Սկսած 1976 թվականից օգոստոսի 13-ը համարվում է ձախլիկների միջազգային օր: Օրը նշանակված է հատկապես բարձրացնելու մարդկանց տեղեկացվածության մակարդակը, ուշադրություն դարձնելու ձախլիկներին, այս դոմինանտ աջլիկների աշխարհում: Ձախլիկները կազմում են ամբողջ աշխարհի բնակչության մոտ 7-10%-ը: Շատ ձախլիկներ ճնշվում են հասարակության կողմից, մասնավորապես նրանց ստիպում են(էին) օգտագործել աջ ձեռքը, գործիքները օգտագործել աջով: Վերջերս լսեցի, որ ոչ վաղ անցյալում, նույնիսկ երեխայի ձախ ձեռքը կապել են, որ ոչ մի ձևով չօգտագործի: Արդյունքում խախտվում է կոորդինացիան, և ոչ միայն դա: Օրը նշանակվել է հենց այս ամենը վերացնելու համար, ու կարծում եմ՝ շատ բան փոխվել է
:
Շնորհավոր ձեր(մեր) տոնը, ձախլիկնե՛ր
![]()
Էջանիշներ