User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ սենց, մի փոքր ուրախ տրամարդություն

    Վանաձորի քաղաքապետը կոչ է անում զերծ մնալ սադրանքներից

    Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել` կոչ անելով քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին:

    «Սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունենալիք քաղաքապետի եւ ավագանու անդամների ընտրական գործընթացի որոշ դրվագներ լայն արձագանք են գտել Հայաստանի լրատվամիջոցներում: Մասնավորապես տեղեկություններ կան, համաձայն որոնց պատռվել են ավագանու եւ քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Գրանցվել է նաեւ քաղաքակիրթ քարոզարշավի տեսանկյունից ոչ հարիր այլ միջադեպ:

    Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաեւ քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ, որոնց կանխարգելումը քաղաքապետի թեկնածուի շտաբն իրականացրել է ինքնուրույն` առանց իրավապահներին դիմելու: Ցավոք, հակառակորդներին անգամ փոքր վնաս հասցնելու որոշ մարդկանց մոլուցքը խոչընդոտում է արդար մրցակցության եւ քաղաքական պայքարի համընդհանուր նորմերին:

    Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը կոչ է անում քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին զերծ մնալ քարոզչական սադրանքներից եւ վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին: Սեպտեմբերի 9-ին վանաձորցիները քվեարկելու են ոչ թե սադրիչների, քարոզչական պաստառների դեմ պայքարողների, այլ մարդկանց առօրեական հոգսերը թեթեւացնելուն ուղղված իրատեսական ծրագրեր առաջադրած թեկնածուի օգտին»,- ասված է Դարբինյանի շտաբի հայտարարության մեջ:

    Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի շտաբը հենց գործող քաղաքապետի կողմնակիցներին էր մեղադրել սադրանքներ հրահրելու եւ պաստառներ պատռելու մեջ:

    Աղբյուր

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (27.08.2012), Ներսես_AM (27.08.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էս մարդուն շատ եմ հարգում:

    «Բնակչության 2/3-ը գնացել է, մնացածն էլ քայլում են բացակա հայացքներով». Աշոտ Մանուկյանը՝ Վանաձորի մասին

    Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել, և առաջադրվածներից որևէ մեկին չի սատարում: Կոնգրեսը քաղաքական որոշում է կայացրել, որին էլ հետևում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակը:

    «Պաշտոնապես ազատ է թողնված, դաշինքի բոլոր անդամները ազատ են և կարող են իրենց ձայնը տալ՝ ում ցանկանան: Որևէ մեկին չենք սատարում, որովհետև որևէ մեկի մեջ մեր քաղաքական ուժին համահունչ կողմնորոշում չենք տեսնում: Թեկնածու էլ չառաջադրեցինք, որովհետև անցած բոլոր տեսակի ընտրությունների փորձը ցույց տվեց, որ մեր քաղաքում մանավանդ էս իրավիճակում իրական ընտրություններ ենթադրել անիմաստ է»,- ասում է ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը:

    Հարցին՝ Վանաձորում ինչ-որ բան փոխվե՞լ է քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման 13 տարվա ընթացքում, պատասխանում է. «Իհարկե փոխվել է, բա ո՞նց չի փոխվել: Նայեք փողոցում անցուդարձը, կտեսնեք որ շատ-շատ բան է փոխվել. բնակչության 2/3-ը գնացել է, մնացածի դեմքին էլ ոչ տխրություն կտեսնեք, ոչ ուրախություն, բացակա հայացքներով քայլում են մարդիկ, դատարկ աչքերով: Մեր քաղաքը չէր կարող հանրապետության ընդհանուր ֆոնից դուրս մնալ. ինչպես հանրապետությունում քայլ առ քայլ իրավիճակը գնալով վատթարացել է, նույնն էլ մեր քաղաքում»:

    Քաղաքական միակ լուծումը նաև Վանաձորի համար, Աշոտ Մանուկյանի համոզմամբ, իշխանափոխությունն է: «Էսօրվա առաջին դեմքը պետք է փոխվի, ուրիշ ճանապարհ չկա: Սրանք՝ գոյություն ունեցողները, մյուսները՝ ովքեր էլ որ կգան, էսօրվա կենտրոնական իշխանությունների կողմից դրված քաղաքական կուրսը պետք է շարունակեն, կշարունակեն կամ դուրս կմղվեն: Մեծ բան սպասել չի կարելի, դրա համար էլ որևէ մեկին չենք սատարում»,- ասում է նա:

    Վանաձորում ՀԱԿ-ը ավագանու ընտրություններին է մասնակցում: Կոնգրեսը ավագանու անդամության 5 թեկնածու է առաջադրել, որից 2-ի կամ 3-ի ընտրվելու դեպքում ՀԱԿ-ը, Աշոտ Մանուկյանի խոսքով, լուրջ հաջողություն կարձանագրի և կկարողանա «քաղաքի բարձիթողի, անօրեն վիճակները ինչ-որ ձևով կարգավորել»:

    Աղբյուր

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.08.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ոչ մեկից, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել. Սամվել Դարբինյան

    Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը այսուհետ անձամբ չի պատասխանելու լրատվամիջոցների հարցերին: Լրատվամիջոցներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ Սամվել Դարբինյանի լիազորած անձի միջոցով:

    “Լրագրողները իմ պատասխանները իրենց ուզածի պես են մեկնաբանում, դրա համար էլ ես ոչ մեկի հետ չեմ ուզում խոսել”,- Henaran.am-ին այսօր ասաց Սամվել Դարբինյանը, երբ փորձեցինք Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղել գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածուին:

    Այսինքն, վախենում եք, որ Ձեր ասածը ԶԼՄ-ները կխեղաթյուրե ՞ ն: Henaran.am-ի այս դիտարկմանը Վանաձորի գործող քաղաքապետն արձագանքեց.”Ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել: Որեւէ մի լրատվության որեւէ հարցի չեմ պատասխանելու”:

    Այսուհանդերձ, Սամվել Դարբինյանից հետաքրքրվեցինք, թե Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված մյուս 4 թեկնածուներից ո՞ ւմ է իր հիմնական մրցակիցը համարում:

    “Բոլորն էլ, եթե մտածել են, որ կարող են քաղաքապետի թեկնածու դառնալ, մրցակիցներ են հիմնական ու անհիմն չկա”,-ասաց պարոն Դարբինյանը: Մեր մյուս հարցին, թե վստա՞հ է, որ հաղթելու է առաջիկա ընտրություններում, Վանաձորի գործող քաղաքապետը պատասխանեց.”Իհարկե հաղթելու եմ , դա ես չեմ ասում, դա ժողովուրդն է ասում”:


    Աղբյուր

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.08.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վթարի է ենթարկվել Վանաձորի քաղաքապետի թեկնածուն

    Այսօր՝ օգոստոսի 29-ին Վանաձորում վթարի է ենթակվել քաղաքապետի թեկնածու Տիգրան Հրահատի Գրիգորյանի մեքենան: Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Արցախ պուրակի տարածքում Լոռիի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1982թ-ին ծնված Անդրանիկ Շարմազանյանը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի 26 ՏՕ 197 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նշված հասցեում կայանված «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի 33 SD 429 համարանիշի մեքենային:

    Վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: «Ֆոլքսվագենի» ղեկին եղել է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը: Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի որոշմամբ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

    NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Տիգրան Գրիգորյանը հերքեց քաղաքում տարածված այն լուրերը, թե պատահարը պատահականություն չէ, այլ դիտավորություն: «Նման բան չկա, սա սովորական պատահականություն էր, սովորական ավտովթար, այդտեղ որեւէ դիտավորություն չկա»,- ասաց նա:

    Աղբյուր

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (29.08.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. շնորհավո՜ր տոնդ, իմ Վանաձոր
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 02.10.2011, 20:29
  3. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  4. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51
  5. Գրառումներ: 17
    Վերջինը: 13.04.2007, 22:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •