User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Մանուկ հասակում տեսած երազներ

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,993
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանուկ հասակում տեսած երազներ

    Այս երազը ես տեսել եմ, երբ հինգ տարեկան էի:

    Չար Կախարդն ընկել էր իմ ետևից: Ես ինչքան ոտքերումս ուժ կար փախչում էի, Չար Կախարդը ջանում էր ետ չմնալ: Վերջապես պատսպարվեցի տան ներսում ու սկսեցի բանալիով փակել դուռը: Բայց Չար Կախարդն էլ իր բանալին ուներ ու սկսեց հակառակ կողմից բացել դուռը: Հիմա ես ներսից փակում եմ, էս չարագործը դրսից բացում է, ես փակում եմ, սա բացում է... Հենց այդ պահին արթնացա, շատ էի վախեցել:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.07.2012), Freeman (18.07.2012), John (18.07.2012), laro (18.07.2012), Lusinamara (18.07.2012), Sambitbaba (10.05.2014), Արէա (18.07.2012)

  3. #2
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,726
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն լավ թեմայի համար էս պահին կոնկրետ էդ հին ու բարի ժամանակների վախենալու երազներիցս չեմ հիշում, բայց մի ընդհանուր բան հիշեցի, որ բոլոր լավ երազներիս բնորոշ էր Ենթադրենք տեսել եմ երազում մի մարդու, ում շատ եմ սիրում ու վաղուց չեմ տեսել, խոսում եմ էդ մարդու հետ, մեկ էլ մի պահ ուզում եմ դեմքին նայեմ՝ չի ստացվում, նայելու համար պետք է բացել աչքերս, իսկ որ աչքերս բացեմ՝ կարթնանամ կիսաբաց աչքերով էլ մի կերպ փորձում էի նայել՝ էլի չէր ստացվում...

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.07.2012), Enna Adoly (10.05.2014), Freeman (18.07.2012), Jarre (10.05.2014), laro (18.07.2012), Lusinamara (18.07.2012), Malxas (18.07.2012), Sambitbaba (10.05.2014), Լեդի Վարդ (12.06.2013), Նարե91 (18.07.2012)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,869
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օօօօօ՜... հիշում եմ
    Պուճուր ժամանակ ես գիշերները չէի ուզում քնել: Երեւի մեկ անգամից ավել ա եղել, որ մամայիս հարցրել եմ «երազ կտեսնե՞մ» մաման ասում էր «կտեսնես» ու... ես է՛լ ավելի քիչ էի ուզում քնել: Մաման ի՞նչ իմանար, որ ես հենց դրանից էի վախենում: Գիշերային սարսափներս Իրանք մեկ-մեկ գալիս էին չար, կատաղած մարդու կերպարանքով, մեկ-մեկ էլ հարազատ մարդկանց դիմակով, որ հետո բացահայտվեն: Պետք էր վերջացնեին երազս, արթնացնեին ինձ ու ընտրել էին ամենավախենալու տարբերակը՝ ինձ անուշ անել...
    Առաջին կերպարի անունը չգիտեմ ինչի Անբան Հուռի էր Հետո որ մեծացա, մեկ ուրիշը եկավ փոխարինելու՝ անունը Ասա (է՞ս ինչ անուն էր): Հաճախ էնպես էր լինում, որ երազիս ամենավերջում էի տեսնում իրանց, կամ իմանում թե ովքեր են, կամ հենց ամենավերջում մի վախենալու բան էի տեսնում ու արթնանում էի
    Շատ ա եղել, որ խնդրել եմ ու բարձիս տակ մկրատ են դրել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.07.2012), Diana99 (12.06.2013), Enna Adoly (10.05.2014), Freeman (18.07.2012), Lusinamara (18.07.2012), Malxas (18.07.2012), Sambitbaba (10.05.2014), Լեդի Վարդ (12.06.2013)

  7. #4
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    965
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ հենց աչքերս փակում էի, որ քնեմ, տիեզերք էի տեսնում ու թռիչքի զգացողություն էր առաջանում: Լիքը աստղեր ու թռիչք. կայֆ էր, միշտ ուզում էի, որ էդ երազս չավարտվի:
    Բայց 10 տարեկանից հետո սկսեցի էլ չտեսնել: Երևի 1,5-2 տարի առաջ նորից տեսա: Ու հենց քնիցս արթնացա, որոշեցի, որ աստղագետ եմ դառնալու, չնայած պարապում էի իրավաբանական կամ միջազգային հարաբերություններ ընդունվելու համար:
    Էլ չեմ տեսել էդ երազը, մեկ էլ երևի թեզս պաշտպանելուց առաջ կտեսնեմ, ո՞վ գիտի:


  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.05.2014), Smokie (12.06.2013), Լեդի Վարդ (12.06.2013), Ուլուանա (12.06.2013)

  9. #5
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    23
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ փոքր ժամանակից , երբ պարկում էի՝ միշտ մի երկու ժամ հետո էի քնում…Ութ տարեկան էի, ծննդյանս օրն էր, պարկեցի ու ի զարմանս ինձ՝ միանգամից քնեցի:Երազիս տեսա, որ շները (մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ դրանք գայլ էին, թե՞ շուն) ընկել էին հետևիցս, ես վազեցի ու կանգ առա մի ժայռի վրա ,նայեցի ներքև ու տեսա մի անդունդ …Երբ տեսա, որ շները շատ էին մոտենում ես այդտեղից ընկա ցած բայց այդպես էլ տեղ չհասա: Արթնացել եմ ու այնպես եմ լացում կարծես ցած ընկած լինեի
    Վարդերի թագուհի

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.05.2014)

  11. #6
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,508
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Երազները ամենասիրածս երևույթներից են ու փոքր ժամանակ շատ հետաքրքիր երազներ եմ տեսել,որոնք կարծում եմ մեծ ազդեցություն են ունեցել իմ վրա:
    Ուրեմն ինչ որ դաշտում էի,բարեկամներիցս մեկի հետ,ինքը գործ էր անում ես էլ կողքը ման էի գալիս,հետո իրանց հարևանը եկավ ես էլ մի փոքր հեռացա ու հորը ըկա:Հորի մեջ գլխարկ կար ու էդ գլխարկից սարսափում էի:Հետո տեսնում եմ որ իրանք գնում են,ես գոռում եմ ու վախենում եմ,բայց իրանք ինձ չեն լսում,հետո գլխարկը սկսում է բարձր ծիծաղել ու ես վախից արթնանում եմ:
    Երևի չկա մի օր,որ էս երազը չհիշեմ:Մեր մեջ ասած հիմա էլ կուզեի էսպիսի երազներ տեսնել,բայց հիմա արդեն չափից դուրս պարզ ու սովորական բաներ եմ տեսնում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.05.2014)

  13. #7
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6-7 տարեկանում մի շատ տպավորիչ երազ եմ տեսել, որ մինչ օրս մոռանալ չեմ կարող:
    Սարսափի ժանրին է պատկանում: Ծնողներիս հետ մետրոում էինք: Սպասում էինք, որ վագոնը գար,
    էկավ, ու ես նետվեցի` ճզմվելով վագոնի անիվների տակ: Ահասարսուռ մի պատկեր էր:
    Մինչև հիմա, վագոնին սպասելիս, որքան հնարավոր է, հեռու եմ կանգնում: Էդ երազն ինձ միշտ ուղեկցելու է:
    Վերջին խմբագրող՝ Նարե91: 10.05.2014, 00:40:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.05.2014)

  15. #8
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,390
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ մանկության երազները մինչև հիմա էլ տեսնում եմ էլ առաջվա նման չեն ազդում, բայց էլի հավես է: Իմ վատ երազներին բնորոշ է մի տեսակ խավարը՝ոչ լույս ա, ոչ մութ: Մեկ էլ մարդիկ բնազդի նման են շարժվում, դու իրենց բան ես ասում ու էդ ասածդ ոնց որ չեն լսում, ոչ մի բան չարտահայտող հայացքով շարունակում են քեզ նայել,դրանից ավելի վատ երազներ են խոսել չկարողանալը, դու ուզում ես շատ կարևոր բան ասել, բայց չի ստացվում:
    Աստիճաններով գլորվելն է, իբր վախենալու երազ, բայց ընդհակառակ, հաճելի էմոցիաներ եմ ունենում: Ամենալավ երազներն էլ, երբ ես գիտեմ, որ սա երազ է, անգամ իմ ուզած երազները կարող եմ ստեղծել, թռչելու էֆֆեկտն էլ լրիվ ուրիշ է
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.05.2014), John (10.05.2014), Lílium (11.05.2014)

  17. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկությանս երազներից շատ բան չեմ հիշում, մենակ մեկը կար, որ ահասարսուռ էր, մի անգամ եմ տեսել, բայց սաղ կյանքս կհիշեմ: Հետաքրքիրն էն ա, որ հիմա գրեմ, կասեք՝ դրա ինչն ա սարսափելի, բայց էն ժամանակ ես ահավոր վախեցել էի:
    Մեղրիում էինք ես ու մամաս, 90-ականների սկիզբ: Երազիս մեջ լիքը զինվորներ էի տեսել, սենց անտարբեր հայացքներով մի հսկայական բազմություն էր, զենքերն էլ ձեռքներին: Իրանք ոչ մի բան չեն արել, մենակ տենց կանգնած էին երազիս մեջ: Ու մեկ ա ես սարսափել էի, դրանից հետո երկար ժամանակ ինչքան պառկում էի քնելու, վախենում էի էդ երազը տեսնելուց:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (10.05.2014), Freeman (10.05.2014), John (10.05.2014), Lílium (11.05.2014), Յոհաննես (10.05.2014), Ռուֆուս (10.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 481
    Վերջինը: 18.01.2021, 18:12
  2. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  3. Պատիժը մանկական հասակում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 04.05.2012, 12:15
  4. Ի՞նչ հասակում կցանկանայիք մահանալ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 21.07.2008, 15:10
  5. Մահացել է Մանուկ Գասպարյանը
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 11.01.2008, 15:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •