User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը

  1. #1
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը

    Իմ մասին խոսել չեմ սիրում: Չեմ սիրում ընդհանրապես խոսել: Այսինքն խոսել պետք է տեղեկություն ստանալու առումով, բայց մնացած դեպքերում համարում եմ դա անիմաստ զբաղմունք: Շատերը խոսում են ինքնահաստատվելու, սթրեսներից ձերբազատվելու, իրենց զգացմունքներն արտահայտելու համար: Ես չեմ սիրում լսել, թե ինչ են մարդիկ շարունակ ճամարտակում, ես ուղղակի հավատում եմ նրան ինչ տեսնում եմ . ես գործողությունների կողմնակից եմ: Խոսալով դու դառնում ես կանխատեսելի ու խոցելի, իսկ լռությունը սարսափ է ներշնչում: Մարդիկ վախենում են նրանցից ումից չգիտեն , ինչ սպասել: Ուստի ինձ պետք է դա: Ինձ պետք է, որ ինձնից խուսափեն, չհրավիրեն զվարճալի երեկույթների ու պիկնիկների ... չեմ ուզում լսել ձեր հիմար պատմվածքները և կանխատեսելի անեկդոտները: Ես հասկացել եմ, որ ընկերները ներխուժում են քո կյանք, խլում են քո թանկարժեք ժամանակը ու հեռանում քո կյանքից: Արդյունքում ոչինչ տեղի չի ունենում, ոչինչ չի փոխվում ... մարդիկ նույնն են, իրենք իրենց հաշվետվություն չեն տալիս , թե ինչով են զբաղվում և ինչի համար են այս կամ այն գործողությունը անում: Հիմա շատ տարածված է հոգեբանների մոտ գնալը ու այսպես ասած "հոգին դատարկելը" : Հոգեբանի դուռը չհասնելու ամենալավ երաշխիքը մարդկանցից խուսափելն է: Դու դու ես, ես եմ, սա իմ տարածքնա, սա քոնը, մի մտիր իմ տարածք, որ հետո ինձնից չնեղանաս:
    Ամեն դեպքում ներկայանամ: Օմար Լանգե: Ծնվել եմ Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Հայրս ազգությամբ շվեյցարացի է, մայրս` բերբեր: Մորս մասին ինձ գրեթե ոչինչ հայտնի չէ: Միայն գիտեմ, որ ես սպասված երեխա չեմ եղել: Հայրս հնէաբան էր: Մեր հարաբերությունները դասական հայր և որդի հարաբերություններ չեն եղել: Մենք միշտ օտար ենք եղել: Նա ինձ իր հետ տանում էր իր հնագիտական ճամփորդություններին: Իմ մանկությունը և պատանեկությունը անցել են ճամփորդությունների մեջ: Ալբանիա, Հունաստան, Ալժիր, Եգիպտոս : Դեռ չէի հասցնում ընտելանալ նոր ժամանած տեղին, արդեն ճամպրուկները պատրաստ էին նոր տեղ ճամփորդելու համար: Եթե ես նույնիսկ ցանկություն ունենայի, չէի կարողանա ունենալ ընկերներ: Հորս դա քիչ էր հետաքրքրում: Նրա սիրտը պարտավոր չէր ցավել ինձ համար: Պետք է գոհ լինել, որ ինչ-որ մարդիկ չեն զլացել և քեզ լույս աշխարհ են բերել. դա արդեն պարգև է: Ես շնորհակալ եմ նաև հայրիկիցս, որ նա ինձ չհանձնեց մանկատուն և ամեն դեպքում ինձ իր կողքին պահեց այնքան ժամանակ մինչև դեմքիս աղվամազեր հայտնվեցին, և քաղաքավարի հասկացրեց, որ իր առաքելություն ավարտված է , և ես կարող եմ իմ գոյապայքարը սկսել ... միայնակ: Նույնիսկ , երբ նա մահացավ , ես այդ մասին իմացա 1 տարի անց: Ինչպես հետո պարզվեց, նրա հուղարկավորությանը ներկա էին եղել ընդամենը երկու մարդ` հոգևորականը և մեկ պատահական անցորդ: Ոչ փառահեղ համեստ հեռացում: Այս աշխարհի հերթական չգիտեմ որ միլիարդերորդ հյուրը դադարեց գոյություն ունենալ: Ու նորից ոչ մի բան չփոխվեց: Գալիս են նոր մարդիկ ու հիմնականում աննպատակ ու անիմաստ ապրում, ինչպես որ ես: Ես հավատացյալ չեմ, ես աթիեստ եմ: Իսկ եթե դուք հավատացյալ եք, ապա ավելի լավ հասկանալու համար թե ես ով եմ, ասեմ, որ իմ տեղը դժոխքում վաղուց ապահովված է: Ես մարդասպան եմ:
    Ես ցանկություն կամ առավել ևս պահանջ չունեմ մարդուն սպանելու: Ուղղակի դա ինձ մոտ շատ լավ է ստացվում, և իմ ծառայությունները բավականին թանկ վարձատրվում են: Եթե դուք կարծում եք, որ ես արդարանում եմ , ուրեմն շատ մեծ կարծիք ունեք ինքներդ ձեր մասին: Ինչպես կարող է արդարանալ մի մարդ, որը Աստծո առաջ նույնիսկ չի արդարանում, քանի որ համոզված է , որ նա չկա: Ես ամեն դեպքում խիղճ ունեմ: Խիղճն է իմ կրոնը: Ես համոզված եմ, որ եթե ես մերժեմ պատվիրատուին, հրաժարվեմ տվյալ մարդուն սպանել, ապա նա հաստատ դա կանի մեկ այլ մարդասպանի միջոցով, թեկուզ և ոչ այքան պրոֆեսիոնալ, ինչպես ես: Ուզում եմ ասել , որ զոհը բոլոր դեպքերում ոչնչացվելու է ` իմ մասնակցությամբ թե առանց ինձ Եթե պատվիրատուն մեծահարուստ է, իսկ իմ պատվիրատուներից բոլորն այդ մարդկանց թվին են պատկանում, զոհի ճակատագիրը կանխավ վճռված է: Ավելին ասեմ, ես հնարավորության դեպքում մարդասիրաբար փորձում եմ հնարավորինս անցավ ուղարկել մարդուն այն աշխարհ ... էֆթանազիայի պես: Դե հիմա մարդասպանների շուկայում կան մոլագարներ, որոնք հաճույք են ստանում սպանությունից և մարդուն ցավ պատճառելուց: Իմ դեպքում հետաքրքրությունները միայն նյութական են : Ինձ հրավիրում են գործի, որովհետև գիտեն , որ ես աշխատում եմ կոկիկ, տիրապետում եմ կրիմինալիստիկային և նույնիսկ հոտոտելու համար ոստիկանական շներին հետքեր չեմ թողնում` շատ հաճախ հետախույզներին ուղարկելով սխալ ուղղությամբ: Դուք կարող եք ասել, որ մահապատիժ իրականացնող զինվորականը, որին հրամայել են կյանքի կոչել հրամանը վատ մարդ է: Եթե նա դա չանի ապա նա նկատողություն կստանա և դա նրա փոխարեն կանի մեկ ուրիշը: Ինչ-որ մեկը դա վերջիվերջո կանի: Ես երկերեսանի չեմ, ես իրականությունն եմ ասում: Հետևությունները թողնում եմ Ձեզ:


    Տոլեդո Իսպանիա 2004 թվական

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), enna (02.09.2013), Freeman (05.08.2012), Lion (01.09.2012), Moonwalker (05.08.2012), Nimra (05.08.2012), Peace (07.08.2012), Quyr Qery (05.08.2012), Ripsim (05.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (06.08.2012), Արէա (05.08.2012), Արևանուռ (05.09.2013), Ռուֆուս (06.08.2012)

  3. #2
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոլեդոն սովարական քաղաք չէ: Այս քաղաքն ունի յուրահատուկ բույր, գույն , համ: Ես բախտ եմ ունեցել լինել տարբեր բազմամիլիոնանոց մեգապոլիսներում, սակայն փոքր քաղաքները փոքր բնակչությամբ ինձ միշտ հրապուրել են: Ընդամենը 80,000 մարդ է ապրում այստեղ: Կյանքը չի եռում: Փողոցներում հիմնականում հանդիպում ես զբոսաշրջիկների ու տեղի տարեց բնակիչների, որոնք ոչ մի տեղ չեն շտապում: Ես մշակութային մարդ չեմ, ուստի մտադրություն էլ չունեմ այցելել օրինակ Էլ Գրեկոյի տուն-թանգարան, չնայած շատ մարդիկ հենց այդ նպատակով են գալիս այստեղ: Ես այստեղ կանգ եմ առել Կառլոս V հյուրանոցում: Ընտրությունը կատարել է կոորդինատորը: Ես ընդհանրապես քմահաճ չեմ հյուրնաոցների հարցում և ընդհանրապես թքած ունեմ հարմարավետության վրա: Ամեն դեպքում ակնհայտ է, որ իմ ուղևորության համար կոորդինատորը պատվիրատուից կլորիկ գումար է վերցրել: Սպանության պատվերի և իրագործման շղթան, իմիջայլոց որքան խճճված է լինում, այնքան քիչ է լինում այն բացահակտելու հավանականությունը: Տվյալ դեպքում ես հոգացել եմ , որ 4 իրարից անկախ միջնորդ ներգրավված լինեն: Մոտ մեկ ժամից Սանտա Տոմեո եկեղեցու մոտ ինձ պետք է մոտենա միջնորդների վերջին ներկայացուցիչը, որին ես չեմ ճանաչում, ինչպես նա ինձ չի ճանաչում: Նա ինձ կներկայացնի ցուցումները, զոհի մասին մանրամասներ և գործին վերաբերող այլ կարևոր մանրուքներ: Նաև պետք է ասեմ, որ միջնորդը չի իմնալու, որ կատարողն անմիջապես ես եմ, նա կարող է մտածել, որ ես հերթական միջնորդն եմ: Միջնորդները սովորաբար հասարակ մարդիկ են, չունեն քրեական անցյալ իրավապահների ուշադրությունը ավելորդ տեղը չգրավելու համար: Դա կարող է լինել 70-ամյա մի թոշակառու կամ մանկապարտեզի դաստիարակ: Ամեն դեպքում միջնորդները բոլոր հնարավոր ձևերով փորձարկվում են: Լռություն պահպանելու ունակությունը այս դեպքում ամենաշատն է կարևորվում միջնորդ ընտրելու գործում: Հիմնականում միջնորդներին շահագրգռում են յուղոտ գումարներով, սակայն ավելի հուսալի միջոց է կոմպրոմատը: Անանուն մեկը նրանց շանտաժի է ենթարկում և առաջարկում համագործակցել: Միջնորդը ինձ հետ խոսելու է անգլերեն, Իսպանիա է ժամանած լինելու մեկ այլ երկրից: Միջնորդը ոչ միայն իրավունք ունի ինձ իր մասին ոչինի չասել, այլև պարտավոր է, քանի որ կոնսպիրացիայի խախտումը կարող է ամեն ինչ տապալել և շատ վտանգավոր է:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), enna (02.09.2013), Freeman (05.08.2012), Moonwalker (05.08.2012), Nimra (05.08.2012), Quyr Qery (05.08.2012), Ripsim (05.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (06.08.2012), Արէա (05.08.2012), Արևանուռ (05.09.2013)

  5. #3
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սանտա Տոմե եկեղեցու մոտ կային մի քանի զբոսաշրջիկ: Սովորաբար այստեղ մարդաշատ է լինում, սակայն սիեստայով պայմանավորված տեղի բնակիչները և հավանաբար որոշ զբոսաշրջիկներ հանգստանում էին: Ինձ մոտեցավ մի ճերմակահեր տարեց կին և խիստ ֆրանսիական ակցենտով անգլերեն հարցրեց.
    _ Ներեցեք պարոն, դուք խոսում եք անգլերեն:
    _ Այո, խոսում եմ,-պատասխանեցի ես:
    _ Մեզ գիդ է անհրաժեշտ, կարող եք ասել` ում կարող ենք դիմել,- ասաց սուրանկյուն դեմքով կնճռոտ տիկինը: Նրանից այնքան հաճելի օծանելիքի բույր էր գալիս, որ նույնիսկ մի պահ մոռացա, որ դիմացինս պառավ է և անբացատրելի համակրանք ծնվեց մեջս այդ կնոջ նկատմամբ: Ինչ-ինչ բայց ֆրանսիացիներն օծանելիքից հասկանում են:
    _ Ոչ ես տեղացի չեմ,- ասացի ես` նայելով ժամացույցիս. արդեն ժամանակն է որպեսզի միջնորդն ինձ մոտենա:
    _ Շնորհակալություն,- չարաճճի ժպիտով ասաց տիկինը ու կարճ դադարից հետո հեռացավ տաբատավոր և ֆոտոխցիկներով զինված իր հասակակիցների մոտ: Մի պահ ինձ նույնիսկ թվաց , որ նա ինձ աչքով արեց: Ֆրանսուհին երևի օր ծերության որոշել էր շրջել աշխարհով մեկ և հնարավորության դեպքում քնել տեղացի երիտասարդներից գոնե մեկի հետ: Ի դեպ, ինձ արդեն մի քանի անգամ հասցրել են նմանեցնել իսպանացու կամ իտալացու հետ: Սպիտամաշկ հորս և արաբ մորս գեներն են երևի այդօրինակ կոնբինացիա ստեղծել: Երեբեմն , երբ ստիպաված ես լինում մարդուն այն աշխարհ ուղարկել մարդաշատ վայրերում տեղացիներին նման լինելը հատկապես մեգապոլիսներում ակնհայտ առավելություն է. հեշտ է խառնվել բազմությանը և կորել: Մարդաշատ վայրում սպանություն իրականացնելը կապված է մեծ մասնագիտական ռիսկի հետ, ինչպես եռակի սալդոն ակրոբատի համար: Ամեն դեպքում սպանությունների պատմությունը ցույց է տալիս, որ եթե մարդաշատ վայրում սպանություն իրականացնողը վիրտուոզ է , ապա գործնականում նրան անհնար է բռնել:
    Միջնորդը արդեն 10 րոպե է , ինչ ինձ պետք է մոտեցած լիներ: Գաղտնաբառը անունիս պես ականջիս ծայրին է. պատրաստ եմ վայրկենական արձագանքել: Հորիզոնում միայն զբոսաշրջիկներ են:
    _ Ներողություն, Տավերա հիվանդանոց գնալու համար աջ են գնում թե ձախ, - լսվեց հետևիցս կանացի քաղցր մի ձայն: Սա գաղտնաբառի սկիզբն էր: Իմ ետևում կանգնած էր միջնորդը:
    Վերջին խմբագրող՝ Baltazar: 05.08.2012, 14:34:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), enna (02.09.2013), Freeman (05.08.2012), Moonwalker (05.08.2012), Nimra (05.08.2012), Quyr Qery (05.08.2012), Ripsim (05.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (06.08.2012), Արէա (06.08.2012), Արևանուռ (05.09.2013)

  7. #4
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ կին էր: Նրա ձայնից հասկանալի էր, որ փոքր ինչ լարված է, բայց նա փորձում էր հանգիստ ու հավասարակշռված մարդու տպավորություն թողնել: Տիպիկ արևմտյան եվրոպացու արտաքին չուներ, ուստի միայն գուշակել կարելի էր, թե որտեղից է կոորդինատորը պեղել այս սևահեր գեղեցկուհուն , և ինչով է պայմանավորված նրա ընտրությունը: Կյանքի բերումով ես շատ գեղեցկուհիների եմ հանդիպել, բայց այս մեկը իսկական գիշատիչ էր . նա բոլոր հնարավորությունները ուներ բազմաթիվ տղամարդկանց խելքահան անելու, ոչնչացնելու: Բայց ոչ ինձ: Զգայական աշխարհն իմ աշխարհը չէ: Իմ և կնոջ հարաբերությունները սահմանափակվում են միայն սեքսով: Ես ոչ Կազանովան եմ , ոչ էլ Դոն Ժուանը, չգիտեմ և չեմ ուզում իմանալ, թե ինչ են մտածում իմ մասին կանայք : Բայց եթե փոքր ինչ հանգստանալու ժամանակ , առիթ կամ հնարավորություն է լինում ես մեծ հաճույքով կենակցում եմ կանանց հետ: Գուցե մարդկային հաճույքներից ես ամենամեծ տեղը տալիս եմ հենց սեքսին:
    _ Երևի Դուք նկատի ունեք Հոսպիտալ դե Սան Խուան Բատիստան, - շարունակեցի ես գաղտնաբառը` փորձելով աչքի պոչով գնահատել գեղեցկուհու հագուկապը: Ամեն ինչ չափավոր էր և ճաշակով: Բայց ինչպես նա կարողացավ հայտնվել իմ ետևում` շրջանցելով իմ տեսադաշտը : Ամեն ինչ խոսում է լավ պատրաստվածության մասին:
    _ Այո , Բուստամանտեի գլուխգործոցը, - ասաց սևահերը` ավարտին հասցնելով գաղտնաբառը: Առաջին նախադասությունից արդեն հասկանալի էր, որ միջնորդը դուրս է եկել ինձ վրա: Սակայն ապահովության համար ես միշտ օգտագործում եմ 3-4 նախադասություններ պարունակող գաղտնաբառեր, որպեսզի հօդս ցնդեն տարատեսակ պատահականությունները:
    Գեղեցկուհին սկսեց էլ ավելի ինքնավստահ իրեն զգալ. նրա դեմքին համարյա աննկատ ժպիտ հայտնվեց: Ենթադրում եմ, որ նա տղամարդկանց հետ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Սա կամ էն կորպորատիվ անբարոյականներից է, որոնք պահակից սկսած մինչև գլխավոր տնօրեն հետները քնում են կարիերայի համար կամ էլ ես եմ դարձել կնատյաց պառանոիկ ... բայց իմ հոտառությունը ինձ երբեք չի դավաճանել : Ամեն դեպքում նա ինձ այս պահից այլևս չի հետաքրքրում պետք է անցնել բուն գործին:
    Վերջին խմբագրող՝ Baltazar: 05.08.2012, 20:42:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), Lion (01.09.2012), Moonwalker (05.08.2012), Nimra (05.08.2012), Quyr Qery (05.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (06.08.2012), Արէա (06.08.2012), Արևանուռ (05.09.2013)

  9. #5
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս մեծ երկրագնդի վրա ու ինչ-որ մի գողտրիկ փոքրիկ քաղաքում երկու կոկիկ հագնված կին և տղամարդ բավականին քաղաքավարի և պարկեշտ հետագա մի քանի րոպեների ընթացքում էլ ավելի են մոտեցնելու ինչ-որ մեկի մահը: Ահա թե ինչպես են սպանվում մարդիկ: Ինքը սպանությունը տեխնիկական գործ է: Ամենադժվարը մինչև սպանությունն ընկած ժամանակահատվածն է, տեղեկատվության հավաքգրումը, հետախուզությունը, շղթայի կառուցումը, պլանավորումը և կոնսպիրացիան:
    Այն ինչ դուք տեսնում եք ֆիլմերում, դա ինչ որ մեկի երևակայությունն է : Ֆիլմերում մարդկանց սպանում են գեղեցիկ և էկզոտիկ սցենարով, որը արդյունավետության և առավել ևս իրականության հետ կապ չունի: Իսկ թե ինչպես են այդքան շատ սպանություններ բացահայտվում, որոնց մասին հաճախ խոսվում է հեռուստատեսությամբ քրեական խրոնիկոններում, դա ընդհանրապես ակնհայտ է: Սպանություն իրականացնողները գործում են պահի և ինչ-որ հույզերի ազդեցության տակ ,պարզունակ և ոչ հաշվենկատ ձեռագրով:
    _ Կարող ենք մեր զրույցը տեղափոխել մեզնից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող այ այն այգի,- ասացի ես ` ցույց տալով մեզնից ոչ հեռու գտնվող այգին:
    Սևահերը նայեց շուրջը: Մի քիչ մտածեց ու ասաց.
    _ Լավ, գնացինք:
    Մինչև այգի ընկած հատվածը մենք շատ արագ անցանք և ոչ մի բառ չփոխանակեցինք: Ինձ սկսեց թվալ, որ այս սևահերը առաջին անգամը չէ , որ նման բաներով է զբաղվում: Սովորաբար նորեկները փորձում են "անհարմար" լռությունը լրացնել ինչ-որ հիմար հարցերով ու եղանակի մասին դիտարկումներով: Սա լռում էր: Դա իմ սրտով էր: Կամ էլ երևի սևահերին նախօրոք ասել էին, որ անծանոթ պարոնը չի սիրում շատախոսներին: Չգիտեմ , և պետք էլ չի իմանալ: Դա է հաջողության գրավականը:
    Մենք հայտնվեցինք նստարանի մոտ: Սևահերը միանգամից նստեց , ոտքը գցեց ոտքին և սկսեց փորփրել իր պայուսակը, հետո ագահաբար հանեց ծխախոտի տուփը, վառեց սիգարետը ու սկսեց ծխել: Չէ իրոք լարված էր: Հետո սևահերը երևի մոռացել էր, որ հասարակական վայրերում չեն ծխում: Ինձ էլ չհարցրեց ծխելու առաջ կարելի է թե ոչ: Լավ է` այգում մարդ չկար, ամեն դեպքում կարող էինք նկատողության արժանանալ նրա ծխելու պատճառով ու ուշադրություն գրավել: Ես ինքս մոլի ծխող եմ, բայց կարողանում եմ ինձ զսպել, առավել ևս երբ գործի մեջ եմ: Պրոֆեսիոնալ մարդասպաններին ծխել խորհուրդ չի տրվում մի քանի պատճառներով: Նախ ծխող մարդկանց ձեռքերը դողում են, իսկ դա խանգարում է կրակելու պրոցեսում, հատկապես երբ հեռու տարածություններից օպտիկական զենքով ես կրակում: Երկրորդ սիգարետի ծխելու պրոցեսում թքիդ հետքերը մնում եմ ֆիլտրի վրա, և եթե դեն նետած ֆիլտրդ հայտնվի իրավապահների մոտ , և դու հայտնվես կասկածյալների շարքում, հասարակ փորձաքննությունը ցույց կտա , որ թուքը պատկանում է քեզ , և դա կլինի անհերքելի ապացույց քո դեմ : Երրորդ ծխող մարդը մթության մեջ նկատվում է և մատնում իր տեղը, իսկ սպանությունների զգալի մասը ես իրականացնում եմ գիշերային ժամերին: Չորրորդ ծխախոտի թողած հոտից հետախույզ շները տաք հետքերով կարող են որոշել, թե որ ուղղությամբ ես շարժվել: Հինգերորդ հաճախ ստիպված ես լինում դեպքի վայրից վազքով հեռանալ , ինչը դժվար է ծխող մարդու համար: Եվ վեցերորդ` պարզապես վնասակար է:
    _ Միսս, տվեք ինձ ծրարը,- ասացի ես սևահերին:
    Նա պայուսակից հանեց մի բավականին հաստ ծրար և հանձնեց ինձ ասելով.
    _ Ահա , խնդրեմ:
    Ես վերցրեցի ծրարը, այնտեղ մոտ 800 դոլար գումար կար` շատ մանր թղթադրամներով: Ոչ, չկարծեք թե դա իմ հոնորարն էր: Իմ հոնորարարի զրոները մի քիչ շատ են ու տրվում են մաս մաս :Այդ դոլարների սերիաներով ինձ հաղորդագրություն էր ուղարկված զոհի և պատվերի մասին: FF95594731A F6 ....առաջին թղթադրամը ճիշտ էր դրված: Այստեղ կարևորը թղթադրամների դասավորությունը պահելն էր :Ես կարող էի վերցնել ծրարը, այնտեղ ամեն ինչ գրված էր: Սևահերին մնացել էր ինձ հանձնել զոհի նկարը, որից հետո կարող էինք միմյանց հաջողություն մաղթել ...
    Վերջին խմբագրող՝ Baltazar: 06.08.2012, 01:13:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), Freeman (06.08.2012), Lion (01.09.2012), Moonwalker (06.08.2012), Nimra (06.08.2012), Quyr Qery (06.08.2012), Ripsim (06.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (06.08.2012), Արէա (06.08.2012), Արևանուռ (05.09.2013)

  11. #6
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացեմ մի գաղտնիք: Միջնորդը ընդհանրապես գաղափար չուներ, թե ինչ է կատարվում: 800 դոլարով ծրարը նրան ոչինչ չէր ասում :Նրան ուղղակի հանձնարարված էր ինձ փոխանցել այդ ծրարը և վերադառնալ նախկին կյանքին: Բացի ծրարը նա ինձ փոխանցեց նաև մեկ այլ բան ...

    Ատոչա Մադրիդ Իսպանիա 2004 թվական

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), Freeman (06.08.2012), Lion (01.09.2012), Moonwalker (06.08.2012), Nimra (06.08.2012), Quyr Qery (06.08.2012), Ruby Rue (06.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (06.08.2012), Արէա (06.08.2012), Արևանուռ (05.09.2013)

  13. #7
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատոչա Մադրիդ Իսպանիա 2004 թվական

    Եթե կյանքում ինձ հետաքրքրում են սեքսն ու լավ կատարված աշխատանքը, ուրեմն միթե ես ապրում եմ սպանությունների և կանանց համար: Ապրում եմ ապրելու համար ... երևի: Ձուկը , որ լողում է, հո չի մտածում ինչի է լողում, ուղղակի լողում է: Նրանք, ովքեր կարծում են, թե գիտեն ինչի են ապրում, մահից սարսափում են: Իսկ ես չեմ վախենում մահից: Դա է երևի իմ առավելությունը ... բայց առավելություն ում նկատմամբ?: Ում է պետք այդ առավելությունը: Դա նույնն է , ինչ ասես ես կարողանում եմ ականջի չոփերից աշտարակ կառուցել: Ոչ մեկին դա պետք չէ:
    Ինչի համար է ապրում այն սևահերը Տոլեդոյից: Երևի ուզում է սիրել ու սիրվել, ընտանիք կազմել, երջանիկ լինել: Ինչ-որ աբստրակտ հասկացություններ `սեր, երջանկություն: Ձանձրալի է: Սերը տևում է ամենաշատը 5-6 տարի: Ես չեմ ասում դա, պարոն Լեվին է ասում: Ով-ով, բայց նա հոգեբանությունից հասկանում է: Հրեաները լավ հոգեբաններ են: Լեվին ասում է, որ սերը ուղեղի հետ կապված պրոցես է, որը ցիկլի պես վերջիվերջո անկում է ապրում: Սերը ոչ սրտի հետ կապ ունի, ոչ էլ հոգու: Իհարկե սերն ու սեքսը առանձին երևույթներ են, բայց երկուսն էլ օրգանիզմի պրոցեսների հետ են կապված: Եվ ինչու են մարդիկ սիրուց կուլտ դարձնում. դա նույնն է ինչ-որ սնվելու կամ փռշտալու մասին խոսել որպես վեհ զգացմունքներ և դրանց գրքեր ու ֆիլմեր նվիրել: Կամ հոգին որն է ... ինչ հոգի: Քանի կա մարդկությունը կլինեն նաև այս հավերժական պատրանքները: Մարդը համառ և ստախոս արարած է և մի ամբողջ կյանք կարող է ինքն իրեն խաբել ու խուսափել իրականությանը նայել երես առ երես:
    Մադրիդի Ատոչա խոշորագույն կայարանն ինչպես միշտ բազմամարդ էր: Կարծես մարդիկ մոռացել էին , որ ընդամենը մի քանի ամիս առաջ այստեղ պայթեցրել էին իրենց քույրերին ու եղբայրներին: Կյանքն առաջ էր գնում: Սևահերն ինձ բանալի էր փոխանցել Տոլեդոյում: Հիմա ինձ մնում էր մոտենալ կայարանում տեղադրված անձնական իրերի պահպանման խցիկներին և այդ բանալիով բացել համար 988 խցիկը: Խցիկում նախօրոք (ենթադրում եմ նույնիսկ մեկ շաբաթ առաջ) կազմակերպիչները ինձ համար կարևոր բան էին ի պահ դրել ու մի քանի օր հետո բանալին հանձնել սևահերին, որն էլ մեկ օր առաջ այն ինձ էր տվել :974 ... 983 ... 988: 988-ը բացվեց, այնտեղ ծրար կար: Ժամանակն էր վերադառնալ հյուրանոց: Ես արդեն գիտեի որտեղ, երբ , ում: Իսկ թե ինչպես դա իմ գործն էր:
    Շան անուն հիշեցնող Ռեքս հյուրանոցը գտնվում էր Գրան-Վիա Մադրիդա փողոցի վրա`Իսպանիա և Պլասա-դե-Կալյո հրապարակների մեջտեղում: Հյուրանոցային համարներն ընդարձակ էին և աչքի էին ընկնում սովորական ու դասական ձևավորմամբ: Կենտրոնական ջեռուցման համակարգ, կոնդիցոներ , գրասեղան: Ամեն առավոտ հյուրանոցի ճաշարանում գործում էր "շվեդական սեղան" , որտեղ տեղադրված էին նաև սուրճի ավտոմատներ:
    Դոլարների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շատ հուսալի էր և անվտանգ: Ես այն օգտագործում էի որպես այլընտրանքային միջոց հաղորդագրությունների փոխանակման իմ հիմնական միջոցներից զատ: Դոլարները կեղծ էին, բայց այնքան բարձրորակ էին, որ կեղծիքը հայտնաբերող էքսպերտիզան կարող էր շաբաթներ տևել: Դոլարների սերիան ապակոդավորելուց հետո ես բարեհաջող կերպով դրանք ոչնչացնում էի: Չնայած դրանցով սրճարանում հաշիվը փակելու գայթակղությունը երբեմն ինձանում մեծանում էր:
    Մանրուքները իմ գործում շատ կարևոր են: Մանրուքները հաշվի չառնելու պատճառով շատ պրոֆեսիոնալներ են տապալվել:
    Հյուրանոցային համարում հայտնվելուց րոպեներ հետո ես բացեցի կայարանի խցիկից հանած ծրարը: Իմ ձեռքերում երիտասարդ կնոջ նկար էր: Սա այն կինն էր, որին ես պետք է սպանեի: Այս նկարում նա ժպտում էր: Նկարվելու պահին երևի նրան թվում էր, թե ամբողջ կյանքն աջևում է: Վաղուց զոհերի շարքում կին չէի ունեցել: Մյուս կողմից նա ոչ առաջինն էր, ոչ էլ կարծում եմ վերջինը ...
    Վերջին խմբագրող՝ Baltazar: 06.08.2012, 21:34:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), Freeman (06.08.2012), Lion (01.09.2012), Moonwalker (06.08.2012), Nimra (06.08.2012), Quyr Qery (06.08.2012), Ripsim (06.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (07.08.2012), Արէա (06.08.2012), Արևանուռ (05.09.2013), Ռուֆուս (06.08.2012)

  15. #8
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատվերը պատվեր, բայց ամեն ինչ բարդանում էր նրանով, որ նկարի միջի կինն ինձ ծանոթ էր: Սա երևի ինչ-որ մեկի կողմից արված դաժան կատակ էր: Նկարում պատկերվածը Տոլեդոյում ինձ հանդիպած սևահերն էր ...

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), Ingrid (24.12.2012), Lion (01.09.2012), Moonwalker (07.08.2012), Nimra (06.08.2012), Quyr Qery (06.08.2012), Ripsim (06.08.2012), Sambitbaba (07.08.2012), soultaker (06.08.2012), Varzor (07.08.2012), Արէա (06.08.2012), Արևանուռ (05.09.2013), Ռուֆուս (06.08.2012)

  17. #9
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ ամենը ինձ դուր չէր գալիս: Կային շատ անտրամաբանական ու անհասկանալի պահեր: Միջնորդներին ընտրում էր կոորդինատորը: Կոորդինատորը առանց մեզ հետ համաձայնեցնելու իրավունք չուներ զոհի հետ կոնտակտի մեջ մտնել: Զոհի հետ կոնտակտը մեկ անգամ պետք է լիներ, որը վերջանալու էր նրա մահով: Ինչ կարիք կար այդ դեպքում նախքան վերջին միջնորդին ուղարկելը ևս երկուսին ներգրավվել խաղին: Նման ռիսկային քայլ անելու դեպքում կարելի էր միանգամից զոհին ուղարկել ինձ մոտ այլ ոչ թե հավելյալ երկու հոգուց բաղկացած շղթա ստեղծել: Կոնսպիրացիան լրիվ խախտված էր: Կոորդինատորը ոչ միայն սեփական հետույքն էր վտանգի ենթարկում , այլև իմը: Պատվիրատուն և կոորդինատորը իրար հետ ոչ մի դեպքում իրավունք չուեին ծանոթ լինել: Նրանց միջև էլ պետք է երկու իրարից անտեղյակ շղթա լիներ: Իսկ գուցե կոորդինատորն ու պատվիրատուն միմյանց ճանաչում էին?: Այդ դեպքում կոորդինատորը լուրջ խախտում էր թույլ տվել ու վտանգել ինձ: Ամեն ինչ բարդանում էր նրանով, որ ես էլ կոորդինատորին չէի ճանաչում, բայց այդ ամենը չէր խանգարում այն հանգամանքին, որ մենք արդեն 3 տարի էր, ինչ միասին էինք աշխանում : Վերջապես եթե այս պարոնները ի զորու էին զոհին այդքան հեշտությամբ կառավարել, ուղարկելով Իսպանիա, ստիպել անծանոթի հետ հանդիպել, ինչ-որ անհասկանալի ծրարներ փոխանցել նրան, ապա նրանք կարող էին այդ սևահերին ուղարկել օրինակ Սահարա անապատ, մի հատ բեդուինի երկու հատ ուղտով կաշառեին, վերջինս էլ մեծ հաճույքով այդ սևահերին կթաղեր Սահարայի ավազների տակ: Այսինքն ` նրանք կարող էին շատ հանգիստ սեփական ուժերով վերացնել այդ կնոջը: Ինչ կարիք կար նման թատրոն կազմակերպել: Սևահերն արդեն ինձ դեմքով գիտեր, ինչը ծայրաստիճան դժվարացնում էր նրա սպանության իրագործումը: Կոորդինատորը շատ լավ գիտեր իմ մասնագիտության նրբությունները: Ինչու էր նման հիմար քայլերի դիմել: Այս ամենից շատ վատ հոտ էր գալիս: Միթե պարոնները մտածում էին, թե ես կատաղած շան պես պետք է հարձակվեմ նրանց ընտրած մարդկանց վրա անմիջապես "ֆաս" հրահանգից հետո: Միթե նրանք մտածում էին, որ ես ընդամենը սպանություն իրականացնող մեքենա եմ և կուրորեն պետք է հետևեմ իրենց` տվյալ դեպքում էկզոտիկ կարգադրություններին: Այն, որ ես անթերի կատարում էի աշխատանքս բոլորովին չէր նշանակում, որ ես հիմար եմ:
    Պետք էր զանգել ծերունի Լեվիին:
    Լեվի Շտիլերին ես ճանաչում էի դեռ պատանի հասակից: Նա միակ մարդն էր այս հողագնդի վրա , որին ես վստահում էի: Այս հրեան միակ մարդն էր աշխարհում, որը գիտեր Օմար Լանգե մարդասպանին: Նա իմ անձնական քարտուղարն էր, միաժամանակ նաև իմ ուսուցիչը: Նա մասնավոր դետեկտիվ էր աշխատում և ճակատագրի հեգնանքով սպանություններ էր բացահայտում: Ու հենց նա էր ինձ սովորեցրել, թե ինչպես անել, որ սպանությունները երբեք չբացահայտվեն, նույնիսկ իր նման Շերլոկ Հոլմսերի կողմից: Նա ժամանակին շատ էր շրջագայում, սակայն վերջին տարիներին իր Թել-Ավիվում գտնվող տուն-գրասենյակից դուրս չէր գալիս, քանի որ բժիշկները նրան արգելել էին շրջագայել: Նա նաև ձայնալարերի հետ լուրջ խնդիրներ ուներ, որոնք վաստակել էր
    ծխելու`իր 50-ամյա ստաժով: Ոստիկանները , քննիչները հաճախ էին գնում Շտիլլերի գրասենյակ մասնագիտական խորհրդատվություն ստանալու: Լեվին նաև հայտնի էր նրանով, որ , տանից դուրս չգալով, հանցագործություններ էր բացահայտում:
    Ես դուրս եկա հյուրանոցից և մոտեցա մոտակա կրպակին, որտեղից քարտ գնեցի փողոցում տեղադրված ավտոմատ հեռախոսից զանգահարելու համար:
    Չնայած հյուրանոցում հեռախոս կար, ես զերծ մնացի այն օգտագործելուց, քանի որ վերջին` սևահերի հետ կապված ավանտյուրան էլ ավելի էր լարել զգոնությունս: Զանգը գնաց: Երկու ազդանշան հետո Լեվին վերցրեց հեռախոսը ու երկարատև հազից հետո ասաց.
    _ Լսում եմ:
    _ Ջերմ բարևներ հարավից:
    _ Լավ չի, լավ չի:
    _ Գիտեմ: Ինքդ էլ գիտես, որ քեզ զանգելը արտակարգ դեպքի մասին է խոսում:
    _ Գիտեմ, դրա համար էլ ասում եմ `լավ չի: Կարող ես ինձ 10 րոպեից զանգել, ես սափրվում եմ:
    _Լավ:
    Լեվիի վերջին խոսքերը նշանակում էին , որ ես պետք է զանգահարեմ նրա հարևանուհու տիկին Գրետայի հեռախոսահամարով: Տիկին Գրետան իր բնակարանի բանալիները հանձնել էր Լեվիին և անորոշ ժամանակով հեռացել Իսրաելից: Սա իրենից ներկայացնում էր փոքրիկ անվտանգության միջոց էր այն դեպքում, եթե ինչ-որ ուժեր որոշեին Լեվիի հեռախոսազրույցները գաղտնալսել: Իսկ 10 րոպեն սիմվոլիկ էր ասված . ես արդեն երկու րոպե անց զանգահարեցի տիկին Գրետայի հեռախոսահամարով: Լեվին պատասխանեց.
    _ Հիմա ասա, որտեղից են գալիս քամիները:
    _ Քամիները ամենայն հավանականությամբ գալիս են պարոն այգեպանից,- ասացի ես` նկատի ունենալով, որ խնդիրները կապված են կոորդինատորի հետ, որին ոչ ես էի ճանաչում , ոչ Լեվին:
    _ Միթե ... Իսկ ինձ թվում էր , որ նա հուսալի այգեպան է: Ինչ է տեղի ունեցել:
    _ Երեկ ես հանդիպել եմ պարոն ձախլիկի հետ, այսօր պարզվում է, որ պարոն ձախլիկը նույն ինքը պարոն Էրիխն է,- ասացի ես` նկատի ունենալով, որ ձախլիկը միջնորդն է, իսկ Էրիխը ` զոհը:
    Լեվին երկար լռեց:
    _ Դու համոզված ես, որ ձախլիկը Էրիխն է:
    _ Այո, դրա համար էլ զանգել եմ: Ինչա սա նշանակում(?):
    _ Սա նշանակումա, որ պարոն այգեպանը ինքնուրույն խաղա սկսել:
    _ Ես էլ եմ էտպես մտածում: Իսկ մենք կարող ենք պարոն այգեպանին գտնել(?)
    _ Դու էլ գիտես, որ դա անհնար է: Մենք նրա մասին ոչինչ չգիտենք: Մեր զամբյուղում հայտնված մրգերի ծագումը անհնար է բացահայտել: Թե ինչ խճճված մեխանիզմներով են դրանք մեզ փոխանցվում ևս քեզ համար գաղտնիք չէ,-ասաց Լեվին, նկատի ունենալով, որ կոորդինատորի միջոցով ուղարկված սպանության դիմաց փողային վարձատությունը այնպիսի բարդ բանկային սխեմաներով է ուղարկվում իրենց հաշվեհամարին, որ անհնար է պարզել, թե կոնկրետ որտեղից և ում կողմից է այն ուղարկվել:
    _ Այգեպանին անհնար է գտնել ... ուրեմն ես պետք է խախտեմ համար առաջին օրենքը:
    _ Ինչ է գժվել ես,- զայրացավ Լեվին,- դու պատրաստվում ես պարոն Էրիխի հետ խոսել?:
    _ Այո, ավելի լավ է այդպես, քան հետո զղջալ, որ այդպես չարեցի:
    _ Ոչ մի քայլ չանես: Սա կարող է շատ նորմալ բացատրություն ունենալ: Ուղղակի ինձ 4-ից 5 ժամ է պետք: Ես կփորձեմ կապնվել այգեպանի հետ(չնայած նրան, որ դա կոպիտ խախտում է) և կփորձեմ հասկանալ մեր անելիքը: Երեկոյան ժամը վեցին սպասում եմ քո զանգին: Ոչ մի ավելորդ քայլ: Վերջիվերջո մենք իրավունք ունենք ուղղակի հրաժարվել գործարքից:
    _ Լավ:
    _ Զարմիկ:
    _ Լսում եմ:
    _ Զգույշ եղիր,- ասաց Լեվին ու ցած դրեց հեռախոսը:
    Առհասարակ երբ ես չեմ վերահսկում իրավիճակը ակամայից սկսում եմ նյարդայնանալ: Այդ օրը ես համոզվեցի, որ նույնիսկ ոսկերչական ճշգրտությամբ մշակված պլանները ապահովագրված չեն տապալումից: Եվ այդ ամենի պատճառը տխրահռչակ մարդկային գործոնն էր: Պետք էր ի մի բերել մտքերը և գործել իրավիճակին համարժեք:
    Գաղտնազերծված դոլարներում նշված էր, որ զոհը Սեվիլյայում է, այսինքն`Իսպանիայում: Սովորաբար ցուցումները մեկ երկրում ստանալուց հետո ես սպանությունն իրականացնում էի ուրիշ երկրում: Բավականին հազվադեպ էր այնպես լինում, որ ես միևնույն երկրում և ցուցումներ էի ստանում և սպանություն իրականացնում: Գաղտնազերծված նամակներում նշված էր նաև զենքի թաքստոցի գտնվելու վայրը: Պատվերը կատարելու համար որպես առավելագույն ժամկետ նշված էր երկու շաբաթը: Զոհի գտնվելու հիմնական վայրը , ըստ գաղտնազերծված տվյալների, մի առանձնատուն էր, որի հասցեն ևս նշված էր: Զոհի տեղաշարժերի մասին ոչինչ նշված չէր, ինչը թույլ էր տալիս ենթադրել, որ զոհը գրեթե տանից դուրս չէր գալիս: Զոհը` Սիլվիա Մանգանո, 31 տարեկան, հասակը` 178 սմ, մազերը` սև: Ամենայն հավանականությամբ նա իտալուհի էր: Ուղեկցող բարեկամների կամ թիկնապահների մասին խոսք չկար: Կարելի էր ենթադրել, որ Մանգանոն միայնակ էր Սեվիլյայում: Գործը կարելի էր հեշտությամբ ավարտին հասցնել միայն այն դեպքում, եթե ներկայացված բոլոր տվյալները համապատասխանում էին իրականությանը: Բայց արդյոք դա այդպես էր: Եթե Սիլվիան մեկ ակնթարթ գլուխը տանից դուրս հաներ, ես կարող էի կայծակնային արագությամբ նրան ոչնչացնել: Առաջին հայացքից պատվերը տեխնիկապես շատ հեշտ էր իրագործել: Իմ պրակտիկայում եղել էին բիզնես աշխարհի այնպիսի շնաձկներին ոչնչացնելու պատվերներ, որոնց անվտանգությունը նախկին հատուկ ծառայությունների աշխատակիցներից բաղկացած մինի բանակ էր հիշեցնում : Մանգանոյին վերացնելն ինձ համար նույնքան հեշտ էր, որքան ծանրքաշային ծանրորդի համար 30 կիլոգրամը: Այդ հանգամանքը էլ ավելի էր մեծացնում տարակուսանքը: Իմ պրակտիկայում եղել էին անպաշտպան զոհեր, բայց նրանց վերացնելու առաջադրանքը մի փոքր բարդ էր նրանով, որ պատվերով սպանությունը պետք էր ներկայացնել որպես դժբախտ պատահար: Իսկ այս դեպքում նույնիսկ դժբախտ պատահարի մասին խոսք չկար: Պետք էր սպանել և վերջ: Հոնորարի չափը նման սպանության համար ակնհայտ բարձր էր:
    Մեկ օր առաջ Տոլեդոյում սևահերը ` նույն ինքը Սիլվիան, փոք-ինչ լարված էր , մի երկու դրվագում էլ ինտենսիվ կերպով շուրջն էր նայում: Ես այդ ժամանակ կարծեցի, որ նա ուղղակի ուզում էր համոզվել, որ մեզ ոչ մի անկոչ հյուր չի հետևում: Իսկ գուցե այտեղ ինչ-որ մեկը կար: Հըըըմ ... Սիլվիան միայնակ չէր եկել հանդիպման?: Բայց ես ամեն ինչ իմ հորիզոնում էի պահում, ես ոչ մեկի չնկատեցի: Եթե ինչ-որ մեկն իրոք եղել էր այնտեղ , և ես նրան չէի նկատել նման պարզ իրավիճակում, ուրեմն ճիշտ ժամանակն էր մասնագիտությունս փոխել:Այն մի քանի զբոսաշրջիկները? : Քիչ հավանական էր:
    Հեռախոսի ավտոմատի մոտ կանգնած ինչ-որ մեկի ծանր հայացքն էի զգում: Բայց ում?: Բոլորը ինչ-որ տեղ էին շտապում: Ռենոյի ղեկին նստածք տաքսիստը ... հետաքրքիր էր: Նա չպետք է նկատեր, որ նկատել էի իրեն: Ես բարձրացա մի փոքր վերև հավասարվեցի կայանված տաքսուն և շրջվեցի դեպի ապակեպատ խանութը: Ես ունեի մոտ երեք տասնյակ վայրկյան խանութի ապակիների արտացոլանքի միջոցով հետևելու մեջքիս ետևում հայտնված վարորդին, քանի դեռ նա ոչինչ գլխի չէր ընկել :Ինձնից մոտ 15 մետր հեռավորությամբ կայանված Ռենոյից վարորդը համակ ուշադրությամբ հետևում էր իմ գործողություններին:
    Նրան մեքենային մի կին մոտեցավ, սակայն վարորդը ցույց տվեց, որ զբաղված էր: Կինը հեռացավ: Տարօրինակ տեսարան էր: Տաքսիստ, որը ուղևոր չի վերցնում? Ըստ երևույթին նա ավելի կարևոր գործ ուներ: Օրինակ` հետևել ինձ: Երիտասարդ էր: Հանեց բլոկնոտը և ինչ-որ գրառումներ կատարեց: Սա արդեն ավելի հետաքրքիր էր :Ես իրավունք չունեի երկար կանգնած մնալ խանութի առաջ : Ցույց տվեցի թե լրջորեն հետաքրքրված էի տաղավարում դրված տղամարդու էքսցենտրիկ հագուստներով: Մտա խանութ: Այստեղից ևս երևում էր տաքսիստը: Միակ տարբերությունն այս դեպքում այն էր, որ նրա ուղղությամբ պետք էր աչքի պոչով նայել: Ինձ մոտեցավ վաճառողուհին ու սկսեց իսպաներեն անգիր արած ինչ-որ նախադասություններ ասել: Այս աղջնակը անհաջող պահ չէր ընտրել պրեզենտացիա սկսելու համար:
    _ Ոչ ոչ, ես ուղղակի նայում եմ: Եթե պետք լինի Ձեր օգնությունը, կկանչեմ,- անգլերեն ասացի ես ` առանց իսպանուհու վրա նայելու:
    _ Լավ, ինչպես հարմար եք գտնում- կոտրված անգլերենով մի փոքր նեղված ասաց իսպանուհին և հեռացավ իր գործընկերուհու մոտ:
    Տաքսիստը շարունակում էր ինձ նայել, բայց ոչ ակնդետ հայացքով, որպեսզի չնկատեմ իր հայացքը, քանի որ նա հայտնվել էր իմ տեսադաշտի սահմաններում: Ինձ բռնեցի այն մտքի վրա, որ հնարավոր էր նաև, որ այս տղան ուղղակի մարդկանց երկար բարակ զննելու վատ սովորություն ուներ: Մյուս կողմից այս գործում պատահականություններ հազվադեպ են լինում: Չէ, սա կասկածելի տիպ էր, ու համառորեն շարունակում էր ինձ հետևել:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.08.2012), Freeman (07.08.2012), Lion (01.09.2012), Moonwalker (07.08.2012), Nimra (07.08.2012), Quyr Qery (08.08.2012), Ripsim (07.08.2012), soultaker (07.08.2012), Varzor (09.08.2012), Արէա (07.08.2012), Արևանուռ (05.09.2013), Ռուֆուս (08.08.2012)

  19. #10
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում էր` ես կառավարում եմ իրավիճակը: Ինձ թվում էր ինձ հետ մուկն ու կատու էին խաղում: Բայց այն ինչ տեղից ունեցավ հաջորդ մի քանի վայրկյանների ըթնացքում ես չէի սպասում: Ես որոշեցի դուրս գալ խանութից:
    Երկու քայլ չէի հասցրել անել, փողոցի վերին հատվածից պայթյունների ձայներ սկսեցին գալ: Փողոցում գտնվողները իրենց ուշադրությունը շեղեցին այդ ձայների ուղղությամբ:
    Տաքսիստի մեքենայի ինձ նայող ետին պատուհանը սկսեց իջնել: Ես ձեռքս մեխանիկորեն տարա գոտկատեղիս հատվածը` մոռանալով , որ զենք չունեմ :
    Մեքենայի ետևի նստատեղից վեր բարձրացավ սպորտային հագուստով մեկը. նա ըստ երևույթին մինչ այդ պառկած էր եղել այդտեղ , որպեսզի չնկատեմ նրան:
    Նա մեքենայից ինձ վրա էր պահել Ստեչկին տեսակի ատրճանակը և պատրաստվում էր կրակել: Այդ ամենը կատարվեց մեկ վայրկյանում: Մարդասպանը գտնվում էր ինձնից 7 մետր հեռավորության վրա և զինված էր ավտոմատիկ ատրճանակով , ուստի իմ փրկվելու շանսերը մինիմալ էին:
    Առաջին կրակոցը այսպես թե այնպես դիպչելու էր ինձ . որ ուղղությամբ էլ ես փորձեի շարժվել կամ ընկնել, իմ մարմինը չէր հասցնելու ամբողջությամբ դուրս գալ նշանառությունից:
    Սակայն , հաջորդող կրակոցներից կարելի էր խույս տալ, քանի որ մարդասպանը չէր կարող նախօրոք իմանալ, թե որ ուղղությամբ ես ինձ կնետեմ: Ես որոշեցի զոհաբերել ձախ ձեռքս կամ վատագույն դեպքում ուսս:
    Նախքան կրակոցը ես արդեն սկսել էի մարմինս տեղաշարժել :Այդպես էլ եղավ. առաջին կրակոցից ուժեղ ծակոց զգացի ձախ թևիս շրջանում , անտանելի էր , բայց պետք էր ողջ մնալ: Ես ծնկի եկա և վազեցի աջ : Ես այնքան կտրուկ արեցի այդ ամենը, որ մարդասպանի հաջորդող կրակոցներն արդեն բավականին հեռու էին ինձնից : Նա կարող էր կրակել իմ հետագծին, բայց ոչ ինձ: Ես դուրս եկա նրա նշաբառությունից և խառնվեցի ամբոխին:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.09.2012), Freeman (01.09.2012), Lion (01.09.2012), Moonwalker (01.09.2012), Nimra (01.09.2012), Ripsim (01.09.2012), Varzor (03.09.2012), Արէա (01.09.2012), Արևանուռ (05.09.2013)

  21. #11
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոլորի պատերազմը բոլորի դեմ

    Ամենայն հավանականությամբ սա դավադրություն էր: Լևի Շտիլեր ... Լևի Շտիլեր, դու էլ համլրեցիր տականքների ճամբարը: Ինձ գտնելու ու ոչնչացնելու միակ օղակը դու էիր: Կոորդինատոր, Շտիլեր, Սիլվիա Մանգանո, տաքսիստ և մարդասպան: Ես արդեն օգտագործված մսի կտոր եմ. եկել է ժամանակը ինձնից ձերբազատվելու: Այդ դեպքում ում էր պետք այս անհասկանալի կրկեսը: Շտիլեր, դու թաղեցիր մարդկության վերաբերյալ իմ վերջին հույսերը ...
    Ես ունեմ այս ամենի բացատրությունը: Այսինքն մոտավոր պատկերացնում եմ , թե ինչ է տեղի ունեցել: Լևին, կոորդինատորը , Սիլվիան ու տաքսիստը մի թիմից են: Ասեմ ավելին, նրանք իմ անմիջական ղեկավարներն են, որոնցից ես դեմքով ճանաչում եմ միայն Լևիին: Այս քառյակը կամ հնգյակը տարիներ շարունակ կազմակերպել է մի քանի տասնյակ աղմկահարույց սպանություններ, որոնք կյանքի եմ կոչել ես` պատվերով սպանությունների ինդուստրիայի սևագործ բանվորս: Մի անգամ խոսակցության ժամանակ նույնիսկ Լևին բերանից թրցռել էր, որ իրենց թիմում կա նաև երիտասարդ մի գեղեցիկ կին: Ես հիմա հասկանում եմ , որ դա Սիլվիանա Մանգանոն էր` գեղեցկուհին Տոլեդոյից, որին ես պետք է սպանեի: Այն պահից, երբ սրանք սկսել են իրար դեմքով ճանաչել ներքին գզվռտոց է սկսվել: Նրանց ինչ-որ մեկը սղմել է կամ մեղադրանքներ առաջադրել, այս բորենիներն էլ երկար չեն մտածել, և սեփական կաշիները փրկելու համար որոշել են միմյանց ոչնչացնել` ամեն մեկն իր հերթին վախենալով, որ մյուսը կարող է իրեն մատնել և հանձնել իրավապահներին կամ ազդեցիկ զոհերի ոխակալ բարեկամներին: Ինչպես ես այս ամենը հասկացա, դեռ կհասցնեմ ձեզ պատմել:
    Այս ամենի մեջ բոլորից շատ ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ այս գիշատիչներն իրենց կեղտոտ խաղերի մեջ որպես խամաճիկ որոշել էին շահագործել հենց ինձ: Սիլվիան , ըստ երևույթին, իմ միջոցով ցանկացել էր սպանել կոորդինատորին, կոորդինատորը` տաքսիստի միջոցով ինձ, իսկ ծեր աղվես Լևին Ատոչա կայարանում որպես զոհի լուսանկար դնել էր տվել հենց Սիլվիայի նկարը և տվյալները: Հիմա Օմար Լանգեն կհանդարտեցնի ձեր անհանգիստ հոգիները ... մեկընդմիշտ:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (24.12.2012), Nimra (25.01.2013), Varzor (27.12.2012), Արէա (24.12.2012), Արևանուռ (05.09.2013)

  23. #12
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի րոպե Լանգե , մի րոպե: Դու սպանում էիր միայն փողի համար, որովհետև կարծում էիր , որ եթե դու չսպանես, ապա ինչ-որ մեկը քո փոխարեն դա կանի: Փաստորեն որոշել ես վրե՞ժ լուծել: Սպանելու ես, որ քո կաշին փրկես, թե՞ ուզում ես հաճույք ստանալ: Դու երբեք սպանությունից հաճույք չես ստացել: Իսկ հիմա , երբ հասկացել ես , որ քո նկատմամբ որս է հայտարարված, կարող ես այնպես կորել այս մեծ աշխարհում, որ մինչև խոր ծերությունդ քեզ ոչ ոք չանհանգստացնի:

    Այդ դեպքում ի՞նչ ես ուզում: Ես քո ներքին ձայնն եմ: Դու ինձ կհիշես. ես քո կողքին եմ եղել քո կյանքի ամենդժվար պահերին, և իմ շնորհիվ դու ճիշտ որոշումներ ես կայացրել: Մի պահ մտածիր` ինչիդ է այս ամենը պետք: Գնա և ապրիր ...

    Գնամ և ապրե՞մ: Իսկ ի՞նչ անեմ: Նոր մասնագիտություն ձեռք բերե՞մ: Ընտանիք կազմեմ, և ինչ սովորեցնեմ զավակներիս: Ես ուղղակի ապրելու համար չեմ: Բոլորը հիմա ուղղակի ապրում են: Ես վախենում եմ կորցնել աշխատանքս: Աշխատա՞նք ... ախր աշխատում են փողի և հաճույքի համար:


    Դու փող ունես: Լանգե, այդ ես եմ՝ քո լավագույն ես-ը: Մի՞թե դու հաճույք ես ստանում մարդկանց սպանելուց: Փող ունես , ի՞նչ հաճույք: Մի՞թե դու մոլագար ես, հիվանդ մարդ, որ հաճույք ես ստանում մարդկանց ոչնչացնելուց: Ուրեմն հօդս են ցնդում քո սկզբունքայնության մասին բարբաջանքները: Գնա և սպանիր: Ես խորապես հիասթափված եմ քեզնից:

    Քեզ թվում է` կենդանիները սպանում են միմյանց լոկ նրա համար, որ սոված են: Սպանելը բնազդ է: Ես չեմ կարողանում խեղդել այդ բնազդը, բայց հաճույք էլ չեմ ստանում: Հիմա ես ունեմ կոնկրետ թշնամիներ: Ես ոչ մի տեղ չեմ փախնի. ես ուզում եմ կռվել: Ես ուզում եմ ինձ գիշատիչ զգալ: Ես ուզում եմ սպանել նրանց ... ես պետք է սպանեմ նրանց: Լռում ե՞ս ... պարոն լավագույն ես: Ուրեմն մի փորձիր ինձ ինչ-որ բաներում համոզել:

    Ինչքան միայնակ են մարդիկ: Յուրաքանչյուր մարդ ի ծնե անիծված է միայնակ լինելու: Մարդ մի ամբողջ կյանք պայքարում է միայնության դեմ , բայց միևնույնն է վերջում հայտնվում է մի մութ ու սև արկղում ու նորից մեն - մենակ: Ու երբ այս իմ երկրորդ ես կոչվածը , որ երբեմն-երբեմն հետս փորձում է խոսել, իմ հասարկ մահկանացու լինելու ապացույցն է: Իմ օրգանիզմը կարծես ընդվզում է ` ասելով եղբայր, դու պետք է շփվես գոնե ինքդ քեզ հետ: Մարդը ծրագրավորված է պայքարել այդ միայնության դեմ: Բայց ես գիտեմ, որ դա անիմաստ պայքար է: Մարդկանց հետ հարաբերվելու և միայնությունը խեղդելու այդ կոդը ի սկզբանե սխալ և ավելորդ է, ինչպես կույրաղիքն աղիքային համակարգում : Մարդ արարածը, լինելով թույլ և տկար, ժամանակին նույնիսկ հնարեց ընտանիք հասկացությունը:

    Դժվարությունները հաղթահարելու անկարողությունը մարդուն ստիպեց գուշակություններ անել աստղերով, կուռքեր հնարել և վերջապես ստեղծել կրոն: Այո, այո, կրոնը: Բոլոր ժամանակների այդ մեծագույն մոլորությունը: Նախ մարդ , սարսափելով մահից, որոշեց հավերժ ապրել` հնարելով հանդերձյալ աշխարհը ու հավատալով իր հնարածին: Հետո նա ,բախվելով իր երկրորդ հիմնական սարսափի` միայնության հետ, որոշեց , որ բոլոր լավերը հայտնվում են մեկ վայրում, իսկ վատերը` մեկ այլ: Դե չարն ինքն իրեն կպատժվի, իսկ բարին իր համար երջանիկ ծառերի մեջ կապրի առանց սիգարետ, բամբասանք, թղթախաղ , ալկոհոլ ու սեքս: Ավելի լավ չի ուղղակի մեռնել ու չգնալ ոչ մի տեղ: Եվ այդպես էլ կա. մենք ոչ մի տեղ չենք գնում: Մեզ բնությունը պարզապես կուլ է տալիս: Հետո մեր նմաններն են գալիս նույն հիմար մոլորություններով ու այդպես էլ միայնակ ու հիմար փոշիանում:

    Ես գերադասում եմ մարդկանց քնի մեջ սպանել: Մարդիկ սարսափում են քնի մեջ մահանալու մտքից: Բայց հավատացեք դա երանելի ձև է վերանալու:
    Վերածննդի ժամանակաշրջանում մարդիկ վախենում էին քնի մեջ մահանալուց, քանի որ կարծում էին, որ այդ ժամանակ չեն հասցնի մեղանչել և մեղքերի թողություն խնդրել և միանգամից կհայտնվեն դժոխքում: Ես ուղղակի չեմ ուզում, որ մարդիկ մահանալուց առաջ իրենց նախապատրաստեն այդ մեծագույն մոլորությանը: Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ մարդիկ խաբված են վերանում աշխարհից:

    Ինչ լավ է, չէ՞, մեղքերի թողություն ստանալ, քավարանում լավ ու վատ գործերդ ծանրութեթև անելուց հետո էլ հայտնվել դրախտում: Ստացվում է ` կարելի է ահագին վատ բաներ անել, հետո վատ զգալ դրա համար, Աստծոց ներողություն խնդրել, լավ-լավ գործեր անել ու գնալ դրախտ: Եվ այդպես երկերասանի մարդ արարածը մի ձեռքով մեկին մորթում ու թալանում է, մյուս ձեռքով էլ տատիկին փողոցն է անցկացնում ու առաջին ձեռքի արածների համար իրեն շատ վատ է զգում: Հիմա մեզնից ով է ավելի վատը: Միաչքանիների աշխարհում երկու աչքերով մարդը զազրելի է և կանխավ սխալ: Ուստի այդ միաչքանիներն ինձ համարում են մեղսագործ տականք


    Ես ընդունում եմ, որ ես կարող եմ սխալվել: Բայց ամեն դեպքում այդ վերևի ուժերին, եթե նրանք կան, խնդրում եմ, որ իմ հոգին հանգիստ թողեն. ես ոչ դրախտ եմ ուզում, ոչ էլ դժոխք: Առավել ևս ես ոչ պատրաստվում եմ զղջալ և ոչ էլ իմ արած վատ գործերը փոխհատուցել լավ գործերով:

    Ես կսպանեմ նրանց, եթե պետք լինի իմ գոյության գնով, քանի որ ես չեմ վախենում չլինելուց: Միևնույնն է կյանքի վերջում ամեն ինչ կորում է: Ոչինչ հետդ չես տանի , նույնիսկ հիշողություններդ, որովհետև դրանք կցնդեն հավիտյան վերջին շնչիդ հետ: Ուրեմն ինչ տարբերություն թե երբ կմեռնես:
    Վերջին խմբագրող՝ Baltazar: 28.12.2012, 04:43:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.12.2012), Moonwalker (28.12.2012), Nimra (25.01.2013), Արևանուռ (05.09.2013)

  25. #13
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2000 թվական: Դեպքերից 4 տարի առաջ: Թուրին:

    Աշուն էր: Թուրինի եգիպտական թանգարանի մոտ մարդաշատ էր: Ես հագել էի իմ սիրելի կաշվե բաճկոնը, որը պետք է սպանությունից հետո վառեի: Ես սպասում էի իմ հերթական զոհին: Նա Սալվատորե Ռակոնիջին էր: Քառասունամյա այս գործարարը չգիտեմ ինչպես էր հաջողացրել զայրացնել իտալական մաֆիայի պարագլուխներին: Մաֆիոզներն էլ երկար չէին մտածել ու որոշել էին նրա սպանությունը պատվիրել այսպիսի մարդաշատ վայրում, որպեսզի սպանությունն ավելի մեծ հնչողություն ստանա և սարսափի մթնոլորտ տարածվի:
    Նա ուր որ է պետք է դուրս գար թանգարանից: Ես ձեռքս տարա ծոցագրպանս շոշափելու ատրճանակս: Արդեն 8-րդ անգամ էր` ես ենթագիտակցաբար ձեռքս տանում էի ծոցագրպանս: Մի փոքր նյադայնացած էի, որովհետև շատ ուժեղ աղմուկ էր տիրում և ռիսկ կար բռնվելու:
    Այդ ամենին գումարած ինձ նյարդայնացնում էի մի երեխա , ով ակնդետ հայացքով նայում էր ինձ ու շոկոլադ խժռում: Հետաքրքրասեր իտալացու լակոտ, որը իր մեծ սև աչքերով մանրամասն ուսումնասիրում էր ինձ: Թեթեև քամին շարժում էր նրա գանգուր մազերը: Կողքին երիտասարդ կին էր կանգնած, որը պայուսակի մեջ ինչ-որ բան էր փորփրում: Այդ փոքրիկ իտալացու մայրն էր:
    Ռակոնիջին ուշանում էի: Ես նրան մեկ շաբաթ հետևել էի, և եթե թանգարանից դուրս գար, իմ աչքից չէր վրիպի: Ռակոջինին ցածրահասակ, թիկնեղ տղամարդ էր, և սափրում էր գլուխը: Նրա արտաքինը դժվար էր շփոթել: Ես արդեն որոշել էի, թե ինչպես եմ սպանելու Սալվատորեին: Ոչ մի բարդ մեխանիզմ չկար: Մոտենալու էի և մոտ երեք մետրից սրտի շրջանում 2-3 անգամ կրակեի, իսկ երբ ընկներ գետնին ապահովության համար գլխին էի կրակելու:
    Ահա թանգարանից արաբների խումբ դուրս եկավ: Իրենց լեզվով ինչ-որ բան էին բուռն քննարկում: Մի քանի վայրկյան անց արագ քայլերով դուրս եկավ Ռակոնիջին` ձեռքին ջրով շիշ: Ես քայլերս ուղղեցի նրա ուղղությամբ: Նա մոտեցավ այն հետաքրքրասեր երեխային և կնոջը: Եվ ես հասկացա, որ տապալման եզրին եմ. դա նրա կինն ու երեխան էին: Նա գրկեց երեխային ու համբուրեց կնոջը: Ես մեկ շաբաթ հետևել էի այս սափրագլուխին, բայց կնոջ ու երեխայի հետ չէի նկատել նրան: Երևի նրանց հայտվելը Ռակոնիջի համար ևս անակնկալ էր: Ես պետք է նրան արդեն սպանած լինեի: Բայց նա երեխային գրկից չէր իջեցնում:
    Մինչև հիմա էլ չեմ կարողանում մոռանալ էտ փոքրիկի մեծ , սև աչքերը: Ես որոշեցի փոխել պլանավորածս: Ես մոտեցա այդ երջանիկ իտալական ընտանիքին և կոտրված անգլերենով ասացի.
    _ Պարոն Ռակոնիջի, ինձ ուղարկել է Ձեր ընկերը` պարոն Գվարինին: Ես շտապ հաղորդում ունեմ Ձեզ համար: Երկու րոպե կտրամադրե՞ք:
    Ես ձեռքիս ժեստով հասկացրեցի, որ պետք է առանձնանանք:
    _ Այո, իհարկե, սինյոր ...
    _ Ուղղակի Միգել, ես իսպանացի եմ:
    Ես շրջվեցի մեջքով դեպի Ռակոնիջին և մի քանի քայլ կատարեցի: Նա ետևիցս գալիս էր: Նրա կնոջ ուշադրությունը այդ ժամանակ կենտրոնացած էր երեխայի վրա. ինչ-որ բան էր նախատում փոքրիկին: Ես Ռակոնիջիին մի քանի մետր հեռու տարա իր ընտանիքից:
    _ Սինյոր Միգել, ճիշտն ասած ես մի փոքր շտապում եմ, ասեք`ինչ հաղորդագրություն ունի Գվարինին:
    Նա իմ մեջքի ետևում էր: Այն, ինչ տեղի ունեցավ հետո , մի ակնթարթ տևեց: Ես ձեռքս տարա գրպանս , հանեցի ատրճանակս ու կտրուկ շրջվեցի դեպի Ռակոնիջին: Այդ կես միկրովարկյանում Ռակոնիջին նույնիսկ չհասցրեց զարմանալ: Ես միանգամից կրակեցի նրա գլխին: Լսվեցին կանացի ճիչեր: Սկսվեց խառնաշփոթ: Ես խառնվեցի ամբոխին:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (09.06.2013), Արևանուռ (05.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իռացիոնալ դրդապատճառով սպանությունն ու սերիական մարդասպանի հոգեբանությունը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.02.2017, 03:29
  2. Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը: Քննարկումներ
    Հեղինակ՝ Baltazar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 24.12.2012, 05:55
  3. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  4. Օմար Խայամ
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.11.2010, 20:37
  5. Մարդասպանի հետագա կյանքը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 18.09.2009, 12:33

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •