SatarKap-ը կառավարման համակարգ է` նախատեսված համացանցին միացած ցանկացած համակարգչի միջոցով տրանսպորտային միջոցների և անձնակազմի GPS/GPRS կառավարման համար:
«SatarKap» արբանյակային մոնիթորինգի համակարգը ծրագրասարքավորումային համալիր է, որն ունի հետևյալ կառուցվածքը.
• GPS/GPRS սարք (տրեկեր)
• Ինֆորմացիայի մշակման սերվեր` համապատասխան ծրագրային ապահովմամբ
• Բաժանորդի համար նախատեսված վեբ-էջ
• Տվյալների փոխանցման միջոցներ (GSM/GPRS)
GPS/GPRS սարքավորումը, օգտագործելով GPS/Glonass տեխնոլոգիաները, որոշում է տարածության մեջ սեփական կոորդինատները, որից հետո այդ տվյալները (տրանսպորտային միջոցի վրա տեղադրված տվիչներից ստացված ինֆորմացիայի հետ միասին) տվյալների փոխանցման համակարգերի (GSM/GPRS) միջոցով հաղորդվում են SatarKap-ի կենտրոնական սերվեր, որտեղ դրանք մշակվում են:
Համակարգի կենտրոնական սերվերը ստացած ինֆորմացիայի մշակումից հետո այն տրամադրում է կազմակերպության հաճախորդներին:
Սերվերը աշխատում է շուրջօրյա և համակարգի բաժանորդները ցանկացած պահի կարող են վեբ-դիտարկիչի միջոցով միանալ սերվերին ու ռեալ ժամանակում էլեկտրոնային քարտեզի վրա հետևել շարժվող օբյեկտի տվյալներին.
• տեղաշարժը
• շարժման ուղությունը
• շարժման արագությունը
• կանգառների քանակը
• նշված ժամանակահատվածում օբյեկտի անցած ճանապարհը և այլն:
Այսպիսով` համակարգը իր բաժանորդներին կարող է տրամադրել ինֆորմացիա` ինչպես ռեալ ռեժիմով (online), այնպես էլ հաշվետվությունների տեսքով:
Համակարգին մանրամասն ծանոթանալու համար կարող եք մուտք գործել կառավարման «Ցուցադրական գոտի»:
Էջանիշներ