User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Երեխան և համակարգիչը

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման ինձ համար հիմա ահագին արդիական է, կարծում եմ՝ էլի շատերի համար, որոնք նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաներ ունեն։ Մի քիչ արտահայտվեմ, ուրիշներն էլ, հուսով եմ, կմիանան։

    Հաշվի առնելով, որ դպրոցներում, մեզ մոտ՝ Նյու Յորքում, նույնիսկ դեռ մանկապարտեզից համակարգիչը պարտադիր առարկա է, երեխային կոմպից հեռու պահելու ձև չունես ուղղակի։ Դե, պարզ է, որ վաղ թե ուշ օգտվելու է, ինչպես բոլորս, բայց ես կգերադասեի, որ դա ավելի ուշ լիներ, քան դպրոցում «պարտադրում են»։ Ասենք, մանկապարտեզում էլ (4-5 տարեկան), հիմա էլ երեխաները շաբաթը մեկ մի առարկա են անցնում, որի ժամանակ նստում են համակարգչի դիմաց, սկզբում ընդհանուր համակարգչից օգտվել են սովորել, հետո արդեն ավելի կոնկրետ գործողություններ անել՝ նկարել, ինչ–որ ուսուցանող խաղեր խաղալ ու էլի որոշ բաներ։ Ինձ ամենաշատը զայրացրել էր խաղեր խաղալը։ Ճիշտ է, ուսուցանող են համարվում, բայց դե խաղը մնում է խաղ, մի խաղը բերում է մեկ ուրիշին, ու կախվածություն է առաջացնում։ Ինչի՞ պիտի ես ամեն օր տանը պայքարեմ, որ երեխաս չուզենա համակարգչով խաղ խաղալ, երբ ինքը կարող էր դեռ գուցե ևս մի քանի տարի նույնիսկ չիմանալ համակարգչային խաղերի գոյության մասին, որ մի հատ էլ ուզենար խաղալ։ Բացի դրանից, նաև հանձնարարություններ են տալիս հատուկ ուսուցողական կայքերից, որ մտնեն, ինքնուրույն անեն օնլայն, ուսուցչուհին էլ տեսնի, որոշ դեպքերում գնահատի և այլն։

    Չգիտեմ, իմ կարծիքով, մի քիչ շուտ է էս տարիքից էդ աստիճանի համակարգչին կապվելը։ Նույնիսկ մեզ՝ մեծերիս համար է հաճախ խնդիր համակարգչից պոկվելը, էլ ուր մնաց էդ տարիքի երեխաների։ Արգելելու դեպքում էլ բոբո ես դառնում ակամա։ Հերիք է պատկերացնել, թե ինչ ենք զգում, երբ ինչ–ինչ պատճառներով, թեկուզ անհրաժեշտաբար մեզ ստիպում են վեր կենալ համակարգչի մոտից, երբ թունդ տարված ենք ինչ–որ բան անելով, կարևոր էլ չի, թե ինչ, կարևորն այն է, որ էդ պահին հեչ չենք ուզում դրանից կտրվել։ Մենք դեռ հասուն մարդիկ ենք, նույնիսկ տհաճությամբ վեր կենալու դեպքում գիտակցում ենք, որ պետք է ու քիչ թե շատ նորմալ ենք տանում, իսկ երեխաների դեպքում շատ ավելի պրոբլեմատիկ է։ Իհարկե, երեխաներն էլ են տարբեր լինում. մեկի հետ ավելի հեշտ է, մյուսի հետ՝ ավել բարդ, բայց երևույթն ընդհանուր առմամբ, կարծում եմ, բոլորի վրա է տարածվում։ Ու ընդհանրապես, եթե երեխան արդեն օգտվում է համակարգչից, շատ դժվար է հսկողություն ապահովելը, անընդհատ կոնկրետ սահմանների մեջ պահելը։

    Կարծում եմ՝ նույն թեմայի շրջանակներում համակարգչին զուգահեռ կարելի է քննարկել նաև երեխայի շփումը տաբլետների հեռախոսների ու նմանատիպ այլ սարքերի հետ։

    Հետաքրքիր է, ում երեխան որքանով է օգտվում համակարգչից (տաբլետից, հեռախոսից և այլն)։ Քանի՞ տարեկանից եք թույլ տվել օգտվել։ Դպրոցում որքանո՞վ է պահանջվում։ Օրական/շաբաթական քանի՞ ժամ եք թույլ տալիս օգտվել, երեխան ինչերո՞վ է զբաղվում համակարգչի առջև նստած ժամանակ։ Նաև ինչպե՞ս է երեխան արձագանքում սահմանափակումներին։ Ինչպե՞ս եք ուղղորդում երեխային համակարգչից օգտվելիս, ինչպես նաև ի՞նչ եք անում սահմանափակումներն ավելի հեշտ կիրառելու համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (28.12.2016)

  3. #17
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կորյունը 2 տարեկանից բզբզում էր։ Նույնիսկ առաջին անգամ փողով ծրագիր եմ առել (ներկելու ծրագիր էր, բայց նենց էր սարքած, որ երեխան ուրիշ բան չկարողանա բացի)։
    Աստղիկն ավելի քիչ էր հետաքրքրված։

    Հիմա, երբ Կորյունն ունի սեփական նեթբուքը (դպրոցում պահանջում են, բայց շատ քիչ ժամանակ են դրանով զբաղվում), բոլորը ժամով են խաղում։
    Կորյունը խաղեր ա խաղում, իսկ Տրդատն ու Աստղիկը յութուբ են նայում։
    Մեծերը շատ լավ լսում են, հենց ասում ենք հերիք ա, հանգիստ թողնում են, իսկ Տրդատի հարցը դեռ բարդ ա։
    Բայց ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ երեխաներին կոմպից հեռու պահեմ։
    Մեկ ա ապագան դրան ա տանում։ Ու ես շատ եմ ափսոսում, որ երբ սկսում էի (կարծեմ 8-րդ դասարանից), ծնողներս ամեն ինչ անում էին, որ շատ ժամանակ դրան չտրամադրեմ։
    Հուսով եմ հիմա իրանք էլ են հասկացել, թե ինչ սխալ բան են արել։
    Կոմպը ընդամենը գործիք ա, որով հազար ու մի բան կարելի ա անել։ Թող լավ ծանոթ լինեն, որ վաղը մասնագիտության ընտրության ժամանակ լավ պատկերացնեն դրա հնարավորությունները։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.12.2016), John (02.12.2016), Quyr Qery (02.12.2016), Մուշու (02.12.2016), Նաիրուհի (07.12.2016)

  5. #18
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, երեխային կարելի՞ է թույլ տալ նստել համակարգչի առջև և ինչքա՞ն ժամանակով։
    Քանի կարող եք՝ հեռու պահեք, հետո չեք կարողանալու հեռացնել:

  6. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու հարց առաջացավ, տամ։
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, երբ Կորյունն ունի սեփական նեթբուքը (դպրոցում պահանջում են, բայց շատ քիչ ժամանակ են դրանով զբաղվում), բոլորը ժամով են խաղում։
    Իսկ դպրոցում կոնկրետ ի՞նչ են անում կոմպով։

    Կորյունը խաղեր ա խաղում, իսկ Տրդատն ու Աստղիկը յութուբ են նայում։
    Մենակ խաղե՞ր ա խաղում, ուրիշ ոչ մի բան չի անու՞մ կոմպով։
    Իսկ Յութուբով ի՞նչ են նայում։
    Մեկ էլ գրել էիր, որ ժամով են խաղում, բայց չէիր գրել, թե օրական քանի ժամ։ Ուղղակի հետաքրքիր ա։

    Մենք սենց ենք անում. դպրոցի օրերին կես ժամ կարող ա նստել կոմպի դիմաց, բայց պիտի միայն դպրոցի առաջարկած ուսուցողական մի քանի կայքեր մտնի, ինչ–որ բաներ սովորի։ Էնտեղ համ մաթեմատիկա սովորեցնող կայք կա, համ ընդհանուր զարգացությանը նվիրված ուսուցանող ու ստուգող կայք, ու բավական հետաքրքիր ու գրավիչ ձևով են մատուցված, դրա համար չնայած դաս ա, բայց հաճույքով ա անում։ Համ էլ էդ կայքերի հետ կապված կոնկրետ հանձնարարություններ չկան դպրոցից, որ պարտադիր պիտի անի, դրանք ուղղակի դասատուն խորհուրդ ա տվել որպես լրացուցիչ գործիք, այսպես ասած, ու հիմնականում թողնում ենք, որ որից ինչքան ուզի, անի, ուղղակի կես ժամից ավել չպիտի լինի։ Իսկ շաբաթ, կիրակի օրերին մի ժամ ենք թույլ տալիս նստել, ու էդ ժամանակ լրիվ իր հայեցողությանն ենք թողնում. կամ մուլտիկ ա նայում, կամ խաղ ա խաղում, կամ էլ իրան հետաքրքրող որոնումներ ա անում՝ հիմնականում ինչ–որ նկարներ կամ վիդեոներ, որոնցում սովորեցնում են, թե ոնց նկարել էս կամ էն բանը։

    Բայց, ցավոք, դժվար ա միշտ էդ ռեժիմը պահպանելը, մեկ–մեկ չի ստացվում խիստ հետևել, ու ավելի երկար ա նստում կոմպի դիմաց, կամ որ ժամանակը լրանում ա, դժվարությամբ ա պոկվում։ Մի խոսքով՝ բարդ ա...

    Սեփական համակարգիչ իրան նվիրելու մասին դեռ չենք մտածում։ Երևի առնվազն մի երկու տարի չենք առնի։ Տեսնենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (28.12.2016)

  8. #20
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրական 1 ժամ՝ կես ժամ առավոտյան, կես ժամ երեկոյան (երբեմն առավոտյան կես ժամը չեն խաղում): Դպրոցում իրենց դասապատրաստման պրոցեսը լրիվ համակարգչով է անցկացվում: Սովորում են մուտքագրել, տարբեր ծրագրերով աշխատել: Իսկ խաղերը ինքն է քաշում, ես խաղերից տեղյակ չեմ
    Իսկ յութուբով հիմիկվա մոդայիկ սուպերհերոսների տեսանյութերն են նայում հիմնականում:

    Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.12.2016), Ուլուանա (03.12.2016)

  10. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, ում երեխան որքանով է օգտվում համակարգչից (տաբլետից, հեռախոսից և այլն)։ Քանի՞ տարեկանից եք թույլ տվել օգտվել։ Դպրոցում որքանո՞վ է պահանջվում։ Օրական/շաբաթական քանի՞ ժամ եք թույլ տալիս օգտվել, երեխան ինչերո՞վ է զբաղվում համակարգչի առջև նստած ժամանակ։ Նաև ինչպե՞ս է երեխան արձագանքում սահմանափակումներին։ Ինչպե՞ս եք ուղղորդում երեխային համակարգչից օգտվելիս, ինչպես նաև ի՞նչ եք անում սահմանափակումներն ավելի հեշտ կիրառելու համար։
    Սոնյան դեռ մանկապարտեզում է. էնտեղ համակարգչի հետ կապված ոչ մի բան չի արվում: Կարծեմ մեզ մոտ տարրական դպրոցում էլ չկան համակարգչի հետ կապված դասեր:
    Տանը համակարգչով երբեմն մուլտ է նայում, երգեր լսում կամ սկայպով խոսում: Պապան իրեն մոտ մի տարի առաջ մանկական տաբլետ էր նվիրել, ինչն իհարկե լավագույն նվերը չեմ համարում երեխայի համար, բայց դե ստացել էր էդ նվերը: Մի որոշ ժամանակ էլ դրանով էր մուլտեր նայում, հետո հոգնեց, մի կողմ գցեց, հիմա հազվադեպ է հիշում դրա գոյության մասին: Հեռուստացույց չենք օգտագործում:

    Իմ կարծիքով, արգելելը տարբերակ չի. ավելի լավ գործող մեթոդ է դրա փոխարեն ուրիշ զբաղմունքներ առաջարկելը: Բայց եթե մենք համակարգիչը որպես բեյբիսիթեր ենք օգտագործում, ուրեմն բողոքելու տեղ էլ չունենք: Կոնկրետ մեր դեպքում ինքը շատ հանգիստ ու հաճույքով ուրիշ բաներով է զբաղվում, եթե իրեն էդ ուրիշ զբաղմունքը առաջարկես ու հետը զբաղվես: Իսկ եթե կողքը ընկերներ կան, ընդհանրապես մոտը մուլտ նայելու ցանկություն չի առաջանում:
    Եթե մի կես ժամից ավել է մնում համակարգչի առաջ, անմիջապես զգում եմ, որ դա վատ է անդրադառնում իր տրամադրության ու վարքի վրա: Նյարդային ու չլսող է դառնում: Դրա համար աշխատում եմ, որ էդ կես ժամվա սահմանը չանցնի: Կամ ընդհանրապես էդ կես ժամն էլ չլինի: Բայց ինչպես ասեցի՝ արգելելով չէ, այլ դրա փոխարեն հետը ուրիշ բանով զբաղվելով:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.12.2016), Smokie (28.12.2016), Աթեիստ (04.12.2016), Նաիրուհի (07.12.2016), Ուլուանա (04.12.2016)

  12. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոնյան դեռ մանկապարտեզում է. էնտեղ համակարգչի հետ կապված ոչ մի բան չի արվում: Կարծեմ մեզ մոտ տարրական դպրոցում էլ չկան համակարգչի հետ կապված դասեր:
    Տանը համակարգչով երբեմն մուլտ է նայում, երգեր լսում կամ սկայպով խոսում: Պապան իրեն մոտ մի տարի առաջ մանկական տաբլետ էր նվիրել, ինչն իհարկե լավագույն նվերը չեմ համարում երեխայի համար, բայց դե ստացել էր էդ նվերը: Մի որոշ ժամանակ էլ դրանով էր մուլտեր նայում, հետո հոգնեց, մի կողմ գցեց, հիմա հազվադեպ է հիշում դրա գոյության մասին: Հեռուստացույց չենք օգտագործում:

    Իմ կարծիքով, արգելելը տարբերակ չի. ավելի լավ գործող մեթոդ է դրա փոխարեն ուրիշ զբաղմունքներ առաջարկելը: Բայց եթե մենք համակարգիչը որպես բեյբիսիթեր ենք օգտագործում, ուրեմն բողոքելու տեղ էլ չունենք: Կոնկրետ մեր դեպքում ինքը շատ հանգիստ ու հաճույքով ուրիշ բաներով է զբաղվում, եթե իրեն էդ ուրիշ զբաղմունքը առաջարկես ու հետը զբաղվես: Իսկ եթե կողքը ընկերներ կան, ընդհանրապես մոտը մուլտ նայելու ցանկություն չի առաջանում:
    Եթե մի կես ժամից ավել է մնում համակարգչի առաջ, անմիջապես զգում եմ, որ դա վատ է անդրադառնում իր տրամադրության ու վարքի վրա: Նյարդային ու չլսող է դառնում: Դրա համար աշխատում եմ, որ էդ կես ժամվա սահմանը չանցնի: Կամ ընդհանրապես էդ կես ժամն էլ չլինի: Բայց ինչպես ասեցի՝ արգելելով չէ, այլ դրա փոխարեն հետը ուրիշ բանով զբաղվելով:
    Հա, համաձայն եմ, բայց ոչ միշտ ա ուրիշ՝ ավելի հետաքրքիր բան առաջարկելը տենց հեշտ ու գործող տարբերակ։ Ամեն դեպքում էդ հստակ սահմանված ռեժիմն էլ, կարծում եմ, վատ տարբերակ չի. էդ արդեն էնքան էլ արգելք չի ընկալվում, երբ ռեժիմ ա. երեխան նախօրոք գիտի, որ էդքանն ա իրեն հասնում, ու ժամանակի ընթացքում հաշտվում ա էդ մտքի հետ ու նորմալ ա նայում դրան։ Մենք էդ խիստ սահմանը վերջերս ենք դրել, երևի դրա համար դեռ չեմուչումը լինում ա երբեմն, բայց, օրինակ, վերջին երկու օրը, թու–թու–թու, շատ հանգիստ վեր ա կենում կոմպի մոտից, հենց որ ասում եմ՝ ժամանակդ լրացել ա։

    Իսկ վատ անդրադառնալը ես էլ եմ զգում. վաղուց եմ նկատել, որ հենց մի քիչ երկար ա նստում կոմպի դիմաց, շատ նյարդային ու չլսող ա դառնում։ Շատ որոշակիորեն երևում ա էդ բացասական ազդեցությունը, նկատի ունեմ՝ ակնհայտ ա, որ հաստատ կոմպն ա պատճառը, ոչ թե ուրիշ բան։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.12.2016), Smokie (28.12.2016)

  14. #23
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նկատել եմ, որ հիմիկվա երեխաները կոմպյուտերին շատ ավելի սովորական են վերաբերվում, քան 90-ականների սերունդը: Սովորական, ինկատի ունեմ որպես գործիք:
    Խաղեր էլ շատ ավելի քիչ են խաղում համեմատած 90-ականների հետ:
    Չտեսության կուլտուրան փոխվում է ու արգելված լինելու քաղցրությունը կորցնում իր համը:
    Եղբորս երեխան դեռ քայլել չէր կարողանում, մոտ 8 ամսական էր, ու ձոռքը գցում էր մաուսին կամ կլավիատուրային: Ոչ մի արգելք չէր ստեղծում ու քաշվում էի մի կողմ ու թողնում է անի ինչ որ ուզում է:
    Հիմա արդեն 2 տարեկան է, ու տանը կա 6 հատ կոմպ, ու իր մտքով էլ չի անցնում դրանց ձեռ տալ: Հակառակը, որ ինձ օրինակ բռնացնում է կոմպի դիմաց, ձեռքիցս քաշում է ու տանում կամ փողոց-խաղահրապարակ, կամ էլ կոնկրետ հիմա իր պուճուրիկ գնացքերով խաղալու կամ լեգո հավաքելու կամ էլ վաննայի ջրերի մեջ թավալ տալու:
    Կարծում եմ երեխաները հիմա կոմպին վերաբերվում են այնպես, ինչպես մեր իրենց պապաների սերունդը Թվ-ԻՆ ու պանիկայի ու արգելքների հարց չկա:
    Ընդամենը պետք է երեխայի հետ ահռելի ժամանակ հատկացնել ու երեխայաբար, անկեղծորեն խաղալ ակտիվ խաղեր:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.12.2016), Cassiopeia (05.12.2016), Har-am (23.12.2016), Smokie (28.12.2016), Աթեիստ (04.12.2016), Նաիրուհի (07.12.2016)

  16. #24
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2016 թվին գրված գրառումները կարդացի և ինձ համար պարզեցի, ր ես ամենաշատն եմ թողնում իմ ճերին կոմպի առաջ մնան: Կոմպը ինձ համար օգնական դարձավ,մ երբ Դավիթը ծնվեց ու որոշ ժամանակ անց մենք մեր սեփական ուն եղափոխվեցինք, որտեղ ես ու իմ երեխեքն էինք ամբողջ օրը, մինչև Հայկը կգար ուն: Դավիթը փոքր էր օրը 2-3 անգամ պիտի քներ, իսկ երեխաները պիի չաղմկեին: Անհնար է երեխային ասել, մի խոսի, մի շարժվի, նրանք մոռանում էին քնած բալիկի մասին, կամ հաճախ չէի կարողանում քնացնել իրենց ձայների պատճառով, ու այդ ժամանակ դիմեցի մուլտերի օգնությանը, ինչքան Դավիթը քներ, իրենք այդքան ժամ մուլտ էին նայում՝ 2-2.5 ժամ: Հետո Դավիթը մեծացավ և իրեն էլ սկսեցին հեաքրքրել մուլտերը և հաճախ բացի իրա քնի ժամից մի հա էլ մինչ այդ էին նայում: Ոնց Աթեիստը նշեց, մեծերը հեշտ են լսում, երբ ասում եմ՝ վսո, բայց Դավիթը խնդիր է, ես սիպված համակարգիչը պահում եմ իրենից, հեռախոսիցս թաքուն եմ օգտվում, որ չեսնի, չհիշի և չուզի:
    Իսկ Ալեքսանդրի դպրոցում երեխաներին և ծնողներին հեռախոսներից, տաբլետներից օգտվել արգլված է, համապաասխան պայմանագիր ենք կնքել, որ դպրոցի պաերի ներսում չպիի օգագործենք: Բարձր դասարաններում երեխաների հեռախոսները ուսուցիչը հավաքում և համապատասխան արկղիկում է պահում, դասերի վերջում վերադարձնում: Բայց դպրոցում գործում է հեռախոսահամար, որով ցանկացած դասարանի ցանկացած երեխայի կարող ես կանչել և խոսել, կամ հաղորդագրություն ուղարկել: Ինձ դա դուր է գալիս, որ դասերը բոլորովին համակարգչայնված չեն, հակառակը իրենք աշխատում են միայն բնական նյութերով, տարբեր երաժշական գործիքներով, թելերով, կավով, ուսուցիչը նվագում ա կիթառ, որ երեխեքը երգեն, նկարում են իսկական մեղրամոմից պարասված մաիներով, որոնց գույներն էլ բնական պիգմենտներ են, կռծող բալիկների համար անվնաս:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (05.12.2016), Smokie (28.12.2016), Նաիրուհի (07.12.2016)

  18. #25
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս պարզեցինք, որ տղաս կարճատեսություն ունի ու ակնոցներ պիտի կրի։ Հետազոտող բժիշկը այն կապեց հիմնականում համակարգչից շատ ու սխալ օգտվելու հետ։ Ասաց, որ շատ անչափահասներ են տեսողությունը փչացնում համակարգիչներից սխալ օգտվելու պատճառով ու, որ ամեն կես ժամը մեկ երեխան պիտի հեռանա համակարգչից ու հանգիստ տա աչքերին և խուսափել է պետք այն խաղերից, որոնք խաղալու համար լարված , առանց աչքերը խաղից կտրելու պիտի երեխան սևեռվի էկրանին։ Մի այդպիսի խաղ իմ տղան էր խաղում, Agario էր անունը ու ես իսկապես իր տեսողության նստելը կապում եմ այդ չարաբաստիկ խաղի հետ։ Փորձեցի սահմանափակել համակարգչից օգտվելու ժամերը , այդ խաղը ընդհանրապես մաքրել տվեցի, բայց դե արդեն այնքան տարված էր, որ համակարգիչն անջատել էի տալիս, պլանշետն էր վերցնում, պլանշետն արգելում էի, հեռախոսն էր վերցնում։ Վերջապես մի լավ ծրագիր գտա Our Pact անունով, հիմա երեխաներիս հեռախոս, պլանշետ կարողանում եմ դրանով կառավարել, իմ հեռախոսով , այդ ծրագրի միջոցով իրենց պլանշետ, հեռախոսները անջատում եմ, երբ ուզում եմ, իսկ համակարգիչը աչքիս առաջ եմ բերել, որ իմանամ երբ նստեց, ինչքան խաղաց։ Շատ լավ ծրագիր է ու իսկապես օգնող, որովհետև անհնար էր հանակարգչից ու ինտերնետային խաղերից արդեն կախում ունեցող երեխեքին անդադար հսկելն ու վրաները ժամ դնելը։


    Sent from my iPhone using Tapatalk

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), Cassiopeia (15.12.2016), John (15.12.2016), Smokie (28.12.2016)

  20. #26
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aurora-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս պարզեցինք, որ տղաս կարճատեսություն ունի ու ակնոցներ պիտի կրի։ Հետազոտող բժիշկը այն կապեց հիմնականում համակարգչից շատ ու սխալ օգտվելու հետ։ Ասաց, որ շատ անչափահասներ են տեսողությունը փչացնում համակարգիչներից սխալ օգտվելու պատճառով ու, որ ամեն կես ժամը մեկ երեխան պիտի հեռանա համակարգչից ու հանգիստ տա աչքերին և խուսափել է պետք այն խաղերից, որոնք խաղալու համար լարված , առանց աչքերը խաղից կտրելու պիտի երեխան սևեռվի էկրանին։ Մի այդպիսի խաղ իմ տղան էր խաղում, Agario էր անունը ու ես իսկապես իր տեսողության նստելը կապում եմ այդ չարաբաստիկ խաղի հետ։ Փորձեցի սահմանափակել համակարգչից օգտվելու ժամերը , այդ խաղը ընդհանրապես մաքրել տվեցի, բայց դե արդեն այնքան տարված էր, որ համակարգիչն անջատել էի տալիս, պլանշետն էր վերցնում, պլանշետն արգելում էի, հեռախոսն էր վերցնում։ Վերջապես մի լավ ծրագիր գտա Our Pact անունով, հիմա երեխաներիս հեռախոս, պլանշետ կարողանում եմ դրանով կառավարել, իմ հեռախոսով , այդ ծրագրի միջոցով իրենց պլանշետ, հեռախոսները անջատում եմ, երբ ուզում եմ, իսկ համակարգիչը աչքիս առաջ եմ բերել, որ իմանամ երբ նստեց, ինչքան խաղաց։ Շատ լավ ծրագիր է ու իսկապես օգնող, որովհետև անհնար էր հանակարգչից ու ինտերնետային խաղերից արդեն կախում ունեցող երեխեքին անդադար հսկելն ու վրաները ժամ դնելը։


    Sent from my iPhone using Tapatalk
    Ավրորա ջան, նոր ձեռք բերված կարճատեսությունը կարելի է բուժել, եթե համապատասխան վարժանքներ կատարեք: Բայց հաճախ բժիշկներն էլ են սխալվում, անասկանալի է, որ 2 երեխա հավասարապես շատ օգտվում են համակարգչից կամ հեռուստացույց են նայում, մեկի մոտ կարճատեսությունը զարգանում է, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Երևի գեներն էլ կապ ունեն։ Օրինակ ես մի աչքով կարճատեսություն էի ձեռք բերել, մյուսով հեռատեսություն՝ աբսուրդ էր բժիշկների համար, իսկ մենք բացատրություն գտանք, մամաս կարճատես ա, այրս հեռատես, ես էլ երկուսի գենն էլ ունեմ, համապատասխան պայմաններ էի ստեղծել՝ վերմակի տակ գիրք կարդալ, համակարգչով երկար խաղալ ու հեռուստացույց դիտել՝ շաաատ, մեկը մի կողմ էր գնացել, մյուսը՝ մի։ Իսկ հիմա իդեալական տեսողություն ունեմ։
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aurora (03.01.2017)

  22. #27
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ալեքսանդրի դպրոցում երեխաներին և ծնողներին հեռախոսներից, տաբլետներից օգտվել արգլված է, համապաասխան պայմանագիր ենք կնքել, որ դպրոցի պաերի ներսում չպիի օգագործենք: Բարձր դասարաններում երեխաների հեռախոսները ուսուցիչը հավաքում և համապատասխան արկղիկում է պահում, դասերի վերջում վերադարձնում: Բայց դպրոցում գործում է հեռախոսահամար, որով ցանկացած դասարանի ցանկացած երեխայի կարող ես կանչել և խոսել, կամ հաղորդագրություն ուղարկել: Ինձ դա դուր է գալիս, որ դասերը բոլորովին համակարգչայնված չեն, հակառակը իրենք աշխատում են միայն բնական նյութերով, տարբեր երաժշական գործիքներով, թելերով, կավով, ուսուցիչը նվագում ա կիթառ, որ երեխեքը երգեն, նկարում են իսկական մեղրամոմից պարասված մաիներով, որոնց գույներն էլ բնական պիգմենտներ են, կռծող բալիկների համար անվնաս:
    Էս ի՜նչ իդեալական էր:

    Ուլուանայի հետ համաձայն եմ: Ընդհանրապես գտնում եմ, որ ծնողնե՛րը պիտի որոշեն իրենց փոքր երեխան օգտվի՞ համակարգչից թե՞ չէ ու ինչքա՞ն ժամանակով օգտվի: Ճիշտ չի համակարգիչը դնել դպրոցում պարտադիր առարկա՝ պատճառաբանելով, որ հիմա դա անխուսափելի ա: Ոնց որ էն լինի, որ էսօր Հայաստանում անորակ ֆիլմեր ու սերիալներ նկարահանողները ասում են՝ «ժողովուրդը էս ա ուզում, էս ենք ցույց տալիս» ու հակառակ քայլեր ձեռնարկելու փոխարեն վատ պահանջարկը տարածեն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (28.12.2016)

  24. #28
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ճիշտ չի դպրոցում առաջին բուժօգնություն սովորեցնելը, որտև տան աղջիկը չպիտի առաջին պատահածին բերան-բերան արհեստական շնչառություն տա։
    Սմոք, անհրաժեշտության ու ճաշակի տարբերությունը տենց փոքր ա՞, չի երևո՞ւմ։

    Մարդ կա, մնացել ա 1980 թվում, դրա անհրաժեշտությունը չի գիտակցում, իսկ մյուսի տանը 3 տարեկան երեխան հանգիստ լվացքի մեքենայից ու միկրոալիքային վառարանից ա օգտվում։ Պետք եղած ժամանակ էլ կարա իրա սեփական բջջայինով շտապ օգնություն զանգի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  25. #29
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաստատ չէի ուզի, որ իմ երեխան 3 տարեկանում իրա տարիքի համար վտանգավոր բան աներ: Ասենք նույն կերպ պատկերացրու էդ 3 տարեկան երեխուն դրսում մենակով քայլելուց ու փողոց անցնելուց:
    Հեչ պարտադիր չի, համակարգիչը ներառել դպրոցական ծրագրի մեջ, ուզողը միշտ էլ կարա հետաքրքրվի, սովորի ու զարգանա` տեխնիկայի ջանը սաղ լինի Արտ ջան:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. #30
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սմոք, միջնադարում եվրոպայում տներում սան հանգույց չկար, քաքում էին թասի մեջ, ու թափում փողոց։
    Որտև «հեչ պարտադիր չի տան ներսում հատուկ քաքելու համար տռուբեք քցել, հենա լուսամուտը կա»։

    20 տարի առաջ հեչ պարտադիր չէր, որ մարդու ջեբը հեռախոս լիներ։ էդ պահին տեղը չգիտես, կսպասես, մինչև հասնի օրա գործի տեղը կամ տուն, կգնտես։
    Էսօր մարդուն իրա «սկզբունքորեն բջջային չեմ բռնում»-ի համար գործից որ տշեն, տշողին միայն կպաշտպանեմ։ Որտև 2016 թվին էդ մարդը ատավիզմ ա։ ինքը կալկուլայտորի տեղը չոտկով էլ կհաշվի։

    Էսօր որ դեղատան աշխատողը ասում ա «էս կոմպերից չեմ հասկանում, որտև էդ իմ մասնագիտությունը չի», ուրեմն ինքը անպետք աշխատող ա (անկախ մասնագիտական գիտելիքներից ու շնորքից), որտև իրա գործի հալա կեսը կոմպով ա լինելու։

    Էսօր որ հաշվապահը 1C կամ «Հայկական ծրագրեր» չգիտի, ինքը հաշվապահ չի, ինքը հաշվապահի ժամկետանց տնազ ա։

    Երևի կզարմանաս, բայց մարդկությունն առաջ ա գնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկրորդ երեխան
    Հեղինակ՝ anslov, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.03.2017, 17:41
  2. Ընտանիքի միակ երեխան
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 82
    Վերջինը: 14.05.2012, 15:16
  3. Երեխան և մտքերը...
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.09.2008, 22:46
  4. Երեխան ու երաժշտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.03.2008, 15:14
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •