Երկրորդը 6 10-ից: Բայց վերջինը հաշիվ չէր` մատս միամիտ կպավ ու ճիշտ դուրս եկավ, սկի հարցը չհասցրի կարդալ: Թեստը լավն էր, ես չէ:
Երկրորդը 6 10-ից: Բայց վերջինը հաշիվ չէր` մատս միամիտ կպավ ու ճիշտ դուրս եկավ, սկի հարցը չհասցրի կարդալ: Թեստը լավն էր, ես չէ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Է բայց ինչի՞, Բյուր ջան: Լավ էլ կա, հլա տես Աղայանն ինչ ա ասում: Թե՞ կատակ ես անում, գլխի չեմ ընկնում:
Հարցն այստեղ ավելի շատ փիլիսոփայական է, քան լեզվական։ Ինչպես _Հրաչ_ը նկատեց, «սառչել» բայի մեջ չ–ն պարզապես սոսկածանց է։ Իսկ հիմա հարց, ո՞րն է դերն ու նշանակությունն այդ սոսկածանցի։ Եթե մի պահ պատկերացնենք սառչել բայն առանց չ-ի, իմաստը կտուժի՞ արդյոք՝ ավել կամ պակա՞ս կսառ(չ)ի։ Տեսնենք ինչ է ասում այս մասին Լևոն Հախվերդյանն իր «Զրույցներ լեզվի մասին գրքում»։ Նա մեջբերում է անում Էդվարդ Աղայանի և Հովհաննես Բարսեղյանի V-VII դասարանցիների հայոց լեզվի դասագրքից։
«Ան, են, ն, չ ածանցները սոսկական ածանցներ են։ Սոսկածանցները միանալով անորոշ դերբայի ել կալ ալ վերջավորությանը (անալ, ենալ, նել, չել), արմատներից ու բառերից կազմում են բայեր։
Օրինակ՝ քար-անալ, վերակենդան-անալ, գիտ-ենալ, վախ-ենալ, անց-նել, տես-նել, սառ-չել և այլն։
Բայի անցյալ կատարյալ հիմքից կազմված ձևերում սոսկածանցավորները դուրս են ընկնում, առանց ազդելու բայի նշանակության վրա։ Օրինակ՝ թռչում եմ, թռչեմ, կթռչեի, բայց՝ թռա, թռել եմ, թռիր և այլն։
Այդ նշանակում է, որ ան, են, ն, չ ածանցները բայի նշանակությանը նոր, երկրորդական նշանակություն չեն ավելացնում, դրանք ունեն սոսկ բառակազմական արժեք։ Սրա համար էլ անվանվում են սոսկածանցներ (սոսկ ածանցներ)»։
Գրքում այս մեջբերումն արված է, որպես ձանձրալի, քերականական գիտելիքներով գերհագեցած օրինակ, բայց իմաստը պարզ է, սոսկածանցը, տվյալ դեպքում «սառչել» բայի չ-ն, ոչ մի նշանակություն չի ավելացում բային, և հենց դրանով էլ, ինչպես Տարօրինակ փոքրիկը նկատեց, կարելի է համարել «պսևդոգրական»։
Վերջին խմբագրող՝ Լուսանդր: 13.06.2016, 11:16:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ