keyboard (28.05.2013)
Ես էլ եմ սպասել գառանտիան վերջանա, նոր ռութ անեմ, ու նենց որ ռութից էնքան եմ շահել, որ փոշմանել եմ, որ շուտ չէի անում։
Ինձ 2 կարևոր բան ա տվել ռութը՝ 1) գովազդի անջատում, 2) autorun-ում ու ֆոնում աշխատող ծրագրերի քանակը խիստ սահմանափակել եմ, դրա հաշվին սկսել ա բավականին երկար աշխատել (չնայած որ օրը Viber-ով խոսում եմ, զարյադկեն խժռում ա)։
Ամեն դեպքում, էնքան չի, որ դրա համար հրաժարվեմ երաշխիքից։
Մի անգամ ռութ արել էի, բայց դրանից հետո նենց էր փչացել, որ իրանք էլ չէին կարա իմանային ռութ արած ա, թե չէ ։)
Բայց հենց էդ ժամանակ իմացա, որ եթե ռութով երաշխիքից զրկվում ես։ Գիտեմ, որ ռութից հետո անռութ անել էլ ա հնարավոր, բայց վստահ չեմ, որ դա միջից չի երևում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Freeman (08.09.2013)
Անդրոիդ համակարգի MultilLing հայերեն տարբերակում ձեր մոտել Ճ տառը գոյություն չունի?
keyboard (06.12.2013)
Իմ մոտ MultiLing-ը պլանշետում բոլոր հայերեն տառերը նորմալ կա։
Շատ լավ շարվածք է, դրանով եմ տպում։
Ես էլ մտածում եմ էս խի սաղ չինայում ոչ մի հատ անդրոիդ 4.3 կամ 4.4 ՕՀ-ով հեռախոս չկա, դու մի ասա էտ սաղ ՄեդիաՏեկի քմահաճույքնա, կուզի իրա պրոցեսորների համար կթողարկի 4.3/4.4, կուզի չի թողարկի: Մի 2 հատ երևում են, բայց գալաքսիի կլոններ են կասկածելի, մի 2 հատ էլ երևում են քուալքոմի պրոցեսորներով են թանկարժեք: Էհ...
Կարո՞ղ ա հուշեիք, ոնց անենք, որ USB ստեղնաշարը հայերեն ֆոնետիկ կարանա գրի (Lenovo Yoga-ի հետ աշխատելիս)։ Մարկետից քաշեցինք մի քանի ծրագիր, կամ համակարգի վրա ծրագիրը չէր նստում (Physical Keyboard Layouts), կամ տառերի դասավորությունը լրիվ խառն էր, կամ էլ հայերեն ընդհանրապես չկար մեջը։
Ռուֆ, առաջինը հենց դա մտքովս անցավ։ Նի ֆիգա։ USB-ն որ միացնում ես, էդ Language and input բաժնում տակից նոր տողեր են գալիս, USB-ի կարգավորման համար։ Ու դրա մեջ կա մի 7-8 Layout: Հայերեն իհարկե չկա, Market-ից քաշեցի «RS - Hardware Keyboard Layouts», էդ բաժնում լիքը նոր Layout ավելացրեց, այդ թվում՝ հայերեն։ Բայց դասական ֆոնետիկ չի։ Մի երկու ծրագիր էլ քաշեցի, որոնցում դրած էր որ աջակցում են արտաքին ստեղնաշար։ Ինչպես և գուգլինը՝ նի ֆիգա։ Դրանց մեջ ինչ ուզում ես դիր, ստեղնաշարը միացնելուց հետո էդ բաժինը հենց ակտիվացավ, էլ մնացածին չի նայում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ