User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ուղղե՛ք սխալները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացան, թե նա ինչ նկատի ուներ:
    հասկացան - հասկացավ

    2. Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։
    կրկնվել - կրկնել

    3. Ի վերջո, հարցը լուծվեց ի օգուտ երիտասարդի։
    ի օգուտ երիտասարդի - երիտասարդի օգտին

    4. Փոխհրաձգության արդյունքում սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։
    սպանվեց - սպանվեցին
    վիրավորվեց - վիրավորվեցին

    բայց կասկածում եմ...

    5. Երաժշտությունը դա մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    դա-ն չպետք է լինի

    Ավելացվել է 15 րոպե անց
    Ուլուանա, բայց ապրես, շատ նուրբ օրինակներ ես ընտրում, ու ամենից հաճախ արվող սխալները, ահագին բան կսովորենք...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.03.2007, 08:20: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Artgeo, Բարեկամ, քանի որ երկուսդ էլ և՛ ճիշտ, և սխալ ուղղումներ էիք արել, երևի ճիշտ կլինի, որ ոչ թե ձեր գրածները մեջբերեմ, այլ ուղղակի միանգամից ճիշտ տարբերակը գրեմ ու բացատրեմ.

    1. Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացան, թե նա ինչ նկատի ուներ։
    Այնուամենայնիվ, ներկաների մեծ մասը հասկացավ, թե նա ինչ նկատի ուներ։

    Թեև «մեծ մասը», «մեծամասնությունը» արտահայտությունները իմաստով հոգնակի են, բայց դրանցից հետո ստորոգյալը դրվում է եզակի թվով, քանի որ ձևով դրանք, այնուամենայնիվ, եզակի են (մասը (ոչ թե մասերը), մեծամասնությունը (ոչ թե մեծամասնությունները))։
    2. Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։
    Չեմ ուզում կրկնել, բայց պետք է ասեմ, որ դա բոլորովին այլ թեմա է։
    Մարդը, համենայնդեպս, հայերենում չի կարող կրկնվել (այսինքն՝ կրկնորդ ունենալ, պատճենվել), կարող է նրա ասածը կրկնվել։ Սա տարածված ռուսաբանություն է (не хочу повториться)։
    3. Ի վերջո, հարցը լուծվեց ի օգուտ երիտասարդի։
    Ի վերջո, հարցը լուծվեց հօգուտ երիտասարդի։

    «Ի» նախդիրը ձայնավորի ազդեցությամբ վերածվում է «հ»-ի, օրինակ՝ «հուրախություն», «հօգուտ»։ Իսկ երբ դրան հաջորդող բառը բաղաձայնով է վերջանում, չի փոխվում, օրինակ՝ ի վնաս, ի հեճուկս և այլն։
    4. Փոխհրաձգության արդյունքում սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։
    Փոխհրաձգության հետևանքով սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։

    Տվյալ դեպքում ավելի տրամաբանական ու հարմար է «հետևանքով» բառի գործածությունը, քանի որ «արդյուքում» արտահայտությունը հիմնականում գործածվում է ստեղծելու, արարման, այսինքն՝ դրական իմաստ արտահայտելու համար, իսկ բացասական իմաստ արտահայտելու համար առավել հարմար է «հետևանքով» ձևը։
    5. Երաժշտությունը դա մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    ։
    Երաժշտությունը մի այնպիսի հաճույք է, առանց որի իմ կյանքն ուղղակի թերի կլիներ։
    «Դա» բառն այս դեպքում ավելորդ է։ Սա նույնպես ռուսաբանություն է (музыка – это...)։

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից
    ի օգուտ երիտասարդի - երիտասարդի օգտին
    Այսպես էլ է ճիշտ, ուղղակի իմ նպատակը տվյալ դեպքում «ի-հ» հնչյունափոխությունն ու դրա պատճառը ցույց տալն էր, քանի որ սխալ կիրառությունը շատ տարածված է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Փոխհրաձգության հետևանքով սպանվեց վեց և վիրավորվեց ինը մարդ։

    Տվյալ դեպքում ավելի տրամաբանական ու հարմար է «հետևանքով» բառի գործածությունը, քանի որ «արդյուքում» արտահայտությունը հիմնականում գործածվում է ստեղծելու, արարման, այսինքն՝ դրական իմաստ արտահայտելու համար, իսկ բացասական իմաստ արտահայտելու համար առավել հարմար է «հետևանքով» ձևը։
    Սկզբում այդպես էլ մտածեցի, որ «արդյունք»-ն ա սխալը, բայց հետո մտածեցի, որ կարող ա փոխհրաձգությունից ակնկալվում էր այսքան կամ այնքան զոհ, ու խոսքը հենց էդ ակնկալության մասին ա, ու էդ դեպքում հրաձգությունից կարելի ա «արդյունք» էլ սպասել…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Այսպես էլ է ճիշտ, ուղղակի իմ նպատակը տվյալ դեպքում «ի-հ» հնչյունափոխությունն ու դրա պատճառը ցույց տալն էր, քանի որ սխալ կիրառությունը շատ տարածված է։
    Էդ կանոնը չգիտեի, մերսիներ

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ուղղե՛ք.

    1. Կինը դրեց ակնոցները և սկսեց ուշադրությամբ զննել պատի թերթը։

    2. Խոստովանեմ, որ այս անգամ համամիտ եմ քո բոլոր ասածների հետ։

    3. Երկար մտորելուց հետո Անուշը որոշեց չընդունել Կարենի հրավերքը։

    4. Գերմանական գիտնականները վաղուց են մտահոգված իրենց երկրի դեմոգրաֆիական վիճակով։

    5. Դժվար է կանխատեսել նախագծերի ապագա ընթացքը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    1. Կինը դրեց ակնոցները և սկսեց ուշադրությամբ զննել պատի թերթը։
    ակնոցը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Խոստովանեմ, որ այս անգամ համամիտ եմ քո բոլոր ասածների հետ։
    պետք է խոստովանեմ
    բոլոր ասածներին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Երկար մտորելուց հետո Անուշը որոշեց չընդունել Կարենի հրավերքը։
    հրավերը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Գերմանական գիտնականները վաղուց են մտահոգված իրենց երկրի դեմոգրաֆիական վիճակով։
    գերմանացի
    վիճակի համար

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Դժվար է կանխատեսել նախագծերի ապագա ընթացքը։
    հետագա

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մանե, բոլոր ուղղումներդ ճիշտ էին, բացի այս երկուսից.

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք է խոստովանեմ
    վիճակի համար
    Այսինքն՝ դրանք սխալներ չէին։

    Վերջին դեպքի մասին ես չէի մտածել... Կճշտեմ, կասեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.03.2007, 15:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    1. Չեմ կարող հավատալ ասածիդ, քանի որ քո փաստարկներն ինձ համար համոզեցուցիչ չեն։

    2. Վարդանը մի կերպ ավարտեց համալսարանը ի շնորհիվ հոր փողերի։

    3. Ես հիմա քեզ մի առակ կկարդամ, որից հետո դու կհասկանաս, թե ինչ նկատի ունեի։

    4. Բանը նրանումն է, որ ես նրան չէի էլ խնդրել ինձ այդպիսի ծառայություն մատուցել։

    5. Նա կրկին անգամ հանգեց այն մտքին, որ Արամին վստահելը հիմարություն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Գերմանական գիտնականները վաղուց են մտահոգված իրենց երկրի դեմոգրաֆիական վիճակով։
    այս մի նախադասության մեջ ակնառու սխալ կա և չուղղել այն չէի կարող, այն է
    ոչ թե գերմանական այլ գերմանացի
    մնացած ուղղումները թողնում եմ ձեզ
    իսկ կյանքը շարունակվում է...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ներկա իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2007, 13:44
  2. Նախորդ իշխանությունների սխալները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.08.2007, 01:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •