Հայաստան - Հունգարիա
Չինաստան - Ուկրաինա
Ռուսաստան - Գերմանիա:
Ներկա դրությամբ Չինաստանը առաջին տեղում է, երկրորդը` Հայաստան, երրորդը` Ռուսաստան:
Ոնց նայում եմ, չեմպիոնի ամենառեալ շանսերը ունի Հայաստանը:
Հայաստան - Հունգարիա
Չինաստան - Ուկրաինա
Ռուսաստան - Գերմանիա:
Ներկա դրությամբ Չինաստանը առաջին տեղում է, երկրորդը` Հայաստան, երրորդը` Ռուսաստան:
Ոնց նայում եմ, չեմպիոնի ամենառեալ շանսերը ունի Հայաստանը:
Բարև Ձեզ
Lion (08.09.2012)
Աստված տա:
Նոստալգիկ հանդիպում հունգարների հետ: Ասես Թուրինի օլիմպիադայի վերջին տուրը լինի: Ու նորից Արշակ Պետրոսյանն ընդդեմ սեփական փեսայի
Առանց քաղաքական ենթատեքստի պիտի հաղթենք հունգարներին: Իդեալական կլինի հաղթել ավելի մեծ հաշվով քան ռուսները գերմանացիներին: Չինաստան - Ուկրաինայում նույնիսկ օբյեկտիվորեն ուկրաինացիք լավ շանսեր ունեն (մեդալների հասնելու մոդիվացիան էլ +): Լավ կլինի:
Կարևորը տղերքը լավ հանգստանան ու հոգեբանորեն ու շախմատային առումով լավ պատրաստվեն: Հավատում ենքհատկապես վերելքի վրա գտնվող Վլադիմիր Հակոբյանին (2820 կատարողական, +5 միավոր (7/9) ու +15.5 վարկանշային միավոր (այս պահին՝ 2702.5)) ու մեր առաջատարին (մրցաշարի լավագույն 2862 կատարողական, +4 միավոր (6,5/9) ու +5.9 վարկանշային միավոր (այս պահին՝ 2821.9)յուրաքանչյուրին առանձին-առանձին ու բոլորին միասին:
![]()
Moonwalker ջան, ինձ էն TB2 միավորների հաշվարկման մեխանիզմը կբացատրե՞ս![]()
Զոննեբորն-Բերգերի գործակիցը հաշվում են մոտավորապես սենց: Տվյալ մրցամարտի վերջանական արդյունքը բազմապատկում են քո հետ խաղացած թիմի ողջ օլիմպիադայում հավաքած միավորներով ու ստանում են տվյալ տուրում քո TB2: Ու տենց բոլոր տուրերում և վերջում հանում են ստացված արդյունքներից ամենացածրը:
Այսինքն վաղվա համար ոչ միայն կարևոր ա, որ մենք հաղթենք, այլ որ մեր հետ խաղացած ու ռուսների (ասում եմ ռուսների, որովհետև չինացիքի դարդը ուկրաինացիք են քաշելու:) հետ չխաղացած թիմերը (Բանգլադեշ, Իսպանիա, Ֆիլիպիններ, Ուզբեկստան, Նիդեռլանդներ) գոնե նույնքան միավոր վաստակեն ինչ ռուսների հետ խաղացած ու մեր հետ չխաղացած թիմերը (Հունաստան, Լատվիա, Ադրբեջան, ԱՄՆ, Արգենտինա):
Ասենք Արգենտինան ու Նիդեռլանդներն իրար հետ են խաղում՝ պիտի հոլանդացիք հաղթեն ևն:
Լեո (08.09.2012)
Նոր chessvibes-ում մի վիդեո աչքս ընկավ՝ 9-րդ տուրի Հայաստան-Գերմանիա մրցախաղի Հակոբյան - Մայեր պարտիայի վերջին վայրկյաններն են:
Դիրքում իրենց 44-րդ քայլից հետո սպիտակներն անշուշտ առավելություն ունեն, բայց սևերի համար հանձնվելը դեռ ահագին վաղ է՝
Ու պահի ազդեցության տակ գերմանացու նյարդերը տեղի են տալիս՝ 44...exf3?? ու պրիմիտիվ 45.Թg4+!-ից հետո սևերը կորցնում են թագուհին:
Տեսեք ի՜նչպիսի մարդկային մինիողբերգություն է ապրում Գեորգը
Հ.Գ. Հուսանք ռուսների դեմ Մայերն իր ողջ զայրույթը կթափի:![]()
Ակնթարթ, ես քո... ??!!!
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նախորդ օրը 10-ով հետ էին Ռուսներից երկրորդ լրացուցիչով, հիմա 15-ով առաջ ենք: Ինչ մեծ թռիչք ա տեղի ունենում էս ձևով, փաստորեն հաշվելը ուղղակի անհնարա լինելու, նենց որ 3:1 պիտի կրենք, որ հանգիստ լինենք, բայց դե հավատս չի գալիս` շատ բարդ ա լինելու: Հունգարիան շատ պինդ թիմա:
Չինաստանից ընդամենը 7-ով ենք պակաս, իսկ Չինաստանը 2,5-1,5-ից ավել Ուկրաինային հնարավոր չի հաղթի:
Էնպես, որ հաղթելու դեպքում գնահատում եմ առաջին տեղի շանսերը 50/50 Չինացիքի հետ, Ռուսներն էլ չպիտի շատ խոշոր հաղթեն, ի վերջո Եվրոպայի չեմպիոն տղերք են![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ