Ծառայության ժամկետների մասին կա 3 թյուր կարծիք:
1. Ծառայությունը կլոր 2 տարի ա: Կամ՝ 730 օր:
Ծառայությունը մինիմում 730 օր ա: Մարդիկ անհամբեր հաշվում են իրանց օրերը: Մնում ա 50 օր, 40 օր, մեկ էլ պարզվում ա զորացրումները ուշացվելու են: Ու տենց, դեմի եկածները մինիմում մի շաբաթ ուշ են գնում: Հազվադեպ ա պատահում, որ մարդը օրացույցով իրա օրով տուն գնա: Հիմնականում էդ բախտին ամենավերջի եկածներն են արժանանում:
2. Ինչքան շուտ գնաս, էնքան շուտ կգաս:
Փաստորեն, ինչքան շուտ գնաս, էնքան ավելի շատ կծառայես: Բոլորին թվում ա թե դեկտեմբերի 31-ին գնացողի բախտը չի բերում: Բայց իրականում հենց էդ մարդիկ են, որ ավել չեն ծառայում:
3. Ծառայությունը թռնում ա:
Ոչ, աղավնյակներս:Ծառայությունը շատ երկար ա տևում: Ծառայության երկու տարին հաշվելով թռցնելու մի քանի եղանակ կա
ա. Տոկոսներով: Ամեն 15 օրը 2 տոկոս հաշվելով առաջ ես գնում: 15 օրը շատ բան չի: Ամեն անգամ 2 տոկոս ավելացնելով մի օր նկատում ես, որ մոռացել ես քանի տոկոսի վրա ես:
բ. Շաբաթներով: Մոտավորապես 105 շաբաթ ա քաշում: Դրա տակ հասկացվում ա նաև շաբաթը մեկ տեղի ունեցող գործողությունները. բաղնիք գնալը (մնաց 58 հատ բաղնիք), երկուշաբթվա գնդի տողաններին կանգնելը և այլն:
գ. Օրերով: Տանջանքների տանջանքը:
դ. Պերեսմենկեքով: Եթե դիրքեր ես բարձրանում, կարաս հերթափոխերի քանակով հաշվես: 14 օր դիրքերում, 14 օր զորամասում: Մի քիչ ավելի շուտ ա անցնում:
Բայց բոլոր դեպքերում արժի հիշել. ինչքան քիչ հաշվես, էնքան ավելի արագ կանցնի:





Ծառայությունը շատ երկար ա տևում: Ծառայության երկու տարին հաշվելով թռցնելու մի քանի եղանակ կա
Մեջբերել
Էջանիշներ