User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կա՞ արդյոք Հայաստանում ձևավորված մտավորականություն

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    6 18.18%
  • Ոչ

    27 81.82%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Կա՞ արդյոք Հայաստանում ձևավորված մտավորականություն, այնպիսի մտավորականություն, որն անհրաժեշտ է այսպիսի սոցիալ–քաղաքական, մշակութային, բարոյա–հոգեբանական վիճակում գտնվող երկրին։

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Philosopher ջան, ինձ թվում է, քո այս գրառման մեջ բարձրացրած հարցն արդեն պարունակում է դրա պատասխանը. եթե ունենայինք այդպիսի մտավորականություն, երևի հիմա այսպիսի սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակում չէինք գտնվի, այսինքն՝ արդեն դուրս եկած կլինեինք... Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։ Որքան նկատել եմ, մեր ներկայիս մտավորականության շրջանում քաոս է տիրում, ինչպես որ մյուս համարյա բոլոր ոլորտներում է։

    Անհատներ, անշուշտ, կան, բայց, որքան հասկացա, տվյալ դեպքում խոսքը ընդհանուր պատկերի մասին էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Իմ կարծիքով մտավորականության որոշակի մասնատվածությունն է, հա՞, այս հարցի պատճառը, բայց այդ երեւույթն առկա է ո՛չ միայն մտավորականության ոլորտում: Այժմյան պայմաներում, կարծում եմ, պետք է խոսել մեր հասարակության մասնատվածության մասին: Արդյո՞ք նորմալ երեւույթ է մարդկանց մտածելակերպի այսչափ տարբերությունը: Բայց.... это уже совсем другая история.........., и намного более серьезная.
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Philosopher ջան, ինձ թվում է, քո այս գրառման մեջ բարձրացրած հարցն արդեն պարունակում է դրա պատասխանը. եթե ունենայինք այդպիսի մտավորականություն, երևի հիմա այսպիսի սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակում չէինք գտնվի, այսինքն՝ արդեն դուրս եկած կլինեինք... Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։ Որքան նկատել եմ, մեր ներկայիս մտավորականության շրջանում քաոս է տիրում, ինչպես որ մյուս համարյա բոլոր ոլորտներում է։

    Անհատներ, անշուշտ, կան, բայց, որքան հասկացա, տվյալ դեպքում խոսքը ընդհանուր պատկերի մասին էր։
    Հարցը ոչ այնքան մտավորականության շրջանում առկա քաոսն է, որքան նրանց գլխում եղած քաոսը, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուր գիտակցության մեջ առկա քաոսը։ Հայ մտավորականի աշխարհայացքը այսօր լավագույն դեպքում կերտվում է հայ և մասամբ էլ ռուս գրականության ու խոհափիլիսոփայական մտքի ազդեցությամբ։ Մինչդեռ 21–րդ դարի մարդուն հասկանալու համար, նրա խնդիրները ընկալելու համար, իսկ հայ հասարակությունը ու հայ մարդը ուզեն թե չուզեն ժամանակակից աշխարհի մասն են, թեև շատ թելերով էլ կապված են 19–րդ դարի հոգեբանությանն ու աշխարհայացքին, ահա մարդը, որ ցանկանում է խոսք ասել անցյալի ու ներկայի այս բարդ խառնուրդին, պետք է յուրացրաց լինի գոնե Յունգի ու Ֆրոմի փիլիսոփայությունը, գոնե պետք է կարդացած լինի Սարտր, Կամյու ու Մարկես, գոնե պետք է Կյերկեգորի ու Նիցշեի հետ մտածի մարդու ու նրա բնույթի մասին։ Այլապես նա կմնա ինֆտանտիլիզմով, մտավոր ու հոգևոր մարգինալիզմով ինքնասիրահարված մի խառնամբոխի ներկայացուցիչ։
    Մեջբերում Idealistka-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով մտավորականության որոշակի մասնատվածությունն է, հա՞, այս հարցի պատճառը, բայց այդ երեւույթն առկա է ո՛չ միայն մտավորականության ոլորտում: Այժմյան պայմաներում, կարծում եմ, պետք է խոսել մեր հասարակության մասնատվածության մասին: Արդյո՞ք նորմալ երեւույթ է մարդկանց մտածելակերպի այսչափ տարբերությունը: Բայց.... это уже совсем другая история.........., и намного более серьезная.
    Մտավորականությունը մասնատված է այնպիսի հարցերում, որոնք նրան հասանելի չեն։ Օրինակ, եթե կազմվի մի հարցաթերթիկ, որտեղ տրվի ընդամենը երկու հարց. "Ինչպե՞ս կարելի է լուծել մարդու խնդիրը", և "Ինչպե՞ս պայքարել չարորակ ագրեսիայի դեմ"։ Քանի՞ հայ մտավորական կկարողանա ադեկվատ պատասխան տալ այս երկու հարցերին։ Իսկ դրանք քաղաքակրթական նշանակության հիմնարար հարցեր են, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր մտավորական։ Իսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ցեղասպանությունը և նրան հարակից թեմաները, հայ մտավորականները բավականին միասնական են, որովհետև նրանք հասկանում են՝ ով ում բարեկամն է այստեղ։ Ավելի լուրջ հարցերը, որոնք դուրս են աշխարհի ընկալման "իմ ցեղ–քո ցեղ" արխայիկ մոդելից, նրանց սահմանը չեն։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 28.02.2007, 15:23:

  5. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Սա այն եզակի դեպքերից է, երբ կարծիքս համընկնում է բացարձակ մեծամասնության հետ: Մեր մտավորականությունը, այսպես ասած, «համեմատաբար մտավորականություն» է, այն էլ այնպիսին, որ ցերեկը ճրագով փնտրես, էլի հնարավոր է, որ չգտնես:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Առաջին անգամ եմ տեսնում այնպիսի հարցում, որտեղ մի տարբերակն անցնի միաձայն (գոնե այս պահի դրությամբ)... Մի կողմից տխուր է, մյուս կողմից էլ լավ է, որ գոնե իրատես ենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա՞ արդյոք Հայաստանում ձևավորված մտավորականություն, այնպիսի մտավորականություն, որն անհրաժեշտ է այսպիսի սոցիալ–քաղաքական, մշակութային, բարոյա–հոգեբանական վիճակում գտնվող երկրին։
    Ինձ թվում է, եթե կար էլ ձևավորված մտավորականություն, ապա գնալով նվազում է: Չէ բարեկամս...մտավոր անկում ենք ապրում: Բավական է մի հայացք ձգել դպրոցներին: Ծուլությունը, անտարբերությունն ու անգրագիտությունը պրոգրեսիվ ձևով տարածվում են սերնդի մեջ: Խարխլվում է ամեն ինչ

  8. #8
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, եթե կար էլ ձևավորված մտավորականություն, ապա գնալով նվազում է:
    Այդ "եթե"–ն տեղին էր ասված։ Մտավորականությունը՝ որպես հասարակական երևույթ, կարող է ձևավորվել բացառապես երկար պատմական զարգացման արդյունքում՝ ունենալով իր զարգացման փուլերը։ Որպեսզի մարդը դառնա մտավորական, անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ, հոգեբանական մթնոլորտ և ավանդույթ, որի վրա հիմվում է այդ մթնոլորտը։ Իրականում այս ավանդույթն ու մթնոլորտը շատ բան են որոշում, դրանք կարող են միջակ մարդուն դարձնել լուրջ գործիչ, եթե, օրինակ, խոսքը գնում է գերմանական ինտելեկտուալ ավանդույթի մասին, և կամ մեծ պոտենցիալ ունեցող մարդուն վերածել մարգինալի, եթե խոսքը գնում է, օրինակ, հայկական ինտելեկտուալ ավանդույթի ու ժամանակակից մտածողության մասին, որը իր գավառականության մեջ է կլանում մեծաթիվ ընդունակ մարդկանց ու նրանց վերածում միջակությունների։ Խոսքն այն մասին չէ, որ հայկական ինտելեկտը որևէ կարևոր ձեռքբերում չի ունեցել, ունեցել է, բայց այնքան քիչ, որ այդ ձեռքբերումներն էլ կորել են անտաղանդության ու ազգային ինքնասպան աշխարհայացքի կաթսայի մեջ։

  9. #9
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ "եթե"–ն տեղին էր ասված։ Մտավորականությունը՝ որպես հասարակական երևույթ, կարող է ձևավորվել բացառապես երկար պատմական զարգացման արդյունքում՝ ունենալով իր զարգացման փուլերը։ Որպեսզի մարդը դառնա մտավորական, անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ, հոգեբանական մթնոլորտ և ավանդույթ, որի վրա հիմվում է այդ մթնոլորտը։
    Մտավորականությունը՝որպես հասարակական խավ, իր ձևավորումն սկսում է ձեռք բերել հենց դպրոցից: Դրա համար ես մեջբերել էի դպրոցի օրինակը: Ավաղ հիմա քաոսն սկսվում է հենց այնտեղից: Մտահոգիչ է....բայց փաստ, որ սերունդը գնալով անտարբեր է դառնում ամեն ինչի նկատմամբ, ու առաջին հերթին՝ մեր մշակույթի ու երբեմնի ձեռքբերումների:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.03.2007, 18:47:

  10. #10
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Ես ձևավորված մտավորականություն ասելով հասկանում եմ՝ հասարակության մեջ այնպիսի մի զանգված, որը զբաղված է տվայալ հասրակությանը հուզող հիմնախնդիրների և մարտահրավերնի վերլուծմամբ:Հասարակության մեջ առկա քաղաքական, սոցիալական ճգնաժամի վերացման, հասարակության բարոյա-հոգեբանական իրավիճակի բարելավման ուղվաց քննարկումներ կատարող և լուծումներ առաջարկող զանգված:Ցավով եմ ասում, բայց մենք ձևավորված մտավորականություն չունենք:Իհարկե, կան առանձին անհատներ որոնք մտավորական կոչվելու բոլոր իրավունքները ունեն:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  11. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Ինչի՞ ենք այսպես պեսսիմիստորեն նայում, չնայած, որ ես էլ համաձայնվեցի մեծամասնության հետ, այնուամենայնիվ չեմ կարծում, որ «վիճակն» այդքա՜ն ծանր է: Գուցե եւ մասնատված, բայց ունենք շատ խելացի մարդիկ:
    У нас существует несколько паралельных миров, которые если соприкасаятся друг с другом, то соприкосновение чревато прохими последствиями.
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  12. #12
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ունենայինք այդպիսի մտավորականություն, երևի հիմա այսպիսի սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակում չէինք գտնվի, այսինքն՝ արդեն դուրս եկած կլինեինք... Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։
    Այսինքն ինչ է ստացվում եթե ասենք մտավորականներով ձևավորված գրողների միություն ունենաինք սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակը ՕՔԵՅ կլիներ: Միքիչ շատ չի մտավորականների համար:

    Չեք կարծում որ էս մտավորականների մասին խոսաքցությունները միքիչ ձևական էն
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  13. #13
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մտավորականությունը որնա, интеллигенция-ն?..
    Դե դրա վերաբերյալ մի հատ անեկդոտ ունեմ, որ լիարժեք արտահայտումա իմ կարծիքը

    Поступили двое в институт.
    Один другому говорит:
    - Все, теперь мы студенты, молодые представители интеллигенции..
    -Че?..
    -Хр*н через плечо!! Интеллигенция мы теперь, бл*..

    Պառդոն մայ ֆռենչ..

  14. #14
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Sirop-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն ինչ է ստացվում եթե ասենք մտավորականներով ձևավորված գրողների միություն ունենաինք սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակը ՕՔԵՅ կլիներ: Միքիչ շատ չի մտավորականների համար:
    Եթե այդ գրողների միության անդամներ լինեին, ասենք, Քամյուի, Սարտրի, Հեսսեի, Կաֆկայի նման գրողներ, ապա նրանց գոյությունն ուղղակի անհամատեղելի կլիներ այսպիսի հասարակության և այսպիսի պետության գոյության հետ։ Խնդիրն այն է, որ մտավորականի գոյությունն ու հասարակության վերաբերմունքը մտավորականության նկատմամբ ուղղակիորեն փոխկապակցված են։ Մի կողմից, իհարկե, պետք է լինի լուրջ մտավորականություն, որպեսզի հասարակությունը դեպքով թեքվի դեպի նրանց գաղափարներն ու աշխարհընկալումը, մյուս կողմից, սակայն, հասարակությունը պետք է ձևավորի լուրջ, ինքն իրենից ու հենց այդ հասարակությունից ազատ մտավորականի ու մտավորականության հասարակական պատվեր, ինչը, ըստ էության, պատմական որևէ ժամանակաշրջնում հայ հասարակությունը չի արել. ո՛չ Խորենացու, ո՛չ Նարեկացու, ո՛չ Չարենցի, ո՛չ Մաթևոսյանի գոյությունը չի եղել հասարակական պատվերի արդյունք, ինչն էլ և դարձել է պատճառ, որ նրանց այդ ինքնակամ գոյությունը չի դարձել ազգային կեցության իմաստավորման ու վերափոխման խթան։ Այսօր ևս այդ պատվերը չկա։ Եվ ամեն ինչ սկսվում է նորից՝ իր հավերժական սկզբնակետից. ազգային բարձր ինքնագնահատակին հակադրվող ցածր ինքնաճանաչումն ու ցածր ինքնախնամքը։

    Մեջբերում Sirop-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեք կարծում որ էս մտավորականների մասին խոսաքցությունները միքիչ ձևական էն
    Ձևական են, քանի որ մաքուր իմաստով մտավորականներ հայ մշակույթում քիչ են եղել, քանի որ մտավորական երևույթը բոլորովին չի նույնանում գրել, կարդալ կամ նկարել իմանալու հետ։ Եվ հասարակությունն էլ սովորել է, որ մտավորականը թույլ, մարգինալ, ստրկամիտ այն մարդն է, որը ուրախ է խաբվել ամեն խաբեբայի ու ուրախ է կաշառվել ցանկացածին, ով քիչ թե շատ գին կառաջարկի իրեն։ Այսպիսին է ազգային ավանդույթը։

  15. #15
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Չունենք, ու չենք էլ ունենա ... քանի դեռ ժողովուրդն իրա էս աբորիգեն վիճակից դուրս չի եկել (էստեղ մի հատ ծիծակի սմայլիկ էր պետք, չգտա)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր պատրաստել եմ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.01.2021, 02:02
  2. Այսօր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.04.2018, 23:50
  3. Այսօր բնապահպանի օրն է
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.06.2011, 21:52
  4. Այսօր ծնվել են
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:25
  5. Այսօր իմ ծնուննդն էլ է
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 21.02.2007, 18:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •