User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Անուղղելի երեխայի պատմած հեքիաթները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անուղղելի երեխայի պատմած հեքիաթները

    Ծեր ձիու պատմությունը

    -Սելլի՛, ինչու՞ ես միայնակ նստել այստեղ, ե՛կ մեզ հետ խաղալու:
    -Չեմ ուզում խաղալ, Սի՛րիուս: Մի՛ խանգարիր ինձ:
    -Իսկ ի՞նչ ես անում:
    -Երազում եմ…
    -Սելեստիա նշանակում է. «եկել եմ աստղերից»: Զարմանալի չէ, որ այդքան երազկոտ ես: Իսկ կասե՞ս, թե ինչի մասին ես երազում, եթե իհարկե գաղտնիք չէ:
    -Գաղտնիք չէ, սակայն մի քիչ երկար պատմություն է, ուզու՞մ ես լսել:
    -Ուզում եմ, - գրեթե միաձայն բղավեցին Սիրիուսն ու նրա խաղընկերները` տեղավորվելով Սելեստիայի կողքին:

    - Կար ժամանակ, երբ երկրագունդը ամբողջովին ծածկված էր ծովերով և կուսական բնությամբ: Իրենց համար հատկացված վայրերում ապրում էին առասպելական և սովորական կենդանիները: Սակայն Օլիմպոսի աստվածներին չէր գոհացնում այդ կենդանական աշխարհը, և նրանք որոշում են ստեղծել մեկ այլ ժողովրդի` մարդկանց, որոնք իրենց տեսքով ու մտքով նման կլինեին աստվածներին: Օլիմպոսի բնակիչներից մեկը ` Պեգասը, որոշում է ինքն էլ իր նմանությամբ ժողովուրդ ստեղծել: Ու քանի որ Պեգասը բոլոր աստվածների սիրելին էր, Պեգասի խնդրանքը չի մերժվում: Սակայն աստվածները մի պայման են դնում. քանի որ մարդիկ չեն կարողանում ճախրել աստվածների պես, Պեգասի ժողովուրդը նույնպես թևեր չպիտի ունենար: Պեգասը, արարելով իրեն նման կենդանիների, չի գոհանում նրանց տեսքով և որոշում է նրանց մի զարդ նվիրել` ճակատին շողշողացող եղջյուրը:
    Օլիմպոսի աստվածներին հիացնում է Պեգասի ստեղծագործությունը , և նրանք այս չքնաղ արարածներին անվանում են Միաեղջյուր` ի պատիվ նրանց բաշի և պոչի գույնին համապատասխանող չքնաղ եղջյուրի:
    -Սելլի՛, բայց այս պատմությունը մեզ մեր տատիկներն ու պապիկներն էին պատմում,- զարմացած բացականչեց Էլլան` թափահարելով նազելի վարդագույն եղջյուրը:
    -Իրոք մենք մեր ուսուցիչներից ու ծնողներից լսել ենք, որ Պեգասը մեր արարիչն է, սակայն դա ի՞նչ կապ ունի քո երազանքի հետ,- շարունակեց մյուսը:
    -Դե՛, Սելլին էլ երևի սպասում է այստեղ, որ Պեգասին տեսնի: Սելլի՛, եթե իրոք ուզում ես հանդիպել Պեգասին, ապա մի՛ սպասիր Պիրենայի աղբյուրի մոտ, բարձրացի՛ր Հելիկոն լեռան գագաթ և սպասի՛ր Հիպպոկրենա աղբյուրի մոտ: Ըստ ավանդության, Պեգասը ծնվել է Հելիկոն լեռան գագաթին, իսկ աղբյուրն էլ գոյացել է, երբ նա գլխով քարին է հարվածել: Նույնիսկ մուսաներն են այդ աղբյուրից ջուր խմում: Այնպես որ, եթե Պեգասը հյուր չգա, ապա ինը մուսաներից գոնե մեկի հետ կհասցնես ծանոթանալ, – քմծիծաղով ավելացրեց Սիրիուսը:
    -Սի՛ր, ես ոչ միայն կտեսնեմ Պեգասին , այլև նա կսիրի ինձ և իր հետ երկինք կտանի:
    -Սելլի՛, վերջ տուր: Մենք նույնիսկ չգիտենք Պեգասը գոյություն ունեցել է, թե ոչ:
    -Ես գիտեմ, որ Պեգասը գոյություն ունի, – Սելլիին օգնության եկավ վառ երկնագույն բաշով ու գեղեցիկ աչքերով մի փոքրիկ,- պապիկս մի ընկեր ունի մարդկային ցեղից, ով պատմել է, թե ինչպես իր պապը` Բելլերոֆոն անունով մի երիտասարդ հենց այս աղբյուրի մոտ այնքան է սպասել Պեգասին , մինչ վերջինս ցած է իջել և միասին ճախրել են չար վիշապին հաղթելու:
    -Դե՜, ավելի հավանական է, որ Պեգասը մարդուն կօգնի հաղթել չար վիշապին, քան սովորական միաեղջյուրին Օլիմպոս կտանի, – շարունակեց համառորեն Սելլիին ծաղրել Սիրիուսը:
    Սելեստիան արդեն չէր լսում Սիրիուսի ձայնը. նա արցունքն աչքերին արշավում էր լեռն ի վեր` փախչելով Սիրիուսից և բոլոր-բոլոր միաեղջյուրներից:


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (30.07.2013), Claudia Mori (09.07.2012), Sambitbaba (09.07.2012), Արէա (09.07.2012), Նիկեա (30.07.2013), Վոլտերա (14.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ են հեքիաթները վնասակար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.09.2020, 16:58
  2. «Տատիկի հեքիաթները»
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.05.2012, 14:33
  3. Երեխայի քառասունք
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 09.06.2011, 12:46
  4. Գրառումներ: 32
    Վերջինը: 05.03.2010, 01:58
  5. Երեխայի կերակրումը կրծքի կաթով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.11.2009, 15:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •