User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադա

  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադա



    Օգոստոսի 27-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Istanbul Expo Center-ում մեկնարկելու է շախմատային աշխարհի ամենահեղինակավոր թիմային մրցաշարը՝ համաշխարհային օլիմպիադան:

    Մասնակիցները՝

    Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է 5 մարզիկ (4 հիմնական և 1 պահեստային) և մեկ մարզիչ: Այսպիսով երկիրը ներկայանում է 6 հոգանոց պատվիրակություն: Ստորև ներկայացնեմ առավել բարձր վարկանիշ ունեցող երկրներին՝

    Ռուսաստան (միջին վարկանիշը՝2759,4. Յուրի Դոխոյանի dream team-ը խաղալու է առանց Ալեքսանդր Մորոզևիչի /առողջական խնդիրներ/ և Պյոտր Սվիդլերի/չի հրավիրվել/: )
    1. Վլադիմիր Կրամնիկ, 2797
    2. Սերգեյ Կարյակին, 2785
    3. Ալեքսանդր Գրիշչուկ, 2763
    4. Եվգենի Տոմաշևսկի, 2730
    5. Դմիտրի Յակովենկո, 2722

    Ուկրաինա (միջին վարկանիշը՝ 2722,2, թիմի ավագն է Օլեքսանդր Սուլիպան: )
    1. Վասիլի Իվանչուկ, 2769
    2. Ռուսլան Պոնոմարյով, 2734
    3. Ալեքսանդր Մոիսեենկո, 2706
    4. Անդրեյ Վոլոկիտին, 2709
    5. Պավել Էլյանով, 2693

    Հայաստան (միջին վարկանիշ՝ 2711, թիմի ավագ՝ Արշակ Պետրոսյան: )
    1. Լևոն Արոնյան, 2816
    2. Սերգեյ Մովսիսյան, 2698
    3. Վլադիմիր Հակոբյան, 2687
    4. Գաբրիել Սարգսյան, 2693
    5. Տիգրան Պետրոսյան, 2661

    Հունգարիա (միջին վարկանիշը՝2700,2)
    1. Պետեր Լեկո, 2737
    2. Զոլտան Ալմաշի, 2713
    3. Հուդիթ Պոլգար, 2698
    4. Ֆերենց Բերկեշ, 2685
    5. Բալոգ Չաբա, 2668

    Չինաստան (միջին վարկանիշը՝ 2688,2, թիմի ավագն է Յե Յիանգչուանը: )
    1. Հաո Վան, 2726
    2. Չաո Լի, 2665
    3. Յուե Վան, 2685
    4. Լիրեն Դին, 2695
    5. Քսիանժի Բու, 2670

    ԱՄՆ (միջին վարկանիշը՝ 2681, թիմի ավագ՝ Ջոն Դոնալդսոն: )
    1. Հիկարու Նակամուրա, 2778
    2. Գատա Կամսկի, 2746
    3. Ալեքսանդր Օնիշչուկ, 2666
    4. Վարուժան Հակոբյան, 2617
    5. Ռեյ Ռոբսոն, 2598

    Ադրբեջան (միջին վարկանիշը՝2676,8. Վլադիմիր Թուքմաքովի սաները Ստամբուլ կմեկնեն առանց առողջական խնդիրների պատճառով բացակայող Վուղար Հաշիմովի: )
    1. Թեյմուր Ռաջաբով, 2788
    2. Շահրիյար Մամեդյարով, 2729
    3. Էլյաժ Սաֆարլի, 2620
    4. Ռաուֆ Մամեդով, 2634
    5. Հադիր Հուսեյնով, 2613


    Մրցաշարի կանոնները՝

    Մրցաշարն Շվեյցարական մրցակարգով՝ հարմարեցված վիճականության համակարգով:
    Ժամանակը հաշվարկվելու է ինչպես ավանդաբար՝ 90 րոպե առաջին 40 քայլերի համար + 30 րոպե մինչև պարտիայի ավարտը + 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած 1-ից:
    Չի թույլատրում ոչ ոքի առաջարկել մինչև 30-րդ քայլը: Գործում են «zero tolerance»-ի կանոնները:
    Միավորները հաշվարկվելու են ինչպես միշտ (ՖԻԴԵ-ի D.II.07 որոշման համաձայն):
    Մրցաշարի գլխավոր մրցավարն է Պանայոտիս Նիկոլոպոլուսը Հունաստանից: Տեխնիկաադմինիստրատիվ կոմիտեի նախագահն է հայաստանցի Աշոտ Վարդապետյանը:

    Օրակարգը`


    Բացման և փակման օրերն են օգոստոսի 27-ն ու սեպտեմբերի 9-ը: Հանգստյան օրերը՝ սեպտեմբերի 2-ն ու 8-ը: Մնացած օրերը խաղային են, պարտիաների սկիզբը տեղի ժամանակով 15:00-ին (ամսի 9-ին՝ 11:00-ին):


  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.08.2012), John (24.08.2012), Lion (20.08.2012), Monk (28.08.2012), Ripsim (19.08.2012), Vaio (22.08.2012), Varzor (20.08.2012), Լեո (19.08.2012), Ձայնալար (20.08.2012), Ներսես_AM (28.08.2012)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թիմի հետ Ծաղկաձորում հավաք անցկացնող համաշխարհային դասակարգման երկրորդ համար, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Ստամբուլ մեկնելուց առաջ հարցազրույց է տվել news.am Sport-ին.


    Լեւոն, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:
    Օլիմպիադայից առաջ, ինչպես միշտ անցկացնում ենք հավաք: Այս անգամ ավելի շատ ժամանակ տրամադրում ենք մեր ֆիզիկական պատրաստականությանը: Կարծում եմ՝ մեր թիմը լավ մարզավիճակում է: Այն թարմությունը, որը պետք է լինի խաղերից առաջ, կա:

    Ձեր պահանջով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը չանցկացվեց Բաքվում: Ի՞նչ կասեք Ստամբուլի մասին: Կարեւո՞ր է անցկացման վայրը։
    Բաքուն եւ Ստամբուլը տարբեր քաղաքներ են, տարբեր երկրներ են: Մենք սիրում ենք խաղալ Ստամբուլում եւ միշտ ցանկանում ենք այնտեղ ավելի լավ խաղալ:

    Դուք հավաքականից շուտ եք մեկնելու Ստամբուլ։ Ո՞րն է պատճառը:
    Այո, ես միշտ շուտ եմ մեկնում: Սիրում եմ ուսումնասիրել քաղաքը: Ընկղմվել քաղաքի մթնոլորտի մեջ:

    Սա առաջին Օլիմպիադան է, որին մասնակցելու է նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Որքանո՞վ կփոխվի հավաքականի խաղը նրա հետ:
    Այո, առաջին Օլիմպիադան է, բայց աշխարհի առաջնության ժամանակ նա մեր հավաքականի կազմում էր, երբ մենք հաղթեցինք: Եվրոպայի առաջնությունում նույնպես հաղթում էինք, բայց վերջում վրիպեցինք: Սերգեյի շնորհիվ մեր հնարավորություններն ավելի են մեծանում:

    Ովքե՞ր են Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցները:
    Վերջին տարիներին ուժեղագույնների շարքում ավելացել է Ադրբեջանը: Իսկ ուժեղ հավաքականները միշտ նույնն են` Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Իսրայելը, Չինաստանը:

    Տալի հուշամրցաշարում Դուք գլխավոր հավակնորդներից էիք, բայց գրավեցինք հինգերորդ տեղը: Ո՞րն էր պատճառը:
    Դա երկար ճանապարհ էր: Շախմատում ամեն մրցաշարին չես կարող ամբողջ ուժով խաղալ: Դա այս տարվա իմ երրորդ մրցաշարն էր: Այնքան էլ լավ չգիտեի, թե ինչ սպասել մրցակիցներից: Սպասելիքներս ավելի քիչ էին, բայց նրանք շատ ավելի լավ խաղացին: Մոռացել էի, որ իրենք էլ են լավ խաղում:

    Մրցաշարից արդեն զգալի ժամանակ է անցել: Հետեւություններ արե՞լ եք:
    Իհարկե։ Առանց դրա ոչ մի շախմատիստ չի կարող նոր հաղթանակներ ունենալ: Պարտություններն ինձ համար հանդիսանում են նոր վերելքի սկիզբ:

    Դուք մեկ անգամ ասել եք, որ հատուկ աշխատասիրությամբ չեք առանձնանում։ Օլիմպիադայից առաջ փորձո՞ւմ եք հաղթահարել այդ թերությունը:
    Ես դա շուտ եմ ասել: Ամեն մարզիկ ժամանակի ընթացքում փոխվում է: Այժմ կարծում եմ աշխատասիրությունս բավական բարձրացել է: Մեկ-մեկ լինում է, որ նույն ճանապարհով շատ երկար ես գնում: Պետք է միշտ ոսկե միջինը գտնել: Կարծում եմ ինձ կհաջողվի այդ հավասարակշռությունը գտնել:

    Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։
    Հարազատների հետ շփումը եւ երաժշտությունը:

    Իսկ ի՞նչ երաժշտություն:
    Տարբեր: Շատ եմ սիրում մեր ժողովրդական երաժշտությունը: Շատ եմ սիրում Հայրիկ
    Մուրադյան: Ջազի սիրահար եմ: Ինչպես նաեւ սիրում եմ դասական երաժշտություն`ամենից շատ Բախ:

    Խաղերի ժամանակ, երբ մրցակիցը երկար է մտածում, լինո՞ւմ է, որ մտովի լիովին անջատվեք պարտիայից եւ տեղափոխվեք այլ վայր:
    Հիմնականում, հենց այդպես էլ լինում է: Դա մտածելու գործընթացի 80 տոկոսն է: Բայց կարեւորը շատ չհեռանաս: Հետո նկատում ես, որ մրցակիցդ էլ է ուրիշ բաների մասին մտածում: Բացի այդ, գոյություն ունի ֆիզիկական կապ մրցակիցների միջեւ, երբ պարտիայի ժամանակ զգում ես, որ նրա շնչառությունը, կամ նստելաձեւը փոխվել է: Շախմատային հոգեբանությունը շատ հետաքրքիր բան է: Մենք շատ ենք զբաղում դրանով:

    Ո՞վ է Ձեզ համար սկզբունքային մրցակից:
    Սխալ կլինի մեկ մարդու անուն տալ: Չեմ կարծում, որ բարդույթ ունեմ ինչ-որ մեկի դեմ: Յուրաքանչյուր մրցակից դժվարություն է, որին պետք է հաղթահարես ոչ միայն խաղատախտակին. խաղից առաջ էլ պետք է քեզ պատրաստես:

    Ժամանակին Իվանչուկի դեմ այդքան էլ հաջող հանդես չէիք գալիս:
    Իվանչուկն իմ ամենասիրած շախմատիստներից է: Ես շատ բան եմ սովորել նրանից, բայց վերջին տարիներին կարծում եմ հենց նրա դեմ լավ եմ խաղացել:

    Գարի Կասպարովի հետ շփում ունե՞ք:
    Հազվադեպ է լինում, որ կապ հաստատենք: Ես հաճույք եմ ստանում շախմատային լեգենդների հետ շփվելուց, բայց դա քիչ է պատահում, քանի որ ես էլ եմ շատ զբաղված լինում:

    Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա քաղաքացիական ակտիվության մասին: Օրեր առաջ նա ձերբակալվեց Մոսկվայում:
    Ես մի քիչ հեռու եմ քաղաքականությունից: Կասպարովի պարտիաները մեծ դեր ունեն շախմատի պատմության համար, բայց նրա այդ գործունեության մասին շատ չգիտեմ: Հույս ունեմ, որ նա գիտի, թե ինչ է անում:

    Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստ նշելիս շախմատասերները հաճախ են տալիս են երկու անուն` Ֆիշեր եւ Կասպարով: Դուք ո՞ւմ եք համարում լավագույնը:
    Դժվար է ասել: Եթե այդպես նայես, ինչո՞ւ ոչ Ալեխինը կամ Պետրոսյանը: Պարզ է` Ֆիշերն ու Կասպարովը շատ պարտիաներ են հաղթել, բայց կարելի է ասել, որ հենց Ալեխինից հետո է սկսվել ժամանակակից շախմատային պարտիան: Այդ պատճառով ինձ համար նա է լավագույնը:

    Ի՞նչ ծրագրեր ունեք Օլիմպիադայից հետո:
    Օլիմպիադայից հետո իմ մասնակցությամբ հաջորդ մրցաշարը Բրազիլիայում է լինելու, բայց այժմ բոլոր մտքերս կապված են առաջիկա Օլիմպիադայի հետ:

    Աշխարհի առաջությունից հետո Դուք չվերադարձաք Հայաստան: Օլիմպիադայից հետո սպասե՞նք Ձեզ:
    Դա մեր թիմի սովորույթներից մեկն է՝ իմ չվերադառնալը թիմի հետ հայրենիք։ Մենք դա սկսեցինք Թուրինում: Ես կարծում եմ, որ մարզիկի համար կարեւոր է մարզվելը: Եթե դու սկսում ես ուրախանալ եւ տոնել՝ մարզական ջղայնությունդ կորում է: Իսկ ես շախմատին շատ լուրջ եմ վերաբերվում: Սիրում եմ ավարտել աշխատանքս հետո նոր ուրախանալ:

    Լեւոն, կցանկանայի՞ք՝ շախմատն ընդգրկվեր Օլիմպիկան խաղերի ծրագրում:
    Այո, ես կարծում եմ, որ սեղանի խաղերից շախմատը լավագույն է: Այն շատ մոտ է սպորտին: Խաղերից առաջ մենք չորս ժամ պատրաստվում ենք: Խաղը տեւում է 4-5 ժամ: Այնուհուտեւ քնում ենք եւ կրկին պատրասվում հաջորդ խաղին: Շախմատը միայն խաղ չէ։ Այն ավելի մոտ է արվեստին եւ սպորտին: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ շախմատն ընդգրկվեր Օլիմպիական շարժման մեջ: Ես շախմատի տեղը տեսնում եմ Օլիմպիական խաղերում:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (24.08.2012), Lion (22.08.2012), Ripsim (22.08.2012), Varzor (22.08.2012), Ձայնալար (24.08.2012), Ներսես_AM (28.08.2012)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցազրույցներ՝ Գաբրիել Սարգսյանի.

    Գաբրիել, ի՞նչն եք կարեւորում հավաքների ժամանակ:Ամենից կարեւորն այն է, որ թիմային ոգին լավ լինի: Պետք է ամեն բան անել, որպեսզի ուրախ ընկերական մթնոլոտ ստեղծենք եւ այդ տրամադրությամբ մեկնենք Օլիմպիադա:

    Քեզ ի՞նչն է ոգեւորում եւ ոգեշնչում կարեւոր մրցաշարերի ժամանակ:
    Առանձնահատուկ բաներ չկան: Ինձ համար ամենակարեւորը հանգստությունն է, որպեսզի խաղերից առաջ կարողանամ կենտրոնանալ միայն շախմատի վրա:

    Իսկ ի՞նչն է նպաստում լավ հոգեվիճակ ունենալուն:
    Երեւի թե երաժշտությունը կարող է օգնել, բայց եթե հանգիստ երաժշտություն լինի:

    Կթվե՞ս մի քանի երաժշտական կատարումներ, որոնք լսում ես մրցումներից առաջ:
    Այդ պահերին սիրում եմ լսել դասական երաժշտություն:

    Իսկ հեռուստացույց դիտելն ու համակարգչից օգտվելու ժամանակը սահմանափակո՞ւմ ես:
    Հեռուստացույց դիտելու ժամանակ չեմ ունենում: Այս դարում առանց ինտերնետ չի լինում, բայց էլի աշխատում եմ ինձ զրկել դրանից: Այն մրցաշարերը, որտեղ հնարավորություն չի լինում մտնել ինտերնետ, ինձ համար շատ հաջող են անցնում:

    Մրցաշարերից հետո մտնո՞ւմ ես ինտերնետ՝ վերլուծություններ կարդալու:
    Ես կարող եմ իմ համակարգչով էլ նայել, բայց չեմ նայում: Իմաստ չեմ տեսնում, որպեսզի խաղից հետո մարդը համակարգչի միջոցով փորձի գտնել իր սխալները կամ հնարավոր այլ տարբերակները:

    Օլիմպիադայի ժամանակ խաղի ավարտից հետո ինչպե՞ս եք անցկացնում երեկոները:
    Հիմնականում զբոսնում ենք, զրուցում ենք միմյանց հետ: Բայց ես իմ էությամբ ինձ լավ եմ զգում, երբ հանգիստ միջավայրում եմ: Երբ շատ մարդ է լինում, ես ինձ լավ չեմ զգում:

    Մարզիկներին այս հարցը շատ են տալիս: Առավել հետաքրքիր է շախմատիստների պատասխանը: Սիրահարված լինելը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է ձեզ մրցումների ժամանակ:
    Նայած սիրահարվածության որ փուլում ես գտնվում: Եթե սկզբնական փուլում է, բնականաբար խանգարում է: Իսկ եթե արդեն հանգիստ փուլում է` օգնում է: Ցանկացած մարզիկի համար ամենակարեւոր բանը հոգեկան հանգստությունն է, որպեսզի կենտրոնոնաս միայն շախմատի վրա:

    Ունե՞ս սիրած աղջիկ:
    Այո:

    Դու արդեն մեկ անգամ Ստամբուլում հաղթող ես դարձել պատանեկան Օլիմպիադայում: Որքանո՞վ կարող է ազդել այն հանգամանքը, որ Օլիմպիադան տեղի է ունենալու Թուրքիայում:
    Իհարկե, դա իր ազդեցությունն ունի: Ցանկացած հայի մոտ այդպես է, բայց մենք պետք է այնպես անենք, որ դա մեզ չխանգարի: Պետք չէ լարվել ու ինչ-որ բան ապացուցել. դա կխանգարի: Հաղթելուց հետո կխոսենք: Պարտվելուց կապ չունի, թե որտեղ ես պարտվել: Եթե հաղթենք ուրախությունը կրկնակի կլինի, քանի որ հաղթել ենք Թուրքիայում:

    Ի՞նչ ես հիշում Ստամբուլում կայացած 1998-ի պատանեկան Օլիմպիադայից:
    Այդ ժամանակ մեր թիմը շատ ուժեղ էր: Այսօրվա մեր հավաքականի հինգ տղաներից երեքը այն ժամանակ ընդգրկված էին թիմում՝ Լեւոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը, ես, ինչպես նաեւ Վարուժան Հակոբյանը, ով այժմ խաղում է ԱՄՆ-ի հավաքականի կազմում: Քանի որ ուժեղ էինք, հեշտությամբ հաղթեցինք եւ շատ ուրախացանք: Հիշում եմ, տեղի հայերը նույնպես շատ էին ուրախացել: Դա շատ կարեւոր մրցաշար էր, որը մեզ շատ մեծ ուժ տվեց:

    Կա՞ այնպիսի շախմատիստ, ով խաղում է քեզ հետ նույն խաղատախտակի վրա, ում հետ այդքան էլ չես ցանկանում հանդիպել:
    Ոչ, չկա այդպիսի մրցակից: Եթե մենք պայքարելու ենք առաջին տեղի համար, անիմաստ է նախապես տրամադրվել այդպես:

    Ո՞ր թիմերն են Հայաստանի հիմնական մրցակիցները:
    Ռուսաստանը, Ուկրաինան, Չինաստանն ու Ադրբեջանը: ԱՄՆ-ն ու Իսրայելը նույնպես ուժեղ են: Բայց հիմնական ֆավորիտը Ռուսաստանն է:

    Ի՞նչ առավելություններ ունի Հայաստանի հավաքականը մրցակիցների նկատմամբ:
    Գիտեմ` բոլոր թիմերն ասում են սա, բայց ասեմ, որ մեր թիմում իսկապես կա թիմային ընկերական ոգի: Ինձ թվում է, այս հարցում մենք ինչ-որ տեղ մյուսներից առավել ենք: Թիմում բոլորս ջերմ հարաբերություններ ունենք:

    Շախմատում կարեւոր է միայն մտավոր հնարավորությո՞ւնները, թե՞ հաջողության գործոնը նույնպես կարեւոր դեր ունի:
    Ամեն բան կախված է քո պատրաստվածությունից։ Եթե լավ ես պատրաստված, բնականաբար, միշտ մտածում ես, որ լավ է լինելու, բայց դա զգալու հետ կապ չունի:
    Կարեւոր է, թե ինչպես ես պատրաստվել, ինչ մարզավիճակում ես: Բայց բախտի գործոնը նույնպես կա: Կապ ունի թե, որ մրցակցի հետ, ինչ գույնով ես խաղալու, մրցակցի մարզավիճակը: Բայց դա իրենց խնդիրն է, մենք պետք է ձգտենք ցուցադրել մեր լավագույն խաղը:
    ...ու Սերգեյ Մովսիսյանի հետ.

    Սերգեյ, ի՞նչ մարզավիճակում ես:
    Հավաքի ժամանակ օրվա առաջին կեսը զբաղվում ենք ֆիզիկական պատրաստականությամբ, իսկ երկրորդ կեսում շախմատ ենք խաղում: Պատրաստվելը միայն այս հավքով չի սահմանափակվում: Հուսամ` Ստամբուլում կլինենք շատ լավ մարզավիճակում:

    Վերջերս մասնակցեցիր Շվեյցարիայի Բիլ քաղաքում կայացած մրցաշարին: Կարո՞ղ ես ասել, որ գտնվում էիր քո օպտիմալ մարզավիճակում:
    Չէի ասի, որ օպտիմալ մարզավիճակում էի: Ես ցանկանում էի Օլիմպիադայից առաջ մասնակցել մրցաշարի: Լավ էր, որ լավ խաղացի: Այժմ ինձ լավ եմ զգում: Մինչեւ այդ երեք ամիս չէի խաղացել: Ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծվեց:

    Ինչ ես կարծում, ե՞րբ կստանաս առաջարկներ ավելի խոշոր ու բարդ մրցաշարերից:
    Դժվար է: Մրցակցությունը շատ մեծ է: Հաջորդ տարվա սկզբին կմասնակցեմ Վեյկ ան Զեեի: A խմբում հայտնվելը շատ դժվար է, գործակիցս դեռ այդքան բարձր չէ, բայց հույս ունեմ որ կկարողանամ վերադառնալ այդ բարձր մակարդակի մրցաշարերին:

    Հայաստանի հավաքականին միանալուց հետո քո խաղաոճում առաջընթաց տեսնո՞ւմ ես:
    Առաջընթացը կապված է մարզավիճակից, բայց պարզ է, որ ավելի հետաքրքիր է դարձել: Առավել եւս, որ աշխարհի նախորդ առաջնությունից հետո շատ հաճելի է այսպիսի թիմում խաղալ: Մոտիվացիան է մեծացել: Կրկին ցանկանում եմ պայքարել ամենաբարձր տեղերի համար: Առաջ չէի կարողանում: Դա է հիմնական տարբերությունը: Բացի այդ մեր հավաքականի տղաների հետ մարզվելն ինձ շատ է օգնում:

    Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել ես աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Օլիմպիադայից առաջ պատասխանատվությունն ավելի՞ մեծ է: Զգոցողությունները նո՞ւյն են:
    Աշխարհի առաջնությունը շատ կարեւոր մրցաշար է, բայց Օլիմպիադան մի քիչ այլ համակարգ է: Ես մասնակցել եմ մի քանի Օլիմպիադաների: Չեմ կարծում, որ նյարդային վիճակ լինի ինձ կամ մյուս տղաների մոտ: Հայաստանի կազմում առաջին անգամ եմ մասնակցելու Օլիմպիադային, բայց կարծում եմ, որ իմ տարիքում առաջին անգամ հասկացողությունն արդեն խնդիր չէ: Աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ էի մասնակցում Հայաստանի հավքականի կազմում եւ դա այլ զգացողություն էր: Այժմ ամբողջովին հարմարվել եմ մեր թիմին:

    Հե՞շտ էր խաղալ մրցաշարում, որտեղ պետք է հանդես գալ Հայաստանի հավաքականի դեմ:
    Ես միշտ հետեւել եմ տղաների խաղին եւ շատ ուրախ էի, թե ինչպես են նրանք խաղում: Թուրինում ես չէի խաղում, բայց Դրեզդենի Օլիմպիադային շատ ուրախ էի, որ չխաղացի հայերի դեմ եւ Հայաստանը հաղթեց: Ես իսկապես չէի ցանկանա խաղալ նրանց դեմ: Ավելի լավ է տղաների հետ խաղալ, քան նրանց դեմ:

    Որո՞նք են Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերը եւ թույլերը, եթե կան:
    Բոլորը գիտեն, որ Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է: Մեր առաջատարն աշխարհի լավագույն շախմատիստներից մեկն է: Մեր առավելություններից մեկը հենց դա է: Լեւոն Արոնյանը շատ է աշխատում թիմի համար եւ մեզ էլ է օգնում, վստահությամբ եւ գաղտնիքներով կիսվում է մեզ հետ: Իսկ մեր թույլ կողմերը թող մեր հակառակորդները մտածեն ու գտնեն (ժպտում է):

    Մեր թիմը Ստամբուլ է մեկնելու օգոստոսի 26-ին (Լևոնը 23-ին) ու օլիմպիադայի ընթացքում բնակվելու է Ստամբուլի լավագույն հինգաստղանի հյուրանոցներից մեկում` WOW Istanbul-ում:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (24.08.2012), Lion (24.08.2012), Ripsim (27.08.2012), Varzor (24.08.2012), Ձայնալար (24.08.2012), Ներսես_AM (24.08.2012)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր Երևանի ժամանակով 22:30-ին ամպրոպի ու անձրևի պայմաններում մեկնարկեց 40-րդ համաշխարհային օլիմպիադայի բացման արարողությունը (վիդեոհեռարձակումը): Տղամարդկանց 158 և կանանց 129 թիմերի 1425 շախմատիստները պատրաստ են առաջին տուրի մեկնարկին (վաղը, մեր ժամանակով 16:00-ին)՝



    Վիճակահանության արդյունքները կհրապարակվեն մի փոքր ուշ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.08.2012), Ripsim (27.08.2012), Varzor (28.08.2012), Ներսես_AM (27.08.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշ, կարո՞ղ ա Անդրոիդի համար նորմալ ծրագիր աչքովդ ընկած լինի, խաղերին հետևելու համար:

  10. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշ, կարո՞ղ ա Անդրոիդի համար նորմալ ծրագիր աչքովդ ընկած լինի, խաղերին հետևելու համար:
    Օլիմպիադան պաշտոնական ափլիքեյշն ունի, բայց եթե չեմ սխալվում մեջը խաղերի հեռարձակում չկա: Կա սենց բան, չգիտեմ օլիմպիադայի հեռարձակման հետ ոնց ա, բայց Ռուսաստանի սուպերեզրափակիչը սրանով եմ նայել մեկ-մեկ:

    Ի դեպ, մեր մրցակիցներն արդեն հայտնի են: Ինչպես միշտ առաջին մի քանի ռաունդները նման կլինեն «մկանների տաքացման»: Տղամարդկանց ֆավորիտ թիմերը խաղալու են հետևյալ թիմերի հետ (մենք սևերով ենք 1 և 3-րդ տախտակների վրա)՝

    Բոլիվիա - Հայաստան
    Դոմինիկյան Հանրապետություն – Ռուսաստան
    Ուկրաինա – Իրաք
    Հունգարիա – Ղրղզըստան
    Հորդանան – ԱՄՆ
    Չինաստան – Զամբիա
    Լյուքսեմբուրգ – Ադրբեջան

    Բոլիվիան, իր միջին 2320 վարկանիշով ու միայն մեկ գրոսմայստերով, բնականաբար մեզ մրցակից չի: Կազմերը դեռ չեն հրապարակվել, բայց կարելի է սպասել, որ առաջին տուրը Լևոնը բաց կթողնի:
    Հա, քանի կազմերի մասին խոսք գնաց, նշեմ, որ ռուսներն ու ադրբեջանցիները դիմել են 3-րդ տախտակը մաքրելու «забойщик»-ների մարտավարությանը: 3-րդ տախտակի վրա կխաղան Մամեդյարովն ու Կարյակինը, բայց եթե ռուսների մոտ երկրորդ տախտակը փակող կա ի դեմս Գրիշչուկի, ապա մի փոքր դժվար է պատկերացնել, թե ոնց է էդ խնդիրը լուծելու լուրջ մրցակիցներին մի 80-100 միավոր զիջող Էլյաժ Սաֆարլին (2620):

    Հ.Գ. Մեր կանայք խաղալու են հորդանանուհիների հետ:
    Հ.Գ.Գ. Բացման արարողության ժամանակ թուրքերը Տիգրան Պետրոսյանի լուսանկարի տակ գրեցին Եֆիմ Բոգոլյուբովի անունը.


  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.08.2012), Ripsim (28.08.2012), Varzor (28.08.2012), Ներսես_AM (29.08.2012)

  12. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթական թուրքական տականքությունը: Ես ինչ փիս վառված են մեզանից
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Կազմերը դեռ չեն հրապարակվել, բայց կարելի է սպասել, որ առաջին տուրը Լևոնը բաց կթողնի:
    Բոլիվիա - Հայաստան

    ԳՄ Օսվալդո Զամբրանա (2471) - ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698)
    ՖՎ Խոսե Դանիել Գեմի (2345) - ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687)
    ՄՎ Ջոննի Կուեյտո (2282) - ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693)
    ՎԹ Բորիս Ֆերրուֆինո (2171) - ԳՄ Տիգրան Պետրոսյան (2661)

    Մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին:
    Ուղիղ հեռարձակում՝
    Պաշտոնական կայք
    Chessdom
    Whychess

    Սպասում ենք 0-4-ի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (28.08.2012), Varzor (28.08.2012)

  15. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոլիվիա - Հայաստան 1 - 3
    ԳՄ Օսվալդո Զամբրանա (2471) - ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) 1-0 (!!?)
    ՖՎ Խոսե Դանիել Գեմի (2345) - ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) 0-1
    ՄՎ Ջոննի Կուեյտո (2282) - ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) 0-1
    ՎԹ Բորիս Ֆերրուֆինո (2171) - ԳՄ Տիգրան Պետրոսյան (2661) 0-1

    Մնացած տղերքը հանգիստ, առանց լարվածության լուծեցին հարցերը, բայց Մովսին վատ խաղաց, շատ վատ, խայտառակ վատ: Սիցիլիական պաշտպանության Թայմանովի վարիացիայով սկսված պարտիայի 10-րդ քայլից հետո առաջ եկան խնդիրներ: 27-րդ քայլին Սերգեյը կորցրեց ոչ ոքի հարկադրելու հնարավորությունը, նրա 27...Թh5? քայլից հետո դիրքն արդեն բացարձակ պարտված էր: Սակայն սպիտակներով խաղացող բոլիվիացին 29-րդ քայլին բաց թողեց հաղթանակը: Ու այնուամենայնիվ Մովսիսյանը հաջողացրեց ոչ ոքիացու դիրքը ավիրել: Արդեն ավելի վատ դիրքում 49...Փd8? քայլի տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ հասկանում:



    Ախր անգամ վարպետության թեկնածուին պարզ է, որ ոչ բարդ 47. Ձd5+ Աg5 48.a5!-ից հետո սևերը կորցնում են փիղը: Էլի եմ ասում, հարցը պարտությունը չի, հարցը ահավոր ցածր որակի խաղն է: Ինչևէ, չկենտրոնանանք սրա վրա, թեև Արշակ Պետրոսյանը, կարծում եմ, մտածելու առիթ ունի:
    Տուրի մանրամասներն ու վաղվա վիճակահանությունը ավելի ուշ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.08.2012), Lion (28.08.2012), Ripsim (28.08.2012), Varzor (28.08.2012)

  17. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր անգամ վարպետության թեկնածուին պարզ է, որ ոչ բարդ 47. Ձd5+ Աg5 48.a5!-ից հետո սևերը կորցնում են փիղը:
    Չէ, ապեր, խնդիրը փիղը չի ուղղակի թագուհու թևում սպիտակ զինվորների էլ պահել չի լինում: Տես, ասենք սևերը խաղան 48... f5, սպիտակները կարող են խփել այդ զինվորը (կարող են նաև չխփել և միանգամից խաղալ 49. b5) և պատասխան հարվածից հետո խաղալ 50. b5, որից հետո եթե սևերը խփեն a5-ի զինվորը, 51. b5:a6-ից հետո այդ զինվորը էլ պահել չեն կարողանա, իսկ b5 զինվոր խփելու դեպքում կփախնի a զինվորը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ապեր, խնդիրը փիղը չի ուղղակի թագուհու թևում սպիտակ զինվորների էլ պահել չի լինում: Տես, ասենք սևերը խաղան 48... f5, սպիտակները կարող են խփել այդ զինվորը (կարող են նաև չխփել և միանգամից խաղալ 49. b5) և պատասխան հարվածից հետո խաղալ 50. b5, որից հետո եթե սևերը խփեն a5-ի զինվորը, 51. b5:a6-ից հետո այդ զինվորը էլ պահել չեն կարողանա, իսկ b5 զինվոր խփելու դեպքում կփախնի a զինվորը
    Ես ...Փd8? քայլի համարը սխալ էի գրել՝ ոչ թե 49, այլ 46: Ասել կուզի էս թաշախուստը փղի սխալ քայլի հետևանքն էր (մասնավորապես դրածս դիագրամի դիրքում երևի սևերը պիտի Փa7 գնային երևի/չնայած դիրքն էլի եմ ասում վատ էր. գուցե օբյեկտիվորեն արդեն պարտված էր սև արքայի կասկածելի մանևրներից հետո):
    Թե չէ հա 47. Ձd5+-ից հետո սպիտակները հաղթում են ոնց ուզեն: Ես փղի մասին նշել էի, որովհետև սովորաբար երբ որ տեսնում ես, որ տվյալ քայլից հետո առանց փոխհատուցման մատերիալ ես կորցնում, էդ քայլի մասին չես էլ մտածում: Դրա համար ուղղակի անհավատալի վրիպակ էր՝ հաշվի առնելով, որ սուր ցայտնոտ էլ չկար:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (29.08.2012), Ripsim (29.08.2012), Varzor (29.08.2012)

  20. #12
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայտնի են 2-րդ տուրի վիճակահանության ու ըստ տախտակիների դասավորվածության արդյունքները՝

    Հայաստան - Բանգլադեշ (Բանգլադեշցիք ավելի ամուր թիմ են քան Բոլիվիան՝ 4-ն էլ գրոսմայստերներ են, բայց դե բնականաբար անհատապես ու թիմով ավելի ցածր դասից են: Երեկվա տհաճ պարտիայից հետո Դոն Մովսին հանգստանում է: )

    1. ԳՄ Լևոն Արոնյան (2816) - ԳՄ Զիաուր Ռահման (2516)
    2. ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) - ԳՄ Ալ Ռաքիբ Աբդուլլա (2514)
    3. ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693 - ԳՄ Էնամուլ Հոսսայն (2480)
    4. ԳՄ Տիգրան Պետրոսյան (2661) - ԳՄ Նիազ Մուրշեդ (2462)

    Մնացած ֆավորիտները խաղալու են հետևյալ զույգերով՝

    Քաթար- Ուկրաինա
    ԱՄՆ – Լիտվիա
    Ադրբեջան – Իռլանդիա
    Պերու – Ֆրանսիա
    Հունաստան – Ռուսաստան (Ռուսներին ամենակռու մրցակիցն է բաժին հասել: Հունական ընկույզի հետ դեռ պիտի քրտնել: )
    Չինաստան – Իտալիա (Օլիմպիադայի առաջին մեծ բախումն առաջին խաղատախտակի վրա՝ Վան Հաո - Ֆաբիանո Կարուանա: )
    Մակեդոնիա – Հունգարիա

    Հ.Գ. Երեկ Հորդանանի հավաքականին 1-3 հաշվով հաղթած մեր աղջիկներն այսօր խաղում են Շվեյցարիայի հավաքականի հետ:
    Պարտիաների սկիզբն ինչպես միշտ 16:00-ին:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (29.08.2012), Varzor (29.08.2012)

  22. #13
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ...Փd8? քայլի համարը սխալ էի գրել՝ ոչ թե 49, այլ 46: Ասել կուզի էս թաշախուստը փղի սխալ քայլի հետևանքն էր (մասնավորապես դրածս դիագրամի դիրքում երևի սևերը պիտի Փa7 գնային երևի/չնայած դիրքն էլի եմ ասում վատ էր. գուցե օբյեկտիվորեն արդեն պարտված էր սև արքայի կասկածելի մանևրներից հետո):
    Թե չէ հա 47. Ձd5+-ից հետո սպիտակները հաղթում են ոնց ուզեն: Ես փղի մասին նշել էի, որովհետև սովորաբար երբ որ տեսնում ես, որ տվյալ քայլից հետո առանց փոխհատուցման մատերիալ ես կորցնում, էդ քայլի մասին չես էլ մտածում: Դրա համար ուղղակի անհավատալի վրիպակ էր՝ հաշվի առնելով, որ սուր ցայտնոտ էլ չկար:
    Փa7-ն էլ փրկություն չէր` պարտված դիրք էր: Ձd5-ից հետո սպիտակների a և b զինվորները բավականին շահեկան ու վտանգավոր են դառնում ու լավագույն դեպքում պիտի սև փիղը փոխանակվի զինվորի հետ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  23. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ...Փd8? քայլի համարը սխալ էի գրել՝ ոչ թե 49, այլ 46:
    Չհասկացա ինչ նկատի ունես, ապեր...

    Ասել կուզի էս թաշախուստը փղի սխալ քայլի հետևանքն էր (մասնավորապես դրածս դիագրամի դիրքում երևի սևերը պիտի Փa7 գնային երևի/չնայած դիրքն էլի եմ ասում վատ էր. գուցե օբյեկտիվորեն արդեն պարտված էր սև արքայի կասկածելի մանևրներից հետո):
    Թե չէ հա 47. Ձd5+-ից հետո սպիտակները հաղթում են ոնց ուզեն: Ես փղի մասին նշել էի, որովհետև սովորաբար երբ որ տեսնում ես, որ տվյալ քայլից հետո առանց փոխհատուցման մատերիալ ես կորցնում, էդ քայլի մասին չես էլ մտածում: Դրա համար ուղղակի անհավատալի վրիպակ էր՝ հաշվի առնելով, որ սուր ցայտնոտ էլ չկար:
    Փa7-ը բավականին շանսեր տալիս է - դրանից հետո կարելի է f5-ով փոխել զինվորները, և, օգտագործելով սեփական անցողիկը e գծով, թագուհու թևում մի կերպ փոխել զինվորները, փիղն էլ տալ մյուս զինվորին - ահագին շանսեր կային...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. #15
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Փa7-ը բավականին շանսեր տալիս է - դրանից հետո կարելի է f5-ով փոխել զինվորները, և, օգտագործելով սեփական անցողիկը e գծով, թագուհու թևում մի կերպ փոխել զինվորները, փիղն էլ տալ մյուս զինվորին - ահագին շանսեր կային...
    Լիոն ձյա, չէ շանսեր չեր ավելացնում: Հա, Փd8-ի հետ համեմատած ավելի լավ քայլ է, բայց էլի բան չի տալիս: Սպիտակների ձին շատ լավ դիրքում է ու կարգին քայլեր ունի: Մասնավորապես 50. Ձd5+ Աg5 51. a5 ... ու սևերի ցանկացած քայլին հետևում է 52 Ձc7, ուրից հետո սևերը անվերադարձ կորցնում են a զինվորը, իսկ փոխարենը ոչ մի կերպ չեն կարողանում գրոհել սպիտակ արքայն այնպես, որ ինչ-որ զինվոր կարողանան անց կացնել: Իսկ a զինվորը կորցնեուց հետո սևերեն այլևս փրկոթւյան շանսչունեն: այնպես որ Փa7 քայլը նույնպես լավագույն տարեբրակը չէ:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 29.08.2012, 16:50:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օլիմպիադա 2016... Տեսաք ինչ արինք
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.08.2016, 00:19
  2. ՀՊՃՀ ինֆորմատիկայի օլիմպիադա
    Հեղինակ՝ n1djhayko, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.04.2011, 22:14
  3. Օլիմպիադա, խնդիրներ, վարժություններ
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.11.2010, 20:23
  4. Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 81
    Վերջինը: 03.10.2010, 16:05
  5. Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 969
    Վերջինը: 06.12.2008, 17:02

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •