Philosopher ջան, ինձ թվում է, քո այս գրառման մեջ բարձրացրած հարցն արդեն պարունակում է դրա պատասխանը. եթե ունենայինք այդպիսի մտավորականություն, երևի հիմա այսպիսի սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակում չէինք գտնվի, այսինքն՝ արդեն դուրս եկած կլինեինք... Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։ Որքան նկատել եմ, մեր ներկայիս մտավորականության շրջանում քաոս է տիրում, ինչպես որ մյուս համարյա բոլոր ոլորտներում է։

Անհատներ, անշուշտ, կան, բայց, որքան հասկացա, տվյալ դեպքում խոսքը ընդհանուր պատկերի մասին էր։