User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Բանակային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո-Ս

    Ո
    Ոչ մի կերպ – չէ: Ոչ: Չէ, այ …: Աֆիցերին տրվող բացասական պատասխան:
    Ոջիլ – փոքր սպիտակ միջատ, որը հայտնվում է զինվորների հագուստների դժվարամատչելի արանքներում և այդտեղից տարածվում:

    Չ
    Չայնի – թեյարան:
    Չանթ – լաթիկ:
    Չանող – ինչ-որ պատճառաբանությամբ գործ չանող: Չաշխատող:
    Չաստ – զորամաս:
    Չարխ – ճար: Հնար:
    Չափաբաժին – 1 զինծառայողին հասնող սննդի ցուցակ:
    Չեռպակ – ծառայության երկրորդ կիսամյակում գտնվող զինվոր:
    Չեստ – պատիվ:
    Չխոլ – պատյան:
    Չստիկ – հողաթափ:

    Պ
    Պագոն – ուսադիր:
    Պադախռան – կառաուլի կողմից հսկողության տակ:
    Պադմատռասնիկ – մահճակալի ցանցավոր կարկասի և դոշակի արանքը ձգվող կտոր:
    Պադմեննի – փոխնորդ համազգեստ, որը հագնում են հիմնական համազգեստը որոշ ժամանակահատվածքում մաքուր պահելու կամ լվանալու համար:
    Պադյոմ – առավոտյան վերկաց:
    Պադսումկա – մագազինների պայուսակ:
    Պալըչկա – ամսական դրամական բավարարում:
    Պալիգոն – հրաձգարան:
    Պալկա – գնդի հրամանատար:
    Պալկավո – գնդային (զուգարան): Գնդի հասարակական զուգարանը, որտեղ տարբեր ստորաբաժանումների զինվորներ հոգում են իրենց կարիքները:
    Պահակադիր – ժամապահներին հերթափոխող անձ:
    Պահակախումբ – կառաուլ:
    Պահակակետ – ժամապահի տարածքը, որտեղ նա տանում է ծառայությունը:
    Պահակային ավան – կառաուլի հանգրվանման տարածք, որտեղ գտնվում է պահակատունը:
    Պահակապետ – նաշկառ:
    Պահակատուն – կառաուլկա:
    Պահեստ – կարևոր նշանակության օբյեկտներ, որոնք հսկվում են պահակախմբի կողմից:
    Պահեստանոց – կապտյորկա: Սենյակ, նախատեսված զինվորների անձնական իրերի պահեստավորման համար:
    Պահեստապետ – պահեստի պարունակության համար պատասխանատու:
    Պահպանակ – պռեդ:
    Պայթյուն – դիմակի պատռում: Տրաքելու պրոցեսը:
    Արա էս Սուրոն հենց պատոկ եղավ մեր վաշտ, երկրորդ օրը պայթյունը հելնելու ա:
    ~ աջից – հրաման, որի ժամանակ շարքը ցրիվ է լինում դեպի ձախ:
    ~ ձախից – հրաման, որի ժամանակ շարքը ցրիվ է լինում դեպի աջ:
    ~ կենտրոնից – հրաման, որի ժամանակ շարքը ցրիվ է լինում աջ և ձախ:
    Պայմանագրային – աշխատավարձով ծառայող:
    Պաշտոն – որոշակի լիազորությունների համալիր, որը տրվում է կոչման, ծառայության մեջ ունեցած փորձի հիման վրա:
    Պաչիվ – ենթակար: Կիծելի օձիգի ներսից կարվող շերտ, օձիգը վզի կեղտից պաշտպանելու համար:
    Պառադնի – համազգեստ` նախատեսված հանդիսությունների համար:
    Պաստա – մածուկ ատամները, տաբուրետկեքը, տմբուկեքը և պատերը փայլեցնելու համար:
    Պասուդամոյկա – ամանների լվացման կետ ճաշարանում:
    Պավեսկա – գրավոր հրաման` նշանակված օրը զինկոմիսարիատ ներկայանալու և ծառայության անցնելու համար:
    Պատ – զորամասի սահման:
    Պատասխանատու – աշխատանքային օրվա ավարտից հետո զորամասում մնացող սպա:
    Պատոկ – հոսք: Տեղափոխում:
    Պատռոն – զինամթերք, որոնց նմուշներից զինվորները կալեկցիա են հավաքում:
    Պատվի առնել – չեստ տալ: Ձեռքի ափը մոտեցնել գլխարկին:
    Պարապմունքներ – դասացուցակով նախատեսված միջոցառումներ:
    Պարկ – ավտոպարկ:
    Պարկատնտեսային – շաբաթօրյա:
    Պարտականություններ – պարտադիր գործողությունների համակարգ:
    Պարտուպե – շալվարի «սպայական» գոտի:
    Պենալ – զենքի մաքրման պարագաների փոքր մետաղյա տուփ, որը պահվում է զենքի խզակոթում:
    Պեչատ – կնիք, որը խփվում է միայն շտաբում:
    Պերեսմենկա – պոստերի հերթափոխ:
    Պերեվոդ – ստորաբաժանման փոխարինում:
    ՊԺԿ – պարտականությունների ժամանակավոր կատարող:
    Պիդռկա – ենթասաղավարտ: Գլխարկ, որը ձմռանը հագնում են սաղավարտի տակից:
    Պիսուառկա – միզարան: Շինություն, որտեղ տեղադրված է ցածրիկ կանալ, հեղուկային կարիքները հոգալու համար:
    Պիսուառչիկ – զուգարանները մաքրող հավաքարար:
    Պիսր – գրագիր: Գրասենյակային աշխատանքները կատարող զինծառայող:
    Պլան-համառոտագիր – պարապմունքների անցկացման համառոտ պլան:
    Պլաստիլին – նյութ, որի վրա խփվում են կնիքները:
    Պլաց – շարահրապարակ:
    Պլոմբ – պլաստիլինե կնիք:
    ՊԽԴ – պարկատնտեսային օր: Парко-хозяйственный день.
    ՊԿ – ԿԳ: Пулемет Калашникова.
    ՊՆ – Պաշտպանության Նախարարություն: Բանակ: Բանակային:
    ~ երշիկ – բանակային երշիկ:
    ~ խտո – բանակային խտո:
    ~ կարագ – բանակային կարագ:
    ~ հաց – բանակային հաց:
    ~ նասկի – բանակային նասկի:
    ~ պանիր – բանակային պանիր:
    ~ սապոն – բանակային օճառ:
    ~ տռ – բանակային տռուսիկ:
    Պոռնո – բառդակի կատարելագործված ձևը:
    ~ կոխել – ծառայությունը վերածել ինքնահոսի:
    Պոսլե – կրեմ թրաշից հետո:
    Պոստ – հենակետ:
    Պովըռ – խոհարար: Ճաշ եփող զինվոր:
    Պռագռամ – գլխառադ:
    Արա ես ասել էի 15-20 սմ ա ոտը գետնից հելնում, խի՞ պռագռամ արիք:
    Պռախոդ – որևէ բարձր սպայի կողմից վստահված անձ, որին թույլատրվում է ժաժ կոխել:
    ~ ուտել – որևէ բարձր սպայի կողմից լիազորություններ ստանալ:
    Պռայեկտ – պռագռամ:
    Պռապռշիկ – ենթասպա կամ ավագ ենթասպա:
    Պռավերկա – երեկոյան զբոսանք և անվանականչ:
    ~-ի մատյան – երկոյան անվանականչում ներկա-բացակա դնելու մատյան:
    Պռեդ – լծակ, որը արգելափակում/արգելաբացում է ձգանը:
    ~-ը բացել – ձգանը բերել սեղմվող ռեժիմի:
    Պռոստին – սավան:
    Պուծյովի – ծանրակշիռ, լուրջ տղա:
    Պուծյովկա – դատավճիռ: Դատվելու վտանգի առաջ կանգնեցնող:
    Պրիզիվ – զորակոչ:
    Պրիզիվնիկ – զորակոչիկ: Զորակոչմանը պատրաստվող անձ:
    Պրիսյագ – երդմնակալություն: Երդում:
    Պուրակ – հանդիսավոր արարողությունների համար նախատեսված տարածք:

    Ջ
    Ջերմաչափ – սարք, որը կախվում է սենյակներում, ջերմաստիճանը ցույց տալու համար:

    Ռ
    Ռազմական – ՌՈ: ՌՈ աշխատող:
    ~ գաղտնիք – նյութ կամ տեղեկություն, որի հրապարակումը քրեորեն պատժելի է:
    Ռազվեդկա – հետախուզություն:
    Ռազվեդչիկ – հետախույզ:
    Ռազվոդ – տողան: Ընդհանուր ժողով, որը տեղի է ունենում օրվա կարգացուցակով նախատեսված և չնախատեսված տարբեր դեպքերում և նախատեսված է լինում օրվա պլանները տալու, ծագած խնդիրները նշելու և այլ կարևոր հարցերի պարզաբանման համար:
    Ռասխոդ – ԲՉՍ:
    Ռեզակ – գրասենյակային դանակ թուղթ կտրելու և դիրքերում դանակին փոխարինելու համար:
    Ռեմռոտ – նորոգման վաշտ:
    ՌՈ – ռազմական ոստիկանություն:
    ՌՔԿՊ – ռադիո-քիմիա-կենսաբանական պաշտպանություն:

    Ս
    Սալյառկա – դիրքերում օգտագործվող շահութաբեր հեղուկ վառելիք:
    Սամավոլկա – ԶԻԼ: Զորամասի ինքնակամ լքում:
    Սակրավոր – սապյոռ:
    ~ային բահ – փոքրիկ բահ` ինժեներական և սակրավորային աշխատանքների համար:
    Սապյոռ – ականազերծող:
    Սավան – պռոստին:
    Սարանդոստիկ – սարդոստայն: Վերին աղբ:
    Սերժանտ – կրտսեր սերժանտին հաջորդող զինվորական կոչումը:
    ՍԻԱԳՕ – սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական: Իրավաբան:
    Սիռոպ – օշարակ: Թանձր հեղուկ զանգված, որին ջուր խառնելով հյութ է ստացվում:
    Սնայպեռ – դիպուկահար: ՍՎԴ-ով կամ սև նետով զինված զինվոր:
    Սնարյադ – արկ:
    Սպա – աֆիցեռ: Լեյտենանտ և ավելի բարձր կոչում ունեցող զինծառայող:
    Սպայական – աֆիցեռսկի ռազվոդ: Տողան, որով սպաները սկսում և ավարտում են աշխատանքային օրը:
    ՍՎԴ – դիպուկահար զենք:
    Սվին-դանակ – շտիկ: Ավտոմատի և ՍՎԴ-ի վրա ամրացվող սվին-դանակ, որը կցվում է նաև օրապահների վրա:
    Ստարիկ – 12-18 ամիս ծառայած զինվոր:
    Ստոդնեվկա – ծառայության վերջին հարյուր օրը: Հարյուր օր ջնջելու համար նախատեսված օրացույց:
    Սրբիչ – վաֆլիանման կոշտ կտորից արված գործվածք, սրբվելու համար:
    Սուրհանդակ – գնդի շտաբի օրապահներ, որոնք նախատեսված են գնդի հերթապահին, օգնականին և մյուս սպաներին սպասարկելու համար:
    Սև նետ – դիպուկահար խոշոր զենք:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), Skeptic (28.12.2013), V!k (29.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր միջի գազանը. բանակային օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 17:55
  2. Բանակային անեկդոտներ
    Հեղինակ՝ Միքո, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.10.2011, 17:51
  3. Գրառումներ: 11
    Վերջինը: 13.08.2009, 02:17
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •