Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էս ինչ լոպազություն ա, չեմ հասկանում: Իմ կարճ խելքով ես հասկանում եմ, որ պարապմունքների ժամանակ էլ նման քաշ բարձրացրած չեն լինի, գոնե վերջին մի քանի ամսում, էդ դեպքում ինչի՞ են նման քաշեր պատվիրում, ասա ոտներդ յորղանիդ գյորա մեկնի էլի: Չինացիները գալիս են, միանգամից, ինչ քաշ պատվիրել են, հանգիստ բարձրացնում, թողնում գնում են, զգում ես որ էս մարդիկ պարապմունքների ժամանակ էլ են նման քաշեր բարձրացրել, ու դա նրանց համար արդեն սովորական է: Եթե պարապմունքների ժամանակ, որևէ քաշ, տաս փորձից գոնե ինը չես բարձրացնում, ապա օլիմպիադայի ժամանակ այդ նույն քաշը պատվիրելը հիմարություն ու լոպազություն է, կամ, որ ավելի հավանական է, միանգամից, առանց ջանքեր թափելու, հույսը երջանիկ պատահականության վրա դրած, ոսկու կարաս ընկնելու ագահ ցանկություն:
Կամ, որ ամենահավանականն է, ոչ բարեկեցիկ կյանքի հետևանք՝ ամեն գնով, ու հնարավոր ամենակարճ ճանապարհով բարեկեցիկ կյանքի ձգտում:
Այ թե որտեղ է թաղված շան գլուխը:
Յուրի Վարդանյանի պատասխանը.
«Հուլիսի 1-ին ինձ դիմեց news.am-ի թղթակիցը` Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում և սպորտում ընդհանրապես: Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց: Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ և երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի: Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի, և այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:
Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:
Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:
Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որևէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:
Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում` ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե՛ իմ Ամերիկա մեկնելու, թե՛ վերադառնալու պատճառները):
Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունների պարզման մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որևէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ»:
հեչ դուրս չեկավ էս պատասխանը, ասա ի՞նչ ես դու քեզնից ներկայացնում, որ պատասխանես Յուրի Վարդանյանի ՏԵՂԻՆ քննադատությանը: ԳՈՐԾՈՎ կարգին տղեն կփորձի ապացուցել, որ էս ամեն ինչը պատահականություն է, ոչ թե օրինաչափություն: Իսկ ընդգծածս մասը... դե բոլորս էլ գիտենք, որ մարդը սխալական է, իսկ եթե մեկը կա, որ սխալ որոշում կյանքում չի կայացրել, իր առաջին սխալը տենց բան մտածելն ա, իսկ եթե ուրիշն է մեկի մասին արտահայտվում, որ ոչ մի սխալ որոշում չի արել՝ ստեղ արդեն ստրկության ու պատվերի հոտ է գալիս... ես Առաքելի մասին իր ելույթներից հետո ոչ մի վատ բան չեմ արտահայտել, ավելին՝ չեմ էլ մտածել, մարդ ենք, պատահում է, բայց այ էս խոսքերից հետո սկսեցի չհարգել իրան, ինքը հերիք չի մի մե~ծ զրո գրեց Հայաստանի դրոշի դիմաց, հլը մի բան էլ կպնողական տոնով է արտահայտվում մի ամբողջ 15 հանրապետությունների 80-ական թվականների պարծանքի, լեգենդի, հազար ու մի ռեկորդների հեղինակի մասին, ով ընդամենը օբյեկտիվորեն քննադատում է իրեն...
Էս խմորը հին է, շատ ջուր է քաշել, ու դեռ էլի կքաշի:
ԻՀԿ ստեղ առկա են նաև ՄԻրզոյան-Վարդանյան տարաձայնությունները:
Ինչևէ Վարդանյանի կողմից արված քննադատությունը լրիվ տեղին է եղել` իրավունք ունի որպես սպորտի, առավելև ևս ծանրամարտի ոլորտում փառահեղ հաջողությունների հասած ու մեծ ուղի անցած մարզիկ:
Ինչ կապ ունի որտեղ էր ու ինչ էր անում? Դրանից որպես ծանրորդ իր արժանիքներն ու հաջողությունները, նչպես նաև գիտելքիները չեն պակասում ու նվազում: Առաքել ՄԻրզոյանի մեջ խոսել են զուտ անձնական ամբիցիաները, որոնք բացարձակապես տեղի չէին:
Այնուամենայնիվ հուսնաք, որ սա չի վերածվի հայկական ավանդական անիմաստ սկզբունքային հակադրության և բոլորն էլ համապատասխան հետևություններ կանեն, որպեսզի հնարավորիս բացառեն նման ձախողումները:
Էս տարի մեր ազգն էնքան շատ ունի գոնե սպորտային հաղթանակների ոգևորության կարիք...
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Սրանցից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում ու իրենց անձնական հաշիվները ինձ համար զրո ա. ինձ համար կա միայն Ա-Վարդանյան, Բ-Հավաքականի մարզիչ /անունը չգիտեմ/, Ճ-Միրզոյան
Բ-ն բացահայտ ձախողվել ա, քանի որ ոչ միայն Ճ-ն, այլև մինչև հիմա բոլոր ծանրորդներն են զրո գրել. նման պարագայում «անբավարար» գնահատական կարող է տալ ցանկացած մարդ, նույնիսկ ինձ նման՝ ծանրամարտից հեռու կանգնած:
Ա-ն էլ լրիվ օբյեկտիվորեն արձանագրել ա ձախողումը ու Բ-Ճ&Co.-ի ոչ պրոֆեսիոնալիզմը, և հաշվի առնելով առաջինիս անցած ճանապարհը և փորձը /որը Բ-Ճ&Co.-ից միասին վերցրած շատ է/, Ա-ն ամբողջովին ունի դրա իրավունքը: Ճ-ն էլ, որ Ա-ի համեմատ դեռ սոսկա ա են բանից անում, փոխանակ նստի ու սուսուփուս Ա-ի տեսագրությունները դիտի, մի երկու բան սովորի, լեզվին ա տալիս: Ա-ն էլ իր հերթին իր պատասխանով սիրուն հասկացրել ա, որ արդեն կոլեկտիվ ձևով լեզվին են տալիս:
Էդքանը հերիք չի, Սամվել Խաչատրյանը, Հոկսեն ու Առաքել Միրզոյանները հարցազրույց են տվել BBC-ին: Դե արի ու մի ասա, այ ախմախներ, որ երկու բառ անգլերեն չեք կարողանում իրար կապել, ինչի՞ եք խոսում ու խայտառակվում: Ասեիք, անգլերեն չգիտենք, քաշվեիք կողքի, պարտադի՞ր ա անգլերենի փայլուն գիտելիքներդ ի ցույց աշխարհի դնեիք![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 03.08.2012, 23:47:
I may be paranoid but no android!
Lem (04.08.2012), Moonwalker (04.08.2012), Quyr Qery (04.08.2012)
Արդեն ապահովված արծաթ ունենք:
Կիսաեզրափակչում հաղթելով ադրբեջանցի Էմին Ահմադովին, մեր Արսեն Ջուլֆալակյանը դուրս է գալիս եզրափակիչ:
Սպասենք ոսկուն:Եզրափակիչում Արսենի մրցակիցն է ռուսաստանցի Ռոման Վլասովը:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.08.2012, 19:22:
Arpine (05.08.2012), My World My Space (05.08.2012), Quyr Qery (05.08.2012), Ruby Rue (05.08.2012), Sagittarius (05.08.2012), Արէա (06.08.2012)
Արէա (06.08.2012)
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.08.2012, 20:52:
Էնքան գոռացի, ձայնս կտրվեց... անչա՜փ ուրախ եմ... Տեսանք իրական պայքար ծանրաձողի հետ, որը մինչ այդ ոչ մի ծանրորդի մոտ չէինք տեսել... Կեցցեեեեեեեե Հռիփսիմեեեեեեեն... խոսքեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու... ի վերջո մեր դրոշն էլ օդում տեսանք... ուռռռռռռռռռռա
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
ԲՀԿ-ի մամուլի քարտուղարի և Առաքել Միրզոյանի պատասխանները էժանագին են, մանթո, աբիժնիկ պատասխաններ են:
Յուրի Վարդանյանը շատ լավ մեկնաբանելա:
Բարև Ձեզ
Ափսոս, որ չտարանք ոսկին, էհ, բայց դե ոչինչ, շնորհավորում եմ Արսենին ու մեզ բոլորիս, հալալ է իրան:
Ժող իսկ Արթուր Ալեքսանյանը երբ է?![]()
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Արէա (06.08.2012)
Ջուլֆալակյանը Հայաստանին պարգևեց արծաթե մեդալ, շատ լավ է, շնորհավոր:
Մրցակիցը` Վլասովը, իսկապես ուժեղ էր:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ