User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Հայաստանի դռները բա՞ց են սիրիահայերի համար

  1. #1
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանի դռները բա՞ց են սիրիահայերի համար

    Դուք դեռ զարմանու՞մ եք, որ մեր կառավարությունն առանց շահի թողնում է սիրիահայերին գալ Հայաստան, ճիշտն ասած ես էլ էի զարմացած, մինչև երեկ ֆեյսբուքում ինձ էս խումբ հրավիրեցին:

    Էս էլ հեղինակի գրած բաց նամակը՝

    Դա մեր ազգն ա:

    Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է:Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները: Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), և իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետև կան ապացույցներ: (Օդանավակայանի հայ գերիների) մեջ իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա, ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը`9 ամսեկան:Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում աթոռների վրա, սոված, ծարավ և օդափոխիչից մրսած (իհարկե բարեբախտաբար, կարողացել ենք ուտելիք և երեխաներին կաթ ու պամպերս ներս մտցնել): Ասեմ նաև, որ երկու եղբայրներս սովորում են Հայաստանում, Հագոբ և Հարութ Հենդյանները: Հայրս երկրաշարժի ժամանակ Սիրիայից մեծ օգնություն և գումար է ուղարկել իր ազգին: Երբ Արմավիայի օդանավը կործանվեց, հայրսէ Ժան Հանդեյանը Սիրիայում հայակական դեսպանատան հաշվեհամարին փոխանցել է 5000$ (իմ խոսքերը չեն կարող հերքվել, քանի որ դեսպանատներում գրված են):մեր ուզածը ընդամենը վիզա հատկացնելն էր, ու ոչ մի տեսակ նյութական օգնություն մենք չենք պահանջել, փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք:Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս...

    Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել:

    Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ:

    Մերոնք Իստանբուլից եկել են Երևան առանց պրոբլեմի, իսկ պրոբլեմը Երևանում են ունեցել: Ուղղակի սրտացավով ասում եմ, ՈՉ ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ԻՆՉՔԱՆ ԻՄ ԾՆՈՂՆԵՐԸ օգնություն են արել (հայակական դեսպանատան միջոցով) ու ՄԻՇՏ: Թուրքիային են եկել, ոչ թե Հալեպից, քանի որ Հալեպում հիմա ահավոր վիճակ ա, ու իրանց հետի երեխաներին չվտանգելով, ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան, իսկ աննամուս, անթասիբ հայերս թուրքին են հետ ուղարկում:

    Թուրքը, որ թուրք ա, իրոք ավելի մարդկային է եղել իրանց հետ, իմանալով, որ հայ են, քան մեր հայաստանցիք:

    Այս բառերը գրելիս ինձ աերոպորտի ներսից արդեն տեղեկացնում են, որ մերոնց տոմսերը արդեն առած ա դեպի Իստանբուլ վաղը, ու առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում դեպորտ անելու համար: 1400 եվրո: Իրանց ներսի աշխատողներն ասել են հա ձեր ախպերները հայ են, Երևանում են սովորում, իսկ դուք հայ չեք...
    Mesrop Hindoian
    The cake is a lie.

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.08.2012), keyboard (30.08.2012), Moonwalker (29.08.2012), Nimra (29.08.2012), Varzor (29.08.2012), VisTolog (29.08.2012), Արէա (29.08.2012), Մուշու (07.06.2014), Ներսես_AM (29.08.2012), Ռուֆուս (29.08.2012), Տրիբուն (30.08.2012), Ֆոտոն (29.08.2012)

  3. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ զարհուրելի իրավիճակ է նկարագրված:
    Անկեղծ ասած դժվարանում եմ հստակ կարծիք հայտնել և մեկնաբանություն տալ:
    Բայց ոնց հասկանում եմ Սիրիահայերի հանդեպ նման վերաբերմունքը պետական մակարդակով կարող է ունենալ երկու պատճառ.
    1. Պետական որոշակի շահեր կան, որոնց մասին մեզ չեն հայտնում: Հնարավոր է պետական անվտանգության կամ միջպեռտական համաձայնությունների հարց է:
    Չի բացառվում, որ ՀՀ-ին նման մոտեցումը պարտադրված է արտաքին ուժերի կողմից
    2. Մասնավոր դեպք է, որի իրական պատճառները նույնպես մեզ հայտնի չեն:

    Այլ իրատեսական տարբերակ այս պարագայում ուղղակի չեմ էլ տեսնում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (31.08.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զզվելի իրավիճակ ա, մանավանդ որ հետն էլ լիքը երեխեք կան։ Ես Ֆեյսբուքում չկամ, բայց մեկդ էդ գրողին գրեք, որ մի քանի թուրքի պատճառով ամբողջ ազգից նեղանալը ու իր արածների համար փոշմանելը երևի թե պահի տակ զգացմունքային պոռթկում ա‎։

    Հ․Գ․ էս էլ ոստիկանության պաշտոնական պատասխանը‎։ ՈՒրիշ ժամանակ ինչ ասես կանեն, հիմա նստել տառակերությամբ են զբաղված։

    ՀՀ ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու որևէ փաստաթուղթ. ոստիկանություն

    «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:

    «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

    ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

    բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

    գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

    Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ:

    Աղբյուրը՝ http://1in.am/arm/armenia_right_107989.html

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.08.2012), keyboard (30.08.2012), Tig (29.08.2012), Vaio (31.08.2012), Varzor (29.08.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես մեկը բացեց սիրիահայերի մասին թեմա: Ինձ թվում էր ակումբում, ոչ մեկին չի հետաքրքրում այս հարցը: Չնայած վերնագիրը դուրս այդքան էլ չի գալիս, բայց դե էլի ոչինչ:

    Հետաքրքիր է, այս քույրերի ամուսինները հա՞յ են...

    Կարծում եմ պատճառը կարող է այս դեպքի նման պատճառ լինել՝

    «Զվարթնոցում» սիրիահայ ընտանիքի շուրջ փակուղային իրավիճակ է ստեղծվել
    10:58 • 29.08.12

    «Զվարթնոց» օդանավակայանի «ստերիլ գոտում»՝ թռիչքի պատրաստվող ուղևորների համար նախատեսված փակ տարածքում, արդեն մեկ օր հանգրվանած սիրիահայ ութ հոգանոց ընտանիքը հայտնվել է պատային իրավիճակում, այս մասին Tert.am-ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

    Նշենք, որ ինչպես տեղեկացրել է այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթը, սահմանապահները Թուրքիայից ժամանած ընտանիքին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ երեխաներն ունեն արաբական ազգանուններ՝ նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են:

    Ֆիրդուս Զաքարյանը նշեց, թե ենթադրվում է, որ երեխաների ծննդյան վկայականում ազգություն տողի տակ նշված է «արաբ», հետևաբար, ընտանիքը վիզա պետք է ստանար ոչ թե Հայաստանի սահմանի վրա, այլ այն երկրի տարածքում, որտեղից ժամանել է:

    Կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը, որ պետք է ունենային, և որոնք օրինական հիմք կհանդիսանային Հայաստանում վիզա ձևակերպելու համար, իրենք չեն վերցրել իրենց հետ»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը՝ հիշեցնելով, որ ըստ օրենքի, պետք է անպայման առկա լինի հայկական ծագումը հավաստող փաստաթուղթ՝ ծննդյան վկայական:

    Նշենք, որ ողջ արաբական աշխարհում երեխաների ազգությունը որոշվում է իրենց հոր ազգության հիման վրա, տվյալ դեպքում երեխաները արաբներ են: Իսկ Հայաստանի սահմանի վրա վիզա ստանալու կարգը վերաբերում է միայն հայկական ինքնությունն ապացուցող հայազգիներին:

    Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն ի պատասխան մեր դիտարկման, թե սովորաբար Թուրքիայից Հայաստան են ժամանում ցամաքային ճանապարհով, այլ ոչ օդանավով, նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է այս ընտանիքը Հայաստան եկել ինքնաթիռով:

    Տեղեկացնենք, որ սույն ընտանիքի փաստաթղթերի ուսումնասիրությամբ զբաղվում են Արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

    Թերթ.am

    հ.գ. եթե ամուսինները արաբ են կամ մեկ այլ ազգ, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.08.2012), Varzor (29.08.2012)

  9. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իմ կարծիքը այդքան միանշանակ չէ: Մարդկային առումով, իհարկե, տհաճ երևույթ է, բայց օրենքով որ նայում ես, մերոնք ամեն ինչ ճիշտ են արել: Տառակերություն այդտեղ չեմ տեսնում:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (29.08.2012), Tig (29.08.2012), Vaio (31.08.2012), Varzor (29.08.2012), VisTolog (29.08.2012)

  11. #6
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    35
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես մեկը բացեց սիրիահայերի մասին թեմա: Ինձ թվում էր ակումբում, ոչ մեկին չի հետաքրքրում այս հարցը: Չնայած վերնագիրը դուրս այդքան էլ չի գալիս, բայց դե էլի ոչինչ:

    Հետաքրքիր է, այս քույրերի ամուսինները հա՞յ են...

    Կարծում եմ պատճառը կարող է այս դեպքի նման պատճառ լինել՝

    «Զվարթնոցում» սիրիահայ ընտանիքի շուրջ փակուղային իրավիճակ է ստեղծվել
    10:58 • 29.08.12

    «Զվարթնոց» օդանավակայանի «ստերիլ գոտում»՝ թռիչքի պատրաստվող ուղևորների համար նախատեսված փակ տարածքում, արդեն մեկ օր հանգրվանած սիրիահայ ութ հոգանոց ընտանիքը հայտնվել է պատային իրավիճակում, այս մասին Tert.am-ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

    Նշենք, որ ինչպես տեղեկացրել է այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթը, սահմանապահները Թուրքիայից ժամանած ընտանիքին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ երեխաներն ունեն արաբական ազգանուններ՝ նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են:

    Ֆիրդուս Զաքարյանը նշեց, թե ենթադրվում է, որ երեխաների ծննդյան վկայականում ազգություն տողի տակ նշված է «արաբ», հետևաբար, ընտանիքը վիզա պետք է ստանար ոչ թե Հայաստանի սահմանի վրա, այլ այն երկրի տարածքում, որտեղից ժամանել է:

    Կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը, որ պետք է ունենային, և որոնք օրինական հիմք կհանդիսանային Հայաստանում վիզա ձևակերպելու համար, իրենք չեն վերցրել իրենց հետ»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը՝ հիշեցնելով, որ ըստ օրենքի, պետք է անպայման առկա լինի հայկական ծագումը հավաստող փաստաթուղթ՝ ծննդյան վկայական:

    Նշենք, որ ողջ արաբական աշխարհում երեխաների ազգությունը որոշվում է իրենց հոր ազգության հիման վրա, տվյալ դեպքում երեխաները արաբներ են: Իսկ Հայաստանի սահմանի վրա վիզա ստանալու կարգը վերաբերում է միայն հայկական ինքնությունն ապացուցող հայազգիներին:

    Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն ի պատասխան մեր դիտարկման, թե սովորաբար Թուրքիայից Հայաստան են ժամանում ցամաքային ճանապարհով, այլ ոչ օդանավով, նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է այս ընտանիքը Հայաստան եկել ինքնաթիռով:

    Տեղեկացնենք, որ սույն ընտանիքի փաստաթղթերի ուսումնասիրությամբ զբաղվում են Արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

    Թերթ.am

    հ.գ. եթե ամուսինները արաբ են կամ մեկ այլ ազգ, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում...
    դե լավ էր էլի, մի ամբողջ ըն տանիքի օգնություն հատկացնելուց են պրծնում:
    Տո այ ....... թե արաբական երկրում ազգությունը որոշվումա ըստ հոր ազգային պատկանելության , բա քո ազգի մեջ, քո երկրում ոնցա որոշվում, դե եթե երեխաներն են արաբ համարվում, բա կանայք, կանանց ինչ պիտի անես...
    զզվում եմ էլի, հայը հայսատանիցա փախնում, թե ասա ինչի եք հայաստան եկել:
    Եթե էդ մարդիկ հասած լինեին Բելգիա, Ֆրանսիա և այլուր, ով իրենց օդանվակայանում թողնելու, միանգամից կտեղավորեին ինչ որ ճամբարում` հագուստով, սննդով:
    Գալիս են եստեղ հեքիաթ են պատմում, թե մեր ժողովրդին հետ ուղարկեք, մեր մոտ անգամ բժշկական ծախսերն են անվճար, թե իբր Հայաստանում արդեն փախստականներ են ընդունում` Եվրոպայիս ֆինանսավորում ստանալով ու ես մարդիկ որպես փախստական արհամարվել են:
    Թու:

  12. #7
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nimra-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էդ մարդիկ հասած լինեին Բելգիա, Ֆրանսիա և այլուր, ով իրենց օդանվակայանում թողնելու, միանգամից կտեղավորեին ինչ որ ճամբարում` հագուստով, սննդով:
    "Եթե"-ն շատ տեղին էր: Քանի որ Ֆրանսիա և Բելգիա նրանք առանց վիզայի պարզապես չէին հասնի` ավիաընկերությունը նրանց չէր թողնի նստել օդանավ:

  13. #8
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    35
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    "Եթե"-ն շատ տեղին էր: Քանի որ Ֆրանսիա և Բելգիա նրանք առանց վիզայի պարզապես չէին հասնի` ավիաընկերությունը նրանց չէր թողնի նստել օդանավ:
    բա հենց էդա, էդ մարդիկ ինչ անեն , որ իրենց երկրում տենց ուտում են իրար:
    արամեացի ծանոթ ունեմ եստեղ` Բելգիայում, ընտանիքը Սիրիայումա, ու ասումա, որ երկրից դուրս գալ թույլ չեն տալիս, մարդիկ չգիտեն ուր փախնեն, իսկ էստեղ լուրերով տեսնում եմ, թե ինչ զոհեր են լինում, ինչքան երեխաների դիակներ են փողոցներում ընկած:

  14. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՀԿ, Թուրքիայից ինքնաթիռով ժամանած արաբը դժվար էլ տենց մեծ վստահություն ներշնչեր ԱԱԾ-ին:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.08.2012), VisTolog (30.08.2012)

  16. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nimra-ի խոսքերից Նայել գրառումը
    բա հենց էդա, էդ մարդիկ ինչ անեն , որ իրենց երկրում տենց ուտում են իրար:
    արամեացի ծանոթ ունեմ եստեղ` Բելգիայում, ընտանիքը Սիրիայումա, ու ասումա, որ երկրից դուրս գալ թույլ չեն տալիս, մարդիկ չգիտեն ուր փախնեն, իսկ էստեղ լուրերով տեսնում եմ, թե ինչ զոհեր են լինում, ինչքան երեխաների դիակներ են փողոցներում ընկած:
    Արի թեման չտեղափոխենք համամարդկային արժեքների հարթություն:
    Հարցը հետևյալն է. մարդիկ թքած ունենալով ՀՀ օրենքների վրա ելել եկել են այն համոզմամբ, որ պիտի Զվարթնոցում իրենց վիզա տրամադրեն, չնայած վիզաների տրամադրման կարգը հստակ սահմանում է, որ տվյալ դեպքում դա հնարավոր չէր: Թող մտնեին Սիրիայում ՀՀ դեսպանատուն, մի հատ տեղեկանք վերցնեին, որ հայ են, որքան հասկանում եմ Ներսեսի գրառումից, դա բավարար ապացույց կլիներ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (30.08.2012), Varzor (30.08.2012)

  18. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր սա տեսա.
    հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են
    Այդ դեպքում պարզ չէ, թե ինչու այդ գրությունը չի հանդիսացել որպես ապացույց:
    գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.08.2012), Ֆոտոն (29.08.2012)

  20. #12
    Մշտական անդամ Nimra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2012
    Տարիք
    35
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի թեման չտեղափոխենք համամարդկային արժեքների հարթություն:
    Հարցը հետևյալն է. մարդիկ թքած ունենալով ՀՀ օրենքների վրա ելել եկել են այն համոզմամբ, որ պիտի Զվարթնոցում իրենց վիզա տրամադրեն, չնայած վիզաների տրամադրման կարգը հստակ սահմանում է, որ տվյալ դեպքում դա հնարավոր չէր: Թող մտնեին Սիրիայում ՀՀ դեսպանատուն, մի հատ տեղեկանք վերցնեին, որ հայ են, որքան հասկանում եմ Ներսեսի գրառումից, դա բավարար ապացույց կլիներ:
    նենց չի, որ եվրոպա եկողները պաշտում են ես օրենքները ու իրենց ճշմարիտ պատմություններով ներկայանում են պետությանը
    բայց մի բանն ինձ համար պարզ չի, եթե աղջիկները ազգությամբ հայ են, ուրեմն նրանց պետք է ընդունեին, անչափահաս երեխաներին իրավունք չունեին մորից բաժանել, ամուսնուն էլ պետք է օգնեին ` որպես օրինական ամուսին: Իմ տրամաբանությունն եսքաննա: Որովհետև արաբի հետ ամուսնանալով հո արաբ չդարձավ: կամ ինչ ա նշանակում` ձեր եղբայրները հայ են, բայց դուք պետք է լքեք երկիրը` դուք հայ չեք

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.08.2012), Varzor (30.08.2012)

  22. #13
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nimra-ի խոսքերից Նայել գրառումը
    նենց չի, որ եվրոպա եկողները պաշտում են ես օրենքները ու իրենց ճշմարիտ պատմություններով ներկայանում են պետությանը
    Ե՞վ: Որպես ի՞նչ պիտի հասարակ ֆրանսիացին կամ բելգիացին ուզենա, որ իր մուծած հարկերով կերակրվեն անհայտ ծագումով սիրիացի փախստականները: Օրենքը, որը սահմանափակում է այլազգիների մուտքը Եվրոպա, այդ բնական չուզելու հետևանք է (Սիրիայի քաղաքացիներին, կարծեմ, օդանավակայանով տրանզիտի դեպքում էլ է վիզա պետք, ասենք, չեն կարող չեռեզ Ամստերդամ կամ Փարիզ առանց վիզայի ԱՄՆ կամ Կանադա թռնել, ոնց որ հայերն են անում):

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.08.2012)

  24. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրիահայ ներկայացած ասորի ընտանիքը երեկ գիշեր արտաքսվել է Հայաստանից
    13:19 • 30.08.12

    «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքի պատրաստվող ուղևորների համար նախատեսված փակ տարածքում մեկ օրվանից ավելի հանգրվանած «սիրիահայ» ինը հոգանոց ընտանիքը երեկ գիշեր Հայաստանից արտաքսվել է Երևան-Ստամբուլ թռիչքով, այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

    ԱԱԾ մամուլի քարտուղարն իր հերթին «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել է, թե պարզվել է, որ նշված անձինք իրականում ազգությամբ ասորի են և «փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության՝ նպատակ հետապնդելով ՀՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվելով երրորդ երկիր:

    Հիշեցնենք, որ երեկ էլ այս ընտանիքի վերաբերյալ պարզաբանում էր տվել ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների, Սիրիայից ՀՀ սահմանային անցման կետերում առանց հրավերի մուտքի վիզա կարող են ստանալ միայն ազգությամբ հայերը:

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (30.08.2012), My World My Space (30.08.2012), Varzor (30.08.2012), Լուսաբեր (30.08.2012), Ֆոտոն (30.08.2012)

  26. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ էն սրտաճմլիկ, անեծքաճճխտիկ նամակը գրողին բա չարժի՞ մի հատ քիֆուր անել…

    Sent from my HTC One X using Tapatalk 2
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.08.2012), Լուսաբեր (30.08.2012)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 105
    Վերջինը: 02.06.2019, 21:44
  2. Արձակ. Բոլոր դռները բացող բանալին
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2018, 20:45
  3. Հայաստանի համար
    Հեղինակ՝ ladyARM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 14:48
  4. Գովազդը Facebook-ում՝ հասանելի Հայաստանի համար
    Հեղինակ՝ Sench, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.04.2010, 23:09
  5. Կառավարման, որ ձևն է ընդունելի Հայաստանի համար?
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2010, 08:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •