User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Բանակային

  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանակային

    Շուտով...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.08.2012), Freeman (26.08.2012), Moonwalker (26.08.2012), Sambitbaba (25.11.2012), Two-Face (18.11.2012), Աթեիստ (26.08.2012), Ամմէ (30.09.2012), Ձայնալար (26.08.2012), Շինարար (26.08.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցավ 9,5 ամիս: Ամեն ինչ սկսել էր էն պահից, երբ որ հնամաշ, խորթ գունանախշերով, անհյուրընկալ նստատեղերով ավտոբուսի դուռը փակվեց, ու բոբո ձյաձյայի արտաքինով երկու հատ ռոժ ասեցին.
    -Վերջ: Վերջացավ: Դուք բանակ եք եկել, ամեն ինչ մոռանում եք: Ուրեմն, ամեն ինչը ասում եմ մի անգամ: Ուշադիր լսեք, որ հարցեր չառաջանան: Եթե բան ունեք ասելու, դիմում եք. "Թույլ կտա՞ք պարոն կամանդիր":
    Ու ես փաստորեն ընկա մի տեղ, որտեղ անգամ խոսալու իրավունքը ձեռքբերովի ա:
    Արձակուրդ գամ, ավելի շատ կգրեմ: Վռազ եմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2012), Arpine (30.09.2012), CactuSoul (15.11.2012), erexa (30.09.2012), Freeman (30.09.2012), Lion (30.09.2012), Meme (30.09.2012), Monk (18.11.2012), Moonwalker (30.09.2012), Rammstein (30.09.2012), Sambitbaba (25.11.2012), Skeptic (23.01.2013), Smokie (30.09.2012), Tig (30.09.2012), Two-Face (18.11.2012), Ամմէ (30.09.2012), Անվերնագիր (24.02.2013), Լեո (18.11.2012), Հայկօ (01.10.2012), Ձայնալար (30.09.2012), Նաիրուհի (11.10.2012), Նիկեա (04.09.2014), Շինարար (30.09.2012), Ուլուանա (30.09.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոբո ձյաձյան հայտարարեց.
    -Չեք ծխում, չեք ուտում, անշնորհքություններ չեք խոսում: Ես ձեր համար ձեր վայենկամատի աշխատողը չեմ: Հեյ... Տղեք, ըտեղ ձեր մոտ սեքսը նորմալ ա՞ ընթանում,-դարձավ դեպի երկրորդ զույգ նստարանը, որտեղ երկու հոգնած զինվոր հենվել էին իրար,-Ուրեմն... Գնում ենք մինչև Կապան: Հիմա ես ձեր անունները կկարդամ ու կասեմ ովքեր որտեղ են ծառայելու: Անուն1 Ազգանուն1, Անուն2 Ազգանուն2, Աբելյան Հայկ… Էսքանդ ծառայելու եք Արարատ-Զոդ:
    Արարատի անունը լսելով մի փոքր թեթևացա, բայց ներսումս ինչ-որ բան շարունակում էր ինձ ուտեր: Բոլոր զգայարաններս լարված էին, ես երազի մեջ էի ինձ զգում: Հայացքս անշարժ ուղղված էր գայու ավտոյին, որ ուղեկցում էր մեզ: Րոպեները չէին անցնում: 2-3 րոպեով ավտոբուսը ճամփի հետ խաչվող ռելսերի մոտ կանգնեց, որ գնացքին ճամփա տա: Էդ րոպեները կես ժամ թվացին: Պատուհանից գյուղերը արդեն հաջորդում էին մեկը մյուսին: Մի 2-3 ժամից հասանք Արտաշատ, Շահումյան, Խոր Վիրապ, Ավշար… Տղեքը ցելոֆանները բացել են, արդեն մեր կամանդիրները զիջումների են գնացել: Թույլատրել են տղեքին ծխել, մոխիրը կտցնել շշերի մեջ: "Արարատ" գրությունը տեսա: Կողքիս տղեն բջջայինով թաքուն տնեցիքին գրում ա ուր ա ընկել: Ժամը նայում եմ, ընդամենը 40 րոպե ա անցել ուղևորությունից: Տենաս 2 տարին ոնց ա անցնելու: Ու նորից տասնամյակներ տևող րոպեներ… Վերջապես հասանք: Ոտերս ինձ ենթարկելով, տուլիկս* քաշ տալով, հետևում եմ 2 բախտակիցներիս: 4 պատերից էն կողմ չգիտենք մեր գլխի գալիքը: Մտանք մի շինություն, որի ներսում ավտոմատը ձեռին արձան ա կանգնած: Մի քիչ ուշադրությունս լարում եմ, նկատում եմ զինվոր ա: Հիմա մեզ առանձին-առանձին են կանչում: Հետաքրքրվում են ով եմ, ով ա տանն ապրում, ինչով եմ զբաղվում: Խուսափում եմ, բայց աշխատում եմ մաքսիմալ ճիշտ պատասխանեմ: Երեքիս տարան մեր զորանոցը, որտեղ էլ անցնելու էր մեր կարանտինը**: Մտնում ենք մի փոքր սենյակ, որի դռան վրա գրած էր. "գրասենյակ": Գրասենյակ, օֆիս... Հմ... Իսկ օֆիսում ֆորմով լիքը մարդիկ: Մեկի շորի վրա մետաղից նշան ա խփած... Ուրեմն աֆիցեր չի: Մեկի շորի վրա մետաղից նշան չկա, ուրեմն զինվոր ա... Ինձ հարցնում ա.
    -Ապեր ո՞րտեղից ես:
    -Մանումենտ:
    -Քանի՞ տարեկան ես:
    -22
    -Խի՞ ես ուշ եկել:
    -Ավարտել եմ:
    -Ի՞նչ բաժին:
    -Մաթեմատիկայի:
    -Ինձ կարա՞ս մաթեմ սովորացնես:
    Խոստացա, որ եթե շատ ուզի, կսովորացնեմ: Որպես երախտիք, անկեղծորեն փարվեց ինձ: Հետո մեզ հեռախոս տրամադրեցին, զանգեցինք, տնեցիքին ասեցինք ուր ենք ընկել: Փաստորեն, օֆիսի զինվորները հեռախոս էլ են պահում: Մեզ ուղեկցեցին մի ուրիշ սենյակ, որտեղ արդուկի սեղաններ էին դրած: Ու մեր ցելոֆանները դատարկվեցին 10 րոպեում: Հետո նորից գնացինք օֆիս, որտեղ արդեն մի ուրիշն էր նստած, էլի առանց մետաղյա նշանի: Մեր տվյալները լրացրեց: Բախտակից ընկերս վարորդ դուրս եկավ:
    -Պռավա բերել ե՞ս:
    -Հա ապեր:
    -Տղա ջան, ես քո համար ապեր չեմ: Ես քո կամանդիրն եմ, կոչումս էլ լեյտենանտ է:
    Ու ես նկատեցի, որ բուշլաթի*** վրա երկու հատ փոքր աստղ ա ասեղնագործած: Փաստորեն, սպա-զինվոր տարբերությունը հասկացա:
    Մեզ արդեն ուղեկցեցին ընդհանուր սենյակը, մյուս զինվորների հետ ծանոթանալու:

    ------------------------------
    *Տուլիկ-ցելոֆան՝ իրերի կամ ուտելիքի պարունակությամբ
    **Կարանտին-զինվորական ծառայության սկզբնական՝ մինչև զինվորական երդումն ընկած շրջանը, երբ նորակոչիկները կտրված են արտաքին աշխարհից
    ***Բուշլաթ-զինվորական ձմեռային վերարկու
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2012), Arpine (14.11.2012), CactuSoul (15.11.2012), Chuk (14.11.2012), ivy (18.11.2012), Lion (15.11.2012), Monk (18.11.2012), Rammstein (18.11.2012), Skeptic (23.01.2013), Smokie (15.11.2012), Tig (29.09.2013), Two-Face (18.11.2012), Արամ (30.09.2013), Լեո (18.11.2012), Նաիրուհի (16.11.2012), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (15.11.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարանտինում որ նոր էի եկել, ինձ ամենաշատը զվարճացնում էին մարդկանց մականունները: Բանակում մականունները բաժանված են մի քանի խմբի:
    1. Ըստ բնակավայրերի:
    ա) Սևանցի, Մարտունեցի, Ախտեցի (Հրազդանից)
    բ) մարդկանց դիմում են հենց բնակավայրի անվանումով` Աբարան, Արտաշատ, Քյավառ
    Օրինակ`
    -Արտաշատ, կայֆ ա՞ տվել:
    գ) բնակավայրերի կրճատ անվանումով` Հոկո, Աբո, Իջո, Քյով, Կիրով, Շմշո:
    -Իջո, Աբոյի զարյադչնիկը մոտդ ա՞:
    Երևանցիներին դիմում են ըստ համայնքի, թաղի:
    2. Ըստ արտաքինի
    Չխկո, Չոռնի, Կյաժ, Սիմպո, Սեքսի, Դունչ (դնչի թերություններով), Լոշտ, Պոնչ, Գոնչ (Պոնչի մեծ տեսակը), Ճպլ (մազաթափված գլխով):
    Սրանք շատերի համար քաղաքացիական մականուններ էլ են եղել:
    3. Ըստ զբաղմունքի
    Ֆեռշեր (բուժակ, фельдшер), Մաթեմատիկոս, Գիժ (որից ոչ մի Գիժ չի վիրվորվում), Թլիկ:
    4. Ըստ ազգության:
    Ի դեպ, մեր մոտ բացի հայերից, պատահում էին եզդիներ, ռուսներ, քրդեր, ուկրաինացիներ:
    5. Ազգանունով կամ անվան կրճատ ձևով:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (31.12.2013), Chuk (18.11.2012), ivy (18.11.2012), Lion (19.11.2012), Monk (18.11.2012), Rammstein (18.11.2012), Skeptic (23.01.2013), Smokie (19.11.2012), Tig (29.09.2013), Two-Face (18.11.2012), Անվերնագիր (24.02.2013), Նաիրուհի (26.11.2012), Նիկեա (04.09.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զորանոցը, որտեղ հանգրվանում էր կարանտինը, նախատեսված էր 1 վաշտի համար: Ամեն զորանոց իրա մեջ պարունակում ա.
    *Զենքի պահասենյակ
    Վաշտի անձնակազմի զենքերը պահելու համար: 2 դռները կողպեքով փակած-պլոմբած են, իսկ բանալիները մենակ մի հոգու մոտ ա գտնվում: Զենքերի նկատմամբ ուշադրությունը շատ մեծ ա: Ո՞վ ա գժվել զինվորին թեկուզ իրա սեփական զենքը վստահի:
    *Ննջարան
    Մի քանի սենյակից ա կազմված: Ամեն սենյակում մակերեսի մեծ մասը զբաղեցնում են երկաթյա ճաղերով ու ցանցով սարքված երկհարկանի անկողինները: Դեմ-դիմաց՝ մեջտեղը նեղ արանքով, ոնց որ տները փողոցում: Ամեն անկողին իրա տաբուրետկեն ունի, ամեն 4 անկողին՝ իրա երկհարկանի պահարանը: Ու չնայած չի թույլատրվում անկողիններին պառկել, զինվորը ազատ ժամանակը անց ա կացնում հիմնականում պառկած:
    *Տեղեկատվության ու ժամանցի սենյակ
    Սրան ասում են լսարան: Զինվորների սիրած տեղն ա, որովհետև հեռուստացույց ա դրած՝ DVD փլեյերով: Բարձրաճաշակ երաժշտությունը բարձրաստիճան զինվորների համար ապահովված ա: Բացի դրանից՝ իրիկունները ու գիշերները քաղաքացիական հաճույքների համար լավ տեղ ա: Բանալին հիմնականում զինվորներին ա վստահվում:
    *Լվացարան-զուգարան
    Լվացվելու սենյակում միջինը ամեն 10 հոգուն մի լվացարան ա հասնում: Համարյա նույնքան էլ զուգարան, բայց շատ վաշտերում զուգարանները փակված են: Օգտվում են կամ ընդհանուր գնդի համար նախատեսված զուգարանից, կամ մոտակա բաց զուգարանից:
    Չգիտեմ մյուս զորամասերում ոնց, մեր մոտ լվացվելու սենյակը ավլել-մաքրելը "թեմա" չի համարվել: Դա օրապահների վրա ա: Եթե լվացարանի մեջ էլ օճառ ա ընկնում, վերցնում են: Զուգարանը մաքրելու համար գոյություն ունեն քաղաքացիական մարդիկ:
    *Պահեստանոց
    Նախատեսված ա զինվորների ունեցվածքը պահելու համար: Բացի դրանից՝ պահվում են զրահներն ու սաղավարտները: Սա ավելի հարմար տեղ ա խմելու համար, բայց շատ փոքր ա խնջույքների համար:
    *Կենցաղային սպասարկման սենյակ
    Ստեղ տեղադրված են արդուկի սեղանները, գործիքներ՝ կենցաղային կարիքների համար, հիմնականում շորերի ու կոշիկների հետ կապված: Նորից ուտել-խմելու համար լավ տեղ ա:
    *Գրասենյակ
    Այլ կերպ՝ աֆիցերսկի: Սպաները նախընտրում են գրասենյակները, որովհետև մի քիչ հարմարությունները շատ են: Բնական ա, որոշ զինվորների համար էլ ա մուտքը բաց:

    0-6 ամսվա ծառայողները կոչվում են մալադո (молодой-երիտասարդ): Ամենածանր կյանքը հենց մալադոյինն ա: Աշխատանքը շատ, վերաբերմունքը կողմնակալ, բայց ամենածանրը են ա, որ գիտակցում ես նոր ես կտրվել տնից, նոր ես ընկել էն աշխարհը ու շատ երկար ժամանակ կա առջևում: Ամեն ժամը դժվար ա անցնում: Մալադոները շատ հաճախ են փորձում խուսափել ծառայությունից, թեկուզ ժամանակավորապես: Միջոցները տարբեր են՝ ամենաթեթևից ամենածայրահեղ.
    ա) ժամանակը անցկացնել զուգարանում կամ մի ուրիշ թաքստոցում՝ թեկուզ 10-15 րոպե խլելու համար
    բ) հաճախակի դիմել բուժկետ, հաճախ չունենալով ոչ մի հիմնավոր պատճառ
    գ) պատից դուրս թռնել, թեկուզ կես ժամ դրսում գտնվելու համար
    դ) պլաններ մշակել ծառայությունից երկարաժամկետ կամ վերջնականապես խուսափելու համար, օրինակ՝ երակները բացելով, գիժ ձևանալով
    Հետո, երբ շատ-շատերը դրա համար պատիժ են ստանում, դառնալով մի տարվա ծառայող, շատ են ափսոսում: Հենց սկզբից պետք ա հասկանալ, որ խուսափելու միջոցներ ման գալու ամենալավ ժամանակը բանակ չեկած ժամանակն էր:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.11.2012), Lion (19.11.2012), Monk (18.11.2012), Skeptic (23.01.2013), Նաիրուհի (26.11.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2011 թ., դեկտեմբերի 15, ժ. 06:25
    Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Դիմացինիս քաչալ գլուխը չէր երևում մառախուղի միջից:
    -Վա՜շտ, հավսա´ր…
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -Թողնե´լ...
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -Վա՜շտ, հավսա´ր… Զգա´ստ
    Ես դեռ իմ քաղաքացիական շորերով էի ու չէի զգում ցուրտը: Մի քանի օրից առանց բուշլաթ ես էլ էի սկսելու առավոտ լույսը չբացված վազելն ու վարժություններ անելը:

    ժ. 07:25
    Ճաշարանում խտացրած կաթ էլ ե՞ն տալի: Չգիտեի: Մի 2-3 կտոր հաց կերա, չկշտացա: 4-րդ կտորի վրա "ոտքի" տվեցին:

    ժ. 09:45
    Կոյկեքի վրա արգելվում ա պառկել: Նորակոչիկներին հեռախոսներ արգելվում ա պահել: Կարանտինի սերժանտներին կարելի ա ներքին կարգով:

    Պարզվում ա, նորակոչիկներից մեկին ՌՈ աշխատողը հարցուփորձ էր արել, հեռախոս ունի՞, թե չէ: Զինվորը բնականաբար բացասական պատասխան էր տվել:
    -Իսկ ո՞րտեղից ես հեռախոս ճարում տուն խոսալու համար:
    -Մեր սերժանտից:

    Խեղճ սերժանտը հեռախոսին հրաժեշտ տվեց:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.09.2013), CactuSoul (29.09.2013), Moonwalker (29.09.2013), Skeptic (29.09.2013), Smokie (29.09.2013), Tig (29.09.2013), Անվերնագիր (29.09.2013), Արամ (30.09.2013), Նաիրուհի (29.09.2013), Նիկեա (04.09.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալադոյի մտորումներից

    Բանակը մի հսկա ծով է, որը չունի ոչ սահման, ոչ հատակ: Լողում ես, չիմանալով թե ուր, ինչքան… Ալիքները քեզ քշում են մի տեղից մյուսը, ու դու ստիպված ենթարկվում ես հոսանքին, հասկանալով, որ այլ ելք չունես: Մերթ սուզվում ես, չկարողանալով քեզ մակերևույթ հանել, բայց ջուրը քեզ թույլ չի տալիս խորտակվել: Ու դու հասկանում ես, որ ծովը քեզ չի թողնի խեղդվել: Սովորեցիր լողալ` հեշտ կլինի: Չսովորեցիր` 2 տարի ծովի մակերևույթին ընկած տաշեղի պես այսկողմ-այնկողմ ես թրև գալու:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (01.10.2013), CactuSoul (30.09.2013), Morg (28.12.2013), Smokie (01.10.2013), Անվերնագիր (01.10.2013), Արամ (30.09.2013), Նիկեա (04.09.2014), Վոլտերա (01.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (01.10.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջում՝ բանակային թեմայով, ոչ հայկական: Հիմա որ ծառայում եմ, մի առանձնահատուկ հուզմունք են առաջացնում էս երգերը: Էն ժամանակվա դժվարությունները հիմիկվա դժվարությունների հետ անհամեմատելի են: Ու էսօրվա հաստաքամակ հովանավորողներով "լավերը" շատ կուզեմ էն վախտ ծառայեին, որ ոչ հեռախոս կար, ոչ էլ կիլոմետրերի վրա տուլիկ ուղարկող կար: Էն ժամանակվա կարոտը, թեկուզ խաղաղ ժամանակ, ու հիմիկվա կարոտը արժի՞ համեմատել:

    Սիրո ամրությունը ստուգվում էր հենց էն ժամանակ, երբ որ 15 րոպեն մեկ չէիր զանգի ընկերուհուցդ ճշտեիր ոնց ա ոնց չի:

    Ու երակ փրթողները կուզեի տենայի էն ժամանակ ինչ կանեին
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 03.10.2013, 02:12:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (08.10.2013), John (03.10.2013), Vardik! (08.12.2013), Անվերնագիր (03.10.2013), Նաիրուհի (05.12.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԹՈՓ 10

    Քանի որ խոսք էր գնացել լսարաններում ունկընդրվող բարձրակարգ երաժշտության մասին, ձեզ եմ ներկայացնում 2012-13 թվականների ՊՆ լավագույն տասնյակը:
    10
    Մեր լավագույն տասնյակը բացում է հայ երգի կենդանի լեգենդ Արմենչիկը իր բարեմաղթանքներով լի կատարմամբ

    Օգտվելով առիթից, ցանկանում եմ նվիրել այն ճիշտ երաժշտությունը հարգող զինծառայողներին, ում ծնունդն այսօր է: Թող շնորհավոր ձեր տարեդարձը լինի, բոլորն ասեն "מזל טוב לך"
    9

    Ամբողջ աշխխարհին հայտնի երգիչ Ուլուգբեկ Ռախմաթուլաևը 9-րդն է:

    Ամուր նյարդեր եմ մաղթում բարձրաճաշակ երաժշտության սիրահարներին՝ որպեսզի չունենան Ուլուգբեկի ճակատագիրը: Ամուր նյարդեր եմ մաղթում նաև մնացած զինծառայողներին, որպեսզի 2 տարի դիմանան էս երգին:
    8
    2012-ի սուպերհիթ "Մարի Մարին" 8-րդն է

    Հե՛յ, Ջո՛նի, եթե նա սրտիդ հուրը մարի, ապա շինի՛ր նրան, ախպե՛րս:
    7
    Աշխարհին այս երգը այնքան զարմացրեց, որ ես այն տեղադրում եմ յոթերորդ հորիզոնականում:

    Առանց մեկնաբանության
    6

    Կույր Հոմերոսը 6-րդ հորիզոնականում է

    Ռիտայի նկատմամբ կրքոտ սերը պետք էր արտահայտել պլետով:
    5

    Ամպերն ելան քուլա քուլա, ու էս երգից փորս թուլ ա

    Թե խիղճ ունես, թարգի Թաթուլ
    Շատ տխուր եմ, սիրտս էլ թուլ:
    4

    Մեր տասնյակում պատվավոր 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել սիրո վերքերից բռնաբարված մի երգ, որը ձեր մեջ առանձնահատուկ զգացումներ կառաջացնի:

    Խեղճ աղջիկը իրան չկախի:
    3

    Լավագույն եռյակի դարպասները բացում են Սուպեր Սաքոն և Թաթուլը

    Տենաս կուպալնիկի հայերենը ոնց են ասում:
    2

    Ռախպաթուլաև Օլուխբեկը (թարսի պես էլ ռ-ին ղ եմ ասում 25 տարի ա ) իր մեկ այլ ցնցող կատարմամբ 2-րդն է:

    Երգ, որը ավելի քան մեկ տարի շոյում էր իմ ականջները:
    1

    Եվ վերջապես, երկար սպասված հաղթողն է Սարո Վարդանյանը: Իհարկե զարմանալի կլիներ, եթե նա տեղ չունենար մեր տասնյակում:

    Նրա ամենահոյակապ կատարումը մեր ԹՈՓ տասնյակի առաջին հորիզոնականում է: Պսակեցինք Մարոյին, տվինք սոխակ Սարոյին:
    Շնորհակալություն:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), Morg (30.05.2014), Ruby Rue (06.12.2013), Անվերնագիր (06.12.2013), Արամ (05.12.2013), Նաիրուհի (05.12.2013), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (05.12.2013), Վահե-91 (06.12.2013)

  19. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակը բնականաբար ենթադրում է վերադասների ու ստորադասների՝ հրամանատարների ու ենթակաների առկայություն: Վերադասությունը արտահայտվում է կոչումով կամ պաշտոնով: Վերադասություն-ստորադասություն ենթադրվում է նաև ժամկետային ծառայողների (այսուհետ` զինվորներ) միջև: Զինվորները 5-6 կոչում են ունենում:

    Բայց բանակը առաջին հերթին լավ տղեքի համայնք է, ու բնականաբար վերադասություն-ստորադասությունը արտահայտվում է լավ տղեքի կողմից ընդունված չափանիշներով: Գլխավոր չափանիշներից մեկը կոյկի* դիրքն է կազառմում**: Ինչքան կոյկեն ուգլին*** մոտ է, այնքան այդտեղ քնողը ավելի հարգի է: Ուգլավիկները**** ամենահարգված տղեքն են:
    Կոյկեքը կազառմում դասավորվում են երկու յառուսով*****: Առաջին յառուսում քնողը ավելի բարձր դիրք ունի երկրորդ յառուսում քնողի նկատմամբ: Մի խոսքով, սկզբունքը հասկանալի է:

    Նորակոչիկ զինծառայողները գրեթե առանց բացառության տեղավորվում են երկրորդ յառուսում` չնայած նրանցից ոմանք օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառաբանություններ են ներկայացնում:

    Ոչ օբյեկտիվ
    ՍԵՐԺԱՆՏ. -Ազիզ էս ուգլը իմ տեղն ա, դու իմ վերևն ես քնելու: Ո՞նց ա:
    ՄԱԼԱԴՈ. -Ախպեր ես վերևից վախում եմ: Գիշերները կարող ա ընկնեմ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Լավ, քել դու տեղս քնի, ես քո վերևը կքնեմ:
    ՄԱԼԱԴՈ. -Լավ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Ախպեր էս ի՞նչ ես անում:
    ՄԱԼԱԴՈ. -Պառկում եմ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Խի՞ ես տեղերս պառկում:
    ՄԱԼԱԴՈ. -Դու չասի՞ր ես ներքևը քնեմ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Ապեր էս դու ինչ միամիտ ես:

    Օբյեկտիվ
    ՄԱԼԱԴՈ. -Ապեր, կհելնե՞ս վերևը քնես, ես ներքևը քնեմ:
    ՀԻՆ ԾԱՌԱՅՈՂ. -
    ՄԱԼԱԴՈ. -Հը՞ ապեր:
    ՀԻՆ ԾԱՌԱՅՈՂ. -Խի՞
    ՄԱԼԱԴՈ. -Դե, ինձ ըտեղ ա հարմար:
    ՀԻՆ ԾԱՌԱՅՈՂ. -

    Մի քանի օրից պարզվեց մալադոն գիշերամիզություն ունի: Ստիպված առաջին յառուսում տեղ տվեցին:

    ––––––––––––
    *կոյկա-զինվորական մահճակալ
    **կազառմա-ննջարան
    ***ուգլ-ննջարանի անկյուն
    ****ուգլավիկ-ննջարանի անկյունում քնող
    *****յառուս-մահճակալի հարկ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), V!k (28.12.2013), Աթեիստ (16.12.2013), Անվերնագիր (08.12.2013), Արամ (08.12.2013), Նաիրուհի (08.12.2013), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (08.12.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծառայության ժամկետների մասին կա 3 թյուր կարծիք:

    1. Ծառայությունը կլոր 2 տարի ա: Կամ՝ 730 օր:

    Ծառայությունը մինիմում 730 օր ա: Մարդիկ անհամբեր հաշվում են իրանց օրերը: Մնում ա 50 օր, 40 օր, մեկ էլ պարզվում ա զորացրումները ուշացվելու են: Ու տենց, դեմի եկածները մինիմում մի շաբաթ ուշ են գնում: Հազվադեպ ա պատահում, որ մարդը օրացույցով իրա օրով տուն գնա: Հիմնականում էդ բախտին ամենավերջի եկածներն են արժանանում:

    2. Ինչքան շուտ գնաս, էնքան շուտ կգաս:

    Փաստորեն, ինչքան շուտ գնաս, էնքան ավելի շատ կծառայես: Բոլորին թվում ա թե դեկտեմբերի 31-ին գնացողի բախտը չի բերում: Բայց իրականում հենց էդ մարդիկ են, որ ավել չեն ծառայում:

    3. Ծառայությունը թռնում ա:

    Ոչ, աղավնյակներս: Ծառայությունը շատ երկար ա տևում: Ծառայության երկու տարին հաշվելով թռցնելու մի քանի եղանակ կա

    ա. Տոկոսներով: Ամեն 15 օրը 2 տոկոս հաշվելով առաջ ես գնում: 15 օրը շատ բան չի: Ամեն անգամ 2 տոկոս ավելացնելով մի օր նկատում ես, որ մոռացել ես քանի տոկոսի վրա ես:

    բ. Շաբաթներով: Մոտավորապես 105 շաբաթ ա քաշում: Դրա տակ հասկացվում ա նաև շաբաթը մեկ տեղի ունեցող գործողությունները. բաղնիք գնալը (մնաց 58 հատ բաղնիք), երկուշաբթվա գնդի տողաններին կանգնելը և այլն:

    գ. Օրերով: Տանջանքների տանջանքը:

    դ. Պերեսմենկեքով: Եթե դիրքեր ես բարձրանում, կարաս հերթափոխերի քանակով հաշվես: 14 օր դիրքերում, 14 օր զորամասում: Մի քիչ ավելի շուտ ա անցնում:

    Բայց բոլոր դեպքերում արժի հիշել. ինչքան քիչ հաշվես, էնքան ավելի արագ կանցնի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.12.2013), Jarre (30.01.2014), John (16.12.2013), Smokie (16.12.2013), V!k (28.12.2013), Աթեիստ (16.12.2013), Անվերնագիր (16.12.2013), Արամ (16.12.2013), Նաիրուհի (16.12.2013), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (16.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (16.12.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետբանակային սինդրոմ:
    Հանդիպում է գրեթե բոլոր նոր զորացրվածների մոտ: Գլխավոր նշաններից մեկը` անսահման ուրախություն, հայրենիքին տված պարտքի գիտակցում, որը մի քանի օրում վերածվում է խորը վշտի ու սեփական անպետքության զգացողության:
    Արտահայտման մի քանի ձևեր.
    1. Ցեպով շալվար հագնելուց մոռանում ես ցեպը քաշես:
    2. Տանից դուրս գալուց առաջ մտածում ես. «գլխարկ-բլյախս ու՞ր ա »:
    3. Դուրսը հեռախոսը գրպանիցդ վախվխելով ես հանում:
    4. Բարեկամներիդ կամ ընկերներիդ տունը զգուշությամբ ես բերանդ բացում, հասկանալով որ կանայք կան (մի անգամ բուժկետում մայկա-տռուսիկով միջանցք էի հելել, մոռանալով, որ բուժքույրեր էլ են աշխատում):
    5. Խուսափում ես ծամոնի թուղթը փողոցում քցելուց, որովհետև քո նման զինվոր ա մաքրում:
    6. Երկուշաբթի օրերը մտքումդ ասում ես. «էսօր կամբատը կմնա՞»:
    7. Բաղնիքում սապոնը գետնին քցելուց մի լավ ծանրութեթև ես անում, նոր վերցնում:
    8. Աման-չամանի հետ շատ արխային ես վարվում, տարբեր բարձրությունից սեղանին քցելով: Մոռանում ես, որ ալյումին չի:
    9. Քեզ տարօրինակ ա թվում, որ շալվարը բատինկեքի մեջ խցկել չի կարելի:

    Ի դեպ, ինչքա՞ն ա կազմում հայրենիքի պարտքը: 24 ամիս, տանից հեռու, որոնցից 8-9 ամիսը դիրքերում, եթե ամենահամեստ պայմանագրայինի աշխատավարձով էլ հաշվես, 3-4 միլիոն դրամ կտա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.12.2013), erexa (26.12.2013), Jarre (30.01.2014), John (25.12.2013), Morg (28.12.2013), Ruby Rue (26.12.2013), Skeptic (25.12.2013), Smokie (30.12.2013), V!k (28.12.2013), Աթեիստ (25.12.2013), Արամ (25.12.2013), Գալաթեա (25.12.2013), Նաիրուհի (25.12.2013), Նիկեա (04.09.2014), Շինարար (25.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.12.2013)

  25. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ա-Ե

    ԲԱՆԱԿԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
    (պարունակում է ավելի քան 600 բառ և արտահայտություն)



    ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

    Սույն բառարանը համառոտ ձեռնարկ է, որն իր մեջ տեղավորում է բանակային ոլորտին առնչվող ավելի քան 600 բառ ու բառակապակցության բացատրություն: Որոշ բառերի բացատրության տակ շեղատառերով բերված են գործնական օրինակներ բանակային կյանքից, որոնք կօգնեն ավելի լավ ընկալել բացատրությունը:
    Սույն բառարանում ընդգրկված չեն.
     - Ռազմական գաղտնիքի հետ կապված կամ ռազմական գաղտնիք պարունակող տերմինները (օրինակ` ՔԽ-57, ԾԾ-211, ՉՈՒԳՈՒՆ)
     - Անպարկեշտ ու հայհոյական բառերը (օրինակ` հիմար, ախմախ, տուֆտա)
     - Ժարգոնային բառերը, որոնք, ճիշտ է, օգտագործվում են բանակում, բայց հաճախ հանդիպում են նաև քաղաքացիական կյանքում (խոսքի` զոլըտ, բռիլյանտ, աֆիցանտ)
     - Ոչ բանակային տերմինները (օրինակ` ցիտոզին, գիլյոտին, լակոտին)
    Բառարանում չի նկարագրվում զենքերի կառուցվածքը, չի տրվում նրանց բնութագիրը, չի մանրամասնվում շտաբների աշխատանքը և չի նկարագրվում բանակային կյանքը: Ցանկացած զուգադիպություն իրականում տեղի ունեցած դեպքերի հետ, կամ ցանկացած անվան համընկում պատահականության արդյունք է:
    Նման բառարանի անհրաժեշտություն վաղուց կար: Պատճառն այն է, որ բանակից զորացրվածները, կամ բանակից իրենց հարազատներին զանգողները իրենց այնտեղի կյանքը բացատրում են բանակային տերմիններով, որոնք բանակում չծառայածների համար այդքան էլ հեշտ չեն հասկացվում:
    Առաջարկների, դիմումների, բողոքների դեպքում դիմել դահլիճի օգնությանը:

    Ա
    Աբռաշատ – դիմում որևէ խնդրանքով:
    Արա ուրիշ անգամ գալի ասում ա Սուրո փրգի, մամաս լացացնում են, հիմա գնում զամպածեխին ա աբռաշատ ըլնում:
    ԱԳՍ – հաստոցավոր ավտոմատ նռնականետ:
    Ադբոյ – դադար: Հրաման, որը տրվում է քնի անցնելու, ինչպես նաև որոշ հրամանների կատարումը դադարեցնելու համար:
    Ադնայառուսնի – մեկ հարկանի (մահճակալ):
    Ազատ – «ազատ» դիրքին անցնելու հրաման:
    ~ դիրք – դիրք, որի դեպքում զինծառայողները կանգնում են զգաստ վիճակում, թուլացնելով ոտքերից մեկը:
    Ազատ արձակում – զորամասի տարածքից արձակում մի քանի ժամով:
    Աթոռակ – տաբուրետկա:
    Ախչի – դիմելաձև, որը օգտագործում են ընկերավարի, մեծավարի, տղավարի դիմելու համար:
    ԱԿ-74 – Կալաշնիկովի ավտոմատ: Ավտոմատ հրաձգային զենք, որը մյուս հրաձգային զենքերից տարբերվում է իր թեթևությամբ ու հարմարավետությամբ:
    Ական – մին:
    Ականանետ – մինամյոտ:
    ԱԿՄ – Կալաշնիկովի մոդեռնիզացված ավտոմատ:
    ԱՀՏԱ – անձնակազմի հետ տարվող աշխատանքներ:
    ~ ԳՏ – ԱՀՏԱ գծով տեղակալ: Զամպալիտ
    Ակումբ – կլուբ :
    Աձյալ – ծածկոց: Մահճակալի պարտադիր ատրիբուտ, որ թափ է տրվում ամեն շաբաթ օր
    Աճ – վարքի փոփոխություն դեպի դրականը:
    Աճել – վարքում դրական փոփոխություն գրանցել:
    Ամփոփում – կոնկրետ ժամանակահատվածում գրանցած արդյունքների հակիրճ հաղորդում:
    Այքոմ – կապի միջոց: Ռացիա:
    Անձնակազմ – զինծառայողների համախմբություն:
    Անալգին – դեղ, որը օգնում է բոլոր ցավերի դեմ:
    Անող – աշխատող, գործ անող:
    Անվանականչ – անձնակազմի առկայության ստուգում` ներկա-բացակայի սկզբունքով:
    Երեկոյան ~ - ամենօրյա միջոցառում քնելուց առաջ, որի ժամանակ ստորաբաժանման պատասխանատուները ձևականորեն ստուգում են անձնակազմը և զեկուցում զորամասի պատասխանատուին կամ հերթապահին:
    Առուժեյկա – զինանոց: Զենքի պահասենյակ:
    Ասող – անողների գործողությունները ղեկավարող:
    Ավագ – կոնկրետ խմբի որոշակի գործողություններ ղեկավարող և այդ խմբի համար պատասխանատու անձ:
    Վաշտի ~ - ենթասպայական կոչումով զինծառայող, որը պատասխանատու է վաշտի նյութական ունեցվածքի և զինվորների կենցաղի համար:
    ~ հրաձիգ –ջոկում պաշտոնով երկրորդ անձը ջոկի հրամանատարից հետո:
    Հենակետի ~ - պոստի անձնակազմի և առօրյայի համար պատասխանատու անձ:
    Ավագնոց – վաշտի շինության առանձին սենյակ, որտեղ պահվում են հին նյութական միջոցներ:
    Ավագ ենթասպա – ենթասպայական բարձր կոչում:
    Ավագ լեյտենանտ – լեյտենանտին հաջորդող սպայական կոչումը:
    Ավագ սերժանտ – սերժանտին հաջորդող սպայական կոչումը:
    Ավար անել – ավիրել:
    Ավել – մաքրության համար ամենահաճախ օգտագործվող գործիքը:
    Ավտո – զինծառայողների համար նախատեսված զզվելի փոխադրամիջոց:
    Ավտոմատ – հրաձգային թեթև զենք:
    Ավտոպարկ – զորամասի տարածք, որտեղ հանգրվանում և սպասարկվում է ավտոտեխնիկան, զրահատեխնիկան և այլ անվավոր տեխնիկան:
    ԱՏ – ավտոտեխնիկա:
    Արած – դրվածք, որը հնարավորություն է տալիս զինծառայողին բարձր դիրք զբաղեցնել ծառայակիցների շրջանում:
    Ապե ես էնքան արած ունեմ, որ շարք չեմ կայնում:
    Արգելափակոց – հակառակորդի շարժը խանգարող թակարդ` կազմված հիմնականում փշալարերից և թիթեղյա բանկաներից:
    Արթուն հերթափոխ – այն զինծառայողները, որոնք հենակետում կամ պահակային ավանում ապահովում են արտաքին աշխարհի և անձնակազմի միջև կապը, ինչպես նաև ժամանակին արթնացնում են հանգստացող հերթափոխին:
    Արկ – սնարյադ:
    Արձակուրդ – օտպուսկ:
    Արտաքին տեսք – զինծառայողի գլխավոր այցեքարտը, որի հիմնական բաղադրիչներն են կարճ մազերը, թրաշի և կանտովկի բացակայությունը, վզի և ականջների մաքրությունը:
    Աֆիցեռ – սպա: Լեյտենանտի կամ ավելի բարձր կոչում ունեցող զինծառայող: Սպայի վարք ցուցաբերող բայց ավելի ցածր կոչմամբ զինծառայող:
    Աֆիցեռսկի – 1. սպաների սենյակ: 2. Սպայական: 3. Սպայական տողան:

    Բ
    Բակլաշկա – տափաշիշ:
    Բաղնիք – լողանալու համար մինիմալ պայմաններ ապահովող շինություն:
    Բայրամ – լիկվիդացիա:
    Ապե էրեկ 12-ին տղեքով կապծյոռկեն նստած խմում էինք, մեկ էլ դուռը կտկտացնում են, մենք էլ մտածում ենք մեր տղեքից ա, մեկ էլ բացենք հորս արև տենանք Կվալտոնյանն ա: Մտավ բայրամ արեց:
    Բանակ – այն կառույցը, որն իր մեջ ընդգրկում է զինծառայողներին, զորամասերը և այն ամենը, ինչը կապված է հայրենիքի պաշտպանության հետ:
    ~-ի գեներալ – ՀՀ բանակում ամենաբարձր սպայական կոչումը:
    ~-ին օգտակար զինվոր – ԲՕԶ:
    Բաչոկ – տակառիկ` նախատեսված ջուր ամբարելու համար:
    Բառդակ – անկարգապահ վիճակ:
    Բառըչնի – ճաշարանի վերակարգում աշխատող զինվոր, որը օգնում է խոհարարներին և կատարում եփման սենյակում ծագող աշխատանքները:
    Բատինկա – զինծառայողի կոշիկ:
    Բարոյահոգեբանական վիճակ – զինծառայողի հոգեվիճակը:
    Բարութ – վառոդ: Փամփուշտի մեջի փոշին, որը այրվելով դուրս է հրում գնդակը:
    Բիլետ – զինգրքույկ:
    Բիլյո – սպիտակ ներքնաշոր, որը հագնում են ձմռանը ցրտից պաշտպանվելու համար:
    Բիկ – երեսը պատռելու համար նախատեսված ածելի:
    Բինգո բռնել – շահել բանակի անարդար պայմանները շրջանցելով:
    Բինտովկա – սենյակ, որը նախատեսված է հաց ուտելու, սուրճ խմելու, իսկ երեկոյան ժամերին` նաև փոքրիկ հավաքույթների համար:
    Բիչոկ – ծխախոտի մնացորդ:
    Բիռկա – թղթե տարբերանշան, որը փակցվում է զինծառայողին հատկացված գույքի վրա, և որի վրա գրված է լինում զինծառայողի ազգանունը և ինիցիալները` այն ուրիշներից տարբերակելու համար:
    Բիտովկա – կենցաղային սպասարկման սենյակ: Սենյակ, որը նախատեսված է կոշիկ նորոգելու, համազգեստ արդուկելու, մազ կտրելու և այլ կենցաղային կարիքների համար:
    Բլանկ – ազատ արձակման թերթիկ:
    Բլինդաժ – դիրքերում կառուցված քարե կացարան` մասամբ թաղված հողի տակ, նախատեսված պոստի անձնակազմին տեղավորելու համար:
    Բլյախ – կոշտ նյութից հյուսված արտաքին գոտի, որը նախատեսված է կանթավոր իրերը մարմնի վրա կրելու, ինչպես նաև չդայաղվելու համար:
    Բ/Կ - Բուժկետ
    ԲԿ – բանակային կորպուս: Մի քանի զորամաս միավորող միավորում:
    ԲՄՊ – ՀՄՄ: Боевая машина пехоты.
    Բշտել – ֆիզիկապես կամ հոգեպես թեթև բռնություն կիրառել:
    Արա ընգեր էտի որ բռոնին հագից հանում էր, քրտինքի հոտը հո չէր փչում: Հորս արև մեռա դրան բշտելով, չխրատվեց:
    Բոդռուշի – արթուն հերթափոխի զինվոր:
    Բոզ – մատնիչ:
    Բոչկա – տակառ` նախատեսված ջրի կամ հեղուկ վառելանյութի համար:
    Բոքս – 1. Անվավոր տեխնիկայի գարաժ: 2. Մականուն, որը տրվում է բոքս պարապած զինծառայողներին:
    ԲՉՍ – անձնակազմի շարային գրություն: Անձնակազմի առկայության մասին փաստաթուղթ:
    Բռթուճ – բուռում: Զինծառայողների կողմից ամենաշատ օգտագործվող քաղաքացիական ուտեստը:
    Բռոնի – զրահ:
    Բրեմն – եզդի զինծառայող:
    Բրյուշնո – շալվարի գոտի:
    Բուժակ – ֆեռշեր:
    Բուժկետ – շինություն` նախատեսված հիվանդ զինծառայողներին կոնսուլտացիա տալու կամ պառկացնելու համար:
    Բուշլաթ – ձմեռային զինվորական վերարկու:

    Գ
    Գազան – էքստրաօրդինար զինծառայող:
    Գազի – հրաման, որով զինծառայողները հակագազ են հագնում:
    Գաղտնի – հրապարակման համար արգելված:
    ~ մաս – սենյակ, որտեղ հանձնվում են գաղտնի փաստաթղթերը և գույքը:
    Գառլախ – բարոյապես անմաքուր:
    Գառնի – էժան ծխախոտ:
    Գեբեշկա – հեռախոսային ապարատի մարտկոց:
    Գեներալ – սպայական գերկոչում
    Գեներալ-գնդապետ – գեներալ-լեյտենանտին հաջորդող զինվորական կոչումը:
    Գեներալ-լեյտենանտ – գեներալ-մայորին հաջորդող սպայական կոչումը:
    Գեներալ-մայոր – գնդապետին հաջորդող սպայական կոչումը: Գեներալական ամենացածր կոչումը:
    Գետնատնակ – բլինդաժ:
    Գժական – իրավիճակին ոչ ադեկվատ:
    Գժանոց – գժերի բուժման զինվորական հաստատություն:
    Գիժ – 1. Գժական վարքով զինծառայող: 2. Մականուն, որը տրվում է էքսցենտրիկ բնավորության տեր զինծառայողներին:
    Գիլզա – պարկուճ:
    Գիծ – մարշրուտ:
    ~-ի տակ – անարդարորեն իր վրա բարդված պարտականությունների ճնշման տակ:
    Գիշերամիզություն – քնած ժամանակ մեզը զսպելու անկարողություն:
    Գլխարկ – համազգեստի ատրիբուտ:
    Գնդապետ – փոխգնդապետին հաջորդող կոչումը: Կոչում, որը ամենաշատն է տարածված զորամասերի հրամանատարների շրջանում:
    Գնդացիր – խոշոր կամ մանր ավտոմատ զենք, որը նախատեսված է կենդանի ուժ կամ մանր տեխնիկա ոչնչացնելու համար:
    Գնդացրորդ – ավագ հրաձիգին հաջորդող պաշտողը ջոկում:
    Գոսպիտալ – զինվորական հաստատություն` նախատեսված ծանր հիվանդ զինծառայողներին բուժելու համար:
    Գործուղում – ստորաբաժանումից որոշակի ժամանակով այլ գործի տեղափոխում:
    ԳՌ – քաղաքացիական:
    Ապե ԳՌ կյանքին մի էրկու ամիս ընգերս հարմարվում էր: Դեմի վախտը հորս արև տունը վախում էր բերանը բացեր հանգարձ բերնից քֆուր չգա:
    Գռաժդանսկի – ԳՌ:
    Գրագիր – պիսր:
    Գրադարան – հաստատություն, որը շատ զինծառայողների զորացրվելիս կանգնեցնում է պրոբլեմների առաջ կապված գրքերի հանձնման հետ:
    Ապե 3 օրից ուվալնյատ եմ ըլնում գրադանավարուհին չի ստորագրում շրջիկ թերթիկս: Ասում ա գրքից 27 հատ թերթ պակաս ա: Հովանես Թումանյանի Սամվելն ա:
    Գրասենյակ – պիսրնոց: Սենյակ, որտեղ աշխատում է գրագիրը:
    Գրեֆ – հայթհայթած ապրուստ:
    ~ անել – հայթհայթել:
    Գումարտակ – ստորաբաժանում` կազմված վաշտերից և առանձին դասակներից:
    Գույքացուցակ – ցուցակ, որը փակցվում է սենյակներում` գույքի առկայությունը ցույց տալու համար:
    Գունդ – զորամասում ծառայող բոլոր զինծառայողների համախմբությունը:

    Դ
    Դազոռ – դիտարկում: Դիտարկում կատարող զինծառայող:
    Դազոռ կանգնել – դիտակետում ծառայություն տանել:
    Ազիզ, ուրեմն բացատրում եմ: 2 ժամ վերևը դազոռ ես կայնում, իջնում ես 2 ժամ բոդռուշի, 2 ժամն էլ քնում ես: Էսօր դայաղը շատ ա, պտի չոտկի կայնենք:
    Դամբարան – ածական` մեռյալ դեմք ունեցող զինծառայողի համար:
    Դայաղ – փորձանք: Մատնում:
    Արա ընգեր դայաղ էլանք: Պալկայի կողով անցա լավ չեստ չտվի, 3 ժամ քյանրվել էր:
    Դայաղ անել – դեմ տալ: Փորձանքի մեջ գցել: Ծանր փաստի առաջ կանգնեցնել: Մատնել:
    Դայաղչի – մատնող: Դայաղ անող:
    Դայաղվել – դայաղ լինել: 1. Փորձանքի մեջ ընկնել: Փորձանքի մատնվել: Ծանր փաստի առաջ կանգնել: Բռնվել աֆիցեռի կողմից ծառայողական սխալի մեջ: 2. Չամռվել:
    Դասակ – վաշտի բաղադրիչ ստորաբաժանում, որը կազմված է ջոկերից:
    Դասացուցակ – պարապմունքների ժամացուցակ:
    Դարակ – կողապահարանի փեղկ:
    Քաշովի ~ – կողապահարանի դարակ:
    Դարդ – պրոբլեմատիկ զինծառայող:
    ԴԴՀ – դրագունովի դիպուկահար հրացան: Դիպուկահարի զենքը:
    Դեմբել – զորացրվող զինվոր
    ԴԶՀՀ – դյուրակիր զենիթա-հրթիռային համակարգ: Հակաօդային ամենատարածված զենքը:
    Դիպուկահար – սնայպեռ:
    Դիվիզիոն – զորատեսակային մեծ ստորաբաժանում:
    Դիտակետ – դիտարկման համար խրամատում սարքավորված բջիջ
    Դիտաշտարակ – դիտարկման համար սարքավորված աշտարակ
    ԴՀՏ – դասակի հրամանատարի տեղակալ:
    ԴՇԿ – խոշոր տրամաչափի գնդացիր:
    ԴՎԴ – նվագարկող և խաղարկող սարք, որը հանդիսանում է լսարանների պարտադիր ատրիբուտ:
    Դրոշ – քռչի կտոր, որը պահվում է զորամասի շտաբում` ապակյա կնքված պահարանիկում և շուրջօրյա հսկվում է պահակախմբի կողմից:

    Ե
    Ենթասաղավարտ – պիդռկա:
    Ենթասպա – նյութական-իրային և կենցաղային հաստիքների համար նախատեսված կոչում:
    Եղնիկներ – ՀՀ ամենասարսափելի զորամասը:
    Երդում – պրոցես, որի արդյունքում զինվորը դառնում է լիարժեք ծառայող:
    Եֆրեյտոր – շարքայինի և կրտսեր սերժանտի միջև ընկած միջանկյալ կոչում, որը հազվադեպ է հանդիպում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (28.12.2013), Անվերնագիր (28.12.2013), Նաիրուհի (28.12.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զ-Կ

    Զ
    Զալ – ճաշասրահ:
    Զամպալիտ – ԱՀՏԱ գծով տեղակալ: Զինվորների կարգապահության, հայրենասիրական դաստիարակության, հոգեբանական վիճակի, հանգստի և ժամանցի հարցերով պատասխանատու:
    Զամպատեխ – սպառազինության և տեխնիկայի հարցերով տեղակալ: Զենք-հանդերձանքի, զինամթերքի, ռազմանյութերի, ավտոտեխնիկայի և այլ տեխնիկայի հարցերով պատասխանատու:
    Զայրադչնիկ – զինվորական ունեցվածքի կարևոր բաղադրիչ: Սարք, որով լիցքավորվում են հեռախոսները:
    Զապռավկա – հարդարում, պարուրում, փաթեթավորում:
    Ապե էն Արթուրիկին ասա գա թափով տեղերը զապռավկա անի:
    Արա էս ի՞նչ ձև ես շլվարդ բատինկեքիդ մեջ զապռավկա արել:

    Զգաստ – կանգնած վիճակում ընդունած ուղիղ, ձգված, համաչափ կեցվածք: Հրաման, որով զինծառայողը ընդունում է այդ կեցվածքը:
    Զենք – զինվորին կցվող մետաղյա մեխանիզմ:
    Զ/Ծ – զինծառայող:
    Զ/Մ – զորամաս:
    ԶԻԼ – զորամասի ինքնակամ լքում: Սամավոլկա:
    Զիմնի – ձմեռային: Ձմեռային համազգեստ:
    ~ շլվար – ձմեռային շալվար:
    Զինակոչիկ – զինվորական ծառայությանը պատրաստվող անձ: Պռիզիվնիկ:
    Զինամթերք – զենքերի մարտական աշխատանքը ապահովող միավորներ (փամփուշտներ, արկեր, ականներ):
    Զինանոց – ճաղավանդակներով դռներով փակված և օրապահների կողմից հսկվող սենյակ, որտեղ պահվում են վաշտի ծինծառայողների զենքերը, զինամթերքը և մարտական այլ միավորներ:
    Զինառ – չայնի:
    Զինծառայող – զինվորական համազգեստ կրող և զինվորական ծառայություն տանող անձ:
    Զինվոր – ժամկետային զինծառայող:
    Զնակ – տաքսու նշան (փխբ.): Տաքսիներին տրվող վերածական ատրիբուտ:
    ЗНШ – заместитель начальника штаба: Շտաբի պետի տեղակալ:
    Զորակոչ – ժամանակաշրջան, որի ընթացքում ծառայության ենթական անձինք կանչվում են ծառայության:
    Զորամաս – 4 պատի միջև պարփակված տարածք` նախատեսված զինվորների տեղավորման համար:
    Զորանոց – կազառմա: Զորքի տեղավորման համար հատկացված շինություն:
    Զորավարժություն – վարժությունների ամբողջություն` ուղղված զինվորների մարտական ոգու ամրապնդման և ռազմական փորձի ձեռքբերման համար:
    Զորատեսակ – տարբեր նշանակության զորքեր (կապ, հրետանի, թիկունքային, բժշկական):
    Զորացրվող – հայրենի օջախ վերադարձող:
    Զորացրում – ուվալնյատ:
    ԶՌԴ – ԻԶՀՄ:
    ԶՏ – զրահատեխնիկա:
    Զուգարան – բնական կարիքների և սեռական պահանջների հոգման սենյակ:
    ԶՓ – զրահափոխադրիչ: БТР:

    Է
    Էլեմենտ – մարտկոց, որը դիրքերում կամ հոսանքի բացակայության պայմաններում ծայառում է հեռախոսի լիցքավորման համար:
    Էշո – ածական` ապարանցի զինծառայողների համար:
    Էրկուհարյուր քսան վոլտ – մակագրություն, որը փակցվում է հոսանք պարունակող բջիջների հարևանությամբ` պատահական հոսանքահարումները բացառելու նպատակով:

    Ը
    Ընդունել – հերթափոխել:
    Արա ընգեր մինչև դրանք էն խրամատի միջի բիչոկները չմաքրեն, պոստը չընդունեք:

    Թ
    Թամամ – տեղը տեղին:
    Թամամցնել – կազմակերպել այնպես, ինչպես պետք է:
    Թեմա – անթույլատրելի երևույթ:
    Արա ընգեր պիսր ըլնելու մեջ թեմա չկա, արխային:
    Թեյարան – զորամասի տարածքում գտնվող օբյեկտ, որտեղից զինվորները առևտուր են անում կամ սնվում են ինչպես բուֆետում:
    Թիկնոցավրան – կոշտ կտորից կարված հարմարանք, որը կարող է կատարել ծածկոցի, սփռոցի և թիկնոցի ֆունկցիաներ:
    Թիկունք – զինվորների ոչ ռազմական կյանքն ընդգրկող ոլորտ:
    Թիկունքի պետ – զինվորների սնման, լողացման, բուժսպասարկման, հիգիենայի, նյութաիրային և կոմունալ հարցերով զբաղվող տեղակալ: Վառելիքի, սննդի, նյութական, իրային ռեսուրսների գլխավոր պատասխանատու:
    Թռնել – արագ անցնել:
    Թռցնել – արագ անցկացնել:
    Ախպեր հորս արև էս պոստերը ծառայությունը ոնց ա թռցնում:
    Թրաշ – երեսի վրա մազածածկույթի թեկուզ աննշան առկայություն:
    Թուլնալ – 1. կորցնել նախկինում ունեցած ազդեցության զգալի մաս: 2. Հոտ հանել:

    Ժ
    Ժաժ – բառդակ: Ծառայության բացակայություն:
    ~ լռվել – անհոգության մեջ լինել:
    ~ կոխել – ծառայությունը բառդակի վերածել: Չծառայել:
    Ախպեր ինձնից քեզ խորհուրդ պերեվոդ եղի գնդի մինամյոտ: Ըտեղ ժաժ ա լրիվ:
    Ժամ – դիրքերում և պահակատանը օգտագործվող շրջանաձև սարք, որը ժամանակ է ցույց տալիս և ըստ որի կատարվում են հերթափոխերը:
    Ժամապա – կառաուլ:
    Ժամապահ – զինված պակակ:
    Ժեխ – փնթի: Խոզ: Կեղտ: Զզվելի:
    Ժեխնոց – խոզանոց: Կեղտերի հավաքածու (փխբ.):
    Ժիլետ – 5-անգամյա օգտագործման կապույտ ածելի:
    ԺՊ – ժամանակավոր պաշտոնակատար:

    Ի
    Իգլա – ԴԶՀՀ:
    ԻԶՀՄ – ինքնագնաց զենիթա-հրթիռային մարտկոց:
    Ինժեներական – շինարարական, հողային:
    ~ աշխատանքներ – հողային և շինարարական աշխատանքներ (հիմնականում խրամատների հետ կապված)
    ~ գործիքներ – հողային և շինարարական գործիքներ (բահ, քլունգ, լինգ, կացին, մուրճ)
    Ինտերնետ – հեռախոսային հաճույք, որը ժամանակ է թռցնում:
    Ինքնախեղում – ինքնավնասում` հոգեբանորեն դրդված և ֆիզիկապես արտահայտված:
    Ինքնապատրաստություն – դասապատրաստում:
    ԻՍՎ – ինժեներա-սակրավորային վաշտ:
    Իրավաբան – սպա, որը զբաղվում է զինծառայողների շրջանում իրավական հարցերի կարգավորմամբ:
    Իրավական անկյուն – ամեն վաշտում և ամեն պոստում պատին փակցվող տախտակ, որի վրա գրված են քրեական օրենսգրքի` զինվորական ծառայությանն առնչվող հոդվածները:

    Լ
    Լաթիկ – զորանոցային հողաթափ:
    Լար – կապ ապահովող շնուռ:
    Լեյտենանտ – սպայական ամենացածր կոչումը:
    Լետյուխ – նորակոչիկ սպա:
    Լիչկա – մետաղյա տարբերանշան, որը կոչում ունեցող զինվորները ամրացնում են համազգեստի համապատասխան մասում:
    Ընգեր ավագ սերժանտի լիչկեն չայնում ինչքա՞ն են ծախում:
    Լիցքաթափել – ռազրիժատ անել: Զենքը բերել ոչ մարտական, անվտանգ վիճակի:
    Լիցքավորել – զարիժատ անել: Զենքը փամփուշտավորել: Զենքը բերել մարտի պատարստ վիճակի:
    Լյամկա – կաշվե կամ ռետինե ամրան:
    Լռվել – լռվցնել:
    Վրեն ~ - հագնել կանալին:
    Լռվցնել – անհոգ մի անկյունում նստել: Չծառայել:
    Լսարան – ժամանցի և տեղեկատվության սենյակ:
    Լվացարան – լվացարաններով, հայելիներով և ցնցուղով սենյակ, որտեղ զինվորները հոգում են իրենց հիգիենիկ պահանջները:
    Լվացքատուն – զինվորական սպիտակեղենի, հագուստների և այլ կտորեղենի լվացման սենյակ:

    Խ
    Խաբրվել – աբռաշատ լինել որևէ բարձր սպայի:
    Խափանում – զենքի կրակաձգության խանգարում:
    Խեբե – համազգեստի վեռխ:
    Խլեբառեց – հաց կտրող խոհարար:
    Խոհարար – պովըռ:
    ԽՏԳ – խոշոր տրամաչափի գնդացիր: Ծանր և հզոր գնդացիր:
    Խտո – խտացրած կաթ:
    Խրախուսանք – ծառայության մեջ առաջխաղացման, բարեխիղճ և կարգապահ ծառայության համար տրվող պարգև:
    Խրամատ – գետնափոր անցուղի, նախատեսված հակառակորդի կողմից թաքուն շարժեր կատարելու համար:

    Ծ
    Ծածկաճեղք – դիրքերում հատուկ սարքավորված խրամաբջիջ, որը նախատեսված է օդային հարձակման դեպքում թաքնվելու համար:
    Ծակ – պատից դուրս գտնվող խանութ, որտեղ զինվորները առևտուր են անում:
    Ախպեր Համեստի ծակը փագ ա:
    Ծառայել – ծառայություն ցույց տալ:
    Ծառայողական – ծառայության շահերից բխող: Ծառայությանը վերաբերվող:
    Ծառայության պետ – գնդի վարչակազմում ընդգրկված սպա, որը ենթարկվում է գնդի հրամանատարների տեղակալներից որևէ մեկին և զաղվում է առավել նեղ հարցերով:
    Ծառայություն – այն ժամանակահատվածը, որը անձն անցկացնում է համազգեստով:
    Ծելնյաշկա – զինվորական մայկա:
    Ծխարան – հատուկ սարքավորված տեղամաս, որտեղ զինվորները ծխում են:
    Ծծռտել – փայլեցնել փոշեծծիչի աստիճանի:

    Կ
    Կազառմա – զորանոց:
    Կաթսայատուն – շինություն, որը ապահովում է տաք ջուրն ու ջեռուցումը:
    Կալանք – կարգապահական վաշտում կամ մեկուսարանում անցկացվող ժամանակահատված:
    Կակարդ – պլաստմասսե զինանշան, որը փակցվում է զինվորական գլխարկին:
    Կամանդիռ – հրամանատար:
    Կամբատ – 1. Գումարտակի հրամանատար (командит батальона): 2. Մարտկոցի հրամանատար (командир батареи):
    Կամիսավատ – ժամանակից շուտ զորացրում, հիմնականում առողջական խնդիրների հետ կապված:
    Կամպյուտրշիկ – համակարգչով աշխատող զինվոր:
    Կայֆավատ – անգործություն:
    ~ ըլնել – գործ չանել: Չխառնվել ծառայությանը: Ժաժ լռվել:
    Կանազ – Արաբկիր համայնքում գտնվող զինվորական հոգեբուժարան:
    Կանգ առ – հրաման, որով զինծառայողը կամ շարքը դադարեցնում է շարային քայլը:
    Կանոնագիրք – ուստավի գիրք:
    Կանոնադրական – ըստ ուստավի:
    Կանոնադրություն – ուստավ:
    Կանտովկա – ծոծրակից ներքև ընկած վզի մազածածկույթ:
    Կապծյորկա – Սենյակ, որը նախատեսված է փոքրաքանակ կերուխումների համար:
    Կապծյորշիկ – ներքին կարգով վաշտի պահեստանոցում աշխատող և լռվցնող զինվոր:
    Կապիտան – ավագ լեյտենանտին հաջորդող զինվորական կոչում:
    Կառանտին – նորակոչիկ զինծառայողների ստորաբաժանումը:
    Ախպեր էսի իմ երոռդ կառանտինն ա: Մի հատ էլ եմ կառանտին տենում ու ուվaլնյատ եմ ըլնում:
    Կառաուլ – զինված պահակների խումբ, որը հերթափոխվում է ամեն օր: Ժամապահ: Երբեմն` պոստում դազոռ կանգնած զինվոր:
    Կառաուլկա – պահակատուն: Շինություն, որտեղ հանգրվանում է պահակախումբը:
    Կառտոշկա – զինվորական սննդի մեջ ամենահաճախ հանդիպող բանջարեղենը:
    ~-ի նարյադ – ճաշարանի վերակարգում ընդգրկված այն զինվորները, որոնք բանջարեղեն են մշակում:
    Կասկա – 1. Սաղավարտ: 2. Սաղավարտի պես բետոն գլուխ ունեցող զինծառայող:
    Կատիլոկ – ալյումինե կերակրաման:
    Կատյոլ – մեծ էլեկտրական կաթսա, որտեղ խոհարարները զորքի համար ճաշ են եփում:
    Կարգապահական – հաստատություններ, որոնք նախատեսված են առավել կարգազանց զինվորների վարքը հղկելու համար:
    Կարգապահություն – ուստավի պահանջներին համահունչ ծառայություն:
    ԿԳ – Կալաշնիկովի գնդացիր:
    ԿԳ գնդացրորդ – հրաձգային ջոկում գնդացրորդին հաջորդող հաստիքը:
    Կիծել – խեբե:
    Կիշկա – շատակեր զինվոր:
    Կիսաաշխատանքային – օրվա ռեժիմ, որը սպաների համար նախատեսում է վաղաժամ աշխատանքային օրվա ավարտ:
    Կիր – նյութ, որը քսվում է զորամասի պատերին, բորդյուրներին և ծառերին:
    Կլուբ – մութ, ցուրտ ու խոնավ սրահ, որտեղ զինծառայողները մասնակցում են ժողովների, քննարկումների, կինոդիտումների և այլ մասսայական միջոցառումների:
    Կլուչ – ածական` նախատեսված ավտոմեխանիկ զինվորների համար:
    ԿՇ – կոմունալ շահագործում:
    Կողապահարան – զինվորական մահճակալի կողքին դրվող պահարանիկ, որտեղ զինվորը պահում է իր հիգիենայի պարագաները:
    Կոյկա – զինվորական մահճակալ:
    Կոնսպեկտ – պարապմունքների պլան-համառոտագիր:
    Կոչկել – հագցնել: Տխուր փաստի առաջ կանգնեցնել:
    Կոչում – զինծառայողի գլխավոր պարամետրերից մեկը, որը բնութագրում է զինծառայողի փորձը, ծառայության որակն ու անցած ուղին:
    Կո-տրիմ – գրիպային նշանների դեմ տրվող դեղ:
    Կորպուս – միևնույն նպատակների ծառայող և միևնույն աշխարհագրական դիրքում գտնվող զորամասերի խումբ:
    ԿՊՊ – ՀԱԿ: ՀԱԿ-ի վերակարգ:
    ԿՊՎՏ – խոշոր տրամաչափի անվավոր գնդացիր:
    Կռոնա – փոքր մարտկոց` նախատեսված հեռախոսային ապարատի համար:
    Կտկտալ – կայֆավատ լինել, ծաղրել:
    Կտկտացնել – դուռը կտկտոցներով թակել, յուրայինների կողմից ճանաչվելու համար:
    Կտրած – զարյադչնիկ, որի ծայրը կտրվում է տարբեր հեռախոսների լիցքավորման հարմարեցնելու համար:
    Կրակ – կրակոցների հաջորդականություն:
    Կրակել – կրակոց արձակել:
    Կրակոց – փամփուշտի դուրս մղումը զենքի փողից:
    Կրակային – առարկա, որը նախատեսված է զինվորներին կրակել սովորեցնելու, վարժելու և կրակելու մասին տեսական գիտելիքներ տալու համար:
    Կրտսեր սերժանտ – ցածրագույն սերժանտական կոչումը:
    Կուբախտ – չեմ եղել չգիտեմ:
    Կուբրիկ – ննջարան կամ ննջարանի սենյակ:
    Կուլինինգուս – օրալ գործողություն:
    Արա էսօր հերթապան ես եմ, ովքեր ինձ դայաղ անեն, վաղը 7-ից հետո հատ հատ ինձ կուլինինգուս են անելու:
    Կուրիլկա – ծխարան:
    Կուրսանտ – ռազմական ուսումնական հաստատության ուսանող:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (28.12.2013), Անվերնագիր (28.12.2013), Նիկեա (04.09.2014)

  29. #15
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հ-Շ

    Հ
    Հագնել – դայաղ լինել:
    ~ կանալին – կտկտալ:
    ՀԱԿ – հսկիչ-անցագրային կետ:
    Հակագազ – ՌՔԿՊ պարագա, նախատեսած դեմքը և շնչառական օրգանները թունավոր գազերից կամ ծխից պաշտպանելու համար:
    Հակատանկային – տանկերի և ծանր զրահատեխնիկայի դեմ ուղղված նշանակությամբ:
    Համազգեստ – ֆոռմա:
    ~ի խախտում – համազգեստի կրման կանոնների խախտում, որն արտահայտվում է ոչ լրիվ կոմպլեկտավորմամբ, արգելված հագուստի օգտագործմամբ, կամ համազգեստի վրա արգելված փոփոխությունների կատարմամբ:
    Համալրում – ծառայության ժամկետը լրացած զինվորիների փոխարինումը նոր զինվորներով:
    Համար – հեռախոսի քարտ:
    Հանդիսավոր երթ – տողանների ավարտին տրվող
    Հանձնել – հերթափոխը փոխանցել ընդունողին:
    Հանձնում-ընդունում – հերթափոխման պրոցես:
    Հաշիվ – 1. 1-3 թվերի հատուկ հաջորդականություն, որի միջոցով շարքում բոլորը քայլում են մեկ ոտքի տակ: 2. Հրաման, որի դեպքում քայլող շարքը հավասարություն է ընդունում համապատասխան կողմ:
    Հաստիք – նշանակություն: Պաշտոն:
    Հաստիքապաշտոնային մատյան – ՇԴԿ:
    Հավասարություն – շարքում զինծառայողների հայացքի ուղղվածություն զգաստ կեցվածքի ներքո (դեպի աջ, ձախ կամ կենտրոն, քայլելիս կամ կանգնած):
    Հավաքակայան – պարկ:
    Հավաքակայանատնտեսային – պարկատնտեսային:
    Հավսար – շարքին տրվող հրաման` տողանների ու շարասյուների միջև հավասար ու համաչափ դասավորություն ստեղծելու համար:
    Հարիս – հայկական ազգային կերակուր:
    Հենակետ – դիրք, պոստ:
    Հենում պառկած – ժիմի դիրք:
    Հետախույզ – ռազվեդչիկ:
    Հերթապա – օրապաների աշխատանքը թամամցնող, վաշտը գիշերվա ժամերին բոզերի հանկարծակի ժամանումից պաշտպանող, նրանց դիմավորող, զինանոցի բանալիները մոտը պահող, գիշերը վախը սրտում քնող, ամեն ինչի համար դայաղ լինող անձնավորություն, որը հերթափոխվում է ամեն օր:
    Հերթապահ – օրապահների ծառայության, վաշտի մաքրության, ներքին կարգ ու կանոնի, վաշտի ունեցվածքի համար օրվա պատասխանատու սերժանտ կամ լավ պատրաստված զինվոր:
    Գնդի ~ - գնդի հերթապահ մասում նստող և գիշերը աչք չկպցնող աֆիցեռ:
    ~-ի օգնական – գնդի հերթապահի օգնականը:
    Հերթապահություն – հերթապահ մաս:
    Հիմն – երգ, որը երգվում է շարահրապարակում ադբոյից առաջ:
    ՀՀՍ – հրթիռա-հրետանային սպառազինություն:
    ՀՄՄ – հետևակի մարտական մեքենա:
    Հոդված – առողջական սահմանափակում:
    Հողաթափ – ռետինե չստիկ:
    Հոսպիտալ – բուժհաստատություն` նախատեսված առավել հիվանդ կամ անհույս հիվանդ, կամ ծանոթով հիվանդ զինծառայողներին բուժելու և կամիսավատ անելու համար:
    Հոտ – անկանոն շարք: Պոռնո շարք:
    ՀՏԿ – հսկիչ-տեխնիկական կետ: Ավտոպարկի մուտքը:
    Հրաձիգ – ավտոմատավոր զինվոր: Հաստիք, որը եզրափակում է հրաձգային ջոկը:
    ~ նռնականետորդի օգնական – հրաձգային ջոկում նռնականետորդին հաջորդող և հրաձիգին նախորդող հաստիքը:
    Հրահանգավորել – խրատել, պատրաստել մոտակա միսիային:
    Հրաման – կարգադրություն, պահանջ, որի չկատարումը համարվում է հանցագործություն:
    Հրամանատար – հրաման տալու լիազորություն ունեցող անձ:
    Հրանգավորում – մեծավարի խրատում:
    Հրետանի – մրցակցի առավել խոշոր օբյեկտների խոցման համար նախատեսված հզոր զենք:
    Հրետանու պետ – հրետանային սպառազինության և հրետանային ստորաբաժանումների ծառայության գլխավոր պատասխանատու:
    Հրթիռ – ռակետ:
    ՀՕՊ – հակաօդային պաշտպանություն:
    ~-ի պետ – հակաօդային սպառազինության և հակաօդային ստորաբաժանումների ծառայության գլխավոր պատասխանատու:

    Ձ
    Ձեռնամարտ – զենքով և առանց զենքի հնարքների համալիր:
    Ձեռնոց – ձմեռային համազգեստի պարտադիր ատրիբուտ:
    Ձիգ – բետոնի նման անթափանց:
    Արա էսի ձիգ ա: Ձիգ ե՞ս ջոգում, ասում եմ էս բոչկի ջուրը կառաուլի համար եմ պահել:
    Ձու – սննդամթերք, որը մատուցվում է շաբաթվա որոշակի օրերի:
    ~-ի օր – շաբաթվա այն օրերը, որոնցում ձու է մատուցվում:

    Ղ
    Ղարաբաղ – հեռու տեղ:
    Ղարաբաղցի – նախկինում Ղարաբաղում ծառայած զինվորի մականուն:
    Ապե էն ղարաբաղցուն խի՞ են մեր գունդ պատոկ արել: Կարող ա՞ ծնողն ա մահացել:
    Ղոնդախ – խզակոթ:

    Ճ
    Ճաշարան – զինվորների սնուցման կետ:
    Ճիշտ այդպես – այո: Հա: Հա, այ …: Աֆիցեռներին տրվող դրական պատասխան:

    Մ
    Մալադո – նորակոչիկ: 6 ամիսը չլրացած զինվոր:
    Մայոր – կապիտանին հաջորդող զինվորական կոչումը:
    Մայրական խնամք – հոսպիտալից տրվող վերականգնողական արձակուրդ:
    Մաշինկա – մազ խուզելու և կտրելու հարմարանք:
    Մատյան – կազմած գրքույկ, որտեղ արծարծվում են ծառայության վերաբերվող ամենատարբեր հարցեր:
    Մատռաս – դոշակ:
    Մարշ – քայլելու ռեժիմին անցնելու հրաման:
    Մարտական – գնդի հրամանատարի տեղակալը: Ուսումնական պրոցեսի գլխավոր պատասխանատուն:
    Մարտավարական – առարկա, որը զինվորին տալիս է տեսական և գործնական գիտելիքներ մարտի տարբեր իրավիճակների վերաբերյալ:
    Մարտի – հրաման, որով զինծառայողը լիցքավորում է զենքը:
    Մարտկոց – 1. Դիվիզիոնի դասակային ստորաբաժանում: 2. Սարքերի լիցքակիր էլեմենտ:
    Մաքրություն – ուբոռկա:
    Մեկի «գ» - մանկամիտի հոդված:
    Մեկուսարան – սենյակ կամ խցիկ, որտեղ զինվորը առանձնացվում է մյուսներից:
    Մենահատ – ընդհատ-ընդհատ կրակելու ռեժիմ:
    Մին – ական:
    Մինամյոտ – ականանետ:
    Միննի պոլյա – ականապատ դաշտ:
    Մոմենտ – տվյալ արարքի թույլատրելիության հետ կապված վիճելի պահ:
    Մուզվոդ – գնդի երաժշտությունն ապահովող ստորաբաժանում:
    Մուրացան – հայտնի հոսպիտալ Էրեբունի համայնքում:
    Արա ընգեր անցած ամիս Մուրացան էի, 20 օրվա մեջ 15 օր տունն եմ եղել:

    Յ
    Յախշի – սուպերմեն:
    Յաշիկ – արկղ:
    Յառուս – մահճակալի հարկ:
    в рот – տաժանակիր:
    Յոթի «գ» - ներվայինի հոդված:
    Յուղ – զենք մաքրելու քսանյութ, որով նաև պարկետ են փայլեցնում:
    Յուղաման – զենքի ատրիբուտ: Փոքր մետաղյա սրվակ, որտեղ յուղ է պահվում:

    Ն
    Նախիր – հոտ: Բառդակ շարք:
    Նայոմնիկ – պայմանագրային զինծառայող:
    Նայրադ – նարյադ:
    Նաշկառ – պահակապետ: Պահակախմբի պետը:
    Նառեր – տախտակներով գցված անկողին, որոնց վրա դիրքերում քնում են:
    Նատովկա – զինվորական նախշերով նախշված:
    Նարյադ – ձրի աշխատանք, որը ստանձնող անձինք հերթափոխվում են ամեն օր:
    Պալկավո ~ - զորամասի բնականոն կյանքն ապահովող ձրի աշխատանքների շարք, որը ստանձնող ստորաբաժանումները հերթափոխվում են ամեն օր:
    ՆԾԿ – ներքին ծառայության կանոնագիրք:
    Նկատողություն – տույժի թեթև ձև:
    Նյութապահովում – թիկունքային գործառույթ, որի հիմքում ընկած է մայր ստորաբաժանմանը խոհարարների, վարորդների, տեխնիկների և այլ թիկունքային ծառայողների տրամադրումը: Թիկունքային զինծառայողների ծառայություն:
    ՆԱՎ – նյութապահովման վաշտ:
    Ննջարան – սենյակ կամ սենյակների խումբ, որտեղ զինվորները քնում են:
    Նոլավո – մազերի զրոյական կտրվածք:
    Նոյ – էժան սիգարետ:
    Նորակոչիկ – 6 ամսից քիչ ծառայած զինվոր: Մալադո:
    Նորմացույց – Որևէ գիտելիքի կամ հմտության յուրացման չափորոշիչ:
    Նռնակ – գռանատ: Նռան ձև ունեցող պայթուցիկ սարք:
    Նռնակաձիգ – հրաձգային ջոկում ԿԳ գնդացրորդին հաջորդող հաստիքը:
    Նռնականետ – 1. Բազուկա: 2. Պայթուցիկ արկեր նետող խոշոր զենք:
    Նռնականետորդ – նռնականետ
    ՆՍՎՊ – խոշոր տրամաչափի
    ՆՎ – նորոգման վաշտ:

    Շ
    Շաբաթօրյակ – շաբաթօրյա մաքրման և բարեկարգման աշխատանքների համալիր:
    Շարահրապարակ – զորամասի
    Շարային – շարքին հատուկ
    ~ մաս – բաժանմունք, որտեղ աշխատանքներ են տարվում անձնակազմի ցուցակների հետ կապված բոլոր հարցերով:
    ~ կանոնադրություն – շարքերին վերաբերվող ուստավի գիրք:
    ~ կեցվածք – զգաստ և ձիգ կեցվածք:
    ~ քայլ – յխք:
    Շարասյուն – շարքի` հրամանատարի տեսադաշտին ուղղահայաց մասը:
    Շարել – զորքը բերել շարային դասավորության:
    Շարք – զինծառայողների կանոնավոր դասավորություն:
    Շարքային – զինվորական ամենացածր կոչումը:
    ՇԴԿ – հաստիքապաշտոնային մատյան: Մատյան, որտեղ ցուցակներով, հաստիքապաշտոնային կարգով գրանցվում են համապատասխան ստորաբաժանման զինծառայողները:
    Шестерка – էլիտար տաքսի:
    Շլագբավո – արգելաձող:
    Շողուլ – գիտակցություն:
    Շոմփուր – ավտոմատի փողի տակ ամրացվող ձող, որը նախատեսված է զենք մաքրելիս դժվարամատչելի տեղամասերը մուտք գործելու համար:
    Շոֆեր – մեքենան աշխատեցնող և սպասարկող անձ:
    Շտաբ – զորամասի սիրտը: Շինություն, որտեղ աշխատում են գնդի վարչակազմն ու կարևոր ծառայությունները:
    Շտաբային – շտաբին կից:
    Շտաբի պետ – շտաբի աշխատանքները համակարգող անձ:
    Շտատ – հաստիքավորում:
    ~-ով քնել – քնել ըստ մահճակալների հաստիքային տեղաբաշխման:
    Շտատնիկ – ՇԴԿ:
    Շտիկ – սվին-դանակ: Ավտոմատի և դիպուկահար հրացանի
    Շրջիկ թերթիկ – թերթիկ, որը զորացրվելիս պետք է լինի զինվորների մոտ` համապատասխան անձանց ստորագրություններով, զորացրման նպաստ ստանալու համար:
    Շևրոն – կրծքին և թևերին փակցվող նիշեր, որոնց վրա գրված է լինում «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ», արյան կարգը, նկարված է լինում զորատեսակի գերբը և ՀՀ ԶՈւ գերբը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (28.12.2013), Անվերնագիր (28.12.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր միջի գազանը. բանակային օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 17:55
  2. Բանակային անեկդոտներ
    Հեղինակ՝ Միքո, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.10.2011, 17:51
  3. Գրառումներ: 11
    Վերջինը: 13.08.2009, 02:17
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •