Նրան անվանում են «Մարդն առանց դեմքի»: 35 տարի է ինչ Ժոզեն ապրում է հսկայական ուռուցքը դեմքին, որը նրա կյանքը դժոխքի է վերածել: Ուռուցքը կշռում է մոտ 5կգ, այն խանգարում է նրան հանգիստ շնչել, ուտել, նրա մեկ աչքն ամբողջությամբ ծածկված է: Նա չի ցանկանում վիրահատվել, որովհետև աղանդավոր է: Մերժումը կայանում է նրանում, որ աղանդն արգելում է արյան փոխներարկումը, իսկ վիրահատությունն առանց դրա հավասար է ինքնասպանության: Վիրաբույժները փորձում են գտնել առավել հարմար տարբերակ նրան վիրահատելու համար:
Իսկապես ցավոտ պատմություն ու հերթական պատմությունը աղանդավորների, իսկ ավելի կոնկրետ Եհովայի վկաների մտածելակերպի մասին:
Էջանիշներ