User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ուղղե՛ք սխալները

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուղղե՛ք սխալները

    Առաջարկում եմ այս թեմայում խաղի ձևով լեզվական վարժություններ անել։
    Ինչ-որ մեկը գրում է լեզվական սխալ/սխալներ են պարունակող 5 նախադասություն, ցանկացողները հաջորդիվ գրում են նույն նախադասությունները՝ սխալներն ուղղելով։
    Կարծում եմ, որ և՛ հետաքրքիր կլինի, և՛ օգտակար, քանի որ այս եղանակով կարող ենք խորացնել մեր մայրենի լեզվի իմացությունը, տիրապետել լեզվական շատ նրբությունների։

    Բայց սխալներով նախադասություններ ներկայացնողը պետք է հաստատ իմանա, որ տվյալ նախադասությունները սխալ կամ սխալներ պարունակում են, ինչպես նաև պետք է իմանա դրանց ճիշտ տարբերակները, որպեսզի հետագայում կարողանա գրել դրանք։ Հակառակ դեպքում ավելի լավ է չգրել։

    Ես կսկսեմ։

    1. Քանի որ հարցը չի վերաբերվում քննարկվող թեմային, մենք դրան հետո կանդրադառնանք։

    2. Լուրջ հիմքեր են պետք նրան դավաճան որակավորելու համար։

    3. Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնով։

    4. Ո՞ր փողոցի վրա է գտնվում Իսահակյանի արձանը։

    5. Վաղուց ինձ մոտ այդպիսի զգացողություն չէր առաջացել։

    Բյուր, խնդրում եմ, դու սուս կմնաս.

    Դե, սկսեցինք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    35
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Քանի որ հարցը չի վերաբերում քննարկվող թեմային, մենք դրան հետո կանրադառնանք։ (վերաբերվում - վերաբերում, կանդրադառնանք - կանրադառնանք)

    Առաջին ուղղումս հանվում է: Все таки Վերաբերվում է
    Վերջին խմբագրող՝ Vahe: 27.02.2007, 19:05:

  3. #3
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Քանի որ հարցը չի վերաբերվում քննարկվող թեմային, մենք դրան հետո կանդրադառնանք։
    վերաբերվում-վերաբերում
    կանդրադառնանք-կանրադառնանք

    2. Լուրջ հիմքեր են պետք նրան դավաճան որակավորելու համար։
    որակավորելու-որակելու
    3. Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնով։
    տոնով-տոնի կապակցությամբ

    4. Ո՞ր փողոցի վրա է գտնվում Իսահակյանի արձանը։
    Ո՞ր փողոցում է գտնվում Իսահակյան արձանը
    5. Վաղուց ինձ մոտ այդպիսի զգացողություն չէր առաջացել։
    ինձ-իմ
    չէր առաջացել-չի առաջացել
    Կներես,եթե սխալ լինի

  4. #4
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    35
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    վերաբերվում-վերաբերում
    կանդրադառնանք-կանրադառնանք


    որակավորելու-որակելու

    տոնով-տոնի կապակցությամբ


    Ո՞ր փողոցում է գտնվում Իսահակյան արձանը

    ինձ-իմ
    չէր առաջացել-չի առաջացել
    Կներես,եթե սխալ լինի
    Ես քեզ ուզումեմ ուղղել վերջում ԻՆՁ ՄՈՏ-ը ճիշտ է: Մոտ, հանդեպ, հետ.. (եւ այլն, լավ չեմ հիշում) դրանց հետ առաջին եւ 2-րդ դեմքի դերանունները դրվում են տրական հոլովով: (ինձ էլ կներեք եթե սխալվում եմ, բայց ամենայն հավանականությամբ չեմ սխալվում ) Մեկ էլ առաջին վերաբերՎելը ոնց քցում բռնում եմ ճիշտ է:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    վերաբերվում-վերաբերում
    կանդրադառնանք-կանրադառնանք
    «Վերաբերվում - վերաբերում» ուղղումը ճիշտ էր, իսկ «կանդրադառնանք - կանրադառնանք»-ը՝ սխալ։ Այդ նախադասության մեջ միայն մի սխալ կար՝ «վերաբերվել-վերաբերել»։

    որակավորելու-որակելու
    Ճիշտ է։ Որակել նշանակում է որոշակի որակ՝ հատկանիշ վերագրել մարդուն, իսկ որակավորելը մարդուն կրթության միջոցով որոշակի բնագավառի համար անհրաժեշտ գիտելիքներ տալն է։
    տոնով-տոնի կապակցությամբ
    Ճիշտ է։
    Ո՞ր փողոցում է գտնվում Իսահակյան արձանը
    Ճիշտ է։
    ինձ-իմ
    5. Վաղուց ինձ մոտ այդպիսի զգացողություն չէր առաջացել։
    չէր առաջացել-չի առաջացել
    Կներես,եթե սխալ լինի
    Մանե ջան, ներելու հարց չկա ու չի կարող լինել։
    Այս մեկում ոչ միայն չես գտել սխալը, այլև գոյություն չունեցող սխալներ ես «գտել»։
    Բանն այն է, որ այս նախադասության մեջ «ինձ մոտ» արտահայտությունն ընդհանրապես տեղին չէ (եթե տեղին էլ լիներ, ապա «ինձ մոտ» ձևը ճիշտ կլիներ, ոչ թե «իմ մոտ»-ը), քանի որ ռուսաբանություն է (у меня)։ Դրա փոխարեն հայերեն պետք է ասել.

    Ես վաղուց այդպիսի զգացողություն չէի ունեցել։

    կամ գոնե այսպես.

    Վաղուց իմ մեջ այդպիսի զգացողություն չէր առաջացել։

    Բայց առաջին ձևն ավելի նախընտրելի է։

    Իսկ ինչ վերաբերում է «չէր առաջացել-չի առաջացել» ուղղմանը, ապա ասեմ, որ «չէր առաջացել» ձևը նույնքան ճիշտ է, որքան «չի առաջացել»-ը։

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Vahe-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քեզ ուզումեմ ուղղել վերջում ԻՆՁ ՄՈՏ-ը ճիշտ է: Մոտ, հանդեպ, հետ.. (եւ այլն, լավ չեմ հիշում) դրանց հետ առաջին եւ 2-րդ դեմքի դերանունները դրվում են տրական հոլովով: (ինձ էլ կներեք եթե սխալվում եմ, բայց ամենայն հավանականությամբ չեմ սխալվում ) Մեկ էլ առաջին վերաբերՎելը ոնց քցում բռնում եմ ճիշտ է:
    Vahe, բացատրեմ վերաբերել ու վերաբերվել բառերի իմաստները, որպեսզի այլևս նման կասկածներ չունենաս.

    Վերաբերվել նշանակում է վերաբերմունք ունենալ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ, վարվել ինչ-որ մեկի հետ, հետևաբար վերաբերվել կարող է միայն մարդը կամ, համենայնդեպս, շնչավորը: Օրինակ`
    *Ես լավ եմ վերաբերվում քեզ:
    *Նա շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին:
    Իսկ վերաբերել նշանակում է կապ, առնչություն ունենալ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ.
    *Դա քեզ չի վերաբերում:
    *Քննարկվեցին ուսուցմանը վերաբերող հարցեր:
    Վերջին օրինակում եթե ասենք վերաբերվող, կստացվի, որ հարցերը վերաբերմունք ունեն ուսուցման նկատմամբ, որն, իհարկե, անհեթեթություն է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.02.2007, 19:30: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (15.12.2010)

  7. #6
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    5 հատ ասեմ

    1. Ռոբերթ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի պաշտոնեական հանդիպումները զուտ բարեկամական էր:
    2. Մի գուսան նստատ թախտին մի հիասքանչ երգ էր նվագում, սակայն հանկարծ ծնկները դողացին, բամբիշը ձեռքից ընկավ, ապա ընկավ ծերունին ու շունչը պչեց
    3. Ինչպե՞ս կարող էր քեզ այդքան մտերիմ ընկերը այդքան վատ արտահայտվեր քո նկատմամբ
    4. Բարեկամների տունը շատ հաճելի, բայց տուն գալուց հետո հասկացա, որ ընտանեական միջավայրից հաճելի միջավայր չկա:
    5. Այսոր ոչ թե կիրակի է, այլև երեքշաբթի:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  8. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Բյուր, խնդրում եմ, դու սուս կմնաս.
    Լավ էր, որ էս գրել էիր, թե չէ պատրաստվում էի բոլոր սխալները մի վայրկյանում ուղղել: Հիմա ի՞նչ, մի՞թե պետք է այս թեմայում գրառումներ չանեմ:

  9. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էր, որ էս գրել էիր, թե չէ պատրաստվում էի բոլոր սխալները մի վայրկյանում ուղղել: Հիմա ի՞նչ, մի՞թե պետք է այս թեմայում գրառումներ չանեմ:
    Դե, Բյուր ջան, բոլորն էլ գիտեն, որ դու կարող ես։ Ուղղակի էս թեմայի նպատակը ոչ թե այն է, որ լավ իմացողները ցույց տան, թե իրենք ինչ գիտեն կամ ինչքան գիտեն, այլ որ չիմացողնեը կամ այնքան էլ լավ չիմացողները սովորեն այն, ինչը չգիտեն։ Իսկ դու գրառումներ կարող ես անել առաջադրանքների ձևով, ինչպես որ ես էի արել։

    _DEATH_, իսկ եթե ինչ-որ մեկը սխալներն ուղղած իր տարբերակը գրի, կարո՞ղ եմ ես պատասխանել՝ ասելով՝ ճիշտ է թե ոչ, թե՞ ուզում ես անպայման ինքդ դա անել։
    Մեկ էլ մի խնդրանք. երբ սխալներով նախադասություններ եք դնում, աշխատեք այնպես գրել, որ բացի ձեր նախատեսած սխալներից, այլ սխալներ (վրիպակներ) չլինեն, որպեսզի շփոթություն չառաջացնեն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    5 հատ ասեմ
    Այս անգամ էլ ես փորձեմ, հա՞ :
    1. Ռոբերթ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի պաշտոնեական հանդիպումները զուտ բարեկամական էր:
    Անկեղծ ասած, ինձ թվում է, որ այս նախադասության մեջ զուտ քերականական սխալներից բացի կա մտքի սխալ. չեմ հասկանում, թե պաշտոնական հանդիպումներն ինչպես կարող են լինել բարեկամական, այն էլ զուտ բարեկամական: Միգուցե կարելի էր ասել, որ հանդիպումներն անցել են բարեկամական մթնոլորտում, կամ այս կարգի մի ուրիշ բան, բայց այս ձևակերպումից բան չհասկացա:
    Ինչևէ, փորձեմ ներկայացնել համեմատաբար ճիշտ տարբերակն իմ պատկերացմամբ:
    Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումները բարեկամական էին:

    2. Մի գուսան նստատ թախտին մի հիասքանչ երգ էր նվագում, սակայն հանկարծ ծնկները դողացին, բամբիշը ձեռքից ընկավ, ապա ընկավ ծերունին ու շունչը պչեց
    Էստեղ էլ ինձ խորթ է թվում երգ նվագելու գաղափարը: Ըստ իս, երգն այն է, ինչի մեջ բացի գործիքային երաժշտությունից կա նաև մարդկային ձայն: Բացի այդ նախադասությունից այնպես է հասկացվում, որ ծերունին էլ է ձեռքից ընկնում… Նաև չհասկացա, թե «բամբիշն» ինչ է: Բայց նորից կգրեմ տարբերակներից «չարյաց փոքրագույնը».
    Մի գուսան՝ նստած թախտին, մի հիասքանչ երգ էր նվագում, սակայն հանկարծ ծնկները դողացին, բամբիռը ձեռքից ընկավ, ապա ընկավ ծերունին ու շունչը փչեց:

    Արդեն առանց մեկնաբանությունների (հավեսս փախավ): Կգրեմ միայն, թե ինքս տվյալ միտքն ինչպես կարտահայտեի:
    3. Ինչպե՞ս կարող էր քեզ այդքան մտերիմ ընկերը այդքան վատ արտահայտվեր քո նկատմամբ
    Ինչպե՞ս կարող էր այդքան մտերիմ ընկերդ այդքան վատ արտահայտվել քո մասին:

    4. Բարեկամների տունը շատ հաճելի, բայց տուն գալուց հետո հասկացա, որ ընտանեական միջավայրից հաճելի միջավայր չկա:
    Բարեկամների տանը շատ հաճելի էր, բայց տուն վերադառնալուց հետո հասկացա, որ ընտանեական միջավայրից [ավելի] հաճելին չկա:

    5. Այսոր ոչ թե կիրակի է, այլև երեքշաբթի:
    Այսօր ոչ թե կիրակի է, այլ երեքշաբթի:

    Անհամբերությամբ սպասելու եմ ճիշտ պատասխաններին :

    Հ.Գ.
    Կարծում եմ, որ այս թեմայում ցանկալի է ներկայացնել այնպիսի նախադասություններ, որտեղ ոչ թե կան տառասխալներ, այն էլ այնպիսի, որ անհասկանալի կարող են դարձնել այդ նախադասությունների իմաստները, այլ պարզապես լեզվական սխալներ, որոնք մեր խոսքում առկա են, և մտավախություն կա, որ կարող են շատերի կողմից ընդունվել որպես ճիշտ: Կարծեմ, Ուլուանան հենց այդ նպատակով է բացել թեման, այդ միտումը կանխելու նպատակով:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Հա, Անի ջան, ճիշտ ես հասկացել։ Ես էլ հենց դա նկատի ունեի, երբ խնդրեցի, որ աշխատեն վրիպակներից խուսափել։ Կոնկրետ այս դեպքում մի շարք տառասխալներ կային, որոնք ամենայն հավանականությամբ հիմնականում պարզապես անուշադրության սխալներ էին։

    Բարեկամների տանը շատ հաճելի էր, բայց տուն վերադառնալուց հետո հասկացա, որ ընտանեական միջավայրից [ավելի] հաճելին չկա:
    ընտանեական - ընտանեկան
    Միայն այս մի սխալը չէիր ուղղել, մնացած բոլոր ուղղումներդ ճիշտ էին, ուրիշ սխալ էլ չկար (համենայնդեպս, ես ուրիշ սխալ չգտա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #11
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ընտանեական - ընտանեկան
    Միայն այս մի սխալը չէիր ուղղել....
    Վայ … Չէի նկատել: Բայց քանի որ «պաշտոնեական» բառն առաջին նախադասության մեջ ուղղել էի, հուսով եմ՝ ոչ ոքի մտքով չի անցել, որ չիմանալուս արդյունքն էր :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Նոր առաջադրանք.

    1. Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացան, թե նա ինչ նկատի ուներ։

    2. Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։

    3. Ի վերջո, հարցը լուծվեց ի օգուտ երիտասարդի։

    4. Փոխհրաձգության արդյունքում սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։

    5. Երաժշտությունը դա մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր առաջադրանք.
    1. Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացան, թե նա ինչ նկատի ուներ։

    հասկացավ

    2. Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։

    3. Ի վերջո, հարցը լուծվեց ի օգուտ երիտասարդի։
    հօգուտ

    4. Փոխհրաձգության արդյունքում սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։

    5. Երաժշտությունը դա մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    պարզապես երևի

  15. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացան, թե նա ինչ նկատի ուներ:
    հասկացան - հասկացավ

    2. Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։
    կրկնվել - կրկնել

    3. Ի վերջո, հարցը լուծվեց ի օգուտ երիտասարդի։
    ի օգուտ երիտասարդի - երիտասարդի օգտին

    4. Փոխհրաձգության արդյունքում սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։
    սպանվեց - սպանվեցին
    վիրավորվեց - վիրավորվեցին

    բայց կասկածում եմ...

    5. Երաժշտությունը դա մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    դա-ն չպետք է լինի

    Ավելացվել է 15 րոպե անց
    Ուլուանա, բայց ապրես, շատ նուրբ օրինակներ ես ընտրում, ու ամենից հաճախ արվող սխալները, ահագին բան կսովորենք...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.03.2007, 08:20: Պատճառ: Գրառման ավելացում

  16. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Artgeo, Բարեկամ, քանի որ երկուսդ էլ և՛ ճիշտ, և սխալ ուղղումներ էիք արել, երևի ճիշտ կլինի, որ ոչ թե ձեր գրածները մեջբերեմ, այլ ուղղակի միանգամից ճիշտ տարբերակը գրեմ ու բացատրեմ.

    1. Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացան, թե նա ինչ նկատի ուներ։
    Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացավ, թե նա ինչ նկատի ուներ։

    Թեև «մեծ մասը», «մեծամասնությունը» արտահայտությունները իմաստով հոգնակի են, բայց դրանցից հետո ստորոգյալը դրվում է եզակի թվով, քանի որ ձևով դրանք, այնուամենայնիվ, եզակի են (մասը (ոչ թե մասերը), մեծամասնությունը (ոչ թե մեծամասնությունները))։
    2. Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։
    Չեմ ուզում կրկնել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։
    Մարդը, համենայնդեպս, հայերենում չի կարող կրկնվել (այսինքն՝ կրկնորդ ունենալ, պատճենվել), կարող է նրա ասածը կրկնվել։ Սա տարածված ռուսաբանություն է (не хочу повториться)։
    3. Ի վերջո, հարցը լուծվեց ի օգուտ երիտասարդի։
    Ի վերջո, հարցը լուծվեց հօգուտ երիտասարդի։

    «Ի» նախդիրը ձայնավորի ազդեցությամբ վերածվում է «հ»-ի, օրինակ՝ «հուրախություն», «հօգուտ»։ Իսկ երբ դրան հաջորդող բառը բաղաձայնով է վերջանում, չի փոխվում, օրինակ՝ ի վնաս, ի հեճուկս և այլն։
    4. Փոխհրաձգության արդյունքում սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։
    Փոխհրաձգության հետևանքով սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։

    Տվյալ դեպքում ավելի տրամաբանական ու հարմար է «հետևանքով» բառի գործածությունը, քանի որ «արդյուքում» արտահայտությունը հիմնականում գործածվում է ստեղծելու, արարման, այսինքն՝ դրական իմաստ արտահայտելու համար, իսկ բացասական իմաստ արտահայտելու համար առավել հարմար է «հետևանքով» ձևը։
    5. Երաժշտությունը դա մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    ։
    Երաժշտությունը մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    «Դա» բառն այս դեպքում ավելորդ է։ Սա նույնպես ռուսաբանություն է (музыка – это...)։

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից
    ի օգուտ երիտասարդի - երիտասարդի օգտին
    Այսպես էլ է ճիշտ, ուղղակի իմ նպատակը տվյալ դեպքում «ի-հ» հնչյունափոխությունն ու դրա պատճառը ցույց տալն էր, քանի որ սխալ կիրառությունը շատ տարածված է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44
  2. Նախորդ իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2007, 01:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •