Էս ինչ լոպազություն ա, չեմ հասկանում: Իմ կարճ խելքով ես հասկանում եմ, որ պարապմունքների ժամանակ էլ նման քաշ բարձրացրած չեն լինի, գոնե վերջին մի քանի ամսում, էդ դեպքում ինչի՞ են նման քաշեր պատվիրում, ասա ոտներդ յորղանիդ գյորա մեկնի էլի: Չինացիները գալիս են, միանգամից, ինչ քաշ պատվիրել են, հանգիստ բարձրացնում, թողնում գնում են, զգում ես որ էս մարդիկ պարապմունքների ժամանակ էլ են նման քաշեր բարձրացրել, ու դա նրանց համար արդեն սովորական է: Եթե պարապմունքների ժամանակ, որևէ քաշ, տաս փորձից գոնե ինը չես բարձրացնում, ապա օլիմպիադայի ժամանակ այդ նույն քաշը պատվիրելը հիմարություն ու լոպազություն է, կամ, որ ավելի հավանական է, միանգամից, առանց ջանքեր թափելու, հույսը երջանիկ պատահականության վրա դրած, ոսկու կարաս ընկնելու ագահ ցանկություն:
Կամ, որ ամենահավանականն է, ոչ բարեկեցիկ կյանքի հետևանք՝ ամեն գնով, ու հնարավոր ամենակարճ ճանապարհով բարեկեցիկ կյանքի ձգտում:
Այ թե որտեղ է թաղված շան գլուխը:
Էջանիշներ