Մեջբերում soultaker-ի խոսքերից Նայել գրառումը
AJAX-ը իրենից ներկայացնում է տեխնոլոգիա և կապ չունի թե սերվերի մասը ինչով է գրված: PHP-ի հետ կապված կարամ ասեմ որ տվյալ պահին ամենալուրջ գործերը արվում են հենց PHP-ով ու ամենատարածվածնա տվյալ պահին Web ծրագրավորման ոլորտում: Սպասարկման հետ կապված ճիշտն ասած չհասկացա թե ինչ նկատի ունես, PHP-ն ինքը լեզու է, ոչ թե կոնկրետ product: Դրանից հետո նոր երկրորդ դիրքում կարելի է դնել ASP.NET-ը, որի ամենամեծ թերությունը Microsoft-ի եսասեր քաղաքականությունն է, որ անպայման պիտի աշխատեն Windows-ի տակ, ու բացի դրանից ավելի ծանր են: Եթե PHP-ն մեջտեղից հանենք, Web ծրագրավորման ոլորտը կկրճատվի ավելի քանի 70%-ով:

SSH-ի հետ կապված տեղ կարևորը ոչ թե կոնսոլն էր, այլ էն, որ Windows-ի դեպքում ինչքան հասկանում եմ չես կարող հրամաններ գրել, պիտի գրաֆիկական տեսքով անպայման բացվի Windows-ը Remote Desktop-ի նման, դրա համար էլ շատ ռեսուրսներ են գնում:

Օրինակի համար կարամ բերեմ հետևյալ թվերը. http://w3techs.com/technologies/over...g_language/all
ինչի ես ասել եմ, որ AJAX-ը ՕՀ-ի հետ կապ ունի? Ուշադիր կարդա գրածս: Գրել էի, որ
իսկ Վինդավոզի տակ այդ տեխնոլոգիաների կիրառումը ահավոր պարզեցվել է:
Այսինքն` Վինդավոզի միջավայրում ծրագրավորելիս մի ուրիշ կարգի պարզեցրել են էդ տեխնոլոգիայի, և ոչ միայն դրա կիրառումը: Մանավանդ վճարովի կոմպոնենտների կիրառմամբ:

Այո, հահամիտ եմ, PHP-ն մեծ ծածկույթ ունի, բայց դա ավելի շատ քանակական առումով: Ներող կլինես, բայց ինչքան իսկականից լուջ գործ տեսել եմ, լուրջ ընկերությունների կողմից ստեղծված, PHP-ով չեմ տեսել
Էդ որ շատերը լուրջ խնդիրները լուծում են PHP-ի կիրառմամբ, դեռ չի նշանակում, որ ինքը լուրջ գործիք ա: Հա, մեծ հնարավորթյուններ ունի, ինչպես և ցանկացած "սարքիր ինքդ" գործիք, բայց խնդիրրը OPenSource Լինելու մեջ է: Սպասարկում ասելով ի նկատի ունեմ հետևյալը: Ենթադրենք մի հատ OpSo Linux-ի վրա Appach-ով WEB սերվիս ունես, վրեն էլ PHP-ով սարքած: Որ մի հատ բագ կամ "ծակ" ա լինում ովա էտի սպասարկում? Ովա պատասխանատվություն կրում? Հենց դրա համար էլ խոշոր կորպորատիվ սեգմենտում տենց "ապրանքներից" խուսափում են, որովհետև ոչ մի լուրջ ռազռաբոտչիկ ընկերությունը տենց OpSo-ենրի համար պատասխանատվություն չի վերցնի իրա վրա:
Այո, քանի որ PHP-ն, ինչպես հայտնի է մեծաքանակակ կայքեր է "ծնել", ապա դրանից հրաժարվելը ծրագրավորման շուկայում խիստ մեծ ծրագրավորողների դեֆիցիտ կառաջացնի: Իսկ ASP.NET-ը իրոք որ Մայքրոսոֆթը զոռով ա առաջ բռթում, բայց հենց կորպորատիվ սեգմենտի համար` չալաղաջ կտորնա իրանը Բայց որ ծանր ա էդ փաստա ու նաև տրամաբանական, հաշվի առնելով .NET-ի աշխատանքի սկզբունքը:

Լավ, սենց ասեմ: Գաղտնիք չի, որ MySQL-ը միանշանակ ավելի շատ է օգտագործվում, քան ասենք OracleDB-ն ու MSSQLServer-ը: Բայց որնա դրանցից ավելի պրոֆեսիոնալ ու ավելի զարգացած գործիքներ ու ֆունկցիոնալ ունի? Ունա ավելի գնողունակ շուկայի համար ու որի վրա են լուրջ ու խոշոր ընկերությունները "հենվում"? Եթե էս հարցին պատասխան ունես, ապա ինձ թվում է պարզ է, թե ինչի մասին եմ խոսում:

Իսկ ով ասեց, որ Windows-ին առանց գրաֆիկական ինտերֆեյսի չես կարող կպնել?
Թեկուզ և RDP սենասով: Ներկա կապի արագությունների պարագայում էդ թիվ չի, եթե հաշվի առնենք, որ նույնիսկ դայլափով RDP-ն բավականին տանելի աշխատում է:

Որպես օգտագործող ասում եմ` կորչի Վինդավոզը, կեցցեն բաց ծրագրային կոդով ու անվճար ծրագրերը:
Որպես եկամուտներ հետապնդող ծրագրավորող` կորչեն բաց ծրագրային կոդով, անհարմար ու մանրապճեղ անշուք ծրագրերը, քանի որ կորպորատիվ սեգմենտը, որն ամենավճարունակն է, նարկոմանի պես վինդավոզի վրա է նստած