User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Բանակային

  1. #16
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո-Ս

    Ո
    Ոչ մի կերպ – չէ: Ոչ: Չէ, այ …: Աֆիցերին տրվող բացասական պատասխան:
    Ոջիլ – փոքր սպիտակ միջատ, որը հայտնվում է զինվորների հագուստների դժվարամատչելի արանքներում և այդտեղից տարածվում:

    Չ
    Չայնի – թեյարան:
    Չանթ – լաթիկ:
    Չանող – ինչ-որ պատճառաբանությամբ գործ չանող: Չաշխատող:
    Չաստ – զորամաս:
    Չարխ – ճար: Հնար:
    Չափաբաժին – 1 զինծառայողին հասնող սննդի ցուցակ:
    Չեռպակ – ծառայության երկրորդ կիսամյակում գտնվող զինվոր:
    Չեստ – պատիվ:
    Չխոլ – պատյան:
    Չստիկ – հողաթափ:

    Պ
    Պագոն – ուսադիր:
    Պադախռան – կառաուլի կողմից հսկողության տակ:
    Պադմատռասնիկ – մահճակալի ցանցավոր կարկասի և դոշակի արանքը ձգվող կտոր:
    Պադմեննի – փոխնորդ համազգեստ, որը հագնում են հիմնական համազգեստը որոշ ժամանակահատվածքում մաքուր պահելու կամ լվանալու համար:
    Պադյոմ – առավոտյան վերկաց:
    Պադսումկա – մագազինների պայուսակ:
    Պալըչկա – ամսական դրամական բավարարում:
    Պալիգոն – հրաձգարան:
    Պալկա – գնդի հրամանատար:
    Պալկավո – գնդային (զուգարան): Գնդի հասարակական զուգարանը, որտեղ տարբեր ստորաբաժանումների զինվորներ հոգում են իրենց կարիքները:
    Պահակադիր – ժամապահներին հերթափոխող անձ:
    Պահակախումբ – կառաուլ:
    Պահակակետ – ժամապահի տարածքը, որտեղ նա տանում է ծառայությունը:
    Պահակային ավան – կառաուլի հանգրվանման տարածք, որտեղ գտնվում է պահակատունը:
    Պահակապետ – նաշկառ:
    Պահակատուն – կառաուլկա:
    Պահեստ – կարևոր նշանակության օբյեկտներ, որոնք հսկվում են պահակախմբի կողմից:
    Պահեստանոց – կապտյորկա: Սենյակ, նախատեսված զինվորների անձնական իրերի պահեստավորման համար:
    Պահեստապետ – պահեստի պարունակության համար պատասխանատու:
    Պահպանակ – պռեդ:
    Պայթյուն – դիմակի պատռում: Տրաքելու պրոցեսը:
    Արա էս Սուրոն հենց պատոկ եղավ մեր վաշտ, երկրորդ օրը պայթյունը հելնելու ա:
    ~ աջից – հրաման, որի ժամանակ շարքը ցրիվ է լինում դեպի ձախ:
    ~ ձախից – հրաման, որի ժամանակ շարքը ցրիվ է լինում դեպի աջ:
    ~ կենտրոնից – հրաման, որի ժամանակ շարքը ցրիվ է լինում աջ և ձախ:
    Պայմանագրային – աշխատավարձով ծառայող:
    Պաշտոն – որոշակի լիազորությունների համալիր, որը տրվում է կոչման, ծառայության մեջ ունեցած փորձի հիման վրա:
    Պաչիվ – ենթակար: Կիծելի օձիգի ներսից կարվող շերտ, օձիգը վզի կեղտից պաշտպանելու համար:
    Պառադնի – համազգեստ` նախատեսված հանդիսությունների համար:
    Պաստա – մածուկ ատամները, տաբուրետկեքը, տմբուկեքը և պատերը փայլեցնելու համար:
    Պասուդամոյկա – ամանների լվացման կետ ճաշարանում:
    Պավեսկա – գրավոր հրաման` նշանակված օրը զինկոմիսարիատ ներկայանալու և ծառայության անցնելու համար:
    Պատ – զորամասի սահման:
    Պատասխանատու – աշխատանքային օրվա ավարտից հետո զորամասում մնացող սպա:
    Պատոկ – հոսք: Տեղափոխում:
    Պատռոն – զինամթերք, որոնց նմուշներից զինվորները կալեկցիա են հավաքում:
    Պատվի առնել – չեստ տալ: Ձեռքի ափը մոտեցնել գլխարկին:
    Պարապմունքներ – դասացուցակով նախատեսված միջոցառումներ:
    Պարկ – ավտոպարկ:
    Պարկատնտեսային – շաբաթօրյա:
    Պարտականություններ – պարտադիր գործողությունների համակարգ:
    Պարտուպե – շալվարի «սպայական» գոտի:
    Պենալ – զենքի մաքրման պարագաների փոքր մետաղյա տուփ, որը պահվում է զենքի խզակոթում:
    Պեչատ – կնիք, որը խփվում է միայն շտաբում:
    Պերեսմենկա – պոստերի հերթափոխ:
    Պերեվոդ – ստորաբաժանման փոխարինում:
    ՊԺԿ – պարտականությունների ժամանակավոր կատարող:
    Պիդռկա – ենթասաղավարտ: Գլխարկ, որը ձմռանը հագնում են սաղավարտի տակից:
    Պիսուառկա – միզարան: Շինություն, որտեղ տեղադրված է ցածրիկ կանալ, հեղուկային կարիքները հոգալու համար:
    Պիսուառչիկ – զուգարանները մաքրող հավաքարար:
    Պիսր – գրագիր: Գրասենյակային աշխատանքները կատարող զինծառայող:
    Պլան-համառոտագիր – պարապմունքների անցկացման համառոտ պլան:
    Պլաստիլին – նյութ, որի վրա խփվում են կնիքները:
    Պլաց – շարահրապարակ:
    Պլոմբ – պլաստիլինե կնիք:
    ՊԽԴ – պարկատնտեսային օր: Парко-хозяйственный день.
    ՊԿ – ԿԳ: Пулемет Калашникова.
    ՊՆ – Պաշտպանության Նախարարություն: Բանակ: Բանակային:
    ~ երշիկ – բանակային երշիկ:
    ~ խտո – բանակային խտո:
    ~ կարագ – բանակային կարագ:
    ~ հաց – բանակային հաց:
    ~ նասկի – բանակային նասկի:
    ~ պանիր – բանակային պանիր:
    ~ սապոն – բանակային օճառ:
    ~ տռ – բանակային տռուսիկ:
    Պոռնո – բառդակի կատարելագործված ձևը:
    ~ կոխել – ծառայությունը վերածել ինքնահոսի:
    Պոսլե – կրեմ թրաշից հետո:
    Պոստ – հենակետ:
    Պովըռ – խոհարար: Ճաշ եփող զինվոր:
    Պռագռամ – գլխառադ:
    Արա ես ասել էի 15-20 սմ ա ոտը գետնից հելնում, խի՞ պռագռամ արիք:
    Պռախոդ – որևէ բարձր սպայի կողմից վստահված անձ, որին թույլատրվում է ժաժ կոխել:
    ~ ուտել – որևէ բարձր սպայի կողմից լիազորություններ ստանալ:
    Պռայեկտ – պռագռամ:
    Պռապռշիկ – ենթասպա կամ ավագ ենթասպա:
    Պռավերկա – երեկոյան զբոսանք և անվանականչ:
    ~-ի մատյան – երկոյան անվանականչում ներկա-բացակա դնելու մատյան:
    Պռեդ – լծակ, որը արգելափակում/արգելաբացում է ձգանը:
    ~-ը բացել – ձգանը բերել սեղմվող ռեժիմի:
    Պռոստին – սավան:
    Պուծյովի – ծանրակշիռ, լուրջ տղա:
    Պուծյովկա – դատավճիռ: Դատվելու վտանգի առաջ կանգնեցնող:
    Պրիզիվ – զորակոչ:
    Պրիզիվնիկ – զորակոչիկ: Զորակոչմանը պատրաստվող անձ:
    Պրիսյագ – երդմնակալություն: Երդում:
    Պուրակ – հանդիսավոր արարողությունների համար նախատեսված տարածք:

    Ջ
    Ջերմաչափ – սարք, որը կախվում է սենյակներում, ջերմաստիճանը ցույց տալու համար:

    Ռ
    Ռազմական – ՌՈ: ՌՈ աշխատող:
    ~ գաղտնիք – նյութ կամ տեղեկություն, որի հրապարակումը քրեորեն պատժելի է:
    Ռազվեդկա – հետախուզություն:
    Ռազվեդչիկ – հետախույզ:
    Ռազվոդ – տողան: Ընդհանուր ժողով, որը տեղի է ունենում օրվա կարգացուցակով նախատեսված և չնախատեսված տարբեր դեպքերում և նախատեսված է լինում օրվա պլանները տալու, ծագած խնդիրները նշելու և այլ կարևոր հարցերի պարզաբանման համար:
    Ռասխոդ – ԲՉՍ:
    Ռեզակ – գրասենյակային դանակ թուղթ կտրելու և դիրքերում դանակին փոխարինելու համար:
    Ռեմռոտ – նորոգման վաշտ:
    ՌՈ – ռազմական ոստիկանություն:
    ՌՔԿՊ – ռադիո-քիմիա-կենսաբանական պաշտպանություն:

    Ս
    Սալյառկա – դիրքերում օգտագործվող շահութաբեր հեղուկ վառելիք:
    Սամավոլկա – ԶԻԼ: Զորամասի ինքնակամ լքում:
    Սակրավոր – սապյոռ:
    ~ային բահ – փոքրիկ բահ` ինժեներական և սակրավորային աշխատանքների համար:
    Սապյոռ – ականազերծող:
    Սավան – պռոստին:
    Սարանդոստիկ – սարդոստայն: Վերին աղբ:
    Սերժանտ – կրտսեր սերժանտին հաջորդող զինվորական կոչումը:
    ՍԻԱԳՕ – սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական: Իրավաբան:
    Սիռոպ – օշարակ: Թանձր հեղուկ զանգված, որին ջուր խառնելով հյութ է ստացվում:
    Սնայպեռ – դիպուկահար: ՍՎԴ-ով կամ սև նետով զինված զինվոր:
    Սնարյադ – արկ:
    Սպա – աֆիցեռ: Լեյտենանտ և ավելի բարձր կոչում ունեցող զինծառայող:
    Սպայական – աֆիցեռսկի ռազվոդ: Տողան, որով սպաները սկսում և ավարտում են աշխատանքային օրը:
    ՍՎԴ – դիպուկահար զենք:
    Սվին-դանակ – շտիկ: Ավտոմատի և ՍՎԴ-ի վրա ամրացվող սվին-դանակ, որը կցվում է նաև օրապահների վրա:
    Ստարիկ – 12-18 ամիս ծառայած զինվոր:
    Ստոդնեվկա – ծառայության վերջին հարյուր օրը: Հարյուր օր ջնջելու համար նախատեսված օրացույց:
    Սրբիչ – վաֆլիանման կոշտ կտորից արված գործվածք, սրբվելու համար:
    Սուրհանդակ – գնդի շտաբի օրապահներ, որոնք նախատեսված են գնդի հերթապահին, օգնականին և մյուս սպաներին սպասարկելու համար:
    Սև նետ – դիպուկահար խոշոր զենք:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), Skeptic (28.12.2013), V!k (29.12.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վ-Ֆ

    Վ
    Վահանակ – դազոռ մեկնելուց զենքի անվտանգ լիցքավորում և լիցքաթափում կատարելու համար սարքված հարմարանք:
    Վայենկամատ – մարմին, որը անձին բանակ է ուղարկում:
    Վաշտ – գումարտակի բաղադրիչ ստորաբաժանում, որին էլ հատկացվում է առանձին մուտք:
    Վառըչնի – ճաշարանի վերակարգում աշխատող անձ, որը օգնում է խոհարարներին:
    Վատնի – ձմեռային շալվարի կամ բուշլաթի ներսից միացվող բամբակե ներքնակ:
    Վարորդ – շոֆեր:
    Վենա
    ~ մտնել – նիրյադ լինել:
    ~ քցել – երակ փրթել:
    Վեշավո – ուսապարկ, որի մեջ դասավորվում են առաջին անհրաժետության իրեր` ուղևորությունների և ժամանակավոր տեղափոխությունների համար:
    Վերակարգ – որոշակի անձանց խումբ, որոնք զբաղվում են վաշտերում և գնդի մնացած կարևոր շինություններում բնականոն աշխատանքի շուրջօրյա ապահովմամբ և որոնք հերթափոխվում են ամեն օր երեկոյան:
    Վերկաց – պադյոմ: Առավոտյան արթնացման զզվելի պրոցես:
    Վիլիս – գնդի խոշոր պաշտոնատար անձանց ծառայության ժամանակ սպասարկող մեքենա:
    Վիշկա – դիտաշտարակ:
    ՎԻՊ – զինվորների շրջանում ամենատարածված սիգարետը:
    ՎՔՆ – վառելիքա-քսանյութեր:

    Տ
    Տաբել – պոստերում ծառայած սպաներին լրացուցիչ գումար տրամադրող ցուցակ:
    Տաբուրետկա – աթոռակ: Առանց հենակի չորքոտանի կոշտ աթոռ, որը լինում է յուրաքանչյուր մահճակալի մոտ:
    Տագնապ – ուսումնական կամ մարտական ազդանշան, մարտական գործողությունների կամ դրանց իմիտացիայի անցնելու վերաբերյալ:
    Տանկ – որձ զրահամեքենա:
    Տանկային – գումարտակ: Գնդի տանկային ստորաբաժանում:
    Տապիկ – հեռախոսային ապարատ, որը աշխատում է լարային կապով:
    Տապչան – փափուկ ուղղանկյուն մակերես, նախատեսված դիրքերում հանգիստը քիչ թե շատ տանելի դարձնելու համար:
    Տաս – десятка: Էլիտարոտ տաքսի:
    Տասովկա – ճար:
    Տասովշիկ – տաքսի: Ուրիշի համար անձնական ճար տեսնող:
    Տասովչիկ – տասովշիկ:
    Տարածք – ամեն օր մաքրման ենթակա հատված:
    ~ հելնել – մաքրություն անել: Մաքրության համար տարածք դուրս գալ:
    Տարհանում – հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում անձնակազմի էվակուացում:
    Տափաշիշ – ջրի ալյումինե տարա, որը երկար ուղևորությունների կամ ամառվա շոգի ժամանակ կցվում է զինվորի վրա:
    Տաքսի – տասովչիկ: Գծի տակ քշող զինվոր: Զնակով զինվոր:
    Տեղաբաշխում – անձնակազմի բաշխումն ըստ անկողինների: Շտատով բաշխում:
    Տեղում – հրաման, որով զինծառայողը կամ շարքը շարային քայլից անցնում է տեղում քայլելու ռեժիմի:
    Տմբուշկա – 1. Կողապահարան: 2. Վաշտի մուտքի մոտ գտնվող պահարանիկ, որի կողքը, պատվանդանի վրա իր ծառայությունն է տանում կանգնած օրապահը:
    Տողան – 1. Ռազվոդ: 2. Շարքի ճակատային մասը:
    Տրաքացնել – դիմակը պատռել: Բացահայտել սին ու փուչ էությունը:
    Տրաքել – 1. Դիմակը պատռվել: Սին ու փուչ էությունը բացահայտվել: Կորցնել ազդեցությունը: 2. Հոտ հանել:
    Տրիբունա – շարահրապարակի դիմացի բարձր հարթակ:
    Տրյապկա – փալաս: Անհարգանք, անինքնասեր զինծառայող:
    Տուլիկ – 1. Կարևոր ապրանքներով կամ ուտելիքով լցված տոպրակ: 2. Ունեցվածք:
    Տույժ - ծառայության մեջ ետխաղացման, թերացման, անբարեխիղճ և անկարգապահ ծառայության համար տրվող պատիժ:

    Ց
    Ցեխ – արտադրամաս: Մթերքների մշակման սենյակ ճաշարանում:
    Կառտոշկի ~ - բանջարեղենների մշակման արտադրամաս:
    Ձկան ~ - ձկնամշակման սենյակ:
    Մսի ~ - միս մշակելու սենյակ:
    Ցրել – քանդել շարքի շարային դասավորվածությունը:
    Ցրիչ – պահակադիր:

    ՈՒ
    Ուազիկ – շտապ օգնության մեքենա:
    Ունիվալկա – սենյակ-լվացարան:
    Ուչեբկա – ուսումնական զորամաս:
    Ուստավ – կանոնադրություն: Կանոնադրական: Կանոնադրորեն:
    ~-ի գիրք – կանոնագիրք:
    Ուվալնենի – ազատ արձակում:
    Ուվալնյատ – զորացրում: Պահեստազորում գրանցում:

    Փ
    Փալաս – քռչ: Անհարգանք զինծառայող:
    Փեջ – սալյարկի վառարան:
    Փլեխ - էս սմայլիկից:
    Փշալար – զորամասում, դիրքերում հաճախ օգտագործվող լար, անցանկալի տեղաշարժերը խանգարելու համար:
    Փոխգնդապետ – մայորին հաջորդող զինվորական կոչումը:
    Փրփուր – անվնաս և մաքուր սափրվելու միջոց, որը օգտագործվում է հատակը փայլեցնելու և քնած զինվորի վրա զվարճանալու համար:
    Փուռ – հացի ցեխ, որտեղից ուշ գիշերը կարելի է տաք հաց գնել:
    ~-ը տալ – դայաղ անել:
    ~-ը գնալ – դայաղ լինել: Կոճկվել:
    Արա Գեղամիկ, խի՞ տմբուշկին չես: Մեռանք փուռը էթալով:
    Փուռավիկ – դայաղչի:
    Փուռնչի – փուռավիկ:

    Ք
    Քըռչ – փալաս: Տրյապկա:
    Քֆուր – բառ, որի օգտագործումն արգելվում է դիմացինների` հեռախոսով խոսալու դեպքում:
    Տղեք քֆուր չանեք:

    Օ
    ՕԶԿ – ՌՔԿՊ կոստյում շրջապատի թունավոր ազդեցությունից պաշտպանելու համար:
    Օչերեդ – կրակահերթ: Ձգանի մեկ սեղմումով 2 և ավել կրակոց թողնելու ռեժիմ:
    Օպտիկա – զենքին ամրացվող տեսողական սարքեր:
    Օտպուսկ – զորամասի տարածքից մի քանի օրով արձակում:
    Օրապա – շտիկով զինված, վաշտի մուտքի մոտ նստող և արտաքին աշխարհի վտանգներին գյոզ դնող զինվոր, որը մտնում է վերակարգի մեջ և նախատեսված է գիշերային ժամերին շախի կանգնելու, վտանգավոր աֆիցերների ժամանումից վաշտը պաշտպանելու, նրանց մուտք գործելու դեպքում «զգաստ» ազդանշան տալու, լվացարանը մաքրելու, զիբիլը թափելու և խանութ գնալու համար: Ինչպես բոլոր վերակարգող անձինք, փոխարինվում է ամեն օր:
    Օրապահ – օրվա վերակարգի մեջ մտնող զինվոր, որի պարտականությունների մեջ են մտնում զինանոցի հսկումը, վաշտի մաքրությունը, գիշերային ժամերին վաշտի անխափան կյանքը, սպաների դիմավորումը:
    Օրվա կայֆացուցակ – օրվա կարգացուցակի ժաժ տարբերակը:
    Օրվա կարգացուցակ – օրվա մեջ տարվող ծառայության բաշխումը ըստ օրվա ժամերի:

    Ֆ
    Ֆառսունկա – վառարանի տարա, որի մեջ այրվում է վառելիքը:
    Ֆեռշեր – զինծառայող, որը կատարում է վաշտի սանիտարի դեր և ապահովում է զինվորների կապը բուժկետի հետ:
    Ֆիզո – մարմնամարզություն: Առավոտյան վերկացից հետո կամ դասացուցակով նախատեսված ժամերին անցկացվող ֆիզիկական պարապմունքների համալիր:
    Ֆինանսիստ – գնդի ֆինանսական հարցերով զբաղվող սպա:
    Ֆոռմա – զինծառայողի նախշավոր հագուստը: Համազգեստ:
    Ֆուռազոլիդոն – լուծի դեղ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), Skeptic (28.12.2013), V!k (29.12.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ բանակում հեռախոս պահելու մասին:
    Կարանտինում ցանկացած կոչում ունեցող վախ էր ներշնչում հեռախոսների պահով: Հասարակ լեյտենանտը կամ պայմանագրային սերժանտը հեռախոս էր վերցնում: Իսկ պրիսյագից հետո արդեն էդքան էլ սարսափելի չի:
    Ոչ բոլոր աֆիցեռներն են, որ հեռախոս են վերցնում: Շատերը ներքին կարգով թույլատրում են: Ոչ սպայական կոչում ունեցողները հեռախոս չեն վերցնի: Վերցնելու դեպքում էլ ճշտով կարելի ա վազվռատ անել: Լեյտենանտները նույնպես: Իսկ վաշտի հրամանատարները՝ ավագ լեյտենանտի ու կապիտանի կոչումով, եթե դաբրո չունես, կամ հետները մոտիկ չես, շատ հնարավոր ա վերցնեն: Բայց մի փոքր հետները մոտիկություն անես, արդեն նորմալ ա: Ընդհանրապես, վաշտի հրամանատարները, եթե ինչ-որ բանով քեզ վստահում են, կամ եթե էդքան արած ունես, հանդուրժում են իրանց ազգանունով դիմելը, պատվի չառնելը, համազգեստի խախտում թույլ տալը կամ հեռախոս պահելը: Ավելի բարձր կոչում-պաշտոն ունեցողները արդեն հիմնականում հեռախոս են վերցնում, դայաղվում են պատվի չառնելու դեպքում, կամ որ կոչումով չես դիմում: Զգույշ եղեք նաև էն մայորներից, որոնք ձեր գումարտակից չեն: Հատկապես եթե ուրիշ գումարտակների հրամանատար են:
    Գնդի հրամանատարի տեղակալները արդեն համընդհանուր "սարսափ" են: Իրանց հետ եղեք ուստավի մեջ: Հատկապես եթե ձեր մոտ հեռախոս են նկատել, հավանաբար անվերադարձ կկորցնեք:
    Երեկոյան ժամերին, երբ որ աֆիցեռները տուն են գնացել, վաշտի ներսում արդեն արխային կարելի ա օգտվել հեռախոսից "տղեք քֆուր չանեք" կախարդական խոսքերից հետո: Եթե գումարտակի կամ գնդի օրվա պատասխանատու սպան ներս մտնի, օրապահը "զգա՛ստ" սիգնալը կտա, ու ըստ դրա կորոշեք ինչ անել:
    Ավելի հարմար ա ադբոյից հետո տուն խոսալը, չնայած պատասխանատուն էլի կարող ա մտնի: Գնդի հրամանատարի որոշ տեղակալներ կամ որոշ հերթապահներ սովորություն ունեն գիշերվա ժամերին վաշտեր մտնել ու անկողինների մեջ քուջուջ անել-հեռախոս ման գալ: Լեգենդներ կան, որ ոմանք մատռասների տակ էլ էին նայում: Դրա համար հեռախոսները ու զարյադչնիկները վստահելի տեղերում ա պահվում: Օրինակ՝ բարձի կամ մատրասի մեջ կարելի ա փոքր ճեղք բացել, հեռախոսը խոթել բրդի արանքը: Օգնում ա: Բայց էսօրվա բանակում էդ ձև ստուգումները շատ հազվադեպ երևույթ են:
    Զարյադչնիկները հաճախ են պետք գալիս: Ամենատարածվածը էսօրվա բանակում դրանք բարակ Նոկիայի զարյադչնիկներն են: Ամեն մարդ չի, որ հեռախոսի հետ զարյադչնիկ էլ ա պահում: Դրա համար էլ կան "կտրած" զարյադչնիկներ, որ ունիվերսալներից 4-5 անգամ արագ են լիցքավորում: Զարյադչնիկը ծերից կտրում են, 2 լարերը խոթում ակումլյատրի ու ելուստների արանքը: Ուղղակի պետք ա իմանալ որ գույնն ա մինուսը, որը պլյուսը: Էն տեղերում, որտեղ հոսանք չկա, էլեմենտներ են օգտագործվում: Էլեմենտները իրար միացնելով ստանում են մի քանի վոլտ լարում, ու էլեմենտների ծայրերին 2 հատ լար են միացնում՝ պլյուս ու մինուս: Չնայած ակումուլյատրի համար վնասակար ա, թանկ ա ու էդքան էլ արդյունավետ չի, բայց թե սա միակ եղանակն ա: 6-8 հատ էլեմենտ ա պետք, 20-30 մետր էլ սկոճ: Մի քանի անգամ լիցքավորելուց հետո բանի պետք չի:
    Էսօր հեռախոսների տարածվածությունը հատկապես ինտերնետով ա պայմանավորված: Էսօր հեռախոսները էնքան են կատարելագործված, որ անգամ ինտերնետը շատերին հասանելի ա: Իսկ ժամանակին խեղճ զինվորը հազարից մեկ էր տուն խոսում: Ադբոյից հետո համարյա բոլորը, ով հնարավորություն ունի, տեղերի մեջ ինտերնետ ա մտնում: Ու հատկապես ինտերնետի հետ կապված մեծացել ա խստությունը: Հեռախոսները արգելված են հենց գաղտնիության առումով: Զինվորը նկարվեց, քցեց սայտ, ադրբեջանցիները տեսան ռազմական օբյեկտները կամ զենքերը ու վերջ, որոշ տեղեկություններ ունեն Ա քաղաքի զորամասից: Խոշոր աֆիցերները եթե հեռախոս են վերցրել, շատ հավանական ա, որ նկարների կամ վիդեոների մեջ քիթ խոթեն: Կամ էլ սայտ մտնեն, տենան սայտում ինչ նկարներ ունես: Զերծ մնացեք ռազմական կյանք պատկերող նկարները հեռախոսի մեջ պահելուց:
    Ի՞նչ անել, եթե հեռախոսդ աֆիցերի մոտ ա:
    Եթե նա ուղղակի վաշտի կամ դասակի հրամանատար ա, հարմար առիթ ման եկեք, հետ խնդրեք: Հիմնականում օգնում ա:
    Եթե նա չտվեց, կամ եթե ավելի բարձր պաշտոնի ա, ծանոթի միջոցով: Կամ էլ շատ ա պետք արած ունենալ:
    Եթե նա գնդի հրամանատարն ա կամ շտաբի պետը, ցավակցում եմ: Շատ թափով ծանոթ ա պետք:
    Եթե հեռախոս չունեք, վաշտի տղեքից 10 րոպեով խնդրեք, հիմնականում կտան: Եթե ձեզնից են 10 րոպեով խնդրում, հիմնականում տվեք:

    Եվ վերջում՝ տարածված լեգենդներ: Համարյա բոլոր զորամասերում լսած կլնեք պատմություններ, որ էսինչ-էնինչ զինվորը տուն ա զանգել ու ասել.
    -Մամ, ինձ 3 հատ ցելկա նասկի կուղարկես, 2 հատ էլ ծելնյաշկա:
    կամ
    -Մամ, շատ կայֆոտ տեղ եմ ընկել: Լրիվ պոռնո ա:

    Մի խոսքով, խոսալուց պահպանեք ոչ միայն գաղտնիությունը, այլև կոռեկտությունը:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 09.01.2014, 17:54:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), John (09.01.2014), Skeptic (09.01.2014), Smokie (09.01.2014), Two-Face (09.01.2014), Անվերնագիր (09.01.2014), Նաիրուհի (30.01.2014)

  7. #19
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շարք բանակային գոհարներ:

    Բանակը շնորհքով տղեքի տեղ ա (դեպք ճաշարանում, սեղանի շուրջ):
    -Սեքսի՞... Արա Սեքսի...
    -Սեքսի՞ն ով ա…
    -Հեն ա, էն տղեն, որ էթում ա: Չես հիշու՞մ, կարանծինում դրան սեքսի էինք ասում:
    -Հա, հիշա:
    -Սեքսի՜… Վայ, հացի վախտ քֆուր չեն տալի:

    Բանակում մեծ շուքով են նշվում ծնունդները (դեպք ճաշարանից հետո)
    (FONT=Արիալ կուրաժիտ)-Արա ուրեմը սաղդ լսեք. մտնում ենք վաշտ, ոչ մեկդ...(/FONT)
    -Արա տղեք, էսօր մեր Գևորիկի ծնունդն ա… Շնորհավոր ազիզ:
    -Շնորհավոր:
    -Շնորհավոր Գևս:
    -Ազիզ, արի պաչեմ:
    -Յա, շնորհավոր:
    -
    -
    -
    -
    -
    (FONT=Արիալ կուրաժիտ)-Արա հլը ձեններդ կտրեք, ... ... վրեքդ:(/FONT)

    Դեպք կապծյորկում: Առանց մեկնաբանությունների:
    -Արմո, արի դեմս չոքի մի հատ կուլինինգուս արա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.01.2014), Արամ (30.01.2014), Նաիրուհի (30.01.2014)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր միջի գազանը. բանակային օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 17:55
  2. Բանակային անեկդոտներ
    Հեղինակ՝ Միքո, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.10.2011, 17:51
  3. Գրառումներ: 11
    Վերջինը: 13.08.2009, 02:17
  4. Գրառումներ: 9
    Վերջինը: 07.02.2008, 14:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •