User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Բանակային

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանակային

    Շուտով...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.08.2012), Freeman (26.08.2012), Moonwalker (26.08.2012), Sambitbaba (25.11.2012), Two-Face (18.11.2012), Աթեիստ (26.08.2012), Ամմէ (30.09.2012), Ձայնալար (26.08.2012), Շինարար (26.08.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցավ 9,5 ամիս: Ամեն ինչ սկսել էր էն պահից, երբ որ հնամաշ, խորթ գունանախշերով, անհյուրընկալ նստատեղերով ավտոբուսի դուռը փակվեց, ու բոբո ձյաձյայի արտաքինով երկու հատ ռոժ ասեցին.
    -Վերջ: Վերջացավ: Դուք բանակ եք եկել, ամեն ինչ մոռանում եք: Ուրեմն, ամեն ինչը ասում եմ մի անգամ: Ուշադիր լսեք, որ հարցեր չառաջանան: Եթե բան ունեք ասելու, դիմում եք. "Թույլ կտա՞ք պարոն կամանդիր":
    Ու ես փաստորեն ընկա մի տեղ, որտեղ անգամ խոսալու իրավունքը ձեռքբերովի ա:
    Արձակուրդ գամ, ավելի շատ կգրեմ: Վռազ եմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2012), Arpine (30.09.2012), CactuSoul (15.11.2012), erexa (30.09.2012), Freeman (30.09.2012), Lion (30.09.2012), Meme (30.09.2012), Monk (18.11.2012), Moonwalker (30.09.2012), Rammstein (30.09.2012), Sambitbaba (25.11.2012), Skeptic (23.01.2013), Smokie (30.09.2012), Tig (30.09.2012), Two-Face (18.11.2012), Ամմէ (30.09.2012), Անվերնագիր (24.02.2013), Լեո (18.11.2012), Հայկօ (01.10.2012), Ձայնալար (30.09.2012), Նաիրուհի (11.10.2012), Նիկեա (04.09.2014), Շինարար (30.09.2012), Ուլուանա (30.09.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոբո ձյաձյան հայտարարեց.
    -Չեք ծխում, չեք ուտում, անշնորհքություններ չեք խոսում: Ես ձեր համար ձեր վայենկամատի աշխատողը չեմ: Հեյ... Տղեք, ըտեղ ձեր մոտ սեքսը նորմալ ա՞ ընթանում,-դարձավ դեպի երկրորդ զույգ նստարանը, որտեղ երկու հոգնած զինվոր հենվել էին իրար,-Ուրեմն... Գնում ենք մինչև Կապան: Հիմա ես ձեր անունները կկարդամ ու կասեմ ովքեր որտեղ են ծառայելու: Անուն1 Ազգանուն1, Անուն2 Ազգանուն2, Աբելյան Հայկ… Էսքանդ ծառայելու եք Արարատ-Զոդ:
    Արարատի անունը լսելով մի փոքր թեթևացա, բայց ներսումս ինչ-որ բան շարունակում էր ինձ ուտեր: Բոլոր զգայարաններս լարված էին, ես երազի մեջ էի ինձ զգում: Հայացքս անշարժ ուղղված էր գայու ավտոյին, որ ուղեկցում էր մեզ: Րոպեները չէին անցնում: 2-3 րոպեով ավտոբուսը ճամփի հետ խաչվող ռելսերի մոտ կանգնեց, որ գնացքին ճամփա տա: Էդ րոպեները կես ժամ թվացին: Պատուհանից գյուղերը արդեն հաջորդում էին մեկը մյուսին: Մի 2-3 ժամից հասանք Արտաշատ, Շահումյան, Խոր Վիրապ, Ավշար… Տղեքը ցելոֆանները բացել են, արդեն մեր կամանդիրները զիջումների են գնացել: Թույլատրել են տղեքին ծխել, մոխիրը կտցնել շշերի մեջ: "Արարատ" գրությունը տեսա: Կողքիս տղեն բջջայինով թաքուն տնեցիքին գրում ա ուր ա ընկել: Ժամը նայում եմ, ընդամենը 40 րոպե ա անցել ուղևորությունից: Տենաս 2 տարին ոնց ա անցնելու: Ու նորից տասնամյակներ տևող րոպեներ… Վերջապես հասանք: Ոտերս ինձ ենթարկելով, տուլիկս* քաշ տալով, հետևում եմ 2 բախտակիցներիս: 4 պատերից էն կողմ չգիտենք մեր գլխի գալիքը: Մտանք մի շինություն, որի ներսում ավտոմատը ձեռին արձան ա կանգնած: Մի քիչ ուշադրությունս լարում եմ, նկատում եմ զինվոր ա: Հիմա մեզ առանձին-առանձին են կանչում: Հետաքրքրվում են ով եմ, ով ա տանն ապրում, ինչով եմ զբաղվում: Խուսափում եմ, բայց աշխատում եմ մաքսիմալ ճիշտ պատասխանեմ: Երեքիս տարան մեր զորանոցը, որտեղ էլ անցնելու էր մեր կարանտինը**: Մտնում ենք մի փոքր սենյակ, որի դռան վրա գրած էր. "գրասենյակ": Գրասենյակ, օֆիս... Հմ... Իսկ օֆիսում ֆորմով լիքը մարդիկ: Մեկի շորի վրա մետաղից նշան ա խփած... Ուրեմն աֆիցեր չի: Մեկի շորի վրա մետաղից նշան չկա, ուրեմն զինվոր ա... Ինձ հարցնում ա.
    -Ապեր ո՞րտեղից ես:
    -Մանումենտ:
    -Քանի՞ տարեկան ես:
    -22
    -Խի՞ ես ուշ եկել:
    -Ավարտել եմ:
    -Ի՞նչ բաժին:
    -Մաթեմատիկայի:
    -Ինձ կարա՞ս մաթեմ սովորացնես:
    Խոստացա, որ եթե շատ ուզի, կսովորացնեմ: Որպես երախտիք, անկեղծորեն փարվեց ինձ: Հետո մեզ հեռախոս տրամադրեցին, զանգեցինք, տնեցիքին ասեցինք ուր ենք ընկել: Փաստորեն, օֆիսի զինվորները հեռախոս էլ են պահում: Մեզ ուղեկցեցին մի ուրիշ սենյակ, որտեղ արդուկի սեղաններ էին դրած: Ու մեր ցելոֆանները դատարկվեցին 10 րոպեում: Հետո նորից գնացինք օֆիս, որտեղ արդեն մի ուրիշն էր նստած, էլի առանց մետաղյա նշանի: Մեր տվյալները լրացրեց: Բախտակից ընկերս վարորդ դուրս եկավ:
    -Պռավա բերել ե՞ս:
    -Հա ապեր:
    -Տղա ջան, ես քո համար ապեր չեմ: Ես քո կամանդիրն եմ, կոչումս էլ լեյտենանտ է:
    Ու ես նկատեցի, որ բուշլաթի*** վրա երկու հատ փոքր աստղ ա ասեղնագործած: Փաստորեն, սպա-զինվոր տարբերությունը հասկացա:
    Մեզ արդեն ուղեկցեցին ընդհանուր սենյակը, մյուս զինվորների հետ ծանոթանալու:

    ------------------------------
    *Տուլիկ-ցելոֆան՝ իրերի կամ ուտելիքի պարունակությամբ
    **Կարանտին-զինվորական ծառայության սկզբնական՝ մինչև զինվորական երդումն ընկած շրջանը, երբ նորակոչիկները կտրված են արտաքին աշխարհից
    ***Բուշլաթ-զինվորական ձմեռային վերարկու
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2012), Arpine (14.11.2012), CactuSoul (15.11.2012), Chuk (14.11.2012), ivy (18.11.2012), Lion (15.11.2012), Monk (18.11.2012), Rammstein (18.11.2012), Skeptic (23.01.2013), Smokie (15.11.2012), Tig (29.09.2013), Two-Face (18.11.2012), Արամ (30.09.2013), Լեո (18.11.2012), Նաիրուհի (16.11.2012), Նիկեա (04.09.2014), Ուլուանա (15.11.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարանտինում որ նոր էի եկել, ինձ ամենաշատը զվարճացնում էին մարդկանց մականունները: Բանակում մականունները բաժանված են մի քանի խմբի:
    1. Ըստ բնակավայրերի:
    ա) Սևանցի, Մարտունեցի, Ախտեցի (Հրազդանից)
    բ) մարդկանց դիմում են հենց բնակավայրի անվանումով` Աբարան, Արտաշատ, Քյավառ
    Օրինակ`
    -Արտաշատ, կայֆ ա՞ տվել:
    գ) բնակավայրերի կրճատ անվանումով` Հոկո, Աբո, Իջո, Քյով, Կիրով, Շմշո:
    -Իջո, Աբոյի զարյադչնիկը մոտդ ա՞:
    Երևանցիներին դիմում են ըստ համայնքի, թաղի:
    2. Ըստ արտաքինի
    Չխկո, Չոռնի, Կյաժ, Սիմպո, Սեքսի, Դունչ (դնչի թերություններով), Լոշտ, Պոնչ, Գոնչ (Պոնչի մեծ տեսակը), Ճպլ (մազաթափված գլխով):
    Սրանք շատերի համար քաղաքացիական մականուններ էլ են եղել:
    3. Ըստ զբաղմունքի
    Ֆեռշեր (բուժակ, фельдшер), Մաթեմատիկոս, Գիժ (որից ոչ մի Գիժ չի վիրվորվում), Թլիկ:
    4. Ըստ ազգության:
    Ի դեպ, մեր մոտ բացի հայերից, պատահում էին եզդիներ, ռուսներ, քրդեր, ուկրաինացիներ:
    5. Ազգանունով կամ անվան կրճատ ձևով:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (31.12.2013), Chuk (18.11.2012), ivy (18.11.2012), Lion (19.11.2012), Monk (18.11.2012), Rammstein (18.11.2012), Skeptic (23.01.2013), Smokie (19.11.2012), Tig (29.09.2013), Two-Face (18.11.2012), Անվերնագիր (24.02.2013), Նաիրուհի (26.11.2012), Նիկեա (04.09.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զորանոցը, որտեղ հանգրվանում էր կարանտինը, նախատեսված էր 1 վաշտի համար: Ամեն զորանոց իրա մեջ պարունակում ա.
    *Զենքի պահասենյակ
    Վաշտի անձնակազմի զենքերը պահելու համար: 2 դռները կողպեքով փակած-պլոմբած են, իսկ բանալիները մենակ մի հոգու մոտ ա գտնվում: Զենքերի նկատմամբ ուշադրությունը շատ մեծ ա: Ո՞վ ա գժվել զինվորին թեկուզ իրա սեփական զենքը վստահի:
    *Ննջարան
    Մի քանի սենյակից ա կազմված: Ամեն սենյակում մակերեսի մեծ մասը զբաղեցնում են երկաթյա ճաղերով ու ցանցով սարքված երկհարկանի անկողինները: Դեմ-դիմաց՝ մեջտեղը նեղ արանքով, ոնց որ տները փողոցում: Ամեն անկողին իրա տաբուրետկեն ունի, ամեն 4 անկողին՝ իրա երկհարկանի պահարանը: Ու չնայած չի թույլատրվում անկողիններին պառկել, զինվորը ազատ ժամանակը անց ա կացնում հիմնականում պառկած:
    *Տեղեկատվության ու ժամանցի սենյակ
    Սրան ասում են լսարան: Զինվորների սիրած տեղն ա, որովհետև հեռուստացույց ա դրած՝ DVD փլեյերով: Բարձրաճաշակ երաժշտությունը բարձրաստիճան զինվորների համար ապահովված ա: Բացի դրանից՝ իրիկունները ու գիշերները քաղաքացիական հաճույքների համար լավ տեղ ա: Բանալին հիմնականում զինվորներին ա վստահվում:
    *Լվացարան-զուգարան
    Լվացվելու սենյակում միջինը ամեն 10 հոգուն մի լվացարան ա հասնում: Համարյա նույնքան էլ զուգարան, բայց շատ վաշտերում զուգարանները փակված են: Օգտվում են կամ ընդհանուր գնդի համար նախատեսված զուգարանից, կամ մոտակա բաց զուգարանից:
    Չգիտեմ մյուս զորամասերում ոնց, մեր մոտ լվացվելու սենյակը ավլել-մաքրելը "թեմա" չի համարվել: Դա օրապահների վրա ա: Եթե լվացարանի մեջ էլ օճառ ա ընկնում, վերցնում են: Զուգարանը մաքրելու համար գոյություն ունեն քաղաքացիական մարդիկ:
    *Պահեստանոց
    Նախատեսված ա զինվորների ունեցվածքը պահելու համար: Բացի դրանից՝ պահվում են զրահներն ու սաղավարտները: Սա ավելի հարմար տեղ ա խմելու համար, բայց շատ փոքր ա խնջույքների համար:
    *Կենցաղային սպասարկման սենյակ
    Ստեղ տեղադրված են արդուկի սեղանները, գործիքներ՝ կենցաղային կարիքների համար, հիմնականում շորերի ու կոշիկների հետ կապված: Նորից ուտել-խմելու համար լավ տեղ ա:
    *Գրասենյակ
    Այլ կերպ՝ աֆիցերսկի: Սպաները նախընտրում են գրասենյակները, որովհետև մի քիչ հարմարությունները շատ են: Բնական ա, որոշ զինվորների համար էլ ա մուտքը բաց:

    0-6 ամսվա ծառայողները կոչվում են մալադո (молодой-երիտասարդ): Ամենածանր կյանքը հենց մալադոյինն ա: Աշխատանքը շատ, վերաբերմունքը կողմնակալ, բայց ամենածանրը են ա, որ գիտակցում ես նոր ես կտրվել տնից, նոր ես ընկել էն աշխարհը ու շատ երկար ժամանակ կա առջևում: Ամեն ժամը դժվար ա անցնում: Մալադոները շատ հաճախ են փորձում խուսափել ծառայությունից, թեկուզ ժամանակավորապես: Միջոցները տարբեր են՝ ամենաթեթևից ամենածայրահեղ.
    ա) ժամանակը անցկացնել զուգարանում կամ մի ուրիշ թաքստոցում՝ թեկուզ 10-15 րոպե խլելու համար
    բ) հաճախակի դիմել բուժկետ, հաճախ չունենալով ոչ մի հիմնավոր պատճառ
    գ) պատից դուրս թռնել, թեկուզ կես ժամ դրսում գտնվելու համար
    դ) պլաններ մշակել ծառայությունից երկարաժամկետ կամ վերջնականապես խուսափելու համար, օրինակ՝ երակները բացելով, գիժ ձևանալով
    Հետո, երբ շատ-շատերը դրա համար պատիժ են ստանում, դառնալով մի տարվա ծառայող, շատ են ափսոսում: Հենց սկզբից պետք ա հասկանալ, որ խուսափելու միջոցներ ման գալու ամենալավ ժամանակը բանակ չեկած ժամանակն էր:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.11.2012), Lion (19.11.2012), Monk (18.11.2012), Skeptic (23.01.2013), Նաիրուհի (26.11.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2011 թ., դեկտեմբերի 15, ժ. 06:25
    Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Դիմացինիս քաչալ գլուխը չէր երևում մառախուղի միջից:
    -Վա՜շտ, հավսա´ր…
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -Թողնե´լ...
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -*cough*
    -Վա՜շտ, հավսա´ր… Զգա´ստ
    Ես դեռ իմ քաղաքացիական շորերով էի ու չէի զգում ցուրտը: Մի քանի օրից առանց բուշլաթ ես էլ էի սկսելու առավոտ լույսը չբացված վազելն ու վարժություններ անելը:

    ժ. 07:25
    Ճաշարանում խտացրած կաթ էլ ե՞ն տալի: Չգիտեի: Մի 2-3 կտոր հաց կերա, չկշտացա: 4-րդ կտորի վրա "ոտքի" տվեցին:

    ժ. 09:45
    Կոյկեքի վրա արգելվում ա պառկել: Նորակոչիկներին հեռախոսներ արգելվում ա պահել: Կարանտինի սերժանտներին կարելի ա ներքին կարգով:

    Պարզվում ա, նորակոչիկներից մեկին ՌՈ աշխատողը հարցուփորձ էր արել, հեռախոս ունի՞, թե չէ: Զինվորը բնականաբար բացասական պատասխան էր տվել:
    -Իսկ ո՞րտեղից ես հեռախոս ճարում տուն խոսալու համար:
    -Մեր սերժանտից:

    Խեղճ սերժանտը հեռախոսին հրաժեշտ տվեց:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.09.2013), CactuSoul (29.09.2013), Moonwalker (29.09.2013), Skeptic (29.09.2013), Smokie (29.09.2013), Tig (29.09.2013), Անվերնագիր (29.09.2013), Արամ (30.09.2013), Նաիրուհի (29.09.2013), Նիկեա (04.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր միջի գազանը. բանակային օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 17:55
  2. Բանակային անեկդոտներ
    Հեղինակ՝ Միքո, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.10.2011, 17:51
  3. Գրառումներ: 11
    Վերջինը: 13.08.2009, 02:17
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •