User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը

    Իմ մասին խոսել չեմ սիրում: Չեմ սիրում ընդհանրապես խոսել: Այսինքն խոսել պետք է տեղեկություն ստանալու առումով, բայց մնացած դեպքերում համարում եմ դա անիմաստ զբաղմունք: Շատերը խոսում են ինքնահաստատվելու, սթրեսներից ձերբազատվելու, իրենց զգացմունքներն արտահայտելու համար: Ես չեմ սիրում լսել, թե ինչ են մարդիկ շարունակ ճամարտակում, ես ուղղակի հավատում եմ նրան ինչ տեսնում եմ . ես գործողությունների կողմնակից եմ: Խոսալով դու դառնում ես կանխատեսելի ու խոցելի, իսկ լռությունը սարսափ է ներշնչում: Մարդիկ վախենում են նրանցից ումից չգիտեն , ինչ սպասել: Ուստի ինձ պետք է դա: Ինձ պետք է, որ ինձնից խուսափեն, չհրավիրեն զվարճալի երեկույթների ու պիկնիկների ... չեմ ուզում լսել ձեր հիմար պատմվածքները և կանխատեսելի անեկդոտները: Ես հասկացել եմ, որ ընկերները ներխուժում են քո կյանք, խլում են քո թանկարժեք ժամանակը ու հեռանում քո կյանքից: Արդյունքում ոչինչ տեղի չի ունենում, ոչինչ չի փոխվում ... մարդիկ նույնն են, իրենք իրենց հաշվետվություն չեն տալիս , թե ինչով են զբաղվում և ինչի համար են այս կամ այն գործողությունը անում: Հիմա շատ տարածված է հոգեբանների մոտ գնալը ու այսպես ասած "հոգին դատարկելը" : Հոգեբանի դուռը չհասնելու ամենալավ երաշխիքը մարդկանցից խուսափելն է: Դու դու ես, ես եմ, սա իմ տարածքնա, սա քոնը, մի մտիր իմ տարածք, որ հետո ինձնից չնեղանաս:
    Ամեն դեպքում ներկայանամ: Օմար Լանգե: Ծնվել եմ Շվեյցարիայի Բեռն քաղաքում: Հայրս ազգությամբ շվեյցարացի է, մայրս` բերբեր: Մորս մասին ինձ գրեթե ոչինչ հայտնի չէ: Միայն գիտեմ, որ ես սպասված երեխա չեմ եղել: Հայրս հնէաբան էր: Մեր հարաբերությունները դասական հայր և որդի հարաբերություններ չեն եղել: Մենք միշտ օտար ենք եղել: Նա ինձ իր հետ տանում էր իր հնագիտական ճամփորդություններին: Իմ մանկությունը և պատանեկությունը անցել են ճամփորդությունների մեջ: Ալբանիա, Հունաստան, Ալժիր, Եգիպտոս : Դեռ չէի հասցնում ընտելանալ նոր ժամանած տեղին, արդեն ճամպրուկները պատրաստ էին նոր տեղ ճամփորդելու համար: Եթե ես նույնիսկ ցանկություն ունենայի, չէի կարողանա ունենալ ընկերներ: Հորս դա քիչ էր հետաքրքրում: Նրա սիրտը պարտավոր չէր ցավել ինձ համար: Պետք է գոհ լինել, որ ինչ-որ մարդիկ չեն զլացել և քեզ լույս աշխարհ են բերել. դա արդեն պարգև է: Ես շնորհակալ եմ նաև հայրիկիցս, որ նա ինձ չհանձնեց մանկատուն և ամեն դեպքում ինձ իր կողքին պահեց այնքան ժամանակ մինչև դեմքիս աղվամազեր հայտնվեցին, և քաղաքավարի հասկացրեց, որ իր առաքելություն ավարտված է , և ես կարող եմ իմ գոյապայքարը սկսել ... միայնակ: Նույնիսկ , երբ նա մահացավ , ես այդ մասին իմացա 1 տարի անց: Ինչպես հետո պարզվեց, նրա հուղարկավորությանը ներկա էին եղել ընդամենը երկու մարդ` հոգևորականը և մեկ պատահական անցորդ: Ոչ փառահեղ համեստ հեռացում: Այս աշխարհի հերթական չգիտեմ որ միլիարդերորդ հյուրը դադարեց գոյություն ունենալ: Ու նորից ոչ մի բան չփոխվեց: Գալիս են նոր մարդիկ ու հիմնականում աննպատակ ու անիմաստ ապրում, ինչպես որ ես: Ես հավատացյալ չեմ, ես աթիեստ եմ: Իսկ եթե դուք հավատացյալ եք, ապա ավելի լավ հասկանալու համար թե ես ով եմ, ասեմ, որ իմ տեղը դժոխքում վաղուց ապահովված է: Ես մարդասպան եմ:
    Ես ցանկություն կամ առավել ևս պահանջ չունեմ մարդուն սպանելու: Ուղղակի դա ինձ մոտ շատ լավ է ստացվում, և իմ ծառայությունները բավականին թանկ վարձատրվում են: Եթե դուք կարծում եք, որ ես արդարանում եմ , ուրեմն շատ մեծ կարծիք ունեք ինքներդ ձեր մասին: Ինչպես կարող է արդարանալ մի մարդ, որը Աստծո առաջ նույնիսկ չի արդարանում, քանի որ համոզված է , որ նա չկա: Ես ամեն դեպքում խիղճ ունեմ: Խիղճն է իմ կրոնը: Ես համոզված եմ, որ եթե ես մերժեմ պատվիրատուին, հրաժարվեմ տվյալ մարդուն սպանել, ապա նա հաստատ դա կանի մեկ այլ մարդասպանի միջոցով, թեկուզ և ոչ այքան պրոֆեսիոնալ, ինչպես ես: Ուզում եմ ասել , որ զոհը բոլոր դեպքերում ոչնչացվելու է ` իմ մասնակցությամբ թե առանց ինձ Եթե պատվիրատուն մեծահարուստ է, իսկ իմ պատվիրատուներից բոլորն այդ մարդկանց թվին են պատկանում, զոհի ճակատագիրը կանխավ վճռված է: Ավելին ասեմ, ես հնարավորության դեպքում մարդասիրաբար փորձում եմ հնարավորինս անցավ ուղարկել մարդուն այն աշխարհ ... էֆթանազիայի պես: Դե հիմա մարդասպանների շուկայում կան մոլագարներ, որոնք հաճույք են ստանում սպանությունից և մարդուն ցավ պատճառելուց: Իմ դեպքում հետաքրքրությունները միայն նյութական են : Ինձ հրավիրում են գործի, որովհետև գիտեն , որ ես աշխատում եմ կոկիկ, տիրապետում եմ կրիմինալիստիկային և նույնիսկ հոտոտելու համար ոստիկանական շներին հետքեր չեմ թողնում` շատ հաճախ հետախույզներին ուղարկելով սխալ ուղղությամբ: Դուք կարող եք ասել, որ մահապատիժ իրականացնող զինվորականը, որին հրամայել են կյանքի կոչել հրամանը վատ մարդ է: Եթե նա դա չանի ապա նա նկատողություն կստանա և դա նրա փոխարեն կանի մեկ ուրիշը: Ինչ-որ մեկը դա վերջիվերջո կանի: Ես երկերեսանի չեմ, ես իրականությունն եմ ասում: Հետևությունները թողնում եմ Ձեզ:


    Տոլեդո Իսպանիա 2004 թվական

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.08.2012), enna (02.09.2013), Freeman (05.08.2012), Lion (01.09.2012), Moonwalker (05.08.2012), Nimra (05.08.2012), Peace (07.08.2012), Quyr Qery (05.08.2012), Ripsim (05.08.2012), Sambitbaba (07.08.2012), Varzor (06.08.2012), Արէա (05.08.2012), Արևանուռ (05.09.2013), Ռուֆուս (06.08.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իռացիոնալ դրդապատճառով սպանությունն ու սերիական մարդասպանի հոգեբանությունը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.02.2017, 03:29
  2. Օմար Լանգե. Մարդասպանի օրագրերը: Քննարկումներ
    Հեղինակ՝ Baltazar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 24.12.2012, 05:55
  3. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  4. Օմար Խայամ
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.11.2010, 20:37
  5. Մարդասպանի հետագա կյանքը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 18.09.2009, 12:33

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •