Ճիշտն ասած էդքան էլ տեղին չի եղել իր պատասխանը, առավել ևս ադեկվատ չի եղել:
Առաքելն ինքն էլ լավ գիտի, թե որոնք են իրական խնդիրները: Բայց Վարդանյանը մի հարցում հաստատ ճիշտ է` Առաքելի կողմից պայքար չտեսանք: Նույնիսկ այն պարագայում, երբ կարող եր կրկնել մոտեցումը (եթե ծնկից վերև չի բարձրացրել` կարող է կրկնել), միևնույն է լքում էր հարթակը:
Անձնական փորձից ելնելով ասեմ, որ էդքան կարճ ժամկետում քաշային կարգ փոխելը` մի քանի շաբաթում 10-12կգ քաշ իջեցնելը բացասաբար է անդրադառնում առանց այն էլ ավելորդ քաշից չտառապող սպորտսմենների պրգանիզմի վրա: Ու ընդհանրապես ԻՀԿ աննորմալ է, երբ պրոֆեսիոնալ մարզիկի քաշը էդքան տատանվում է: Դա խոսում է մարզիչների և բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի մասին:




Մեջբերել

Էջանիշներ