User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թիմի հետ Ծաղկաձորում հավաք անցկացնող համաշխարհային դասակարգման երկրորդ համար, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Ստամբուլ մեկնելուց առաջ հարցազրույց է տվել news.am Sport-ին.


    Լեւոն, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:
    Օլիմպիադայից առաջ, ինչպես միշտ անցկացնում ենք հավաք: Այս անգամ ավելի շատ ժամանակ տրամադրում ենք մեր ֆիզիկական պատրաստականությանը: Կարծում եմ՝ մեր թիմը լավ մարզավիճակում է: Այն թարմությունը, որը պետք է լինի խաղերից առաջ, կա:

    Ձեր պահանջով աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը չանցկացվեց Բաքվում: Ի՞նչ կասեք Ստամբուլի մասին: Կարեւո՞ր է անցկացման վայրը։
    Բաքուն եւ Ստամբուլը տարբեր քաղաքներ են, տարբեր երկրներ են: Մենք սիրում ենք խաղալ Ստամբուլում եւ միշտ ցանկանում ենք այնտեղ ավելի լավ խաղալ:

    Դուք հավաքականից շուտ եք մեկնելու Ստամբուլ։ Ո՞րն է պատճառը:
    Այո, ես միշտ շուտ եմ մեկնում: Սիրում եմ ուսումնասիրել քաղաքը: Ընկղմվել քաղաքի մթնոլորտի մեջ:

    Սա առաջին Օլիմպիադան է, որին մասնակցելու է նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Որքանո՞վ կփոխվի հավաքականի խաղը նրա հետ:
    Այո, առաջին Օլիմպիադան է, բայց աշխարհի առաջնության ժամանակ նա մեր հավաքականի կազմում էր, երբ մենք հաղթեցինք: Եվրոպայի առաջնությունում նույնպես հաղթում էինք, բայց վերջում վրիպեցինք: Սերգեյի շնորհիվ մեր հնարավորություններն ավելի են մեծանում:

    Ովքե՞ր են Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցները:
    Վերջին տարիներին ուժեղագույնների շարքում ավելացել է Ադրբեջանը: Իսկ ուժեղ հավաքականները միշտ նույնն են` Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Իսրայելը, Չինաստանը:

    Տալի հուշամրցաշարում Դուք գլխավոր հավակնորդներից էիք, բայց գրավեցինք հինգերորդ տեղը: Ո՞րն էր պատճառը:
    Դա երկար ճանապարհ էր: Շախմատում ամեն մրցաշարին չես կարող ամբողջ ուժով խաղալ: Դա այս տարվա իմ երրորդ մրցաշարն էր: Այնքան էլ լավ չգիտեի, թե ինչ սպասել մրցակիցներից: Սպասելիքներս ավելի քիչ էին, բայց նրանք շատ ավելի լավ խաղացին: Մոռացել էի, որ իրենք էլ են լավ խաղում:

    Մրցաշարից արդեն զգալի ժամանակ է անցել: Հետեւություններ արե՞լ եք:
    Իհարկե։ Առանց դրա ոչ մի շախմատիստ չի կարող նոր հաղթանակներ ունենալ: Պարտություններն ինձ համար հանդիսանում են նոր վերելքի սկիզբ:

    Դուք մեկ անգամ ասել եք, որ հատուկ աշխատասիրությամբ չեք առանձնանում։ Օլիմպիադայից առաջ փորձո՞ւմ եք հաղթահարել այդ թերությունը:
    Ես դա շուտ եմ ասել: Ամեն մարզիկ ժամանակի ընթացքում փոխվում է: Այժմ կարծում եմ աշխատասիրությունս բավական բարձրացել է: Մեկ-մեկ լինում է, որ նույն ճանապարհով շատ երկար ես գնում: Պետք է միշտ ոսկե միջինը գտնել: Կարծում եմ ինձ կհաջողվի այդ հավասարակշռությունը գտնել:

    Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։
    Հարազատների հետ շփումը եւ երաժշտությունը:

    Իսկ ի՞նչ երաժշտություն:
    Տարբեր: Շատ եմ սիրում մեր ժողովրդական երաժշտությունը: Շատ եմ սիրում Հայրիկ
    Մուրադյան: Ջազի սիրահար եմ: Ինչպես նաեւ սիրում եմ դասական երաժշտություն`ամենից շատ Բախ:

    Խաղերի ժամանակ, երբ մրցակիցը երկար է մտածում, լինո՞ւմ է, որ մտովի լիովին անջատվեք պարտիայից եւ տեղափոխվեք այլ վայր:
    Հիմնականում, հենց այդպես էլ լինում է: Դա մտածելու գործընթացի 80 տոկոսն է: Բայց կարեւորը շատ չհեռանաս: Հետո նկատում ես, որ մրցակիցդ էլ է ուրիշ բաների մասին մտածում: Բացի այդ, գոյություն ունի ֆիզիկական կապ մրցակիցների միջեւ, երբ պարտիայի ժամանակ զգում ես, որ նրա շնչառությունը, կամ նստելաձեւը փոխվել է: Շախմատային հոգեբանությունը շատ հետաքրքիր բան է: Մենք շատ ենք զբաղում դրանով:

    Ո՞վ է Ձեզ համար սկզբունքային մրցակից:
    Սխալ կլինի մեկ մարդու անուն տալ: Չեմ կարծում, որ բարդույթ ունեմ ինչ-որ մեկի դեմ: Յուրաքանչյուր մրցակից դժվարություն է, որին պետք է հաղթահարես ոչ միայն խաղատախտակին. խաղից առաջ էլ պետք է քեզ պատրաստես:

    Ժամանակին Իվանչուկի դեմ այդքան էլ հաջող հանդես չէիք գալիս:
    Իվանչուկն իմ ամենասիրած շախմատիստներից է: Ես շատ բան եմ սովորել նրանից, բայց վերջին տարիներին կարծում եմ հենց նրա դեմ լավ եմ խաղացել:

    Գարի Կասպարովի հետ շփում ունե՞ք:
    Հազվադեպ է լինում, որ կապ հաստատենք: Ես հաճույք եմ ստանում շախմատային լեգենդների հետ շփվելուց, բայց դա քիչ է պատահում, քանի որ ես էլ եմ շատ զբաղված լինում:

    Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա քաղաքացիական ակտիվության մասին: Օրեր առաջ նա ձերբակալվեց Մոսկվայում:
    Ես մի քիչ հեռու եմ քաղաքականությունից: Կասպարովի պարտիաները մեծ դեր ունեն շախմատի պատմության համար, բայց նրա այդ գործունեության մասին շատ չգիտեմ: Հույս ունեմ, որ նա գիտի, թե ինչ է անում:

    Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստ նշելիս շախմատասերները հաճախ են տալիս են երկու անուն` Ֆիշեր եւ Կասպարով: Դուք ո՞ւմ եք համարում լավագույնը:
    Դժվար է ասել: Եթե այդպես նայես, ինչո՞ւ ոչ Ալեխինը կամ Պետրոսյանը: Պարզ է` Ֆիշերն ու Կասպարովը շատ պարտիաներ են հաղթել, բայց կարելի է ասել, որ հենց Ալեխինից հետո է սկսվել ժամանակակից շախմատային պարտիան: Այդ պատճառով ինձ համար նա է լավագույնը:

    Ի՞նչ ծրագրեր ունեք Օլիմպիադայից հետո:
    Օլիմպիադայից հետո իմ մասնակցությամբ հաջորդ մրցաշարը Բրազիլիայում է լինելու, բայց այժմ բոլոր մտքերս կապված են առաջիկա Օլիմպիադայի հետ:

    Աշխարհի առաջությունից հետո Դուք չվերադարձաք Հայաստան: Օլիմպիադայից հետո սպասե՞նք Ձեզ:
    Դա մեր թիմի սովորույթներից մեկն է՝ իմ չվերադառնալը թիմի հետ հայրենիք։ Մենք դա սկսեցինք Թուրինում: Ես կարծում եմ, որ մարզիկի համար կարեւոր է մարզվելը: Եթե դու սկսում ես ուրախանալ եւ տոնել՝ մարզական ջղայնությունդ կորում է: Իսկ ես շախմատին շատ լուրջ եմ վերաբերվում: Սիրում եմ ավարտել աշխատանքս հետո նոր ուրախանալ:

    Լեւոն, կցանկանայի՞ք՝ շախմատն ընդգրկվեր Օլիմպիկան խաղերի ծրագրում:
    Այո, ես կարծում եմ, որ սեղանի խաղերից շախմատը լավագույն է: Այն շատ մոտ է սպորտին: Խաղերից առաջ մենք չորս ժամ պատրաստվում ենք: Խաղը տեւում է 4-5 ժամ: Այնուհուտեւ քնում ենք եւ կրկին պատրասվում հաջորդ խաղին: Շախմատը միայն խաղ չէ։ Այն ավելի մոտ է արվեստին եւ սպորտին: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ շախմատն ընդգրկվեր Օլիմպիական շարժման մեջ: Ես շախմատի տեղը տեսնում եմ Օլիմպիական խաղերում:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (24.08.2012), Lion (22.08.2012), Ripsim (22.08.2012), Varzor (22.08.2012), Ձայնալար (24.08.2012), Ներսես_AM (28.08.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օլիմպիադա 2016... Տեսաք ինչ արինք
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.08.2016, 00:19
  2. ՀՊՃՀ ինֆորմատիկայի օլիմպիադա
    Հեղինակ՝ n1djhayko, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.04.2011, 22:14
  3. Օլիմպիադա, խնդիրներ, վարժություններ
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.11.2010, 20:23
  4. Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 81
    Վերջինը: 03.10.2010, 16:05
  5. Շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադա
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 969
    Վերջինը: 06.12.2008, 17:02

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •