User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Բանակային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարանտինում որ նոր էի եկել, ինձ ամենաշատը զվարճացնում էին մարդկանց մականունները: Բանակում մականունները բաժանված են մի քանի խմբի:
    1. Ըստ բնակավայրերի:
    ա) Սևանցի, Մարտունեցի, Ախտեցի (Հրազդանից)
    բ) մարդկանց դիմում են հենց բնակավայրի անվանումով` Աբարան, Արտաշատ, Քյավառ
    Օրինակ`
    -Արտաշատ, կայֆ ա՞ տվել:
    գ) բնակավայրերի կրճատ անվանումով` Հոկո, Աբո, Իջո, Քյով, Կիրով, Շմշո:
    -Իջո, Աբոյի զարյադչնիկը մոտդ ա՞:
    Երևանցիներին դիմում են ըստ համայնքի, թաղի:
    2. Ըստ արտաքինի
    Չխկո, Չոռնի, Կյաժ, Սիմպո, Սեքսի, Դունչ (դնչի թերություններով), Լոշտ, Պոնչ, Գոնչ (Պոնչի մեծ տեսակը), Ճպլ (մազաթափված գլխով):
    Սրանք շատերի համար քաղաքացիական մականուններ էլ են եղել:
    3. Ըստ զբաղմունքի
    Ֆեռշեր (բուժակ, фельдшер), Մաթեմատիկոս, Գիժ (որից ոչ մի Գիժ չի վիրվորվում), Թլիկ:
    4. Ըստ ազգության:
    Ի դեպ, մեր մոտ բացի հայերից, պատահում էին եզդիներ, ռուսներ, քրդեր, ուկրաինացիներ:
    5. Ազգանունով կամ անվան կրճատ ձևով:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (31.12.2013), Chuk (18.11.2012), ivy (18.11.2012), Lion (19.11.2012), Monk (18.11.2012), Rammstein (18.11.2012), Skeptic (23.01.2013), Smokie (19.11.2012), Tig (29.09.2013), Two-Face (18.11.2012), Անվերնագիր (24.02.2013), Նաիրուհի (26.11.2012), Նիկեա (04.09.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զորանոցը, որտեղ հանգրվանում էր կարանտինը, նախատեսված էր 1 վաշտի համար: Ամեն զորանոց իրա մեջ պարունակում ա.
    *Զենքի պահասենյակ
    Վաշտի անձնակազմի զենքերը պահելու համար: 2 դռները կողպեքով փակած-պլոմբած են, իսկ բանալիները մենակ մի հոգու մոտ ա գտնվում: Զենքերի նկատմամբ ուշադրությունը շատ մեծ ա: Ո՞վ ա գժվել զինվորին թեկուզ իրա սեփական զենքը վստահի:
    *Ննջարան
    Մի քանի սենյակից ա կազմված: Ամեն սենյակում մակերեսի մեծ մասը զբաղեցնում են երկաթյա ճաղերով ու ցանցով սարքված երկհարկանի անկողինները: Դեմ-դիմաց՝ մեջտեղը նեղ արանքով, ոնց որ տները փողոցում: Ամեն անկողին իրա տաբուրետկեն ունի, ամեն 4 անկողին՝ իրա երկհարկանի պահարանը: Ու չնայած չի թույլատրվում անկողիններին պառկել, զինվորը ազատ ժամանակը անց ա կացնում հիմնականում պառկած:
    *Տեղեկատվության ու ժամանցի սենյակ
    Սրան ասում են լսարան: Զինվորների սիրած տեղն ա, որովհետև հեռուստացույց ա դրած՝ DVD փլեյերով: Բարձրաճաշակ երաժշտությունը բարձրաստիճան զինվորների համար ապահովված ա: Բացի դրանից՝ իրիկունները ու գիշերները քաղաքացիական հաճույքների համար լավ տեղ ա: Բանալին հիմնականում զինվորներին ա վստահվում:
    *Լվացարան-զուգարան
    Լվացվելու սենյակում միջինը ամեն 10 հոգուն մի լվացարան ա հասնում: Համարյա նույնքան էլ զուգարան, բայց շատ վաշտերում զուգարանները փակված են: Օգտվում են կամ ընդհանուր գնդի համար նախատեսված զուգարանից, կամ մոտակա բաց զուգարանից:
    Չգիտեմ մյուս զորամասերում ոնց, մեր մոտ լվացվելու սենյակը ավլել-մաքրելը "թեմա" չի համարվել: Դա օրապահների վրա ա: Եթե լվացարանի մեջ էլ օճառ ա ընկնում, վերցնում են: Զուգարանը մաքրելու համար գոյություն ունեն քաղաքացիական մարդիկ:
    *Պահեստանոց
    Նախատեսված ա զինվորների ունեցվածքը պահելու համար: Բացի դրանից՝ պահվում են զրահներն ու սաղավարտները: Սա ավելի հարմար տեղ ա խմելու համար, բայց շատ փոքր ա խնջույքների համար:
    *Կենցաղային սպասարկման սենյակ
    Ստեղ տեղադրված են արդուկի սեղանները, գործիքներ՝ կենցաղային կարիքների համար, հիմնականում շորերի ու կոշիկների հետ կապված: Նորից ուտել-խմելու համար լավ տեղ ա:
    *Գրասենյակ
    Այլ կերպ՝ աֆիցերսկի: Սպաները նախընտրում են գրասենյակները, որովհետև մի քիչ հարմարությունները շատ են: Բնական ա, որոշ զինվորների համար էլ ա մուտքը բաց:

    0-6 ամսվա ծառայողները կոչվում են մալադո (молодой-երիտասարդ): Ամենածանր կյանքը հենց մալադոյինն ա: Աշխատանքը շատ, վերաբերմունքը կողմնակալ, բայց ամենածանրը են ա, որ գիտակցում ես նոր ես կտրվել տնից, նոր ես ընկել էն աշխարհը ու շատ երկար ժամանակ կա առջևում: Ամեն ժամը դժվար ա անցնում: Մալադոները շատ հաճախ են փորձում խուսափել ծառայությունից, թեկուզ ժամանակավորապես: Միջոցները տարբեր են՝ ամենաթեթևից ամենածայրահեղ.
    ա) ժամանակը անցկացնել զուգարանում կամ մի ուրիշ թաքստոցում՝ թեկուզ 10-15 րոպե խլելու համար
    բ) հաճախակի դիմել բուժկետ, հաճախ չունենալով ոչ մի հիմնավոր պատճառ
    գ) պատից դուրս թռնել, թեկուզ կես ժամ դրսում գտնվելու համար
    դ) պլաններ մշակել ծառայությունից երկարաժամկետ կամ վերջնականապես խուսափելու համար, օրինակ՝ երակները բացելով, գիժ ձևանալով
    Հետո, երբ շատ-շատերը դրա համար պատիժ են ստանում, դառնալով մի տարվա ծառայող, շատ են ափսոսում: Հենց սկզբից պետք ա հասկանալ, որ խուսափելու միջոցներ ման գալու ամենալավ ժամանակը բանակ չեկած ժամանակն էր:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.11.2012), Lion (19.11.2012), Monk (18.11.2012), Skeptic (23.01.2013), Նաիրուհի (26.11.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2011 թ., դեկտեմբերի 15, ժ. 06:25
    Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Դիմացինիս քաչալ գլուխը չէր երևում մառախուղի միջից:
    -Վա՜շտ, հավսա´ր…
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -Թողնե´լ...
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -Վա՜շտ, հավսա´ր… Զգա´ստ
    Ես դեռ իմ քաղաքացիական շորերով էի ու չէի զգում ցուրտը: Մի քանի օրից առանց բուշլաթ ես էլ էի սկսելու առավոտ լույսը չբացված վազելն ու վարժություններ անելը:

    ժ. 07:25
    Ճաշարանում խտացրած կաթ էլ ե՞ն տալի: Չգիտեի: Մի 2-3 կտոր հաց կերա, չկշտացա: 4-րդ կտորի վրա "ոտքի" տվեցին:

    ժ. 09:45
    Կոյկեքի վրա արգելվում ա պառկել: Նորակոչիկներին հեռախոսներ արգելվում ա պահել: Կարանտինի սերժանտներին կարելի ա ներքին կարգով:

    Պարզվում ա, նորակոչիկներից մեկին ՌՈ աշխատողը հարցուփորձ էր արել, հեռախոս ունի՞, թե չէ: Զինվորը բնականաբար բացասական պատասխան էր տվել:
    -Իսկ ո՞րտեղից ես հեռախոս ճարում տուն խոսալու համար:
    -Մեր սերժանտից:

    Խեղճ սերժանտը հեռախոսին հրաժեշտ տվեց:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.09.2013), CactuSoul (29.09.2013), Moonwalker (29.09.2013), Skeptic (29.09.2013), Smokie (29.09.2013), Tig (29.09.2013), Անվերնագիր (29.09.2013), Արամ (30.09.2013), Նաիրուհի (29.09.2013), Նիկեա (04.09.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալադոյի մտորումներից

    Բանակը մի հսկա ծով է, որը չունի ոչ սահման, ոչ հատակ: Լողում ես, չիմանալով թե ուր, ինչքան… Ալիքները քեզ քշում են մի տեղից մյուսը, ու դու ստիպված ենթարկվում ես հոսանքին, հասկանալով, որ այլ ելք չունես: Մերթ սուզվում ես, չկարողանալով քեզ մակերևույթ հանել, բայց ջուրը քեզ թույլ չի տալիս խորտակվել: Ու դու հասկանում ես, որ ծովը քեզ չի թողնի խեղդվել: Սովորեցիր լողալ` հեշտ կլինի: Չսովորեցիր` 2 տարի ծովի մակերևույթին ընկած տաշեղի պես այսկողմ-այնկողմ ես թրև գալու:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (01.10.2013), CactuSoul (30.09.2013), Morg (28.12.2013), Smokie (01.10.2013), Անվերնագիր (01.10.2013), Արամ (30.09.2013), Նիկեա (04.09.2014), Վոլտերա (01.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (01.10.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջում՝ բանակային թեմայով, ոչ հայկական: Հիմա որ ծառայում եմ, մի առանձնահատուկ հուզմունք են առաջացնում էս երգերը: Էն ժամանակվա դժվարությունները հիմիկվա դժվարությունների հետ անհամեմատելի են: Ու էսօրվա հաստաքամակ հովանավորողներով "լավերը" շատ կուզեմ էն վախտ ծառայեին, որ ոչ հեռախոս կար, ոչ էլ կիլոմետրերի վրա տուլիկ ուղարկող կար: Էն ժամանակվա կարոտը, թեկուզ խաղաղ ժամանակ, ու հիմիկվա կարոտը արժի՞ համեմատել:

    Սիրո ամրությունը ստուգվում էր հենց էն ժամանակ, երբ որ 15 րոպեն մեկ չէիր զանգի ընկերուհուցդ ճշտեիր ոնց ա ոնց չի:

    Ու երակ փրթողները կուզեի տենայի էն ժամանակ ինչ կանեին
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 03.10.2013, 02:12:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (08.10.2013), John (03.10.2013), Vardik! (08.12.2013), Անվերնագիր (03.10.2013), Նաիրուհի (05.12.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԹՈՓ 10

    Քանի որ խոսք էր գնացել լսարաններում ունկընդրվող բարձրակարգ երաժշտության մասին, ձեզ եմ ներկայացնում 2012-13 թվականների ՊՆ լավագույն տասնյակը:
    10
    Մեր լավագույն տասնյակը բացում է հայ երգի կենդանի լեգենդ Արմենչիկը իր բարեմաղթանքներով լի կատարմամբ

    Օգտվելով առիթից, ցանկանում եմ նվիրել այն ճիշտ երաժշտությունը հարգող զինծառայողներին, ում ծնունդն այսօր է: Թող շնորհավոր ձեր տարեդարձը լինի, բոլորն ասեն "מזל טוב לך"
    9

    Ամբողջ աշխխարհին հայտնի երգիչ Ուլուգբեկ Ռախմաթուլաևը 9-րդն է:

    Ամուր նյարդեր եմ մաղթում բարձրաճաշակ երաժշտության սիրահարներին՝ որպեսզի չունենան Ուլուգբեկի ճակատագիրը: Ամուր նյարդեր եմ մաղթում նաև մնացած զինծառայողներին, որպեսզի 2 տարի դիմանան էս երգին:
    8
    2012-ի սուպերհիթ "Մարի Մարին" 8-րդն է

    Հե՛յ, Ջո՛նի, եթե նա սրտիդ հուրը մարի, ապա շինի՛ր նրան, ախպե՛րս:
    7
    Աշխարհին այս երգը այնքան զարմացրեց, որ ես այն տեղադրում եմ յոթերորդ հորիզոնականում:

    Առանց մեկնաբանության
    6

    Կույր Հոմերոսը 6-րդ հորիզոնականում է

    Ռիտայի նկատմամբ կրքոտ սերը պետք էր արտահայտել պլետով:
    5

    Ամպերն ելան քուլա քուլա, ու էս երգից փորս թուլ ա

    Թե խիղճ ունես, թարգի Թաթուլ
    Շատ տխուր եմ, սիրտս էլ թուլ:
    4

    Մեր տասնյակում պատվավոր 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել սիրո վերքերից բռնաբարված մի երգ, որը ձեր մեջ առանձնահատուկ զգացումներ կառաջացնի:

    Խեղճ աղջիկը իրան չկախի:
    3

    Լավագույն եռյակի դարպասները բացում են Սուպեր Սաքոն և Թաթուլը

    Տենաս կուպալնիկի հայերենը ոնց են ասում:
    2

    Ռախպաթուլաև Օլուխբեկը (թարսի պես էլ ռ-ին ղ եմ ասում 25 տարի ա ) իր մեկ այլ ցնցող կատարմամբ 2-րդն է:

    Երգ, որը ավելի քան մեկ տարի շոյում էր իմ ականջները:
    1

    Եվ վերջապես, երկար սպասված հաղթողն է Սարո Վարդանյանը: Իհարկե զարմանալի կլիներ, եթե նա տեղ չունենար մեր տասնյակում:

    Նրա ամենահոյակապ կատարումը մեր ԹՈՓ տասնյակի առաջին հորիզոնականում է: Պսակեցինք Մարոյին, տվինք սոխակ Սարոյին:
    Շնորհակալություն:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), Morg (30.05.2014), Ruby Rue (06.12.2013), Անվերնագիր (06.12.2013), Արամ (05.12.2013), Նաիրուհի (05.12.2013), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (05.12.2013), Վահե-91 (06.12.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակը բնականաբար ենթադրում է վերադասների ու ստորադասների՝ հրամանատարների ու ենթակաների առկայություն: Վերադասությունը արտահայտվում է կոչումով կամ պաշտոնով: Վերադասություն-ստորադասություն ենթադրվում է նաև ժամկետային ծառայողների (այսուհետ` զինվորներ) միջև: Զինվորները 5-6 կոչում են ունենում:

    Բայց բանակը առաջին հերթին լավ տղեքի համայնք է, ու բնականաբար վերադասություն-ստորադասությունը արտահայտվում է լավ տղեքի կողմից ընդունված չափանիշներով: Գլխավոր չափանիշներից մեկը կոյկի* դիրքն է կազառմում**: Ինչքան կոյկեն ուգլին*** մոտ է, այնքան այդտեղ քնողը ավելի հարգի է: Ուգլավիկները**** ամենահարգված տղեքն են:
    Կոյկեքը կազառմում դասավորվում են երկու յառուսով*****: Առաջին յառուսում քնողը ավելի բարձր դիրք ունի երկրորդ յառուսում քնողի նկատմամբ: Մի խոսքով, սկզբունքը հասկանալի է:

    Նորակոչիկ զինծառայողները գրեթե առանց բացառության տեղավորվում են երկրորդ յառուսում` չնայած նրանցից ոմանք օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառաբանություններ են ներկայացնում:

    Ոչ օբյեկտիվ
    ՍԵՐԺԱՆՏ. -Ազիզ էս ուգլը իմ տեղն ա, դու իմ վերևն ես քնելու: Ո՞նց ա:
    ՄԱԼԱԴՈ. -Ախպեր ես վերևից վախում եմ: Գիշերները կարող ա ընկնեմ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Լավ, քել դու տեղս քնի, ես քո վերևը կքնեմ:
    ՄԱԼԱԴՈ. -Լավ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Ախպեր էս ի՞նչ ես անում:
    ՄԱԼԱԴՈ. -Պառկում եմ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Խի՞ ես տեղերս պառկում:
    ՄԱԼԱԴՈ. -Դու չասի՞ր ես ներքևը քնեմ:
    ՍԵՐԺԱՆՏ. -Ապեր էս դու ինչ միամիտ ես:

    Օբյեկտիվ
    ՄԱԼԱԴՈ. -Ապեր, կհելնե՞ս վերևը քնես, ես ներքևը քնեմ:
    ՀԻՆ ԾԱՌԱՅՈՂ. -
    ՄԱԼԱԴՈ. -Հը՞ ապեր:
    ՀԻՆ ԾԱՌԱՅՈՂ. -Խի՞
    ՄԱԼԱԴՈ. -Դե, ինձ ըտեղ ա հարմար:
    ՀԻՆ ԾԱՌԱՅՈՂ. -

    Մի քանի օրից պարզվեց մալադոն գիշերամիզություն ունի: Ստիպված առաջին յառուսում տեղ տվեցին:

    ––––––––––––
    *կոյկա-զինվորական մահճակալ
    **կազառմա-ննջարան
    ***ուգլ-ննջարանի անկյուն
    ****ուգլավիկ-ննջարանի անկյունում քնող
    *****յառուս-մահճակալի հարկ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), V!k (28.12.2013), Աթեիստ (16.12.2013), Անվերնագիր (08.12.2013), Արամ (08.12.2013), Նաիրուհի (08.12.2013), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (08.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր միջի գազանը. բանակային օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 17:55
  2. Բանակային անեկդոտներ
    Հեղինակ՝ Միքո, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.10.2011, 17:51
  3. Գրառումներ: 11
    Վերջինը: 13.08.2009, 02:17
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •