Նման դեպքում կարելի է Փb8 դնել, էլի բանա - մինչև սպիտակները աջ ու ձախ, f5-ով կարելի կլիներ հակախաղ ստանալ: Էլի մի բան չի, բայց դե...
Նման դեպքում կարելի է Փb8 դնել, էլի բանա - մինչև սպիտակները աջ ու ձախ, f5-ով կարելի կլիներ հակախաղ ստանալ: Էլի մի բան չի, բայց դե...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայաստան - Բանգլադեշ 4-0 (Իրոք բանգլադեշցիք շատ ավելի լավ թիմ դուրս եկան քան ասենք Ուկրաինային բաժին հասած Քաթարը կամ Ադրբեջանին բաժին հասած Իռլանդիան: Պայքարը շատ ավելի թեժ էր, քան կարելի է ենթադրել հաշվից՝ մի պահ անգամ թիմային ոչ ոքին էր հավանական: Պիտի ասիացիներին արժանին մատուցել: )
1. ԳՄ Լևոն Արոնյան (2816) - ԳՄ Զիաուր Ռահման (2516) 1-0
2. ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) - ԳՄ Ալ Ռաքիբ Աբդուլլա (2514) 1-0
3. ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693 - ԳՄ Էնամուլ Հոսսայն (2480) 1-0
4. ԳՄ Տիգրան Պետրոսյան (2661) - ԳՄ Նիազ Մուրշեդ (2462) 1-0
Մեր առաջատարի բովական հաջող սկսված պարտիան միջնախաղից սկսեց մեզ համար անցանկալի երանգներ ստանալ, բայց Լևոնը վերջնախաղում հավաքեց իրեն ու նախաձեռնություն ստացավ: Թվում էր, թե պարտիան վերածվելու է 100+ քայլ տևելիք տանջանքի, բայց բանգլադեշցին 34-րդ քայլին անակնկալ կոպիտ սխալ գործեց.
34...Թc3?? ՝ փորձելով ամեն գնով փոխանակել թագուհիներն ու հասնել ոչ ոքիի: Բնականաբար հետևեց 35.Թxf7+! ու սևերը ստիպված էին հանձնվել հաշվի առնելով մոտալուտ մատը՝ 35...Նxf7 (եթե հեռանում էր արքայով՝ 35...Kh8, ապա հետևում էր 36.Թxf8#) 36.Նd8+ Թe8 37.Նxe8+ Նf8 38.Նexf8#
Մեր երկրորդ տախտակի վրա սևերով խաղացող Վլադիմիր Հակոբյանը խաղարկեց Հնդկական պաշտպանության (անգլալեզու դպրոցներում՝ Հին Հնդկական) ու քայլ առ քայլ մեթոդաբար շարունակելով ցայտնոտում սպիտակներին ուղղակի ստիպեց սխալվել (37.Ձd3? Թc4! 0-1): Զգացվում է, որ Վովան անձամբ Միխայիլ Մոիսեևիչի աշակերտն է:
Գաբին ու Հոսսայնը խաղարկեցին Սլավոնական պաշտպանության աշխարհի չեմպիոնի կոչման համար Անանդ-Գելֆանդ մրցամարտի 2-րդ պարտիայում հանդիպած տարբերակը: Սարգսյանը 15-րդ քայլին նորույթ կիրառեց, սակայն վարիանտի ոչ ոքիիացման տենդենցների խիստ մեծ լինելու պատճառով պարտիան մտավ խիստ հավասար վերջնախաղ ու մեր բանգլադեշցի ախպերը բառացիորեն քանդվեց::
Տիգրան Պետրոսյանի մրցակիցը՝ Հվ. Ասիայի առաջին ԳՄ-ը ընտրել էր Սլավոնական պաշտպանության փոխանակման վարիացիան, ինչը սովորաբար փոքրացնում է կողմերի հաղթանակի հնարավորությունները: Միջնախաղում բանգլադեշցին անգամ զինվորի առավելություն ուներ, սակայն ժամանակային հավելումից հետո (40-րդ քայլ) սկսեց զգացվել Տիկոյի վերջնախաղային ավելի լավ իմացությունը: Հաղթանակը սպասեցնել չտվեց:
Տուրի արդյունքների (ներառյալ ուկրաինացիների առաջատար Վասիլի Իվանչուկի անականկալ պարտության) ու վաղվա վիճակահանության մասին հետո:
Միայն ուզում եմ նշել Օլիմպիադայի կազմակերպիչների խայտառակ աշխատանքն (մուտքի մոտ խաղացողների հերթեր, հանդիսատեսների մուտքի արգելում) ու հեռարձակման խայտառակ որակը: Էլ չասած, որ ռուս լրագրող Եվգենի Սուրովին լուսաբանելն արգելելու շուրջ սկանդալը գնալով ավելի մեծ մասշտաբներ է ընդունում ու սպառնում է ՖԻԴԵ-ի փոխնախագահ ու ԹՇՖ-ի նախագահ Ալի Նիհաթ Յազըջըի «քթից գալ»:
Հ.Գ. Մեր աղջիկներն այս պահին հաղթում են 3-0 հաշվով, թեև 4-րդ խաղատախտակի վրա մեր Աննա Հայրապետյանը սևերով ծանր դիրք է ստացել:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Միշտ տենցա լինում, երբ ուզում ես ամեն գնով ոչ-ոքիի հասնել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էսօր ստացել ենք առաջին քիչ թե շատ լուրջ մրցակիցը՝
Հայաստան - Իսպանիա (Իհարկե, Իսպանիայի հավաքականի բոլոր շախմատիստները բաձրակարգ գրոսմայստերներ են, բայց մերոնք պիտի որ խնդիրներ չունեն գոնե «պոչը /վերջին երկու տախտակները/ մաքրելուց»: Հետո էլ Ստամբուլում իսպանացիների հետ լավ հիշողութունների է արթնացնում: 2000թ.-ին կրկին Ստամբուլում անցած օլիմպիադայում Հայաստանը հաղթել էր 3,5-0,5 հաշվով: Ի դեպ, կարող ենք նկատել, թե ինչպես է մանևրում մեր մարզիչ Արշակ Պետրոսյանը՝ այսօր էլ Վլադիմիր Հակոբյանն է հանգստանում: )
1. ԳՄ Լևոն Արոնյան (2816) - ԳՄ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (2697)
2. ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) - ԳՄ Իվան Սալգադո Լոպես (2638)
3. ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) - ԳՄ Միգել Իլեսկաս Կորդոբա (2601)
4. ԳՄ Տիգրան Պետրոսյան (2661) - ԳՄ Գլեգ Կորնեև (2581)
Խաղալու են նաև՝
Վենեսուլա - ԱՄՆ (ամերիկացիների բախտը վիճակահանությամբ բերել է)
Ֆարերյան կղզիներ - Ադրբեջան (մեր հարևաններն ընդհանրապես դուրս են գալու «զբոսնքի»)
Ֆրանսիա - Բուլղարիա (Վաշիե-Լագրավ - Թոփալով)
Անգլիա - Կուբա (Ադամս - Դոմինգես)
Ուկրաինա - Իսրայել (մեր պարտիայի հետ տուրի երևի ամենակենտրոնական դիմակայությունը ու իհարկե Իվանչուկ - Գելֆանդ)
Ռումինիա - Չինաստան
Ռուսաստան - Լատվիա (Կրամնիկ - Շիրով)
Հունգարիա - Շվեյցարիա
Հա, մոռացա նշել, որ 3 տուրից հետո մենք կիսում ենք 1-33-րդ տեղերը (թիմային միավորներով 7-րդն ենք): Արջևում է Սլովակիան, բայց բնականաբար ամեն ինչ շուտով կփոխվի:
Չէ, Լիոն ձյա Փf8-ը ոչ մի լավ բանի չի բերում: Ձd5+-ից հետո էլ խաղ չկա` պարտություն սևերին:
Տես.
48. ... Փa7; 49. Ձd5+ Աg5; 50. Ձc7 ու սևերը a զինվորը կորցնում են հաջորդ քայլին, կամ էլ մյուս քայլին, եթե f5 խաղան:
f5-ը հաստատ հակախաղ չի, քանի որ սպիտակները ef խաղալով չեզոքացնում են նաև սևերի e զինվորի առաջխաղացումը արքան e2 տեղափոխելով: Սպիտակ արքայի e2-ում գտնվելու պարագայում սևերը ոչ մի կերպ չեն կարողանում նրան սպառնալ ու զինվորը մնում է տեղում կանգնած: Իսկ փոխարենը սպիտակներն ունենում են ազատ երկու զինվոր և ձի, հաստատ մի հատ զինվորն անցնող է:
Վերջին խմբագրող՝ Varzor: 30.08.2012, 13:00:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հայաստան - Իսպանիա 2½-1½ (Ընդհանուր առմամբ բավական հավասար խաղ էր բոլոր պարտիաներում էլ: Լևոնը «մեռած» վերջնախաղում ատամներով քերեց հաղթանակը՝ խաղաց իսկական առաջատարի ու մարտիկի նման: )
1. ԳՄ Լևոն Արոնյան (2816) - ԳՄ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (2697) 1-0
2. ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) - ԳՄ Իվան Սալգադո Լոպես (2638) ½-½
3. ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) - ԳՄ Միգել Իլեսկաս Կորդոբա (2601) ½-½
4. ԳՄ Տիգրան Պետրոսյան (2661) - ԳՄ Օլեգ Կորնեև (2581) ½-½
Մեր հերոսը պատանի երկրպագուի հետ:
Վենեսուլա - ԱՄՆ 0½-3½
Ֆարերյան կղզիներ - Ադրբեջան 0½-3½
Ֆրանսիա - Բուլղարիա 2½-1½ (+1 Վաշիե-Լագրավ)
Անգլիա - Կուբա 3-1
Ուկրաինա - Իսրայել 2½-1½ (բացարձակ պարտված դիրքից կորզած հաղթանակը հրաշքների աշխարհից էր)
Ռումինիա - Չինաստան 1-3
Ռուսաստան - Լատվիա 2½-1½ (+1 Յակովենկո/3 տուրից՝ 3 միավոր/)
Հունգարիա - Շվեյցարիա 3-1
4-րդ տուրի վիճակահանությունը ավելի ուշ կկայանա, բայց հնարավոր է հանդիպենք «խոշոր ձկներից» մեկի հետ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (31.08.2012)
Չէ, Կայիսսան բարեհաճ էր մեր հանդեպ: Վիճակահանությունը մեզ բաժին է հանել հնարավոր թերևս ամենահարմար մրցակցին ՝
Ֆիլիպիններ - Հայաստան (Գործնականում մեր մրցակիցն ավելի թույլ է քան նույն մեր երեկվա Իսպանիան, բայց ֆիլիպինցինք առանձնանում են բարոյակամային հանտանիշներով, ինչը պետք չի թերագնահատել: Առանձնապես հետաքրքիր է լինելու մեր Լևոնի դիմակայությունը սպիտակներով խաղացող 18-ամյա Սոյի հետ: )
1. ԳՄ Ուեսլի Սո (2652) - ԳՄ Լևոն Արոնյան (2816)
2. ԳՄ Օլիվեր Բարբոսա (2554) - ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698)
3. ԳՄ Մարկ Պարագուա (2508) - ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687)
4. ՄՎ Օլիվեր Դիմաքիլինք (2428) - ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693)
Մյուս զույգերում՝
ԱՄՆ - Հնդկաստան (Նակամուրա - Սաշիկիրան, Կամսկի - Հարիկրիշնա)
Ռուսաստան - Չինաստան (մեգաբեթըլ)
Ադրբեջան - Գերմանիա (Ազերիները պիտի փորձեն ռևանշի հասնել վերջին Եվրոպայի առաջնությունում կրած պարտության համար: Նայդի՞չ)
Ֆրանսիա - Անգլիա (Ուղղակի հետաքրքիր դիմակայություն + Վաշիե-Լագրավ - Ադամս)
Ուկրաինա - Լեհաստան
Սլովակիա - Հունգարիա (Հունգարները մեր պես հաջող մրցակց են ստացել: )
Զգուշավոր լավատեսությամբ սպասենք՝
Մեր թիմի 4-րդ անընդմեջ հաղթանակը՝
Ֆիլիպիններ - Հայաստան 1½-2½ (Մերոնք շատ արագ լուծեցին հարցերը՝ ժամանակի ու էներգիայի նվազագույն ծախսով: Գաբին ընդամենը 25 քայլում մինիատյուրային ոճով հիմնովին ջախջախեց մրցակցին: Դրանից հետո մնացած տղաները հանգիստ ոչ ոքիի հասան ժամանակային 2-րդ հաշվակետից քիչ անց: )
Գաբիի պարտիայի վերջանական դիրքը:
1. ԳՄ Ուեսլի Սո (2652) - ԳՄ Լևոն Արոնյան (2816) ½-½
2. ԳՄ Օլիվեր Բարբոսա (2554) - ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) ½-½
3. ԳՄ Մարկ Պարագուա (2508) - ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) ½-½
4. ՄՎ Օլիվեր Դիմաքիլինք (2428) - ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) 0-1
Վե՛րջ, այսօրվանից սկսում է իսկական պայքարը: Իրենց վարկանիշով 1-4 տեղերը զբաղեցնող թիմերը միայն ունեն թիմային 100%-անոց արդյունք և կիսում են 1-4 տեղերը: Ավելին՝ նրանք այսօր խաղալու են իրար միջև.
Մրցաշարային աղյուսակը (sportarmenia-ից)՝
Հայաստան - Ուկրաինա (Խաղում են գործող օլիմպիական չեմպիոնների հետ ու հասկանալի է, որ հեշտ չի լինելու: Միայն թե մերոնց խաղը գնա: Բայց դե, իհարկե, հաղթելու ենք: )
1. ԳՄ Լևոն Արոնյան (2816) - ԳՄ Վասիլի Իվանչուկ (2769)
2. ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) - ԳՄ Ռուսլան Պոնոմարյով (2734)
3. ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) - ԳՄ Անդրեյ Վոլոկիտին (2709)
4. ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) - ԳՄ Պավել Էլյանով (2693)
Տուրի մյուս կենտրոնական դիմակայությունում հանդիպելու են Հունգարիան ու Ռուսաստանը: Առա՛ջ, Պոլգար:
Սպասում ենք վստահ խաղ տղերքից՝
Հ.Գ. Քանի որ այսօր Հայաստան-Ուկրաինան տղամարդկանց օլիմպիադայի առաջին համարի մրցամարտն է, խորհուրդ կտամ հետևողները նաև բաց չթողնեն ուղիղ վիդեոհեռարձակումը: Մերոնց շատ են ցույց տալու:
Հ.Գ.Գ Լևոնի կարճ հարցազրույցը Chessdom-ի գլխավոր խմբագիր Գորան Ուրոսևիչի հետ.
Հինգերորդ տուրից հետո դեպի հանգստյան օր ենք շարժվում 100%-անոց արդյունքով:
Իսկական չեմպիոն (հուսանք շուտով և փաստացի):
Հայաստան - Ուկրաինա 2½-1½ (Հավասար ուժերի պայմաններում հաղթանակ է բերում մեր առաջատարը: Լևոնն աննկարագրելի էներգիայով ու նվիրումով է խաղում: Արոնյան - Իվանչուկ որոշիչ պարտիան՝ ԳՄ Սերգեյ Զագրեբելնու մեկնաբանությամբ: )
1. ԳՄ Լևոն Արոնյան (2816) - ԳՄ Վասիլի Իվանչուկ (2769) 1-0
2. ԳՄ Սերգեյ Մովսիսյան (2698) - ԳՄ Ռուսլան Պոնոմարյով (2734) ½-½
3. ԳՄ Վլադիմիր Հակոբյան (2687) - ԳՄ Անդրեյ Վոլոկիտին (2709) ½-½
4. ԳՄ Գաբրիել Սարգսյան (2693) - ԳՄ Պավել Էլյանով (2693) ½-½
Նվազագույն հաշվով հաղթանակ տարան նաև ռուսները (+1 Գրիշչուկ) ու նույնպես ընթանում են 5/5: Հանգստյան օրվանից հետո իրենց հետ ենք խաղալու:
Ա՜, դե լավն ենք էլի
Ripsim (01.09.2012), Sagittarius (01.09.2012), Varzor (03.09.2012), Ձայնալար (01.09.2012)
Մերսի, ապեր, շատ հետաքրքիր է - կշարունակես, չէ?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Moonwalker (01.09.2012), Ripsim (01.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ