ ու չվերլուծենք այդպես լուրջ դեմքերով, ինձ դա ծիծաղելի է թվում։ Պետք չի սևով սպիտակի վրա բարբաջել այն, ինչը թեկուզ տեսականորեն չենք կարողանում պատկերացնել, ու որը այնքան հեռու է իրականությունից ինչքան որ մարդն է «որպես միակ և բացարձակ արժեք»։ Բարի կամքի բուռն դրսևորում ունեցողներին խորհուրդ կտամ հատել Ադրբեջանի սահմանը ու տեղում սեր բացատրել նրանց։ Ինձ թվում է փոխադարձ սերը երաշխավորված է։ Ազգին խելք ու խրատ սովորեցնող, շաքարաջուր ու հոգեմետ դեղեր տվող խելոքները վերջերս շատացել են... Աստված խերն անի...
Si vis pacem, para bellum
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Եկվոր (07.09.2012)
Ճշմարտության, արդարության և այլ գեղեցիկ երևույթների համար պայքարող անձանց ուշադրությունը հրավիրում եմ այս հոդվածի շուրջ:
NATO-ի գլխավոր քարտուղար Ռասմուսեն.Հասկացաք??? Իսկ դուք ինչ եք խոսում.... է խոսացեք...."Դաժան հանցագործությունը չպետք է փառաբանվեր Ադրբեջանում. «Ադրբեջանի ներման որոշումը չի օգին ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին եւ երկու երկրների երկխոսությանը:
Թույլ տվեք նշել, որ ՆԱՏՕ-ն պատասխանատու չէ այս հանցագործության համար, այնպես, ինչպես եւ Հունգարիան պատասխանատու չէ այս հանցագործության համար: Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է Հուգարիայում հունգարական դատարանի կողմից եւ իր պատիժը կրել է Հունգարիայում: Ես հասկանում եմ, որ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին տեղի է ունեցել միջազգային չափանիշներին համապատասխամ: Սակայն ես անհագստացած եմ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու որոշումից»,-հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:"
Տենում եք` NATO-ի գլխավոր քարտուղարը ինչպես է իր ընկերոջը (Հունգարիային) պաշտպանում` ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:
Հ.Գ. Արդարությունը, ճշմարտությունն առաջնային արժեքներ չեն, կարևորը ՇԱՀՆ է:
Վերջին խմբագրող՝ Vaio: 06.09.2012, 15:53:
Բարև Ձեզ
Ստեղնաշար ախպերն էլ ասում էր`
Ստիպված եմ քո առաջարկն էլ մերժել, Վիշապ ջան, ես պաս
Վիշապ, եթե ամեն ինչին նայում ենք քաղաքականության համատեքստում, ու ընդունում ենք, որ պարտավոր ենք ամեն գնով իրար կոկորդ կրծել, ուրեմը Սաֆարովը տականք չի, Սաֆարովն իսկապես հերոս ա, թեև մեր թշնամին ա։ Եթե քննարկում ենք բարոյական կողմը, ապա Վարուժանի արածը նույնպես անասունություն ա, մի բան էլ ավել, որովհետև Սաֆարովը թշնամուն ա սպանել, իսկ Վարուժանը պատահական մարդկանց, որոնց մեջ կարող էին լինել հայեր, երեխաներ, հղի կանայք և այլը։ Եթե Սաֆարովը զինվորականի ա սպանել, ապա Վարուժանը սպանել ա քաղաքացիական մարդկանց, որոնք կապ չեն ունեցել ո՛չ Թուրքիայի, ո՛չ ցեղասպանության հետ։ Հա, հասկացանք ուզում էր 200 թուրք պաշտոնյա սպանել, եթե մտածածը իրականանար, միգուցե դա կլիներ բարոյական առումով արդարացված, չնայած որ անմեղ զոհերն էլի անխուսափելի էին, ու դա էլ միանշանակ չի, բայց չի կարողացել իր ուզածն անել ու պատասխանատու ա դրա համար։ Հա, կարանք քոռ-քոռ նստենք ու ասենք ինչ արել ենք լավ ենք արել, ով հայ ա ճիշտ ա, փառք մեզ փառք մեզ, ով հայ չի սխալ ա, եթե կարծում եք, որ դա ա համախմբումն ու հայրենասիրությունը, համախմբվեք հայրենասերներով, ես, որպես ազգի դավաճան, կնախընտրեմ, որ մենք մեր ազգի ներսում փորձենք սթափ գնահատական տալ դեպքերին, եթե մի տեղ վատ բան ենք արել, ընդունենք, եթե գտնում ենք, որ վատ բան ենք արել, բայց տենց ճիշտ էր, էդ ընդունենք, բայց գոնե մենք մեր մեջ մեր հասարակության ներսում անկեղծ լինենք ինքներս մեր առաջ ու հայրենասեր-հայրենասեր չխաղանք, ոնց որ էն թուլեքը որ քննարկվող հոդվածի տակ քֆուրներ էին գրել աղջկա հասցեին։
Նորմալ ա, ադրբեջանցիք էլ են Վարուժան Կարապետյանին հիշել:![]()
Արէա (06.09.2012)
Իսկ որ շարքային հուգարացիները ասում են կներեք հայեր, ղալաթ ա արել մեր վարչապետը դուրդ գալիս ա չէ՞, թե՞ մտածում ես որ իրանք էլ են դավաճաններ։ Էդքան դժվա՞ր ա տարբերել դիվանագետի ասածը շարքային քաղաքացու ասածից։ Դիվանագետը իրավունք չունի անկեղծանալու, բայց մենք մեր ներսում պարտավոր ենք ինքներս մեզ առողջ քննադատության ենթարկել։
Եթե ՀՀ նախագահը Հունգարիայի իշխանությունների պես ստոր քայլ աներ` համոզված եղիր, որ մեր իշխանությունների օր ու դադար չէին տա (նույնսիսկ մեր երկրի ներսում), ինչը շատ նորմալա, դա նորմալ քննադատությունա:
Սա լրիվ ուրիշ բանա: Այ ախպեր խի չեք ուզում հասկանալ, որ սա ԲԱՑԱՌԻԿ դեպքա: Ավելին ասեմ` նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որը Սերժ Սարգսյանի հետ ոչ այքան լավ հարաբերությունների մեջա, մի գրամ քննադատությամբ հանդես չի եկել` մեր իշխանությունների հասցեին: Մեր ընդդիմադիրներից ՉԱՓԱՎՈՐ քննադատողներ եղել են մեր արտգործնախարարությանը ու գիտես ինչու ՉԱՓԱՎՈՐ, քանի որ սա այնպիսի հարցա, որ դիմություն և ընդդիմություն չկա, սա այն հարցն է, որ ողջ հայ ժողովուրդը, անկախ քաղաքական պատկանելիությունից, պետք է համախմբվեն:
Բարև Ձեզ
Շատ հետաքրքիր հոդվածա Ադրբեջանցի պրոֆեսորի կողմից:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Բարև Ձեզ
Բագ, ախպեր ջան, ճիշտ ու սխալը չի հարցը, այլ դրա կարևորությունն ու նպատակը: Ես կարծում եմ/համոզված եմ, որ հիմա, էս իրավիճակում իրա գրածը` անիմաստ,անտեղի,ազգի ատելության, ինքնահաստատվել չկարողացող,սենսացիոն ալիք բարձրացնելու ու նման մի շարք բացասական բաների համախումբա:
Թքել եմ իրա գրած ճշտի վրա ու իրա գրածի վրա: Բագ ջան, ինքը փորձելա մի բան բզբզի,ընդ որում ես անգամ սկլանյայուս կ միսլի, որ իրան ֆիթ են տվել ու դա իրա գաղափարը չի, բայց դե դա հիմա չեմ բարձրաձայում, կգա ժամանակ կիմանանք:
Իսկ վերջին հարցիդ կպատասխանեմ շատ կարճ, իմ համար լուծումը մեկնա, նման բան գրողին գրողի ծոցը, շաաաաաաաաաաաաատ մեղմ ասած:
Ապ դու կարաս ասես,որ ես ծայրահեղական եմ, որ ես ոչ ադեկվատ մտածող եմ, որ ես անիրական բաներ եմ ասում, բայց էդ իրականությունը չի փոխի Բագ, դա պառակտիչ,սադրիչ արարքա, նման բաները պետքա պատժվեն անգամ արտաքսմամբ, որտև փամփուշտն ափսոսա
Սայա իմ տեսակետը: Հասարակ բան ասեմ, եթե մարդ ունի փող ու էդ փողը ծախսումա նարկոտիկի վրա, ապա էդ մարդը յա եղած յա չեղած,չհաշված էն, որ շրջաքպատին վնասումա, իսկ եթե մարդը իրա փողը տալիսա հիվանդի բուժման, մի ընտանիքի բարելավման համար, էդ մարդը մեծ բանա անում հարգանքին արժանի:
Էս դեպքում էդ սիրունիկ չկայացած լրագրողը ոչ մի հարգանքի առժանի բան չի արել, ամոթ իրան:
այսինքն մենք պետական, կուսացական, ընտանեական ու անհատական մակարդակով տխմարներ ե՞նք, որ արդեն 50 և ավել տարիներ է պահանջում ենք որ Թուրքիան ներողություն խնդրի իր /գոնե/ անցյալ դարասկզբի չարիքների համար: թե՞ Թուրքիան դա պեքտ է անի դիվանագիտորեն, կամ էլ ուրիշ անելու բան չունենալու պատճառով..
էտ "ներողությունները "ավելի շատ ոչ թե դիմացինեն են պետք, այլ հենց մեզ: Սովետի վերջերում վրացիք մի հատ լավ ֆիլմ հանեցին իրանց ու "ստալինի" մասին - "պակայանիե" - "զղձջում" ու դա հենց իրանց էր պետք, ուհետո նոր Ինձ, որով իրանք որպես ազգ շատ բարձրացան իմ աչքին: որովհետև իրա սխալների մասին հրապարակային կարա խոսա մենակ շատ բարձր կանգնած ազգը կամ անհատը: փոքրոգի-մանրախնդիր ազգերը ու անհատները սովորաբար վարում են ջայլամի քաղաքականություն, որով ավելի են խորացնում իրանց առանց էտ էլ խղճուկ վիճակը:
Քեզ հարգել պարտադրելու բանաձևը
Արմեն Առաքելյան
11:54, 6 սեպտեմբերի, 2012
Քնած Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայի կողմից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկվելուց և հատկապես նախագահ Ալիևի կողմից ներման արժանանալուց հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում և ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծվել է որակապես նոր, այս պահին լրջագույն մակընթացությունների սպասելիքների տեղիք տվող, աննախադեպ իրավիճակ: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ հնարավոր չէ ասել` ինչ հետևանքների կհանգեցնի ադրբեջանահունգարական կատարված-կայացած այս գործարքը, և թե սկսված պրոցեսից ով շահած դուրս կգա:
Ադրբեջանական շագանակներ
Թե Հունգարիան և թե Ադրբեջանը հստակ հաշվարկել էին գործարքի սկանդալային հետևանքները: Հունգարիան հենց այդ պատճառով խուսափեց էքստրադիցիայի որոշումը կայացնելուց առաջ հայկական կողմին դրա մասին տեղյակ պահելուց` հասկանալով, որ այդ դեպքում միջազգային ճնշման ներքո օպերացիան իրականացնել հնարավոր չի լինելու: Բաքուն ևս ունեցել է այդ մտավախությունը: Դրա համար էլ ոչ միայն մինչև Սաֆարովի ոտքը ադրբեջանական հողին դիպչելը պահեց գերգաղտնիության ռեժիմը, այլև դեռ Սաֆարովը օդանավից չիջած` հրապարակեց նրան ներում շնորհելու նախագահի հրամանագիրը: Այդպիսով, Բաքուն փորձեց փաստի առաջ կանգնեցնել բոլորին` համոզված լինելով, որ միջազգային հանրությունը, ուզի թե չուզի, իր հրամանագրի ստորագրումից հետո համակերպվելու է ստեղծված վիճակի հետ: Բաքուն մի յուրօրինակ «բլիցկրիգ» խաղարկեց` փորձելով ներքին սպառման համար անհրաժեշտ միանգամից մի քանի շագանակ հանել կրակից:
1. Սաֆարովի վերադարձը ներկայացվեց որպես դիվանագիտական հաղթանակ Հայաստանի նկատմամբ, որին պետք է մնար ընդամենը կատարվածից հետո անիմաստ բռունցքներ թափահարելը: ԼՂ բանակցությունների փաստացի սառեցվածության ֆոնին այս քայլը պետք է համոզեր Ադրբեջանի լայն հասարակայնությանը, թե որքան ամուր են Բաքվի դիրքերը, և թե որքան հետևողական է իշխանությունը հռչակած սկզբունքներից չհրաժարվելու և չնահանջելու հարցում:
2. Ալիևը ցուցադրեց, որ ոչ միայն «ազգային հերոսների» կողքին է, այլև պատրաստ է նրանց անվտանգության և ապահովության համար անել հնարավոր ու անհնար ամեն բան: Սա առաջին հերթին սեփական հեղինակությունը՝ իբրև ազգային ու պետական գործիչ, իսկական հայրենասեր, բարձրացնելու նպատակ էր հետապնդում:
3. Միջազգային գրեթե բոլոր կառույցների բացասական վերաբերմունքի ու գնահատականների նկատմամբ կատարյալ արհամարհական կեցվածք ընդունելով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են զուգահեռաբար Ալիևից կերտել նաև ինքնուրույն, վճռական և սկզբունքային դիվանագետի կերպար, որը պատրաստ է, հանուն ազգային ու պետական շահի, դեմ գնալ անգամ ողջ միջազգային հանրությանը: Սաֆարովի էքստրադիցիան, ըստ էության, ծառայեցվում է Ալիևից ազգային առաջնորդի կերպար ձևավորելուն, որն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններում Ալիևի համեմատաբար հանգիստ ու առանց լուրջ ներքաղաքական ցնցումների վերընտրությունը կազմակերպելու համար: Իսկ դա գործնականում հնարավոր չէր՝ առանց հանրային պրոալիևյան ճնշող տրամադրություններ ձևավորելու: Այլ կերպ ասած, սա հիանալի PR քայլ էր Ալիևի վարչակարգի համար:
Այս ամենը հաշվարկված էր երկու առանցքային գործոնի վրա: Նախ, հիմնվելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ավանդական կրավորականության և հարմարվողական քաղաքականության վրա` Ադրբեջանը համոզված էր, որ մի կողմից Երևանն ի վիճակի չի լինելու հարցը բարձրացնել միջազգային մակարդակով այնպես, որ դա հանգեցնի Բաքվի դեմ լայնածավալ ճնշումների և ազդի Բաքվի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխության, իսկ մյուս կողմից միջազգային կառույցները բավարար ուշադրություն ու լրջություն չեն ցուցաբերի Երևանի դժգոհությունների նկատմամբ` պահպանելով հարավկովկասյան երկու հակամարտող երկրի միջև հավասարություն դնելու սկզբունքը, ինչը դրսևորվեց հատկապես ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշման մեջ:
Երկրորդ կարևոր գործոնը Հայաստանի կողմից ծայրահեղ, գուցե նաև հիստերիկ ու անհավասարակշիռ քայլերի դիմելու սպասելիքն էր՝ հատկապես ԼՂ բանակցային գործընթացի հետ կապված, մասնավորապես` բանակցություններից հրաժարելու, ԼՂ անկախությունն անմիջապես ճանաչելուն և հատկապես Սաֆարովին ֆիզիկապես չեզոքացնելու հնարավոր քայլերը: Դրանք փոխելու էին հաստատված հավասարակշռությունը, և Ադրբեջանի փոխարեն Հայաստանն էր սկսելու ընկալվել որպես հակամարության խաղաղ գործընթացը տորպեդահարող կողմ, ինչն էլ հանգեցնելու էր Երևանի նկատմամբ չափազանց ուժեղ միջազգային ճնշումների` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այն խիստ զգացմունքային վերաբերմունքը, որը ցուցաբերեց Հայաստանի հասարակությունը և հատկապես Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականներում, թույլ էին տալիս ենթադրելու, որ Բաքվի և գուցե միջազգային ուժային որոշ կենտրոնների այդ ակնկալիքն արդարանում է, թեև հետագայում այդ ռիսկը մի փոքր թուլացավ:
Ի՞նչ անել
Սակայն առավել սառը դատելու պարագայում պարզ է դառնում, որ Սաֆարովը Ալիևի համար «դափնեպսակից» կարող է վերածվել իսկական մղձավանջի, «փշե պսակի», եթե Հայաստանը դա ցանկանա և կարողանա: Սովորական ճղճիմ մարդասպանին ներում շնորհելով, հերոսացնելով, պատիվների արժանացնելով՝ Ադրբեջանի իշխանությունը բացահայտեց, որ առավելագույն խնդիրը եղել է հենց միայն Սաֆարովին վերադարձնելը և դրա հենքի վրա սեփական վարկանիշը բարձրացնելը, և հիմա, երբ դա արդեն արվել է, Ադրբեջանի շուրջ ստեղծված ոչ նպաստավոր ֆոնի իրավիճակում Ալիևի վարչակարգը պարզապես չգիտի` ինչ անել թե Սաֆարովի հետ, թե նրան վերադարձնելու պատճառով ստեղծված իրավիճակի, մանավանդ որ արդեն իսկ Սաֆարովի նկատմամբ դրսևորվող ոչ միանշանակ, նույնիսկ խիստ բևեռային կարծիքները աստիճանաբար կարծես թե հանգեցնում են ադրբեջանական հասարակության ներքին պառակտման և հասարակական ներքին ճգնաժամի:
Արտաքին ճակատում Բաքուն կարծես թե դեռ մեծ կորուստներ չունի, որովհետև ինչպես պարզվեց Հայաստանի քայլերից, Երևանն ինքն էլ լավ չի պատկերացնում` ինչպես օգտագործել Ադրբեջանի շուրջ ստեղծված արտաքին բացասական ֆոնը, երկրի վարկանիշի ու Ալիևյան վարչակարգի կտրուկ անկումը` real-politik-ի կանոններով դիվանագիտական, քաղաքական ու քարոզչական դիվիդենտներ քաղելու համար: Առավելագույնը, ինչ կարողանում է հիմա անել Երևանը, միջազգային կառույցներից որքան հնարավոր է կոշտ քննադատություն պոկելն է հարևան երկրի և Հունգարիայի վերաբերյալ, որը ընդամենը ծառայում է արտաքին այդ բացասական ֆոնի խտացմանը, բայց ոչ իրական ու շոշափելի արդյունքների:
Քննարկումներ ծավալելուց, հարցը օրակարգում պահելուց այն կողմ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում անցնել` չափից ավելի երկչոտության և հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ձեռք բերած քիչ թե շատ նպաստավոր դիրքերը չկորցնելու մտավախության պատճառով: Պարզ է, որ սա երկար շարունակվել չի կարող, և Բաքուն հիմա ատամները սեղմած սպասում է, թե երբ է անցնելու համընդհանուր շոկը` նախկին բնականոն հունին վերադառնալու համար: Եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս երկչոտությունը, անելանելիությունը, ապա ոչ միայն կապացուցի արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճկուն քայլեր իրականացնելու անկարողությունը, սադրանքներին հեշտ տրվելու, ցայտնոտում հայտնվելու հակումները, դրանով իսկ իր չափազանց խոցելիությունը, այլև կկորցնի հանդիսատեսից իրական խաղացողի վերածվելու և կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու ստեղծված իսկապես աննախադեպ նպաստավոր պայմանները: Հայաստանն արդեն իսկ պետք է մի քանի կոնկրետ քայլ նախաձեռնի: Մասնավորապես`
ա. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ խոսի բոլորովին այլ տոնայնությամբ: Հիմնվելով ղարաբաղցիների ֆիզիկական անվտանգությունը ադրբեջանական ֆաշիզմ-սաֆարովիզմի իրական վտանգից ապահովագրելու` բոլորի համար արդեն հասկանալի անհրաժեշտության վրա՝ Հայաստանը պետք է պնդի եթե ոչ Ադրբեջանի կազմում որևէ ձևաչափով ԼՂ-ի ընդգրկման անհնարինության սկզբունքի ամրագրումը հիմնարար սկզբունքներում, ապա գոնե բանակցություններում ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ կողմ ներգրավվելու պայմանը:
բ. Հայաստանը պետք է բանաձևերի համապատասխան նախագծեր պատրաստի, ներկայացնի ու օգտագործելով սփյուռքահայության լոբբիստական ռեսուրսները՝ հզոր շարժում սկսի հատկապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրախորհրդարանում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում դրանք ընդունել տալու նպատակով:
գ. Երևանը պետք է ՆԱՏՕ-ից պաշտոնապես ու հրապարակավ կոնկրետ բացատրություններ պահանջի Սաֆարովի էքստրադիցիայի և իր անդամ Հունգարիայի պահվածքի կապակցությամբ` թե Կոսովո խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարության և թե ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերից մի քանիսի կասեցման կոնկրետ պայմաններով:
դ. Պետք է քննարկի ԵԽ մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը` Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու Հունգարիայի արդարադատության նախարարության որոշումը, մարդասպանին ներում շնորհելու նախագահ Ալիևի հրամանագրի իրավաչափության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության խնդիրը պարզելու նպատակով:
ե. Միաժամանակ պետք է միջազգային կազմակերպությունների առջև խնդիր դնել, որ նրանք պահանջեն Ադրբեջանի կառավարությունից Սաֆարովին կրկին ազատազրկել:
զ. ԵՄ-ի առջև «Եվրանեսթից» դուրս գալու պայման դնել, եթե Սաֆարովի ազատազրկման հարցը չլուծվի, որը, ի դեպ, նաև կապահովագրի նրա ֆիզիկական անվտանգությունը: Վերջինս Ադրբեջանին կզրկի Սաֆարովին շարքից հանելու և դա որպես հայերի վրիժառության հետևանք ներկայացնելու հեռանկարից: Այն խիստ իրատեսական է՝ հատկապես հասարակական կարծիքի նախապատրաստմանն ուղղված տեղեկատվական խայծերի նետման նկատելի փորձերի պատճառով:
Այս ամենն անհրաժեշտ է` թե արտաքին աշխարհի և թե սեփական հասարակության աչքում՝ իբրև պետություն, անարգված արժանապատվությունը վերականգնելու, հեղինակությունը բարձրացնելու և ԼՂ հարցում ունեցած դիրքերը բարելավելու նկատառումներով: Հենց Հայաստանի հետագա պահվածքով է պայմանավորված` ինչպես է հանգուցալուծվելու այս դրամատիկ պատմական պահը, և թե որքանով կկարողանանք աշխարհին պարտադրել հարգել մեզ և հաշվի նստել մեզ հետ:
Աղբյուր՝ hetq.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Malxas (06.09.2012)
մեր ազգը հիմա էս օրի ա, որովհետև շատ նեղ ա նայում իրա "պուճուրիկ պատուհանից": տեսադաշտ չունի, մտել ա մի հատ "պուրճուրիկ խուց" ու իրան թվում ա թե աշխարհ ասածը էն ա, ինչ ինքը ընկալում ա իրա նեղ պատուհանից: ինքը դրանում մեղավոր չի... պայմաններն են մեղավոր, անռեսուրդս ու չափազանց սահմանափակ պայմանները:
չեմ կարծում որ դու, ինչպես նաև ես, կարող ենք խոսալ մարդու լրագրողական կայացվածության կամ չկայացվածության մասին, հաշվի առնելով թե մենք ինչ մասնագիտություններ ունեքն:
իրա գրածը դորւդ չի գալիս, մի կարդա, կամ էլ ասա քո կարծիքը:
էլ դավաճան, էլ կրակել, էլ քշել... ստալինյան բուռն բուրմունք փչեց գրածիցդ:
հ.գ. հանդարտիր...![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 06.09.2012, 16:45:
Հայերի ցանկացած գործողություն ուղղված թշնամու` թուրքի ոչնչացման,նրան, որ թուրքը ընդունի, որ անմեղ մարդկանցա կոտորել արդարացվածա,ճիշտա,տեղինա ու շաաաատ քիչա:
Չմոռանա'ք,որ այս ամենը 1915թ-ից հետո բխող հետևանքներ են:
Մնացած բոլոր պնդումները, թե Տիգրան Մեծը կոտարելա,մոռթելա, մենք պատերամզել ենք բլա բլա բլա, վաբշե կապ չունի էս թեմայի հետ:
Տիգրան Մեծն ու մնացած մոռթողները հայտարարել են պատերազմ ու գնացել են կռվելու, իսկ հիմա ինձ ասեք, քանի թուրքա "զոհվել" 1915 թվին, քանի հայ են տեղյակ եղել, որ իրանց ուզում են մոռթեն մենակ նրա համար որ իրանք հայ են:
Տիգրան Մեծի ու մյուս արքաների նվաճողական քաղաքականությունը շատ լավն ա եղել, պռոստո, դրանից հետո մեր ադեկվատաբարոյախրատակաճշտամեռակաքաղականացված ու վեհ ազգ լինելու պատճառով, էսօր մենք ապրում ենք թերթի բուդկի չափ հայրենիքում, իսկ մեր պատմական ու իրական հողերը գտնվում են զավթած ու խաղաղ մարդկանց կոտորող թուրքի տիրապետության տակ:
Հերիքա խառնեք թացը չորին, պատերազմող ու երկուստեկ զոհեր տվող գործողություններն ու խաղաղ բնակչությանը կոտորելը:
Տնաշեններ, Հայաստանն էլ տվեք թուրքերին էթանք ավստրալիա մի տեղ հող վեգալենք վրեն գրենք հայաստան ու լռվցնենք, ով էլ գա թքի վրներս ասենք հա դու ճիշտ ես, մեր պապերը պատերազմել են, թերոնցից սպանել են, ամեն հաց ուտելուց աշխարհին կներես ասենք նոր ուտենք:
Ինչքան ափսոս էին էն տղեքը, որ գաղափարի ու հայրենիքի համար կռվել են,զոհվել են,հաշմանդամ են դառել, ու որ էսօր հլը կաթը բերաններին չչորացած դեղնակտուցները մարկանց անունների հետ են խաղում ու վաբշե դրանց բերնից էդ անուններնա հնչում:
Սենց որ գնաց 7 պաշտպանական գոտիներն էլ ենք տալու, լավ հիշեք ասածս, էս ազգը ապագա չունի` իրա ճշտով ու ճշտի համար դոշ տվող շատ հումանիստ ժողովրդով:
Malxas (06.09.2012), melancholia (06.09.2012), Արէա (06.09.2012), Բիձա (07.09.2012), Եկվոր (07.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ