Առաջարկում եմ այս թեմայում խաղի ձևով լեզվական վարժություններ անել։
Ինչ-որ մեկը գրում է լեզվական սխալ/սխալներ են պարունակող 5 նախադասություն, ցանկացողները հաջորդիվ գրում են նույն նախադասությունները՝ սխալներն ուղղելով։
Կարծում եմ, որ և՛ հետաքրքիր կլինի, և՛ օգտակար, քանի որ այս եղանակով կարող ենք խորացնել մեր մայրենի լեզվի իմացությունը, տիրապետել լեզվական շատ նրբությունների։
Բայց սխալներով նախադասություններ ներկայացնողը պետք է հաստատ իմանա, որ տվյալ նախադասությունները սխալ կամ սխալներ պարունակում են, ինչպես նաև պետք է իմանա դրանց ճիշտ տարբերակները, որպեսզի հետագայում կարողանա գրել դրանք։ Հակառակ դեպքում ավելի լավ է չգրել։
Ես կսկսեմ։
1. Քանի որ հարցը չի վերաբերվում քննարկվող թեմային, մենք դրան հետո կանդրադառնանք։
2. Լուրջ հիմքեր են պետք նրան դավաճան որակավորելու համար։
3. Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնով։
4. Ո՞ր փողոցի վրա է գտնվում Իսահակյանի արձանը։
5. Վաղուց ինձ մոտ այդպիսի զգացողություն չէր առաջացել։
Բյուր, խնդրում եմ, դու սուս կմնաս.
Դե, սկսեցինք։
Էջանիշներ