Ինձ թվում էր` ես կառավարում եմ իրավիճակը: Ինձ թվում էր ինձ հետ մուկն ու կատու էին խաղում: Բայց այն ինչ տեղից ունեցավ հաջորդ մի քանի վայրկյանների ըթնացքում ես չէի սպասում: Ես որոշեցի դուրս գալ խանութից:
Երկու քայլ չէի հասցրել անել, փողոցի վերին հատվածից պայթյունների ձայներ սկսեցին գալ: Փողոցում գտնվողները իրենց ուշադրությունը շեղեցին այդ ձայների ուղղությամբ:
Տաքսիստի մեքենայի ինձ նայող ետին պատուհանը սկսեց իջնել: Ես ձեռքս մեխանիկորեն տարա գոտկատեղիս հատվածը` մոռանալով , որ զենք չունեմ :
Մեքենայի ետևի նստատեղից վեր բարձրացավ սպորտային հագուստով մեկը. նա ըստ երևույթին մինչ այդ պառկած էր եղել այդտեղ , որպեսզի չնկատեմ նրան:
Նա մեքենայից ինձ վրա էր պահել Ստեչկին տեսակի ատրճանակը և պատրաստվում էր կրակել: Այդ ամենը կատարվեց մեկ վայրկյանում: Մարդասպանը գտնվում էր ինձնից 7 մետր հեռավորության վրա և զինված էր ավտոմատիկ ատրճանակով , ուստի իմ փրկվելու շանսերը մինիմալ էին:
Առաջին կրակոցը այսպես թե այնպես դիպչելու էր ինձ . որ ուղղությամբ էլ ես փորձեի շարժվել կամ ընկնել, իմ մարմինը չէր հասցնելու ամբողջությամբ դուրս գալ նշանառությունից:
Սակայն , հաջորդող կրակոցներից կարելի էր խույս տալ, քանի որ մարդասպանը չէր կարող նախօրոք իմանալ, թե որ ուղղությամբ ես ինձ կնետեմ: Ես որոշեցի զոհաբերել ձախ ձեռքս կամ վատագույն դեպքում ուսս:
Նախքան կրակոցը ես արդեն սկսել էի մարմինս տեղաշարժել :Այդպես էլ եղավ. առաջին կրակոցից ուժեղ ծակոց զգացի ձախ թևիս շրջանում , անտանելի էր , բայց պետք էր ողջ մնալ: Ես ծնկի եկա և վազեցի աջ : Ես այնքան կտրուկ արեցի այդ ամենը, որ մարդասպանի հաջորդող կրակոցներն արդեն բավականին հեռու էին ինձնից : Նա կարող էր կրակել իմ հետագծին, բայց ոչ ինձ: Ես դուրս եկա նրա նշաբառությունից և խառնվեցի ամբոխին:
Էջանիշներ